Արմիդա (Լյուլլի)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արմիդա ֆր.՝ Armide | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | քնարական ողբերգություն |
Կոմպոզիտոր | Ժան Բատիստ Լյուլլի |
Լիբրետտոյի հեղինակ | Ֆիլիպ Կինո |
Սյուժեի աղբյուր | Ազատագրված Երուսաղեմ |
Գործողությունների քանակ | նախաբան և 5 |
Ստեղծման տարեթիվ | 1686 |
Առաջնախաղի տարեթիվ | փետրվարի 15, 1686 |
Առաջնախաղի վայր | Théâtre du Palais-Royal, Փարիզ |
Կատալոգի համար | LWV 71 |
Հրատարակման տարեթիվ | 1886 |
Armide (Lully) Վիքիպահեստում |
Արմիդա կամ Արմիդա և Ռենո (ֆր.՝ Armide ou Armide et Renaud), ֆրանսիացի երգահան Ժան Բատիստ Լյուլլի վերջին ավարտուն օպերան (քնարերգական ողբերգություն, կամ երաժշտության փոխադրված ողբերգություն, ֆր.՝ tragédie en musique)։ Լիբրետտոնի՝ Ֆիլիպ Կինոյի ըստ Տորկվատո Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմ» պոեմի (երգ II, V, X և XIV)։ Առաջնախաղը կայացել է 1686 թվականի փետրվարի 15-ին Փարիզում։ Համարվում է ֆրանսիացի երգահանի լավագույն ստեղծագործություններից մեկը, մի քանի անգամ բեմադրվել և ձայնագրվել է։
Կատարումների պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմիդա-ն առաջին անգամ ներկայացվել է 1686 թվականի փետրվարի 15-ին Փարիզի օպերայի ստեղծագործական կազմի կողմից, Պալե Ռոյալ թատրոնում (Սենտ Օնորե փողոց), ըստ Ժան Բերեն Ավագի սցենար-լիբրետոյի, մեծ դոֆին Լուիի ներկայությամբ։ Օպերայի նյութը ընտրել և Լյուլիին է առաջարկել Ֆրանսիայի Լուի XIV արքան[1]։ Սակայն ինքը՝ արքան ներկա չի գտնվել ոչ օպերայի առաջնախաղին, ոչ էլ հետագա ներկայացումներից որևէ մեկին[2], հավանաբար՝ այն պատճառով, որ այդ ժամանակ Լյուլլիի անվան շուրջ սկանդալ էր բարձրացել՝ կապված հոմոսեքսուալության հետ[3]։ Օպերան արժանացել է փարիզցիների ջերմ ընդունելությանը և հետագայում բեմադրվել 1703, 1713–14, 1724, 1746–47, 1761, 1764 թվականներին[4]։ 1686-1751 թվականների միջակայքում Արմիդա-ն բեմադրվել է Մարսելում, Բրյուսելում, Լիոնում, Լյունեվիլում, Մեցում, Ֆրանսիայի սահմաններից դուրս՝ Հաագայում, Բեռլինում (Կարլ Հայնրիխ Գրաունի վերամշակմամբ), համերգային կատարումների ձևով՝ Հռոմում[5]։
Ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի տվյալներով իրականացվել է օպերայի չորս ձայնագրություն։
2008 թվականին էլ թողարկվել է Փարիզի Շանզ Էլիզե թատրոնում դիրիժոր Ուիլյամ Քրիստիի բեմադրության DVD ձայնագրությունը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Anderson, Nicholas (1993 թ․ օգոստոս). «Armide (record review)». Gramophone. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Magazine de l'opéra baroque (archived copy)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին..
- ↑ Rosow, Lois (2003). «Armide: Lully's ultimate triumph». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Lajarte, p. 52 f.
- ↑ Rosow (Grove).
- ↑ Tim Ashley (2011 թ․ դեկտեմբերի 8). «Lully: Armide – review». Guardian. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Libretto (իտալերեն), Paris 1686. Digitalisat Google Books
- տեղեկատվություն և լիբրետո (ֆրանսերեն) operalib.eu-ում
- Libretto
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմիդա (Լյուլլի)» հոդվածին։ |
|