Ազենկուրի ճակատամարտ
Ազենկուրի ճակատամարտ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հարյուրամյա պատերազմ | |||||||||||
Ազենկուրի ճակատամարտ, մանրանկար 15-րդ դար | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Անգլիա | Ֆրանսիա | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
Անգլիա 6000 զինվոր, որոնցից 5\6 նետաձիգներ` զինված երկար աղեղներով, 1\6 հետևակ և ասպետական հեծելազոր։ Այլ տվյալներով 1500 ծանրազեն հեծելազորայիններ[1], 7000 նետաձիգներ և մոտավորապես 1500 ռազմական ծառաներ.[2] | Ֆրանսիա 36000 զինվոր (10000 ասպետներ և ծանրազեն հեծելազոր, հայտնի չեն հետևազորի, նետաձիգների և արբալետավորների[3] քանակությունը), այլ տեղեկություններով 10000 ծանրազեն հեծելազոր (սրանցից միայն 1400-ն էին ձիերի վրա մնացածը կռվում էին` իբրև հետևազոր), մի քանի հազար հետևակ և աղեղնավոր, ֆրանսիական բանակի ընդհանուր թիվը-12-15000 զինվոր, ինչպես նաև մոտ 10000 ռազմական ծառաներ կամ 4-6000 զինվորներ, ընդհանուր առմամբ ծառաների հստակ թիվ գոյություն չունի[4]։. |
Ազենկուրի ճակատամարտ, ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1415 թվականի հոկտեմբերի 25-ին ֆրանսիական և անգլիական զորքերի միջև Ազենկուր կոչվող վայրի մերձակայքում Հյուսիսային Ֆրանսիայում Հարյուրամյա պատերազմի ժամանակ։ Այս ճակատամարտի յուրահատկությունն այն է, որ ֆրանսիական մեծաթիվ զորքերը ջախջախիչ պարտություն կրեցին։ Նման պարտության պատճառը անգլիական նետաձիգների ճիշտ ընտրված մարտավարությունն էր, ովքեր զինված էին երկար աղեղներով, գործողությունները համաձայնեցված էին ծանրազեն զորքերի հետ (նման մարտավարություն անգլիացիներն արդեն կիրառել էին ֆրանսիացիների դեմ 1346 թվականի Կրեսի ճակատամարտում և 1368 թվականին ֆրանսիական թագավոր Շառլ Իմաստունը հրաման արձակեց՝ ամբողջ ժողովրդին զինել նետերով, բայց դա սովորույթ չդարձավ, ինչպես նաև անգլացիների հաղթանակին նպաստեց ֆրանսիական ֆեոդալական հիերարխիայի ուժեղացումը)։
Ճակատամարտը նոր էջ բացեց Ֆրանսիայի պատմության մեջ։ Ազենկուրում կրած պարտության հետևանքը եղավ 1420 թվականի Տուրայի պայմանագիրը, որի համաձայն Հենրի 5-րդը հռչակվեց ֆրանսիական գահի ժառանգորդ։ Հենրի 5-րդը նաև ձգտում էր կազմակերպել հերթական խաչակրաց արշավանքը։ Այս երկու նախաձեռնությունները չիրականացվեցին. Հենրի 5-րդը մահացավ 1422 թվականի օգոստոսի 31-ին 34 տարեկան հասակում՝ դիզենտերիայից, որով վարակվել էր հավանաբար ֆրանսիական Մո քաղաքի պաշարման ժամանակ։
Ճակատամարտի նախապատրաստություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրի 5-րդը ներխուժեց Ֆրանսիա վերջինիս արքայի կողմից հաշտության պայմանագրի խզումից հետո։ Հավակնելով ֆրանսիական գահին՝ Հենրին ներխուժեց Ֆրանսիայի տարածք այն համոզմամբ, որ Նորմանդիայի հերցոգությունը (դքսություն) պատկանում է իրեն։ 1415 թվականի օգոստոսի 13-ին 28-ամյա Անգլիայի արքա Հենրի 5-րդը քսան հազարանոց զորքով հասավ Սեն գետի ափ՝ Հարֆլյոր կոչվող վայր, որը նրան տվեց կարևոր ռազմավարական դիրք, այնքանով, որ այն համարվում է բանալի դեպի Նորմանդիա։ Ճամբարը դարձավ դժվարամատչելի՝ քաղաքը պաշտպանում էին