Անդրեա Բարնյանի
Անդրեա Բարնյանի Andrea Bargnani | ||
Դիրքը | Ծանր հարձակվող/ կենտրոնական | |
---|---|---|
Ի ծնե տրված անունը | Անդրեա Բարնյանի Andrea Bargnani | |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 26, 1985 (39 տարեկան) | |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա | |
Ազգություն | իտալացի | |
Հասակ | 2,13 մ | |
Քաշ | 116 կգ | |
Դրաֆթի տարի | 2006 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին | |
Դրաֆթ ակումբ | Տորոնտո Ռեպտորս | |
Կարիերայի պատմություն
| ||
Ստելլա Ացուռա Ռոմա (2002–2003) Բենետոն Տրևիզո (2003–2006) Տորոնտո Ռեպտորս (2006–2013) Նյու Յորք Նիքս (2013–2015) Բրուքլին Նիքս (2015–2016) Սասկի Բասկոնիա (2016–2017) | ||
Մրցանակներ
| ||
| ||
Անդրեա Բարնյանի (իտալ.՝ Andrea Bargnani, հոկտեմբերի 26, 1985, Հռոմ, Իտալիա), իտալացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական և ծանր հարձակվող։ Առավել հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Յորք Նիքս» և «Տորոնտո Ռեպտորս» ակումբներում անցկացրած տարիներից։
Մասնագիտական կարիերան Բարնյանին սկսել է իտալական Ա սերիայի երկրորդ դիվիզիայում հանդես եկող «Ստելլա Ացուռա Ռոմա» կոչվող ակումբում, որտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել է «Բենետոն Տրևիզո» ակումբ։ Ընտրվել է 2006 թվականի NBA դրաֆթի առաջին իսկ ընտրությամբ՝ «Տորոնտո Ռեպտորսի» կողմից, որի կազմում անցկացրած առաջին երկու տարիներին հասել է մինչև փլեյ-օֆֆ։ Բարնյանիի օգնությամբ «Ռեպտորսը» 2006–07 մրցաշրջանում հաղթել է Ատլանտիկ դիվիզոնի ենթատիտղոսը։
Հանդես է եկել Իտալիայի մինչև 20 տարեկանների և մեծահասակների ազգային հավաքականներում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անդրեա Բարնյանի կատեգորիայում։ |