Jump to content

Անրի վան դե Վելդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անրի վան դե Վելդե
հոլ.՝ Henry Clemens Van de Velde
Ծնվել էապրիլի 3, 1863(1863-04-03)[1][2][3][…]
ԾննդավայրAntwerp, Անտվերպեն, Անտվերպեն, Բելգիա[4][2]
Մահացել էհոկտեմբերի 15, 1957(1957-10-15)[5][2][3][…] (94 տարեկան)
Վախճանի վայրՑյուրիխ, Շվեյցարիա[2] կամ Oberägeri, Ցուգի կանտոն, Շվեյցարիա[4][6]
Ոճ(եր)մոդեռն և մոդեռնիզմ
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա (Անտվերպեն) և Գենտի համալսարան
ԱշխատավայրԳենտի համալսարան
Ուշագրավ աշխատանքներBoekentoren?, Կյոլլեր-Մյուլլերի թանգարան, Villa Bloemenwerf? և National Institute for Technical Education Leuven?
ԱնդամությունԳերմանական Վերկբունդ և Ընկերություն ХХ
 Henry Van de Velde[7] Վիքիպահեստում

Անրի վան դե Վելդե (հոլ.՝ Henry van de Velde ([ɑ̃ˈri vɑndəˈvɛldə]), ամբողջական անունը Անրի (կամ Հենրի) Կլեմենս վան դե Վելդե (հոլ.՝ Henry Clemens van de Velde), նաև Հենրի վան դե Վելդե[8], Անրի վան դե Վելդե[9], ապրիլի 3, 1863(1863-04-03)[1][2][3][…], Antwerp, Անտվերպեն, Անտվերպեն, Բելգիա[4][2] - հոկտեմբերի 15, 1957(1957-10-15)[5][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[2] և Oberägeri, Ցուգի կանտոն, Շվեյցարիա[4][6]), բելգիացի ճարտարապետ և նկարիչ, մոդեռնի հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի առաջին շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրի վան դե Վելդը ծնվել է 1863 թվականի ապրիլի 3-ին Անտվերպենում:1880-1882 թվականներին նկարչություն է սովորել Գեղարվեստի թագավորական ակադեմիայում Միշել Մարի Շարլ Վերայի մոտ։ 1884-1885 թվականներին կրթությունը շարունակել է Փարիզում Կարոլյուս Դյուրան ի մոտ։ Մասնակցել է «Ալզը Կանում» և «Անկախ արվեստի ասոցացիա» (ֆր.՝ Association pour l’Art Indépendent) նկարչական խմբերի կազմակերպմանը։

Մինչև 1900 թվականը՝ վան դե Վելդի ստեղծագործական կյանքի առաջին շրջանը, համարվում է նրա ստեղծագործական կողմնորոշման շրջան։ Տուրք վճարելով՝ իմպրեսիոնիզմին և պուանտիլիզմին՝ նա սկսեց զբաղվել նկարչությամբ։ 1888 թվականին մուտք գործեց Հասարակություն XX բելգիական նկարչական խմբավորում, այնտեղ ծանոթացավ Պոլ Գոգենի և Ուիլյամ Մորիսի հետ,ակտիվ մասնակցում էր ցուցահանդեսներին, որտեղ ցուցադրվում էին այդ ժամանակի խոշորագույն նկարիչները՝ Կլոդ Մոնե, Կամիլ Պիսսարո, Պոլ Գոգեն, Վան Գոգ, Ժորժ Պիեր Սյորա, Տուլուզ-Լոտրեկ։

1890 թվականների սկզբին, որպես նկարչական գրախոս հայտնվեց տպագրությունում։ 1893 թվականից վան դե Վելդը թողեց նկարչությունը, սկսեց հետաքրքվել գրքային գրաֆիկաով , այնուհետև կահույքի ձևավորումը կիրառական արվեստում։ Վան դե Վելդը զարդեր և կահույք ստեղծեց Զիգֆրիդ Բինգն Նոր արվեստ (ամսագիր) և Մեյեր Գրեֆի Ժամանակակից տուն ամսագրի խմբագրությունների համար։ 1897 թվականի Դրեզդենիի նկարչական ցուցահանդեսում ներկայացրեց գործվածքներ, պաստառներ, կահույք։

