Արմենոս Թեսալացի
Արտաքին տեսք
Արմենոս Թեսալացի | |
---|---|
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Ներկայացված է | Իլիական |
Սեռ | արական |
Ծննդավայր | Ormenium? |
Երեխաներ | Amyntor? և Evaemon?[1] |
Արմենոս Թեսալացի, առասպելական արգոնավորդ, Թեսալիայի Արմենիոն քաղաքից։ Ըստ առասպելի, Արմենոսի ուղեկիցները վերաբնակվել են Ակիլիսենե (Եկեղիք) և Սիսպիրիտես գավառներում՝ մինչև Կալաքենե և Ադիաբենե, որից էլ կփր ծագել է Արմենիա երկրի անվանումը։ Ստրաբոնի բերած այս առասպելը հորինվել է մ․ թ․ ա․ IV դ․ վերջում, Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքի ժամանակ և ըստ որոշ ուսումնասիրողների, զուրկ է պատմական հիմքից։ Հունա-մակեդոնական նվաճողները նման (Բալկանյան թերակղզուց գաղթելու) առասպելներ են հորինել նաև պարսիկների, մարերի և արևելյան այլ ժողովուրդների մասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 96)։ |
- ↑ Στράβων 9.5.18 // Γεωγραφικά (հին հունարեն.) — 0020.