Ջոն Վինսենտ Աթանասով (անգլ.՝ John Vincent Atanasoff, հոկտեմբերի 4, 1903(1903-10-04)[1], Hamilton, Մադիսոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 15, 1995(1995-06-15)[1], Ֆրեդերիկ, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, ինժեներ-էլեկտրիկ կիսով չափ բուլղարական ծագումով, առաջին էլեկտրոնային համակարգչի համահեղինակներից մեկը։ Բուլղարական ԳԱ օտարազգի անդամ (1985

Ջոն Աթանասով
John Atanasoff
Ծնվել էհոկտեմբերի 4, 1903(1903-10-04)[1]
Hamilton, Մադիսոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունիսի 15, 1995(1995-06-15)[1] (91 տարեկան)
Ֆրեդերիկ, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար, համալսարանի դասախոս, մաթեմատիկոս, համակարգչային գիտնական և ճարտարագետ
Հաստատություն(ներ)Այովա նահանգի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկա
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Ֆլորիդայի համալսարան, Mulberry High School? և Այովա նահանգի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Գիտական ղեկավարՋոն Հազբրուկ վան Ֆլեք
Եղել է գիտական ղեկավարClifford Berry?, Charles Joseph Thorne?[3] և Roy Herbert Cook?[3]
Ինչով է հայտնի«Աթանասով-Բերի» համակարգչի համահեղինակ
Պարգևներ
 John Vincent Atanasoff Վիքիպահեստում

Վաղ տարիներ

խմբագրել

Ջոն Աթանասովը ծնվել է Համիլտոնում, 1903 թ. հոկտեմվերի 4-ին։ Նրա հայրը՝ Իվան Աթանասովը բուլղարացի էմիգրանտ էր և ինժեներ-էլեկտրիկ։ Մայրը՝ ամերիկուհի Ավա Լուցենա Պարդին եղել է հանրահաշվի ուսուցչուհի։ Աթանասովը ավարտել է Մալիբորի(Ֆլորիդայի նահանգ) դպրոցը մաթեմատիկայի բնագավառում գերազանց առաջադիմությամբ։ 1921 թ. ընդունվել է Գեյնվիլի համալսարան, որն ավարտել է 1925 թ. և ստացել ինժեներ-էլեկտրիկի կոչում։ Այդ նույն թվականի սեպտեմբերից Աթանասովը սկսեց դասավանդել Այովա նահանգի քոլեջում, գրել է դիպլոմային աշխատանքներ ֆիզիկայից և մաթեմատիկայից։ 1930 թ. մայիսին պաշտպանել է դոկտորական թեզը Վիսկոնսինի համալսարանում։ Աշխատել է մաթեմատիկայի և ֆիզիկայի պրոֆեսոր Այովա նահանգի պետական քոլեջում։

Համակարգիչ «Աթանասով-Բերի»

խմբագրել
 
«Աթանասով-Բերի» համակարգիչը

Սկզբում Ջոն Աթանասովը փորձում էր ձևափոխել IBM ֆիրմայի հաշվիչը հավասարումների լուծման համար, բայց հետո հրաժարվեց այդ մտքից։ 1937 թ. նա աշխատում էր ստեղծել մեխանիզմ գծային հանրանաշվական հավասարումների համար։ Նա ինժեներական ֆակուլտետի դեկանին դիմեց խմդրանքով, որ իրեն էլեկտրատեխնիկական ֆակուլտետից տրամադրի մի ուսանողի, որը լավ գլուխ կհաներ էլեկտրոնիկայից և անհրաժեշտ կլիներ իր գաղափարների իրականացման համար։ Դեկանը առաջարկեց Կլիֆֆորդ Էդվարդ Բերիին և նա դարձավ Աթանասովի ուսանողը։ Նրանք մշակեցին և ստեղծեցին առաջին էլեկտրոնային, թվային համակարգիչը ԱՄՆ-ում։ Աթանասովը այն անվանեց համակարգիչ «Աթանասով-Բերի» (անգլ.՝ Atanasoff-Berry Computer-ABC

Մրցանակներ

խմբագրել
  • «Կիրիլ և Մեֆոդի» շքանշան, 1970
  • ԱՄՆ-ի ազգային մեդալ տեխնոլոգիաների և նորարարության համար, 1990

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Աթանասով» հոդվածին։