Առն։ Ասպետ-տաճարականը
Առն. ասպետ-տաճարական, 2007 թ. նկարահանված գեղարվեստական ֆիլմ շվեդ գրող Յանա Հիյի` Առն տաճարական Մագնուսոնի մասին պատմող «Ճանապարհ դեպի Երուսաղեմ» (Vagen till Jerusalem, 1998) և «Տաճարական» (Tempelriddaren, 1999) ստեղծագործությունների հիման վրա։ Ֆիլմի հեռարձակումը տեղի է ունեցել 2007 թ. դեկտեմբերի 25-ին, իսկ նրա շարունակությունը` «Առն։ թագավորությունը ճանապարհի ավարտին» թողարկվել է 2008 թվականի օգոստոսի 22-ին։ Կինոնկարը Շվեդիայի, Դանիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Գերմանիայի համատեղ արտադրանք է։
Բայց մեծ մասը նկարահանվել է հենց Շվեդիայում և շվեդական լեզվով` դառնալով շվեդական կինոնախագծերից ամենաթանկը[5];
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է շվեդական Svensk Filmindustri կինոընկերությունում` Film i Väst, TV4 (Շվեդիա), Danmarks Radio (Դանիա), YLE (Ֆինլանդիա), TV 2 (Նորվեգիա) и Telepool (Գերմանիա) հեռուստաալիքների համագործակցությամբ և ընկերակցությամբ։ Այն իր 30 միլիոն դոլարի հասնող բյուջեով` դարձել է ամենաթանկ ֆիլմը շվեդական կինոարտադրության մեջ։ Հեռուստատեսային ընկերությունը նախագծի ամենախոշոր հովանավորն էր։ Սակայն հետագայում նա արտադրությունից դուրս է գալիս, և հովանավորի գլխավոր դերը ստանձնում է TV 4 հեռուստաընկերությունը։ Ֆիլմը հիմնականում նկարահանվել է Վեստերգեյոթլանդ պրովինցիայում։ Արտասահմանյան տեսարանների նկարահանումը կատարվել է Մարոկկոյում ու Շոտլանդիայում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Երկիր։ 1177 թվական։ Տաճարական ասպետ Առն Գոթսկին անապատում ավազակային հարձակումից փրկում է 3 ճամփորդների։ Կռվից հետո խորասուզվելով աղոթքի մեջ` նա հիշում է իր անցած կյանքը հեռավոր Շվեդիայում։ Վեստերգյոտլանդ նահանգ (Vastra Gotaland)։ Առնի մանկությունը անցկացել է Արնեսում` նրա ծնողների` Մագնուսի` ֆոլկունգների տնից, և Սիգրիդի ագարակում։ Թագավոր Էրիկ Իեդվարդսսոնը` Էրիկի տոհմից, կոչ է անում է ֆոլկունգներին, որ աջակցեն իրեն, որպեսզի ինքը պաշտոնապես թագադրվի եկեղեցու կողմից։ Ֆոլկունգները համաձայնություն են տալիս, բայց թագադրությունը պետք է տեղի ունենար տաճարում` Սվերկերների թշնամական տան հողում։ Սվերկերները անսպասելի հարձակվում են Էրիկի մարդկանց վրա։ Էմուդ Ուլվբանիեն նետով վիրավորում է թագավորին, Իսկ Կարլ Սվերկերսոնը սպանում է նրան և իրեն հռչակում թագավոր։ Ֆոլկունգները ստիպված էին հաշտվել։ Նրանց միայն հաջողվում է փրկել Կնուտին` Էրիկի որդուն` ուղարկելով նրան Նորվեգիա։ Բիրգեր Բրասան` Մագնուս Ֆոլկեսսոնի եղբայրը, հայտարարում է, որ Կնուտը իր որդին է, որով պահպանում է նրա կյանքը։ Հետագայում տեղի է ունենում դժբախտ պատահար. Առնը դիտակետի աշտարակից ընկնում է ցած։ Նա գտնվում էր կյանքի և մահվան միջև։ Սիգրիդը և Մագնուսը երդվում են, որ եթե որդին ապրի, ապա կծառայի Աստծուն։ Հրաշքը կատարվում է, բայց ծնողները չեն շտապում կատարել իրենց խոստումը։ Շուտով հիվանդությունը ախտահարում է Սիգրիդին,որը համոզված էր, որ այդ ձևով Աստված