Harper's Bazaar
Harper's Bazaar–ը ամերիկյան կանացի նորաձևության ամսագրի է․ առաջին անգամ հրատարակված 1867 թվականին։ Ամսագրիը հրատարակվում է Hearst կազմակերպության կողիմց։
Harper's Bazaar անգլ.՝ Harper's Bazaar[1] | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | անգլերեն |
Հիմնադրվել է | նոյեմբերի 2, 1867[2] |
Հրատարակիչ | Hearst Magazines |
Սեփականատեր | Hearst |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակության պատմություն | 1867 թվականից |
Հաճախականություն | ամսական |
Տպաքանակ | 734,504 (2012) |
ISSN | 0017-7873 և 2692-3815 |
OCLC | 1639362 և 10419735 |
Պարգևներ | |
Կայք | harpersbazaar.com |
Harper's Bazaar Վիքիպահեստում |
Ամսագրի նպատակն է բարձր խավի լուսանկարիչների, արտիստների, դիզայներների և գրողների միջոցով մատուցել աշխարհի նորաձևությունը, գեղեցկությունը և փոփ–մշակույթը՝ ամսվա կտրվածքով։
Պատմություն
խմբագրել1867 թվականին իր առաջին հրատարակությունով դարձավ առաջին ամերիկյան նորաձևության ամսագիրը և ի սկզբանե կոչվում էր Harper's Bazar։ Երբ սկսվեց հրատրակությունը, այն շաբաթական թերթ էր՝ բարձր և միջին խավի կանանց համար։ Այն ներառում էր Գերմանիայի և Ֆրանսիայի նորաձևությունը՝ ամսագիր–թերթ ֆորմատում։ Այդ ամենը տևեց մինչև 1901 թվականը, երբ ամսագիրը սկսեց տպագրել ամսագրեր, ինչպես անում է այժմ։ Այժմ ամսագիրը ԱՄՆ–ում պատկանում է Hearst կազմակերպությանը, իսկ Միացյալ Թագավորությունում՝ The National Magazine Company –ին։
Ամսագիրը ստեղծվել է Harper & Brothers կազմակերպության կողմից։
Գլենդա Բեիլին այժմ ամերիկյան Harper's Bazaar–ի գլխավոր խմբագիրն է։
Վիկտորիայի շքեղությունը (1898–1912)
խմբագրելԵրբ Ամերիկայում սկսվեց նոր դարաշրջանը, Harper's Bazaar–ը սկսեց օգնագործել ոչ միայն պատկերազարդումներ իր շապիկների համար, այլև լուսանկարներ։
Վիկտորիայի ժամանակահատվածում, երբ կանանց ընտրաիրավունքի շահը աճ է ապրում (ամերիկացի կանայք չէին կարող մասնակցել ընտրություններին մինչև 1920 թվականը), ամսագրում սկսվեց ֆեմինիստական ոճով զգեստների ներկայացումները։
Կարմել Սնոուի տարիները (1933–1957)
խմբագրել1933 թվականին, գլխավոր խմբագիր Կարմել Սնոուն (նախկինում եղել է Vogue–ի խմբագիր) հրավիրեց լրագրող Մարտին Մունկացսիին ծովափ՝ լողազգեստով լուսանկարներ անելու համար։ Երբ մոդելը վազում էր դեպի լուսանկարիչը, Մունկացսին անմահացրեց պատմության գիրկն անցած լուսանկարը։ Մինչև այդ պահը բոլոր ամսագրերում մոդելները գտնվում էին կոկիկ դասավորված ստուդիաներում։ Սնոուի աշխույժ ոգին (նա հազիվ թե քնում և ուտում էր, սակայն սիրում էի բիզնես հավաքույթների ընթրիքները) և արկածային զգացումը Harper's Bazaar–ի էջերին բերեց թարմություն։ Իր հանճարեղությունը ստացել