հաստ պարիսպները, որոնք ամրացված էին 26 աշտարակներով, իսկ քաղաք պաշտպանում էր 1000 զինվոր։ Սպասելով արքային քաղաքի գրավումը ուշանում էր, քաղաքը գրավվեց միայն սեպտեմբերի 22-ին։ Անգլիական բանակը կրելով ծանր կորուստներ միայն հոկտեմբերի 8-ին շարունակեց արշավանքը։ Հենրին իր զորքերի մեծամասնությանը (մոտ 900 զինվոր) Կալե, որտեղ անգլիացիները կարողացան հաղթահարել մոտակա ձմեռը և վերականգնվեց զորքերի մարտական ոգին։ Հաֆլյորի գրավման լուրը հասավ Փարիզ, որից հետո սկսվեց մեծաքանակ զորքի հավաքումը Ռուանում։ Այնուհետև անգլիացիները շարժվեցին դեպի հյուսիս, որից հետո միայն ֆրանսիացիները սկսեցին հետևել անգլիական բանակին, որպեսզի նրան շրջապատեն Սոմ գետում և թույլ չտան նրանց հետագա առաջխաղացումը։ Սկզբում ֆրանսիացիները կարողացան հաջողության հասնել. նրանք ստիպեցին Անգլիայի թագավորին թեքվել հարավ, սակայն վերջիվերջո անգլիացիները անցան Սոմը և շարունակեցին շարժվել դեպի հյուսիս։ Զորքերը հանդիպեցին հոկտեմբերի 24-ին Ազենկուր գյուղի մոտակայքում, Կալեից ոչ հեռու։ Ամբողջ օրն անձրևեց և երկու կողմերի հրամանատարներն էլ որոշեցին ճակատամարտել հոկտեմբերի 25-ի առավոտյան։ Անգլիացիները, երկար ճանապարհ անցած լինելով, հոգնած էին և զինվորների մարտական ոգին ընկած էր, բացի դրանից նրանց տանջում էին հիվանդությունները։ Հենրին լավ հասկանում էր, որ նա ստիպված է կռվի մեջ մտնել, որպեսզի հնարավորություն ստանար վերադառնալ Կալե և միաժամանակ թույլ չտալ ֆրանսիական զորքերին համալրում ստանալ։ Ֆրանսիացինները ավելի լավ էին զինված և ունեին թվական գերակշռություն։ Համաձայն անգլիական աղբյուրների նրանք ամբողջ օրն աղոթում էին և խոստովանում իրենց մեղքերը։ Ֆրանսիական ժամանակագիրները նշում են, որ ճակատամարտից առաջ Հենրին իր զորքերին տեղեկացրել է, որ ով գերի ընկավ ֆրանսիացիներին ստիպված է լինելու մեծ փրկագին վճարել ազատության համար[5]։ Ֆրանսիացիները չափից դուրս վստահ էին իրենց հաղթանակի մեջ, քանի որ ունեին թվային գերակշռություն։ Նրանց մտածելով՝ մեծատոհմիկ զորքերը պետք է կարողանան հեշտությամբ հաղթել հասարակ մարդկանց, անգլիական բանակի մեծամասնությունը աշխարհազորայիններ էին։
Բանակների կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կռվի դաշտում Ֆրանսիացիները մի քանի անգամ գերազանցում էին իրենց թշնամիներին, սակայն անհնար է ճշգրիտ որոշել ճակատամարտի մասնակից ֆրանսիական զորքերի թիվը։ Ժամանակակիցների գնահատականները տարբեր են՝ ժամանակագիրները տարբեր թվեր են նշում 10000-ից 150000 զինվոր կամ ավելի շատ։ Վերջին թվերը չափազանցված են դա պայմանավորված է նրանով, որ պատմաբանները ցանկանում էին տպավորություն թողնել հետևորդների վրա և որպեսզի ընդգծեն իրադարձության կարևորությունը, քան վերականգնել պատմական իրականությունը, բացի այդ ֆրանսիական զորքերը անգլիացիներին գերազանցում էին ամենքիչը հինգ անգամ։ Ֆրանսիական զորքերի 60 տոկոսը կազմում է ծանրազեն հեծելազորը, բաղկացած ասպետներից, ինչպես նաև բաղկացած էսկուայրներից, սերժանտներից և հասարակ ծագում ունեցող զինվորներից կամ աշխարհազորայիններից, ովքեր ոչ մի լուրջ դեր չունեին ֆրանսիական բանակում։ Անհրաժեշտության