Jump to content

Ամերիկացին Փարիզում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկացին Փարիզում
անգլ.՝ An American in Paris
ԵրկիրԱՄՆ
Ժանրերաժշտական ֆիլմ[1][2][3]
ՀիմքԱմերիկացին Փարիզում
Թվական1951, դեկտեմբերի 17, 1952[4] և փետրվարի 25, 1952
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎինսենթ Մինելլի[1][2][3][…]
ՊրոդյուսերԱրթուր Ֆրիդ և Ռոջեր Էդենս
Սցենարի հեղինակԱլան Ջեյ Լերներ
ԴերակատարներՋին Քելլի[2][3][5][…], Լեսլի Քարոն[2][3][5][…], Օսկար Լևանտ[2][3][5][…], Georges Guétary?[3][5][6], Նինա Ֆոքս[5][6], Մեջ Բլեյք[6], Աննա Կվիրենտիա Նիլսոն[5][6], Յուջին Բորդեն[5][6], Սյուզան Քամինգս[6], Ջեք Չեֆ[7] և Էնն Քոուդի
ՕպերատորԱլֆրեդ Գիլքս և Ջոն Օլթոն
ԵրաժշտությունՍոլ Չապլին
ՄոնտաժԱդրիեն Ֆազան
Պատմվածքի վայրՓարիզ
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն108 րոպե
 An American in Paris (film) Վիքիպահեստում

«Ամերիկացին Փարիզում» (անգլ.՝ An American in Paris), երաժշտական ֆիլմ, որը նկարահանվել է 1951 թվականին ռեժիսոր Վինսենթ Մինելլիի կողմից` Ջորջ Գերշվինի սիմֆոնիկ պոեմի հիման վրա (1928)։ Բացի այս երաժշտությունից ֆիլմում օգտագործվել են նաև երգեր՝ Գերշվինի այլ մյուզիքլներից։ Ֆիլմի պարային բեմադրությունների հեղինակն է Ջին Քելլին[8]։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ջին Քելլին և Լեսլի Քերոնը։

Ընդհանուր առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամերիկացին Փարիզում» ֆիլմը համարվում է ամենահայտնի կինոնկարներից մեկը։ Ֆիլմը հսկայական հաջողությունների է հասել Գերշվինի երաժշտության շնորհիվ (մշակումները՝ Ջոնի Գրինոյի և Սոլոմ Չապլինի) և Քելլիի խորեոգրաֆիայով. վերջինիս գագաթնակետը հերոսների 16 րոպեանոց պարն է (դրա ներկայացումը արժեցել է ավելի քան 500 հազար դոլար)։ Հաջողության իրենց ներդրումն են ունեցել նաև հագուստի դիզայներ Այրին Շարաֆը, օպերատոր Ջոն Ալթոնը և նկարիչ Պրեստոն Ամեսը։ Ֆիլմի ռեժիսորն է Վինսենթ Մինելլին։ Ֆիլմի պրոդյուսերն է Արթուր Ֆրիդը (ՄԳՄ)[9]։

«Ամերիկացին Փարիզում» ֆիլմը քննադատվել է որպես չափազանց զգայուն, ռոմանտիկ և (բալետային վերջին ներկայացման համար) չափազանց «պերճաշուք»։ Սակայն, ընդհանուր առմամբ, ֆիլմի ստեղծագործական թիմի ներդրումը ամերիկյան մյուզիքլի պատմության մեջ երբեք չի վիճարկվել[10]։

Ջերրի Մալիգանը (Ջին Քելլի) նախկին ամերիկացի զինվոր է, որը որոշել է պատերազմից հետո մնալ Փարիզում։ Նա փորձում է գումար վաստակել որպես նկարիչ։ Նրա ընկեր Ադամը (Օսկար Լևանտ) դաշնակահար է, նվագակցում է հայտնի երգիչ Անրի Բորելին (Ջորջ Գետարի)։ Միայնակ հարուստ տիկին Միլո Ռոբերտսը (Նինա Ֆոչ) հովանավորում է Ջերիին։ Նա գնում է վերջինիս նկարները, փոխադարձ համակրանքի հույս ունենալով, բայց Ջերին սիրահարվում է ոչ թե իր հարուստ հովանավորին, այլ աղքատ ֆրանսուհի Լիզային (Լեսլի Քերոն), ում նա հանդիպել է ռեստորանում։ Լիզան նույնպես սիրում է նրան, բայց նշանված է Անրիի հետ, որին պարտական է, քանի որ փրկել է իրեն պատերազմի ընթացքում։ Իմանալով Ջերիի և Լիզայի փոխադարձ սիրո մասին՝ Անրին վեհորեն հրաժարվում է ամուսնանալ նրա հետ։ Երջանիկ սիրահարները միանում են ավարտական պարի ժամանակ։

Դերակատար Դեր
Ջին Քելլի Ջերի Միլիջն Ջերի Միլիջն
Լեսլի Քերոն Լիզա Բուվե Լիզա Բուվե
Օսկար Լեվանտ Ադամ Կուկ Ադամ Կուկ
Ջորջ Գետարի Անրի Բորել Անրի Բորել
Նինա Ֆոքս Միլո Ռոբերտս Միլո Ռոբերտս