է «լավագույն» մարդկանց պարապեցնելուց։ Առաջին մեծ բացահայտումը գեղարվեստական ռեժիսոր Ալեքսեյ Բրոդովիչը, ով ամսագրի դիդոթ (didot) լոգոն։ Բրոդովիչը հիմնականում հայտնի է իր աշխատանքների համար Ռիչարդ Ավեդոնի հետ, ով, որպես երիտասարդ լուսանկարիչ, այնքան հակված էր աշխատել Harper's Bazaar–ում, որ հանդուրժեց հարցազրույցներում իր 14 անհաջող փորձերը և վերջապես ընդունվեց աշխատանքի։ Շնոուն 1936 թվականին որպես նորաձևության խմբագիր բացահայտեց Դիանա Վրիլենդին, ով ասել է թե ուներ բնության ուժն իր մեջ։ Այս բոլոր չորսի աշխատանքը հանգեցրեց 20–րդ դարի նորաձևության զարգացմանը և դադարեց միայն 1957 թվականին, երբ Կարմել Սնոուն 70 տարեկան հասակում անցավ թոշակի[4]։
Ալեքսեյ Բրոդովիչ (1934–1958)
խմբագրել1934 թվականին նոր ընտրված գլխավոր խմբագիր Կարմել Սնոուն այցելեց գեղարվեստական տնօրենների ակումբ Նյու Յորքում՝ 36 տարեկան գրաֆիկ դիզայներ Ալեքսեյ Բրոդովիչի ցուցադրությանը և միանգամից առաջարկեց նրան աշխատանք Harper's Bazar–ում։ Իր ամսագրի գործունեության ընթացքում Բրոդովիչը՝ ռուս էմիգրանտ, վերստեղծեց ամսագրի դիզայնը։ Նա ոգևորել է 20–րդ դարի հիանալի վիզալ արտիստներին՝ Իրվինգ Պենին, Գրեբ Դերուջինսկիին, Հիրոյին և Ռիչարդ Ավեդոնին։ Նրա օգնականներից մեկը Rolling Stone–ի խմբագիր Թոնի Լեինը։ Դժբախտաբար, Բրոդովիչը տառապում էր հարբեցողությամբ և 1958 թվականին լքեց Harper's Bazaar–ը և տեղափոխվեց Ֆրանսիայի հարավ, որտեղ էլ 1971 թվականին մահացավ։
Վրիլենդյան տարիներ (1936–1962)
խմբագրելԵրբ 1936 թվականին Կարմել Սնոուն տեսավ Դիանա Վրիլենդին Նյու Յորքի Սուրբ Ռեգիսի հյուրանոցի տանիքում պարելիս՝ սպիտակ ժանյակե Շանելի զգեստով և ծաղիկներով իր մազերում, հասկացավ, որ գտել է Bazaar–ի նոր աշխատակցին։ Ասել է թե, նա ստեղծել է «պիզաս» բառը։ Դեռ տարիներ առաջ նա նորաձևության խմբագիր էր և աշխատում էր լուսանկարիչներ Լուիզ Դահլ–Վոլֆի և Ռիչարդ Ավեդոնի հետ և ավելի ուշ գեղարվեստական խմբագիր Հենրի Վոլֆի հետ։ Նրա էքսցենտրիկությունը, ընկալումը և միտքը, ինչպես նաև իր սուր տրամաբանությունը և յուրօրինակ արտասանությունը հիշատակվել են «Զվարճալի Դեմք» ֆիլմում, դարձնելով Վրիլենդին նորաձևության ամսագրի յուրահատուկ խմբագիր։
Ավեդոնյան տարիներ (1945–1965)
խմբագրելՌիչարդ Ավեդոնը սկսել է ստեղծել նորաձևության պորտֆելներ Harper's Bazaar–ի համար 22 տարեկան հասակից։ Նրա յուրօրինակ նկարները արտաբերում էին անսահման կենսունակույթուն։ Նրա կերպարը անմահացվել է 1959 թվականի «Զվարճալի դեմք» ֆիլմում։ Նրա դերը խաղում էր Ֆրեդ Ասթերը, ով ասում էր․ «Ի՞նչ վատ բան կա խելացի, կերպար և ոգի ունեցող աղջկան աջակցելու մեջ»։
Դերուժինսկիի տարիներ (1950–1968)