1894 կատարեց ճարտարապետական իր առաջին պատվերը՝ Դիվեգում Սեթի տունը։ 1895—1896 թվականներին Բրյուսելին մոտ՝ Ուկելում, կառուցեց իր սեփական «Բլումենվերֆ» առանձնատունը, որտեղ յուրաքանչյու դետալ ներկայացված է «մոդեռն» ոճով, որի հիմնադիրներից մեկը համարվում է ինքը։ Վարպետի կողմից `գործնական նպատակին համապատասխան, գծվում է շենքի հատակագիծը և ճակատը,բայց, հակառակ իր բողոքին ընդդեմ «անցյալի դարաշրջանների ոճերի» ընդօրինակման, վան դը Վելդեն շատ բան է վերցրել անգլիական քոթեջի ազատ դասավորությունից։ Արդեն հենց այդ շինության մեջ նկատվում էր վան դե Վելդի ռացիոնալիզմի նկատմամբ ունեցած հակումը՝ չստանալով սակայն հետևողական արտահայտություն։ Նրա մտածելաոճը կապված է գերմանական ռոմանտիզմի հետ, նրա ստեղծագործություններում մեծ է կախվածությունը գրականությունից և նկարչությունց

Կյանքը Գերմանիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին հասուն տարիքում վարպետ վան դե Վելդը տեղափոխվում է Գերմանիա։ Ամբողջ երկրով իրականացնում է երկարատև դասախոսություններով ուղևորություններ՝ քարոզելով իր գեղարվեստական սկզբունքները:1900—1902 թվականներին նա կատարել է Հագեն քաղաքի Ֆոլկֆանգ թանգարանի հատակագծի և ինտերիերի ներքին ձևավորումը՝ մոդեռնին ավելի բնորոշ գործերից մեկը։ 1902 թվականին վան դե Վելդը տեղափոխվեց Վեյմար, որպես մեծն դուքսի արվեստի խորհրդատու։ Նա դարձավ Գերմանական Վերկբունդի կազմակերպիչներից մեկը,ճանաչվել է որպես մանկավարժ, հիմնել է Մեծդուքսյան Կիրառական արվեստի տեխնիկական դպրոցը։ Վկայակոչելով իր արվեստում ռացիոնալիզմի զարգացման հակումը՝ 1906 թվականին վան դե Վելդը կառուցեց դպրոցի նոր շենք։ Այդ նույն ժամանակ Վեյմարում նա կառուցեց իր սեփական տունը։ 1911 թվականին Ենայում իր նախագծով կառուցվեց Էռնստ Աբբեի հուշահամալիրը։ 1910 թվականին վան դե Վելդը «Նյութի անիմացիան, որպես գեղեցկության սկզբունք» ծրագրային հոդվածում ներկայացրել է արվեստի նկատմամբ ունեցած իր հայացքները։

Վերադարձ հայրենիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին թողնելով Գերմանիան, վան դե Վելդը ոչ երկար աշխատեց Շվեցարիայում և Նիդերլանդներում,այնուհետև վերադարձավ հայրենիք, որտեղ շարունակեց իր գործնական գործունեությունը։ Նա հիմնեց և 1926-1935 թվականներին գլխավորեց Բրյուսելի Դեկորատիվ արվեստների բարձրագույն ինստիտուտը՝ զարգացնելով Վեյմարում իր կողմից առաջ քաշված գաղափարները։

