Եվգենի Կրեպս
Եվգենի Միխայիլի Կրեպս (ռուս.՝ Евгений Михайлович Крепс, մայիսի 1, 1899[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 4, 1985[1], Յալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային ֆիզիոլոգ և կենսաքիմիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966, թղթակից անդամ՝ 1946), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։ Աշակերտել է Իվան Պավլովին և Լևոն Օրբելուն։ 1934-1937 թվականներին՝ Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր։ 1935 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Ի. Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում։ 1960 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ Ի. Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն, 1967 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ ֆիզիոլոգիական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ Գիտական աշխատանքները վերաբերում են նյարդային համակարգի և մկանների համեմատական ֆիզիոլոգիային և կենսաքիմիային։ Մշակել է սեպսիսի վաղ հայտնաբերման մեթոդը, ստեղծել նոր սարքեր՝ օքսիհեմոմետր և օքսիհեմոգրաֆ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 Наточин Ю. В. Академик Евгений Михайлович Крепс (страницы подлинной биографии), Academician Evgeny Mikhailovich Kreps (Pages from his True Biography) (ռուս.) // Историко-биологические исследования — 2021. — Т. 13, вып. 1. — С. 72—88. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24411/2076-8176-2021-11003
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Наточин Ю. В. История организации и становления Института эволюционной физиологии и биохимии им. И.М. Сеченова РАН, The History of the Organisation and Development of the Sechenov Institute of Evolutionary Physiology and Biochemistry of the Russian Academy of Sciences (ռուս.) // Историко-биологические исследования — 2023. — Т. 15, вып. 3. — С. 77—100. — ISSN 2076-8176; 2500-1221
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 685)։ |