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է «Օսկար» մրցանակ վեց ավանակարգերում, այդ թվում՝ լավագույն ֆիլմի համար և մեկ «Ոսկե Գլոբուս»։ Առաջադրվել է նաև լավագույն ռեժիսուրայի համար, սակայն մրցանակ չի ստացել։ Ջին Քելլին պարգևատրվել է պատվավոր «Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար» մրցանակով, որն իր կարիերայում միակը եղավ։

1951 թվականին ըստ ԱՄՆ-ի Կինոքննադատների ազգային խորհրդի տարբերակի, ընդգրկվել է տարվա ֆիլմերի լավագույն տասնյակում։

1952 թվական ֆիլմը ստացել է 6 «Օսկար» մրցանակ՝ լավագույն ֆիլմ (Արթուր Ֆրիդ), լավագույն սցենար (Ալան Ջեյ Լերներ), լավագույն օպերատորական աշխատանք գունավոր ֆիլմում (Ալֆրեդ Ջիլկս, Ջոն Օլթոն), լավագույն ձայնագրություն երաժշտական ֆիլմի համար (Ջոնի Գրին, Սոլ Չապլին) լավագույն գունավոր ֆիլմի նկարիչ և դեկորատորի աշխատանք (Սեդրիկ Գիբոնս, Պրեստոն Էյմս, Էդվին Ուիլս, Կիոու Գլիսոն), գունավոր ֆիլմի լավագույն հագուստներ (Օրի Քելլի, Ուոլտեր Պլանկետ, Այրին Շարաֆ)։ Բացի այդ, ժապավենը ստացել է երկու անվանակարգ` «լավագույն ռեժիսոր» (Վինսենթ Մինելլի) և «լավագույն մոնտաժ» (Ադրիեն Ֆազան) կատեգորիաներում։

1952 թվական՝ «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն ֆիլմի համար` կատակերգական կամ երաժշտական, ինչպես նաև ներկայացված է եղել երկու անվանակարգերում` լավագույն ռեժիսոր (Վինսենթ Մինելլի), կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան (Ջին Քելլի)։

1952 թվական՝ BAFTA մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգ։

1952 թվական՝ մասնակցություն Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին։

1952 թվական՝ «Գեղարվեստական ֆիլմի լավագույն ռեժիսոր» անվանակարգ, ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի մրցանակ (Վինսենթ Մինելլի)։

1952 թվական՝ «Ամերիկյան մյուզիքլի լավագույն սցենար», ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի մրցանակ (Ալան Ջեյ Լեռներ)։

1993 թվական՝ ժապավենը ներառվել է Ֆիլմերի ազգային ռեեստրում։

Թատերականացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուզիքլի բեմական տարբերակի պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի մայիսի 18-ին Alley Theatre թատրոնում (սցենարի հեղինակ Քեն Լյուդվիգ, ռեժիսոր՝ Գրիգորի Բոյդ)։ Ֆիլմի մեկ այլ բեմական տարբերակն իրականացվել է 2014 թվականին նոյեմբերին Փարիզի «Շատլե» թատրոնի բեմում (ռեժիսոր և խորեոգրաֆ Քրիսթոֆեր Ուիլդոն, գլխավոր դերերում՝ Ռոբերտ Ֆեյրչայլդ և Լին Քոուփ), այնուհետև այս մյուզիքլը տեղափոխվում է Բրոդվեյ (նույն դերասանները՝ գլխավոր դերում)։ Մյուզիքլի ամերիկյան պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 12-ին։ Վերջինիս ստեղծագործական թիմը (բեմադրիչ, ռեժիսոր, երաժիշտներ, լուսավորության ռեժիսոր) 2015 թվականին արժանացել է «Թոնի» մրցանակին։ Թատերական մյուզիքլում հիմնականում օգտագործվել է Գերշվինի երաժշտությունը (ոչ միայն իր համանուն սիմֆոնիկ պոմից, այլ նաև այլ ստեղծագործություններից)՝ բացառությամբ «Բլյուզ ոճով ռապսոդիա»-յի երաժշտության և «Պորգի և Բեսս» օպերայի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0043278/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://stopklatka.pl/film/amerykanin-w-paryzu
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=6822.html
  4. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://www.cinematografo.it/cinedatabase/film/un-americano-a-parigi/6908/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.imdb.com/title/tt0043278/fullcredits
  7. ČSFD (չեխերեն) — 2001.
  8. Однако, музыка из самых известных сочинений Гершвина — «Рапсодии в стиле блюз» и оперы «Порги и Бесс» — в фильме не использовалась.
  9. Он же продюсировал популярные фильмы «Театральный фургон», «Поющие под дождём», «Пират», «Встреть меня в Сент-Луисе».
  10. Jeanine Basinger An American in Paris // International Dictionary of Films and Filmmakers / под. ред Tom Pendergast, Sara Pendergast. — 4-е. — USA: St. James Press, 2000. — Т. 1. — С. 7. — ISBN 1-55862-449-X

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկացին Փարիզում» հոդվածին։