Օրոնտես (գետ)
Էլ Ասի[1] կամ Օրնոտես[1] (արաբ․՝ العاصي; հունարեն՝ Ορόντης; Թուրքիայի տարածքում՝ Ասի[1]), գետ Թուրքիայում, Սիրիայում և Լիբանանում։ Գետը սկիզբ է առնում Անտիլիբանանյան լեռներից (եբրայերեն՝ (Αντιλίβανος)), Բեքաայի հովտում գտնվող Հելիոպոլիս քաղաքի մոտից, որը գտնվում է 30 կիլոմետր Բեյրութից դեպի արևելք։ Հոսելով դեպի հյուսիս, այն թափվում է Միջերկրական ծովը։ Հոսանքի ստորին հատվածներում հոսում է ժայռոտ կիրճով, այնուհետև թափվում Հոմս լիճը, որի շրջակայքը բնակելի է եղել դեռևս հին ժամանակներից։ Հասնելով Համա քաղաք, գետը թեքվում է դեպի արևմուտք, հոսելով դեպի Անտիոքի կողմերը։ Օրոնտեսը ունի երկու խոշոր վտակ՝ Աֆրինը և Կարասուն։ Թուրքական Սամանդաղ քաղաքից հարավ թափվում է Միջերկրական ծովը։ Երկարությունը մոտ 571 կիլոմետր է։ Գետը նավարկելի չէ։ Օրոնտեսի ափին է կառուցվել հին հունական Ալ Մինա գաղութը։
Օրոնտես (Էլ Ասի) | |
---|---|
Օրոնտես կամ Էլ Ասի գետը | |
Բնութագիր | |
Երկարություն | 571 |
Ավազանի մակերես | 23 000 կմ² |
Ավազան | Միջերկրական ծով |
Ջրի ծախս | 30 ± 0,001 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | 34/11/49/N/36/21/9/E |
Բարձրություն | 910 մ |
Գետաբերան | Միջերկրական ծով |
Գետաբերանի տեղակայում | 36/2/43/N/35/57/49/E |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Աֆրին |
Երկիր | Թուրքիա, Լիբանան, Սիրիա |
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրոնտես (գետ)» հոդվածին։ |