հիշեցնում է իր չկատարած երդման մասին։ Ծնողները ստիպված էին Առնին կրթության տալ վանքում` Վարնհեմում։ Այնտեղ էր մնում նաև ծանր հիվանդ Սիգրիդը։ Կուսակրոն Հիլբերտը` նախկին տաճարականը, Առնին սովորեցնում է նետ ու աղեղ գործածել։ Սիգրիդի դրությունը ծանրանում է, բայց նա հրաժարվում է, որ ձեռքը կտրեն. որը մարմնում հիվանդության տարածումը կանգնեցնելու միակ եղանակն էր։ Սիգրիդը մահանում է։ Առնը երկար տարիներ մնում է վանքում` Աստվածաշունչ սովորող տղայի կարգավիճակում։ Առնը սովորում է սրին տիրապետելու գաղտնիքները, նաև ձիավարություն` Հիլբերտի կողմից Սուրբ երկրից բերած Շամս անունով (անապատի քամի, սամումի եգիպտական անվանումը) արաբական նժույգով։ Տուն վերադառնալով` կռվում հաղթում է թշնամական կլանի մնացած ներկայացուցիչներին։ Կնուտը խնդրում է Առնին` օգնել իրեն սպանելու թագավորին` փոխարենը ինքն էլ նրան կօգնի ամուսնանալ Սեսիլիայի հետ։ Նրանք սպանում են թագավորին, Առնին տնային կալանքի են դատապարտում։ Կատարինան նախանձից, խանդից պատմում է Սեսիլիայի և նրա քրոջ հետ Առնի կապի մասին։ Նաև այն մասին, որ Սեսիլիայի քույրը պատրաստվում է Առնից երեխա ունենալ։ Եկեղեցին Առնին և Սեսիլիային 20 տարով հեռացնում է` ուղարկելով վանք։ Առնը վանքի դռան մոտ հայտնում է Սեսիլիայի, որ ինքը վերջինիս քրոջ հետ ոչ մի կապ չի ունեցել։ Առնը ուղարկվում է Սուրբ Երկիր, իսկ Սեսիլիան մնում է վանքում։ Երբ ծնվում է երեխան, նրան վերցնում են Սեսիլիայից։ Գալիս է սուրբ հայրը, ասում, որ Կնուտի դրությունը ամրապնդվում է և շուտով նա դառնալու է թագավոր, այդ ժամանակ նա աղջկա համար վրեժխնդիր է լինելու լավագույն ընկերոջը։ Սեսիլիայի մոտ վանք են բերում մի աղջկա`Սեսիլիա Բլանկային, որը խախտում է Սեսիլիայի հետ հաղորդակցվելու արգելքը։ Դրա համար նա ստանում է մտրակի երեք հարված։ Երեկոյան նա ասում է, որ ինքը Կնուտի հարսնացուն է և ապագա թագուհի։ Նաև պարզվում է, որ Սեսիլիան ծնել է Մագնուսի որդուն, և նա մեծանալու է հուսալի ձեռքերում։ Կնուտը գալիս է վանք և վերցնում է Բլանկային։ Սեսիլիան մնում է վանքում։ Առնը երեկոյան խոսում է քրդերի փրկության մասին. նրանք առևտրականներ էին։ Առևտրականների գլխավորը իրեն կոչում էր Յուսուֆ։ Առնը հասկանում է, որ իրեն Յուսուֆ կոչողը Սալահ ադ-Դինն է։ Նրանք զրուցում են միմյանց հետ և հարգանքով բաժանվում միմյանցից։ Առնը վերադառնում է Երուսաղեմի թագավորի մոտ և պատմում, որ Սալահ ադ –Դինը այդտեղ է և պատրաստվում է արշավանքի։ Սալահ ադ-Դինը ձեռնարկում է արշավանքը, խաչակիրները հաղթանակ են տանում։ Առնին թույլ են տալիս տուն վերադառնալ։
Պատմական ճշմարտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առն Մագնուսոնը Յանա Հիյի երևակայությամբ ստեղծված և շվեդական պատմության մեջ 12-րդ դարի երկրորդ կեսին մտցված կերպար է։ Հիյի պատմության մեջ Առնը հանդես է որպես Ֆոլկունգների հզոր տան ներկայացուցիչ. Ֆոլկե Հաստլիկ, Մագնուս Ֆոլկեսսոն, Առն Մագնուսսոն, Մագնուս Միննեշելդ, Բիրգեր Մագնուսսոն[6]։ Այդպիսով, Առնը Հիյի ցանկությամբ դարձել է հռչակավոր Բիրգեր Յարլի