դեպքում ասպետները կռվում էին նաև՝ որպես հետևակ, սակայն կարգապահության և ազնվական գրաված դիրքը թույլ չէր տալիս հրամանատարներին ճկուն ռազմական գործողություններ իրականացնել։ Մնացած զորքը կազմում էին ֆրանսիական այլ քաղաքների պահակազորերի հավաքված զինվորներից, կային նաև վարձկաններ Հյուսիսային Իտալիայի քաղաքներից, ինչպես նաև ռեկրուտների։ Ծանրազեն հեծելազորի կողքին կար նաև թեթևազեն հեծելազորի ստորաբաժանումը։ Ֆրանսիացիները հենվում էին նաև մեծաքանակ հետևազորի վրա, ովքեր հիմնականում կազմված էին ցածր խավերից հավաքված՝ Պիկարդիայից, Արտուայից, Նորմանդիայից, և Շամպանիից։ Այս զինվորները, չնայած իրենց թվական գերազանցությանը (որոշ տեղեկությունների համաձայն նրանց թիվը կազմում էր 20000) ոչ մի լուրջ օգուտ տալ չէին կարող, քանի որ չունեին մանևրելու տեխնիկա և չէին կարողանում իրականացնել դժվար գործողություններ ծանրաքաշության պատճառով։ Սրանք պաշտպանված էին կաշվե վերարկուներով և ծանր զրահագլխարկներով։ Երեկվա գյուղացիները զինված էին իրենց հատուկ զենքերով, ինչպես նաև հասարակ սրերով և դանակներով, որոնք կարող էին օգտագործել հիմնականում ձեռնամարտի ժամանակ, այս պատճառներով էլ նրանք ուղղակի ի վիճակի չէին պայքարել ծանրազեն հեծելազորի դեմ։ Մարտի ժամանակ սրանց հիմանականում ֆրանսիացիները օգտագործում էին, այսպես կոչված, առաջին հարվածի համար, միևնույն ժամանակ սրանց կողքին տեղակայված էին պրոֆեսիոնալ զինվորները և քաղաքային կայազորների զինվորները, ովքեր լավ զինված էին։ Ֆրանսիական բանակի կազմում կային նաև նետաձիգներ, սակայն ֆրանսիացիները հիմնական շեշտը դրել էին արբալետների վրա։ Հետևակի կազմում ներկա էին նաև արբալետավորները, ովքեր տեղակայված էին վարձկանների կողքին։ Այս ամենի կողքին նրանք օգտագործում էին թնդանոթներ, սակայն անգամ սրանց ներկայությունը ոչ մի օգուտ չտվեց։
Անգլիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն ֆրանսիական բանակի անգլիական զորքերը կազմված էին մեծ մասամբ պրոֆեսիոնալ զիվորներից։ Մասամբ այն պայմանավորված էր նրանով, որ անգլիական տրանսպորտային միջոցները բավական չէին ֆրանսիացիների նման մեծաքանակ զորք տեղափոխելու համար, այդ իսկ պատճառով ընտրվել էին միայն լավագույնները։ Ճակատամարտի ժամանակ անգլիական հետևակը հիմնականում զինված էր երկար աղեղներով, որը առաջին անգամ չէր ապացուցում իր օգտակարությունը։ Նետաձիգների մեծ մասամբ պաշտպանիչ հանդերձներ չէին կրում, ինչը թույլ էր տալիս մանևրել ամբողջ դաշտով մեկ։ Մնացած հետևակ զորքը զինված էր նիզակներով, սրերով և այլ պրոֆեսիոնալ զենքերով։ Նետաձիգների մի մասը նստած էին ձիերի վրա, որպեսզի կարողանան հեշտությամբ մոբիլիզացնել իրենց գործողությունները ամբողջ կռվի ընթացքում։ Ավելի քիչ քանակությամբ հանդես եկեղ ծանրազեն հեծելազորը կազմված էր հիմնականում էսկուայրներից, սերժանտներից։