խմբագրելԳլեբ Դերուժինսկիի 18 ամյա համագործակցությունը Harper's Bazaar–ի հետ տևեց 1950–1968 թվականներին և այդ ժամանակահատվածում նա ստեղծեց այդ դարի կլասսիկաներից։ Հայտնաբերված գլխավոր խմբագիր Կարմեն Սնոուի և գեղարվեստական տնօրեն Ալեքսեյ Բրոդովիչի կողմից, Դերուժինսկին միացավ հայտնի լուսանկարիչների թիմին, ներառյալ Ռիչարդ Ավեդոնին, ով լուսանկարահանում էի ամսագրի համար։
1957 թվականին ճամփորդում էր Boeing 707–ով Նենա վոն Շլեբրյուգեի հետ, ով հետագայում կդառնար իր կինը։
Նոնի Մուր (1980–1984)
խմբագրելՆոնի Մուրը աշխատանքի ընդունվեց որպես նորաձևության խմբագիր 1980 թվականին։ Մինչև այդ աշխատում էի նույն պաշտոնի տակ՝ Mademoiselle ամսագրում[5]։Նյու Յորք Թայմս–ը նշել է, որ Մուրի կատարած աշխատանքերը ամսագրում մի փոքր ոչ ճաշակով էին, սակայն նա զգալիորեն շեշտել էր ամսագրի տեսքը, ավելացնելով ավելի բաց, երիտասարդ և նորաձև դետալներ, ինչպես նաև ամսագրիը խրախուսել է Մուրի երիտասարդ և ոգևորված լուսանկարիչների օգտագործումը ամսագրի համար, ինչպիսին էի օրինակ Օլիվիերո Տոսկանը[6]։
Օտարալեզու հրատարակչություններ
խմբագրելԱմսագիրը տպագրվում է 32 տարբեր երկրներում․ Արգենտինա, Ավստրալիա, Բրազիլիա, Բուլղարիա, Չիլի, Չինաստան, Չեխիա, Գերմանիա, Հունաստան, Հոնկոնգ, Հնդկաստան, Ինդոնեզիա, Ճապոնիա, Ղազախստան, Հարավային Կորեա, Մալայզիա, Մեքսիկա, Նեդեռլանդներ, Լեհաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Սինգապուր, Իսպանիա, Թայվան, Թայլանդ, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն, Ուկրաինա և Վիետնամ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0017-7873
- ↑ https://www.facebook.com/HarpersBazaar
- ↑ http://www.dutchheights.nl/prijzen/rijksstudio-award
- ↑ «The Carmel Snow Years: 1933-57». 2007 թ․ մայիսի 1.
- ↑ Hevesi, Dennis (2009 թ․ փետրվարի 24). «Nonnie Moore, Fashion Editor at Magazines, Dies at 87». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Duka, John (1981 թ․ հունվարի 6). «Notes on Fashion». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Harper's Bazaar կատեգորիայում։ |
- Harper's Bazaar official website
- Harper's Bazaar Singapore official website
- Harper's Bazaar Hong Kong official website
- Harper's Bazaar Vietnam official website
- Harper's Bazaar UK official website
- Harper's Bazaar Australia official website Արխիվացված 2021-11-08 Wayback Machine
- Harper's Bazaar Russia official website
- Harper's Bazaar Germany official website
- Harper's Bazaar Serbia official website
- Harper's Bazaar Romania official website Արխիվացված 2013-08-15 Wayback Machine
- Harper's Bazaar Arabia official website
- Online archive Արխիվացված 2011-04-16 Wayback Machine of early covers