Բարձր գնահատելով ժամանակակից արվեստը՝ վան դե Վելդը, որպես նրբազգաց նկարիչ, զգաց ժամանակի ազդեցությունը։ Այն օգնեց նրան (1937—1954) թվականներին Նիդերլանդներում ստեղծել իր վերջին շինությունը՝Կրյոլեր-Մյուլեր թանգարանի ժամանակավոր շենքը։ Շինության պարզությունը ֆունկցիոնալ է՝ առանց որևէ ավելորդության։ Ցուցասրահներում հատուկ սարքավորումների միջոցով ապահովվում էր լույսի հավասարաչափ տարածումը:Դիտման հստակ ժամանակացույցը ավարտվում է շենքի ամբողջովին ապակեպատված ծայրամասում, կազմելով ներդաշնակ անցում շրջակա պուրակի հետ լճով, որտեղ շարունակվում է քանդակների ցուցահանդեսը։ Այն Կրյոլեր-Մյուլեր թանգարանը դարձնում է ժամանակակից թանգարանային շենքի օրինակ:Վան դե Վելդեի ստեղծագործության հակասական բնույթը արտացոլում է թանգարանի մշտական շենքի մոնումենտալնախագիծը` արխայիկ՝ ազգային ռոմանտիկ ոճի ոգով, որը, բարեբախտաբար, չիրականացավ։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին վան դե Վելդեն բնակություն հաստատեց Շվեցարիայի в Օբերգերի կոմունայում, որտեղ 10 տարի անց՝ 94 տարեկան հասակում, մահանում է:Վան դե Վելդի վերջին աշխատանքը նրա հուշագրություններն էին, որոնցում նա մանրամասն նկարագրել է իր ստեղծագործական կյանքն ու տեսական հայեցակարգը։

Ստեղծագործական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան դե Վելդի արվեստի հիմնական ստեղծագործությունները ցուցադրաբար հակա-ավանդական են և ընդգծված կոսմոպոլիտ են, որն անմիջապես առանձնացնում է վարպետի ժառանգությունը ժամանակակիցության նեո-ռոմանտիկ միտումից։ «Իմ նպատակը վեր է նորի պարզ որոնումներից, խոսքը հիմքերի մասին է, որի վրա մենք կառուցում ենք մեր աշխատանքը և ուզում ենք հաստատել նոր ոճ», — գրել է վան դե Վելդը։

Այն, որ նա ոճի խնդիրը միացրեց արվեստի սինթեզի խնդրին, ընդհանուր առմամբ բնորոշ է ժամանակակից գեղագիտությանը։ Վան դե Վելդի ստեղծագործության առանձնահատկությունը հակաինդուստրիալիզմից հրաժարվելն է։ Վան դե Վելդը կարծում էր, որ մտածողությունը ընդունակ է արվեստը սինթեզելու «Եթե արդյունաբերությանը կրկին հաջողվի сплавить стремящиеся разойтись искусства, մենք կուրախանանք և դրա համար շնորհակալ կլինենք։ Դրա պատճառած վերափոխումները ոչ այլ ինչ են, քան արվեստի տարբեր ոլորտների նյութերի և արտահայտիչ միջոցների բնական զարգացումը և ժամանակակից պահանջներին հարմարվելը»։

Նրա կարծիքով արդիականությունը պահանջում է նոր ոճի ստեղծում՝ արվեստի ձևերի նոր խորհրդանշական լեզու։ «Ես փորձում եմ դեկորատիվ արվեստից հեռացնել այն ամենը, ինչը նրան ստորադասում է՝ դարձնելով այն անիմաստ։ Եվ իր արդյունավետությունը կորցրած հին սիմվոլների փոխարեն ես ուզում եմ հաստատել նոր և նույնքան հարատև գեղեցկություն», — գրել է վան դե Վելդը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 http://www.britannica.com/EBchecked/topic/624815/Henry-van-de-Velde
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Henry Van de Velde (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 The Other Interface
  5. 5,0 5,1 5,2 http://global.britannica.com/biography/Henry-van-de-Velde
  6. 6,0 6,1 6,2 RKDartists (նիդերլ.)
  7. 7,0 7,1 archINFORM (գերմ.) — 1994.
  8. Велде // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  9. Ս. Միխաելով. Դիզայնի պատմություն. — Т. 1. — М., Ռուսաստանի դիզայներների միություն, 2004

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի վան դե Վելդե» հոդվածին։