Jump to content

Ալփ-Արսլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալփ-Արսլան
Ծնվել է՝հունվարի 20, 1029(1029-01-20)
Մահացել է՝դեկտեմբերի 15, 1072(1072-12-15) (43 տարեկան)
Վախճանի վայրԱմուդարյա, Գուր, Աֆղանստան
Մերվ
ԵրկիրՍելջուկյան սուլթանություն
ՏոհմՍելջուկներ
զորավար
ՀայրՉաղրի բեկ
ԵրեխաներՄալիքշահ I, Tutush I?, Թողան-շահ, Arslan Arghun?, Buri Bars?, Sifri Khatun? և Aysha Khatun?
Հավատքսուննի իսլամ և իսլամ

Մուհամեդ Ալփ-Արսլան իբն Դաուդ (հունվարի 20, 1029(1029-01-20) - դեկտեմբերի 15, 1072(1072-12-15), Ամուդարյա, Գուր, Աֆղանստան), սելջուկյան սուլթան 1063 թվականից։

Տուղրիլ սուլթանի եղբորորդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1064 թվականին ներխուժեց Հայաստան, ավերեց հյուսիսային և կենտրոնական գավառները, պաշարեց Անին։ Քաղաքը հերոսաբար դիմադրեց, բայց երբ բյուզանդական կայազորը լքեց պաշտպանությունը, Ալփ-Արսլան գրավեց ու ավերեց քաղաքը, իսկ բնակչության մեծ մասին ոչնչացրեց կամ գերեվարեց։

1071 թվականին Մանազկերտի մոտ հաղթեց բյուզանդական զորքերին և գերեց Ռոմանոս 4-րդ կայսրին։ Նվաճեց Փոքր Ասիայի բյուգանդական հողերը։ Քաջ զորավար էր, բայց բիրտ ու անուս, նրա պետության փաստացի կառավարողը վեզիր Նիզամ ալ-Մուլքն էր։ Ալփ-Արսլանը սպանվեց Բուխարիա արշավելիս։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալփ-Արսլան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 193