Ֆրանսիացիների դասավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիացիների պլանը կազմել էին մարշալ Բուսիկոն և կոնետաբլ Շառլ դը Ալբրեն՝ առաջապահ ջոկատների հրամանատարն էր։ Բանակը դասավորեցին երեք շարքով։ Բուրգունդացի ժամանակագիր Ժան դը Վավրինը տեղեկացնում է, որ ֆրանսիական բանակը կազմված էր 8000-անոց ծանրազեն հեծելազորից, 4000 նետաձիգներից և 1500 արբալետավորներից, 600 և 800 ծանրազեն հեծյալներ տեղակայվել էին եզրերում, իսկ կենտրոնում կենտրոնացրել էին ասպետների մեծ մասին, որոնց թիվը հավասար էր առաջապահ ուժերի թվին[6]։ Ֆրանսիացի ժամանակագիր և ճակատամարտի մասնակից Էնգերան դը Մոնստրելեն նշում է զորքի թիվը։ Նրա գրածի համաձայն մնացած զորքը մնաց թիկունքում։ Սրան հակառակ Հերարդ Բերիցին լրիվ ուրիշ թվերի մասին է խոսում (4800 ծանրազեն զինվորներ առաջնագծում, 3000-ը երկրորդ գծում, ուժեղացված 600 զինվորներով եզրերում, իսկ ամբողջ զորքը եղել է 10000 զինվոր)։ Գրեթե 8000 ծանրազեն հեծելազորայիններ սկսեցին ֆրանսիացիների գրոհը նրանց հիմնական նպատակն էր հասնել անգլացիներին և ձեռնամարտի բռնվել, ինչը թույլ կտար օգտագործել թվական գերակշռությունը և պարտության մատնել անգլիացիներին։ Սակայն սկզբնական պլանում պետք է ծանրազեն հեծելազորի դիմացը տեղակայված լինեին արբալետավորները և նետաձիգները։ Ճակատամարտի ընթացքում՝ նրանք ծանրազեն հեծելազորի առաջ ընկնելուց հետո, դուրս մնացի սխեմայից, սա խոսում ֆրանսիական զորքի անկարգապահության մասին։ Հազարավոր զիվորներ, մեծ մասամբ, ծառաներ և հասարակ ծագում ունեցող զինվորները չմասնակցեցին ճակատամարտին, չնայած նրան, որ սկզբում հրամանատարությունը հենվում էր այս զորքի վրա։ Սակայն ասպետները, ովքեր ցանկանում էին վրեժ լուծել նախորդ տարիներին տեղի ունեցած ճակատամարտերի ժամանակ զոհված իրենց նախնիների համար ցանկանում էին կռվել առաջնագծում, դրա հետևանքով Շառլ դը Ալբրեն ծանրազեն հեծելազորը տեղակայեց առաջնագծում։ Զորքերը շարվեցին հերթականութայմբ ամեն գիծ ուներ 200 զինվոր։ Այս դասավորությունը լրիվ փոխեց ճակատամարտի ելքը, քանի որ այս դասավորության մեջ հիմնական ուժը, որ պետք է իր վրա ընդուներ հարվածը՝ նիզակակիրները և նետաձիգները, ստպիված շարվեցին վերջիններիս թիկունքում։ Ինքը՝ Շառլ դը Ալբրեն, և նրա հետ մի քանի ասպետներ դեմ էին այդպիսի դասավորությանը, նրա առաջարկած մարտավարությանը դեմ կանգնեց արքայի անձնական ներկայացուցիչ՝ Օռլեանի դուքսը։ Նշելով, որ սկզբում չեն կարող գնալ գյուղացիները, քանի որ պարտադիր պետք է առաջնագծում լինեն ասպետները, այս մարտավարութան կողմնակիցների համար առաջնագծում չլինելը՝ բարոյականության ոտնահարում էր նշանակում, երկրորդ գյուղացիները հագնված են ոչ պատշաճ առաջնագծում կռվելու համար։ Այստեղ հանդես եկեվ Օռլեանի դուքսը պնդելով, որ ասպետներն ավելի գեղեցիկ են նայվում առաջնագծում, վերջինիս պնդմանը, թե առջևում պետք է փայլեն հեծելազորի արծաթագույն և ոսկեգույն զրահները, ռազմական հրամանատարությունը չկարողացավ հակադրվել, քանի որ նա արքայի անձնական ներկայացուցիչն էր։
