Jump to content

Տարեգիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
05:28, 10 փետրվարի 2022 տարբերակ, 212.73.65.135 (Քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Տարեգիր

Տարեգիր, պատմական դեպքերն ու իրադարձություններն ըստ տարիների գրի առնող հեղինակ։ Ի տարբերություն պատմիչների, տարեգրերը հիմնականում սահմանափակվել են փաստերի ու եղելությունների հիշատակմամբ՝ առանց ընդհանրացումների ու վերլուծումների։ Ընդհանուր առմամբ տարեգիր են կոչվում աննաչների, տարեգրությունների, ժամանակագրությունների, քրոնիկոնների հեղինակները։ Նման բնույթի պատմական երկերի հեղինակները միջնադարյան Հայաստանում կոչվել են ժամանակագիր։