Ավան (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավան (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Ավան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Աշտարակի շրջան, Հայկական մարզ և Էջմիածնի գավառ | ||
ԲԾՄ | 1680 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼715 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Ավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Արագածի հարավային լանջերին[3]։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 28 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1750մ(ըստ նոր չափումների),սակայն, ըստ հին չափումների, երկար ժամանակ հայտնի էր 1680մ բարձրությունը ծովի մակարդակից։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Ավան համայնքի մշտական բնակչությունը 915, իսկ առկա բնակչությունը 813 հոգի է[4]։
Բնակիչների նախնիները գաղթել են Մուշից, Բաղեշից, Վանից և Կարսից։
Ավանի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղի հողը շատ բերրի սևահող է, սակայ քարքարոտ է։ Գյուղում բարենպաստ եղանակային պայմաններ են բազմաթիվ ծառատեսակների համար, սակայն այնտեղ ամենատարածված ծառատեսակներն եմ ընկուզենին,խնձորենին, տանձենին, բարդին։ Գյուղում ակտիվ զբաղվում են անասնապահությամբ, քանի որ գյուղից հյուսիս և հյուսիս_արևելք ընկած են մեծ ալպյան արոտավայրեր։ Ավանը ունի շատ հարուստ բնաշխարհ, այն կարծես թաղված լինի տասնամյակներ առաջ տնկած ընկուզենիների մեջ։ Գյուղում բավականին ստաբիլ եղանակ է, լինում են ձնառատ ձմեռներ, բավականին սահուն անցում գարնանը, սկզբում զով հունիս, ապա տաք հուլիս և օգոստոս, իսկ հետո բերքառատ աշուն։
Պատմական կոթողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում է գտնվում V դարում կառուցված Սբ. Աստվածածին բազիլիկ եկեղեցին, «Թուխ Մանուկ» և X-XI դարերում կառուցված Սբ. Վարվառա մատուռները։ Ավանից 3 կմ արևելք գտնվում են մ.թ.ա. 3-րդ-1-ին հազարամյակում կառուցված «Ձյանբերդ», իսկ 500 մ հարավ՝ մ.թ.ա. 1-ին հազարամյակում կառուցված «Կզնուտ» ամրոցները։
Գյուղից հարավ են գտնվում երկաթե դարի կիկլոպյան ամրոցներ[8]։ Գյուղի հիմնադիրն է Հեբիկ Կարապետյանը, որը հայտնի էր <<Հեքիմ Հեբո>> անունով։ Նա Արևմտյան Հայաստանի Սասուն գավառի Իշխանաձոր(Իշխընձոր) գյուղից փախել է ցեղասպանության ժամանակ և եկել Արագածի լանջերին։ Այն նմանեցնելով հայրենի Սասունի լեռներին որոշել է մնալ։Այժմյան Ավանի տարածքում սառնորակ աղբյուր է գտել և գնացել է, այստեղ բերել իր եղբայրներին և իր հետ մազապուրծ եղած որոշ Սսասունցիների։ Ահա այսպես հիմնադրվում է Ավան գյուղը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
- ↑ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն. «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները» (PDF).
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 6» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 28-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 561. — 4696 p.
- ↑ Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 46. ISBN 9994101218.