պապը։ Ի դեպ, ֆոլկունգների հիմնական տոհմածառը այսպիսի տեսք ունի. Ֆոլկ Հաստլիկ-Բենգտ Սնիվիլ-Մագնուս Միննեշելդ-Բիրգեր Յարլ։ Բիրգեր Բրոսան (ֆիլմում Առնի քեռին) Բենգտի որդին է, Մագնուս Միննեշելդի եղբայրը։ Բացի դրանից, համաձայն ուշ շվեդական աղբյուրների, Էրիկ Իեդվարդսսոնը սպանվել է ոչ թե Կարլ Սվերկերսսոնի, այլ դանիացի Մագնուս Հենրիկսենի կողմից, որը շվեդական գահի նկատմամբ հավակնություն ուներ[7]։ Նկարագրված ժամանակաշրջանում(1177 թվական) տաճարականների միության մեծ մագիստրոսը եղել է ոչ թե Առնո դե Տորոխոն, ինչպես ֆիլմում է, այլ Օդո դե Սենտ-Աման։ Ֆիլմի վերջում տաճարականները Առնի հմուտ ղեկավարությամբ հաղթում են Սալադինին։ Իրականում այդ հաղթանակի մեջ գլխավոր դերը պատկանում էր Երուսաղեմի թագավորության զորքին` երիտասարդ թագավոր Բալդուինա IV-ի Ռենո դե Շատիոնի գլխավորությամբ։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Հովակիմ Նետտերկվիստ | Առն Մագնուսոն |
Սոֆյա Խելին | Սեսիլիա Ալգոտեդոտտեր |
Ստելլան Սկարսգորդ | Բիրգեր Բրոսսա |
Միքայել Նյուկվիստ | Մանգուս Ֆոլկեսսոն |
Բիբի Անդերսոն | Ռիկիսայի մայրը |
Սայմոն Կելլոյ | Հենրիխի հայրը |
Վենսան Պերս | Հիլբերտի եղբայրը |
Ստիվեն Վեդինգտոն | մեծ վարպետ Թորոժը |
Գուստավ Սկարսգորդ | Շվեդիայի թագավոր Կնուտ Էրիկսոն |
Միլինդ Սոման | Սալադին |
Ալեկս Ուինդեմ | Արման դե Գասկոն |
Ֆաննի Ռիեսբերգ | Սեսիլիա «Բլանկա» Ուլֆսդոտեր |
Յորգեն Լանգխելլե | Շվեդիայի թագավոր Էրիկ Իեդվարդսոն |
Սվանտե Մարտին | Շվեդիայի թագավոր Կարլ Սվերկերսսոն |
Մերյա Տուրեստեդտ | Սիգրիդ |
Թոմաս Գաբրիելսսոն | Էմունդ Ուլբանե |
Մորգան Ալլինգ | Էսկիլ Մագնուսսոն |
Սվեն-Բերտիլ Տաուբե | եպիսկոպոս Բենգտ |
Նիկոլաս Բոլտոն | Ժերար դե Ռիտֆոր |
Յուլիա Դուվենիուս | Խելենա Սվերկերսդոտտեր |
ֆրանկ Սիկել | Զիգֆրիդ դե Տուրենն |
Դոնալդ Խեգբերգ | Ալգոտ Պոլսսոն |
Լինա Էնգլունդ | Կատարինա Ալգոտսդոտտեր |
Դրիս Ռուխե | Ֆախր |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 europeanfilmawards.eu
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?type=MOVIE&itemid=62761
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Irene Sokolow Arn är Sveriges dyraste film, SvD.se, 2007.
- ↑ «Официальный сайт фильма» (անգլերեն) — Раздел Clans/Folkungar. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 17 октября 2008-ին.
- ↑ Три вестъетские хроники. — 1982. — № 45. Примечание 41.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт фильма Արխիվացված 2012-03-04 Wayback Machine
- «Arn the Knight Templar: Crusading Swedes» (англ.) — Обсуждение исторической достоверности в рецензии медиевиста А. Ларсена (Andrew E. Larsen). Վերցված է 2015-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Ян Гийу. Путь в Иерусалим / Пер. со шведского А. Фаменковой и Т. Чесноковой под общей редакцией Т. Чесноковой. — М.: Текст, 2000.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առն։ Ասպետ-տաճարականը» հոդվածին։ |
|