Անգլիացիների դասավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլական զորքերը դասվորվեցին նեղ անցումի մոտ, որի երկարությունը մոտ 750 յարդ (685 մետր) էր, թիկունքում կար հսկայական անտառային շերտ։ Անգլիացի պատմիչ և դեպքերի ժամանակակից Ալֆրեդ Բյորնը, առաջարկել է Հենրի 5-րդին իր զորքերը տեղակայել Կրեսի ճակաատամարտի օրինակով Հենրին վարվեց հենց նույն ձևով։ Նա զորքը բաժանեց երեք մասի՝ առաջապահ ուժերը գլխավորում էր Յորքի դուքսը, հիմնական ուժերի և պահեստային զորքերի։ Սակայն սա առաջին հայացքից՝ մարտի ընթացքում մի քանի անգամ տարբեր զորամիավորումներ փոխեցին իրենց դիրքերը՝ գերազանցապաես նետաձիգները մանևրում էին ճակատի ամբողջ երկարությամբ՝ անգլիական զորքերի ճկունությունը հենց թույլ տվեց հաղթել այս ճակատամարտում։ Անգլիացի ևս մեկ պատմիչ Ջիմ Բրեդբերին վկայում է, որ նետաձիգները տեղակայվեցին, ոչ թե կենտրոնում, այլ եզրերում և անընդհատ տեղաշարժվելով ստեղծեն իրենց համար ավելի հարմար դիրք[7]։ Կենտրոնում տեղ զբաղեցրած զորքերը շարվեցին չորս գծով՝ յուրաքանչյուր գծում կար 250-300 զինվոր։ Եզրերում տեղակայված էին ալնգիական և վալիական նետաձիգները։ Անգլիացիները դիմեցին ևս մեկ խորամանկության ֆրանսիական ծանրազեն հետևակի առջև՝ տեղադրելով փայտե ցցեր, իսկ դրանցից քիչ հեռու տեղակայվեցին նետաձիգները։ Սա անգլիացիների համար լրիվ նոր մարտավարություն էր, հավանաբար, նրանք ոգեշնչվել էին Նիկոպոլսում թուրքական զորքի նման մարտավարությամբ բուրգունդական հեծելազորի դեմ տարած հաղթանակից[8]։ Անգլիացիների դասվորությունը հաջող էր նեղ անցումը թույլ չտվեց ֆրանսիական հեծելազորին ազատորեն գործել, բացի այդ նրանց խանգարեց նաև տիղմը, որ առաջացել էր անձրևից հետո։
Զորքերի թիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիացի պատմաբան Աննա Կյուրին՝ անցկացնելով սկզբնաղբյուրների և փաստաթղթերի վերլուծություն ֆրանսիական զորքերի թիվը հասցնում է 12000-ի, իսկ անգլիականը 9000-ի։ Դրան հակառակ, նույնպես անգլիացի պատմաբան Ջուլիետ Բարկերը հայտնում է, որ ֆրանսիական բանակը թշնամուն գերազանցում էր ամենաքիչը չորս անգամ և նույնիսկ նշում, որ հնարավոր է վեց անգամ գերազանցի անգլիացիներին։ Բրիտանիկա բառարանը գնահատում է անգլիացիների և ֆրանսիացիների հարաբերակցությունը համեմատաբար 6 և 20-30 հազար զինվոր։ Համաձայն անգլիական սկզբնաղբյուրների իրենց բանակի մեջ մտնում էին 2000 զրահավոր զինվորներ, 8000 նետաձիգներ և 65 հրետանավորներ, բացի այդ օգնական ուժերը հաշվվում էին ամենաքիչը 1200 հոգի։ Նրանցից 900 զրահավոր զինվորներ էին և 1200 նետաձիգներ մնացել էին Արֆլյոր ամրոցում, իսկ մի հատվածն էլ վարակված են եղել ժանտախտով և մնացել են Անգլիայում։ Փաստացի գրեթե ամբողջ հրետանին մնացել են Արֆլյորում։ Եթե հաշվի առնենք այս փաստերը կարելի է եզրակացնել, որ Ազենկուրում անգլիական բանակի թիվը եղել է 6000 հոգի և մի քանի օժանդակ միավորումներ։
Ճակատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիացիները դասավորվեցին և պատրաստվում էին հարձակման, իսկ ֆրանսիացիները ոչ մի հարձակման նշան չէին ցույց տալիս։ Այդ ժամանակ Հենրի 5-րդը տեսնելով, որ ֆրանսիացիները երեք ժամ ոչինչ չէին անում, ինքը ստիպված դիմեց բավականին համարձակ քայլի՝ զորքերը մոտեցրեց մինչև նետաձիգների հարվածի տարածության։ Հենց այս քայլը հնարավորություն տվեց հաղթանակ տանել ֆրանսիացիների դեմ։ Նետաձիգները ֆրանսիացիների հարձակումից զգուշանալով փորեցին հողը՝ իրենց ավելի ապահով զգալու համար։ Եթե ֆրանսիացիները հարձակվեին անգլիացիների վերադասավորման ժամանակ, ապա հետևանքները աղետալի էին լինելու անգլիացիների համար։ Սակայն, ամենայն հավանականությամբ, անգլիացիների առաջընթացը վրիպել էր ֆրանսիական հրամանատարության աչքից։ Այն ժամանակ, երբ անգլիացի նետաձիգները կրակ բացեցին, մի քանի րոպեում ասպետների առաջին երեք շարքերում խուճապ սկսվեց։ Ֆրանսիական հեծելազորը, չնայած կարգապահության բացակայությանը և ակնհայտ թվական պակասին (ֆրանսիական աղբյուրների համաձային հեծելազորի մի մասը թափառում էր տեղանքում, իսկ մյուս մասը դեռևս կերակրում էին իրենց ձիերին) սկսեցին հարձակումը, բայց հաջող հարձակման համար խանգարում էին մի քանի գործոններ ևս։ Առաջին, վերը նշված, կարգապահության բացակայությունը։ Երկրորդ տեղանքի յուրահատկությունը, այն թույլ չէր տալիս ֆրանսիացիներին շրջանցել անգլիացիներին եզրից, բացի այդ, տիղմը թույլ չէր տալիս ձիերին ավելի արագ ընթանալ, սրանք գործոններ են, որ չի կարելի շրջանցել։ Ֆրանսիացիները հետևակի դասավորության ժամանակ թույլ էին տվել մի շարք սխալներ, նետաձիգներին և արբալետավորներին դասավորել էին հեծելազորի թիկունքում և բնական է, որ նրանք որևէ դեր չէին կարող ունենալ ճակատամարտի ընթացքի վրա։ Հեծյալները, հասնելով փայտե ցցերին և նրանց մեծամասնությունը կորցնելով հավասարակշռությունը՝ ձիերի վրայից թռան անգլիացիների ոտքերի առջև՝ մնացածները զոհվեցին անգլիական նետերից։ Ֆրանսիական հեծելազորը, կրելով ծանր կորուստներ, փախուստի դիմեց՝ կոտորելով նաև սեփական հետևակին։ Մի որոշ ժամանակ անց կռվի մեջ են մտնում ֆրանսիացիների երկրորդ գիծը, սակայն այստեղ անգլիացիներին օգնության է հասնում նրանց զբաղեցրած ճիշտ դիրքը, այդ իսկ պատճառով ֆրանսիացիները չկարողացան օգտագործել թվային գերակշռությունը։ Այս մարտին անձամբ մասնակցել է Հենրի 5-րդը։ Չնայած համարվում է, որ այս ճակատամարտում անգլիական նետը հաղթեց ֆրանսիական արբալետին, սակայն այստեղ մի խնդիր կա՝ նետը չի կարող կոտրել ասպետական պաշտպանիչ հանդերձները, այստեղից կարող ենք եզրակացնել, որ նետաձիգները ուղղակի վիրավորել կամ հարվածել են ձիերին։ Ասպետները, կորցնելով ձիերին, մնացին հետիոտն, սակայն նրանց հանդերձները թույլ չէին տալիս ազատ տեղաշարժվել։ Դրանից հետո ֆրանսիացիները գործի դրեցին փայտից պատրաստված երկար ձողերը և մոտակա մարտի համար խոհանոցային դանակի տեսք ունեցող դանակները և պարտության մատնեցին ֆրանսիական ասպետներին։ Հազարավոր ասպետներ ընկան մարտի դաշտում։ Ճակատամարտի սկզբից երեք ժամ անց ֆրանսիացիները ծանր կորուստներ կրեցին, շատ ասպետներ գերի ընկան։ Ժամանակակից մի քանի պատմաբաններ կարծում են, որ ասպետներից շատերը, կորցնելով ձիերին, պարզապես չեն ցանկացել հետիոտն կռվել և հանձնվել են այնուհետև փրկագնով ազատագրվել։ Երրորդ գծի մարտիկները նայում էին իրենցից առաջ գնացած զորքերին և ոչ մի օգնություն ցույց չտվեցին։ Ասպետներից փրկվեցին միայն նրանք, ովքեր ձիով էին, իսկ նրանց մի մասը, ովքեր մարտի դաշտում մնացել էին առանց ձիերի, փրկվեցին շնորհիվ ծառաների։ Ֆրանսիական զորքերի միակ հաջողությունը եղավ այն, որ Իզեմբեր դը Ազենկուրը, ով այդ շրջանի ղեկավարն էր, հարձակվեց անգլիական զորքերի վրա եզրում և կարողացավ որոշակի հաջողությունների հասնել։ Վերջնս, ամենայն հավանականությամբ, հարձակվել էր սեփական նախաձեռնությամբ։ Բացի այս եղավ նման մի նախաձեռնություն ևս, սակայն այս նախաձեռնությունը չհասավ իր նպատակին։ Այս իրադարձությունները հիմք ընդունելով՝ Հենրի թագավորը հրամայեց սպանել բոլոր գերիներին, սակայն անգլիական ասպետները չէին ցանկանում կորցնել հարուստ ավարը, այդ ժամանակ 200 նետաձիգներ անսալով արքայի հրամանին կոտորում էին ֆրանսիական ասպետներին։ Սակայն Հենրին, գնահատելով իրավիճակը, հրամայեց դադարեցնել մահապատիժը, բայց արդեն ուշ էր, որովհետև մեծամասնությանը արդեն մահապատժի էին ենթարկելել։
Կորուստները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հստակ տեղեկություն չկա, թե կողմերն ինչքան կորուստներ ունեցան։ Ֆրանսիական աղբյուրները նշում են, որ ճակատամարտում ֆրանսիացիները կորցրել են 4-10 հազար, իսկ անգլիացիները 1600 զինվոր։ Այլ աղբյուրները նշում են, որ ֆրանսիական բանակի կորուստը ամենաքիչը վեց անգամ գերազանցում էր անգլիական կողմի զոհերի թվին։ Անգլիական աղբյուրները զգալիորեն տարբեր թվերի մասին են խոսում 1500-ից 11000 սպանված ֆրանսիացիներից և գրեթե 100 սպանված անգլիական կողմից։ Պատմաբան Ջուլիա Բարկեր, հիմնվելով իր իսկ հետազոտությունների վրա, նշում է, որ անգլիական կողմը 112-ից ավել զոհ է ունեցել, որոնց մեջ էր նաև հայտնի դուքս Էդուարդ Նորվիչը՝ Էդուարդ 3-րդ թագավորի թոռը։ Ալֆրեդ Բերնի խոսքերով ֆրանսիական կողմից զոհվել է բարձր ազնվականության գրեթե 90 ներկայացուցիչ և 1560 ասպետներ, իսկ հասարակ ժողովրդի մասին ոչ մի տեղեկություն չի տալիս (հավանաբար 2-3 անգամ ավելի)։ Այսպես, թե այնպես ճակատամարտում ֆրանսիացիները մեծ կորուստներ կրեցին, սպանվեց 3 հերցոգ, ամենաքիչը 8 գրաֆ, մի վիկոնտ և արքեպիսկոպոս, նաև մեծ քանակությամբ ավելի ցածր կոչում ունեցող ֆրանսիացիներին։ Բայց ֆրանսիացիների համար ամենաղետալին մեծ քանակությամբ զինվորական հրամանատարների զոհվելն էր, որը մեծ հարված էր ֆրանսիական բանակին։ Գերիների թիվը 700-2200 մարդ, որոնց թվում Օռլեանի դուքսը։ Գրեթե բոլոր գերիները հայտնի ընտանիքներից են, իսկ ավելի ցածր ծագում ունեցողները սպանվել էին անգլիացիների կողմից։ Ազենկուրի ճակատամարտում զոհվեցին այնպիսի հայտնի քաղաքական գործիչներ, ինչպիսիք էին Բրաբանտի դուքս Անտուան Բուրգունդացին, Ֆիլիպ 2-րդը՝ Նեվերայի գրաֆը, Ֆրանսիայի կոննետաբլ (զորքերի հրամանատար) Շառլ դը Ալբրեն, Հովհան 1-ինը՝ Ալանսոնի դուքսը, Էդուարդ Նորվիչը՝ Յորքի դուքսը, Էդուարդ 3-րդ թագավորի թոռը։
Հետևանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած անգլիացիների ռազմական հաջողությանը քաղաքական դաշտում ստեղծվեց դժվարին իրավիճակ։ Այնուամենայնիվ, այս հաղթանակը հիմք չդարձավ անգլիական գահի հաղթական ավարտի համար։ Հենրի 5-րդը Լոնդոն մտավ նոյեմբերի 23-ին, որտեղ մեծ տոն էր կազմակերպվել Ֆրանսիայի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս ճակատամարտը ունեցավ նաև այլ հետևանքներ ֆրանսիացիների համար։ Ճակատամարտից հետո վեճ հասունացավ Արմանյակների և Բուրգունդացիների միջև։ Արմանյակները ծանր կորուստներ էին կրել Ազենկուրում, օգտվելով սրանից Բուրգունդական զորքերը շարժվեցին դեպի Փարիզ։ Համաձայնության բացակայությունը պատճառ դարձավ Հենրիի նոր արշավանքի, որին ֆրանսիացիները այնքան էլ պատրաստ չէին։ 1417 թվականին անգլացիները հեշտությամբ ներթափանցեցին երկրի խորքը։ Ֆրանսիացիները ստիպված էին 1420 թվականին Տուրայում պայմանագիր կնքել, որի համաձայն Անգլիայի թագավորը հռչակվեց Ֆրանսիայի ռեգենտ և գահաժառանգ։ Հենրի 5-րդի դուստրն ամուսնացավ Ֆրանսիայի թագավոր Շառլ Գեղեցիկի հետ։ Այս ճակատամարտն իր ուրույն տեղն է զբաղեցնում ռազմի համաշխարհային պատմության մեջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beck, Steve (2005) The Battle of Agincourt Արխիվացված 2007-10-13 Wayback Machine
- Grummitt, David. (Oxford University), A review of Agincourt 1415: Henry V, Sir Thomas Erpingham and the triumph of the English archers ed. Anne Curry, Pub։ Tempus UK, 2000 ISBN 0-7524-1780-0. Accessed 15 April 2008.
- Anne Curry (2000). The Battle of Agincourt։ Sources and Interpretations. The Boydell Press. ISBN 0-85115-802-1.
- Anne Curry (2005). Agincourt: A New History. Pub։ Tempus UK. ISBN 978-0-7524-2828-4
- Trevor N. Dupuy (1993). Harper Encyclopedia of Military History. Pub։ New York։ HarperCollins. ISBN 978-0-06-270056-8
- Barker, Juliet (2005). Agincourt։ The King, the Campaign, the Battle (U.S. Title։ Agincourt։ Henry V and the Battle That Made England.) London։ Little, Brown. ISBN 978-0-316-72648-1.
- Mortimer, Ian (2009). 1415։ Henry V’s Year of Glory. London։ Bodley Head. ISBN 978-0-224-07992-1.
- Rothero, Christopher The Armies of Agincourt London։ Osprey Publishing ISBN 0-85045-394-1
- Bennett, Mattew Agincourt 1415; triumph against the odds Osprey Publishing (1994) ISBN 1-85532-132-7
- Мэттью Беннет, Джим Брэдбери и др. Войны и сражения Средневековья — Эксмо,2006 — 264с. — ISBN 5-699-15647-X
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Barker, Juliet (2005). Agincourt: The King, the Campaign, the Battle (U.S. Title: Agincourt: Henry V and the Battle That Made England.) London: Little, Brown. ISBN 978-0-316-72648-1.
- ↑ Mortimer, Ian (2009). 1415: Henry V's Year of Glory. London: Bodley Head. ISBN 978-0-224-07992-1.
- ↑ Barker, Juliet (2005). Agincourt: The King, the Campaign, the Battle (U.S. Title: Agincourt : Henry V and the Battle That Made England.) London: Little, Brown. ISBN 978-0-316-72648-1.
- ↑ ВОЕННАЯ ЛИТЕРАТУРА —[ Военная мысль ]— Разин Е. А. История военного искусства VI—XVI вв
- ↑ The Little Grey Horse --Henry V’s Speech at Agincourt and the Battle Exhortation in Ancient Historiography Mogens Herman Hansen (Copenhagen Polis Centre)
- ↑ Enguerrand de Monstrelet. Battle of Agincourt, 1415
- ↑ Jim Bradbury The Medieval Archer, The Boydell Press, 1985 ISBN 0-85115-194-9
- ↑ «Matthew Bennett The Development of Battle Tactics in the Hundred Years War». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.