Ալեքսանդրա Փոփ
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 6, 1991[1][2] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Վիտտեն, Ennepe-Ruhr-Kreis, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա | ||
Հասակ | 174 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ալեքսանդրա Փոփ (գերմ.՝ Alexandra Popp, ապրիլի 6, 1991[1][2], Վիտտեն, Ennepe-Ruhr-Kreis, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), հարձակվողի դիրքում հանդես եկող գերմանացի ֆուտբոլիստ, «Վոլֆսբուրգ» կանանց ֆուտբոլային ակումբի խաղացող, Գերմանիայի հավաքականի խաղացող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրա Փոփն իր կարիերան սկսել է «Շվարց-Վայս» ֆուտբոլային ակումբում Սիլշեդեից, որից հետո տեղափոխվել է «Ռեկլինգհաուզեն» թիմ։ 2008 թվականին պայմանագիր է կնքել Առաջին Բունդեսլիգայի «Դույսբուրգ 2001» ակումբի հետ։ «Դույսբուրգ»-ի կազմում Ալեքսանդրա Փոփը դարձավ ՈՒԵՖԱ-ի գավաթակիր (2008/09), Գերմանիայի առաջնության արծաթե մեդալակիր (2009/10), Գերմանիայի գավաթի կրկնակի հաղթող (2008/09, 2009/10): Միևնույն ժամանակ նա պարգևատրվել է Ֆրից Վալտերի արծաթե մեդալով[3]։ 2012 թվականից խաղում է «Վոլֆսբուրգում»։
Կարիերա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականից Ալեքսանդրա Փոփը հանդես է եկել Գերմանիայի տարբեր պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ 2010 թվականի փետրվարի 17-ին Փոփն իր դեբյուտը նշեց հիմնական ազգային հավաքականի կազմում ԿԺԴՀ-ի դեմ խաղում։ Նա իր առաջին գոլը խփեց 2010 թվականի փետրվարի 26-ին Ֆինլանդիայի հավաքականի դարպասներին[4]։
Աշխարհի 2019 թվականի առաջնությունում, որը հունիսին անցկացվեց Ֆրանսիայում, Ալեքսանդրան խփեց իր թիմի չորս գոլերից մեկը խմբային փուլի երրորդ խաղում Հարավային Աֆրիկայի հավաքականի դեմ՝ Գերմանիան հաղթեց 4:0 հաշվով։ Նիգերիայի հավաքականի դեմ 1/8 եզրափակչում Փոփը կրկին գոլի հեղինակ դարձավ, իսկ նրա թիմը հաղթեց 3:0 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դույսբուրգ 2001»
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ-ի գավաթ՝ հաղթող (1) 2008/09
- Գերմանիայի առաջնություն՝ արծաթե մեդալակիր (1) 2009/10
- Գերմանիայի գավաթ՝ հաղթող (2) 2008/09, 2009/10
«Վոլֆսբուրգ»
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգա՝ հաղթող (2) 2012/13, 2013/14
- Գերմանիայի առաջնություն՝ չեմպիոն (5) 2012/13, 2013/14, 2016/17, 2017/18, 2018/19
- Գերմանիայի գավաթ՝ հաղթող (6) 2012/13, 2014/15, 2015/16, 2016/17, 2017/18, 2018/19
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամառային օլիմպիական խաղերի հաղթող (1)՝ 2016
- Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (1)՝ 2022
- Ալգարվեի գավաթ՝ հաղթող (2)՝ 2012, 2014
- Աշխարհի առաջնություն (մինչև 20 տարեկան)՝ հաղթող (1) 2010
- Աշխարհի առաջնություն (մինչև 17 տարեկան)՝ բրոնզե մեդալակիր (1) 2008
- Եվրոպայի առաջնություն (մինչև 17 տարեկան)՝ հաղթող (1) 2008
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրից Վալտերի արծաթե մեդալ (2009)[3]
- Շքանշան «Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգին մատուցվող ծառայությունների համար» (2011)[5]
- 2010 թվականի աշխարհի առաջնության տարվա լավագույն խաղացող (մինչև 20 տարեկան)[6]
- Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու 2010 (մինչև 20 տարեկան)[7]
- Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (2014, 2016)[8]
- Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու (Բեթ Միդի հետ համատեղ) (2022)[9]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 «Hegering und Popp ausgezeichnet» (գերմաներեն). RP Online. 2009 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «SPIELERPROFIL: ALEXANDRA POPP». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Ministerpräsidentin Hannelore Kraft verleiht den Verdienstorden des Landes Nordrhein-Westfalen an 22 Bürgerinnen und Bürger». nrw.de. 2011-11-07. Վերցված է 2014-06-14-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Popp and Kulig in dreamland». FIFA.com. 2010 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 22 July 2011-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Popp and Kulig in dreamland». FIFA.com. 2010 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 22 July 2011-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Fußballerin des Jahres 2014: Das Ergebnis» (գերմաներեն). kicker.de. 2014 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Beth Mead finishes as UEFA Women's EURO 2022 Top Scorer». UEFA.com. Union of European Football Associations. 2022 թ․ հուլիսի 31. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Փոփ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 6 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գերմանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2019 ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցներ
- Գերմանացի կին ֆուտբոլիստներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կանանց ֆուտբոլի հարձակվողներ
- Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներ