Էնիգմա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էնիգմա ռազմական գաղտնագրման էլեկտրա-մեխանիկական մեքենան ստեղծվել է գերմանացի ինժեներ Արթուր Շերբյուսի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում։ Օգտագործելով Էնիգմա գաղտնագրման մեքենան՝ գերմանացիները բավականին հաջողություններ են ունեցել գաղտնագրման մեջ։ Բառացի թարգմանությամբ Էնիգմա նշանակում է «գլուխկոտրուկ» կամ «հանելուկ»։ Գաղտնագրման գաղափարը, որի հիման վրա կառուցված է Էնիգման, հայտնի է դեռ անտիկ ժամանակաշրջանից, երբ հայտնաբերված էր Կեսարի գաղտնագիրը։ 1930 թվականին գերմանացիներն սկսեցին աշխատել Էնիգմայի հատուկ մարտական տարբերակի վրա, որի արդյունքում բարդ մեքենան վերածվեց վտանգավոր զենքի։
Էնիգմայի կառուցվածքը
խմբագրելԷնիգմա մեխանիկական սարքը կազմված է.
- Մեքենագրական ստեղնաշարից (keyboard)
- Անիվների համակարգից (wheels)
- Լարերից և լամպերից (steckers and lamps)
Մեքենայի դիմային մասում՝ ստեղնաշարի ներքևում տեղադրված է կոմուտատիվ մասը։ Օգտագործման ժամանակ այն կարող է ունենալ 13 միացումներ։
Մեքենագրական ստեղնաշար
խմբագրելՍտեղնաշարը բաղկացած է 26 տառերից՝ անգլերեն այբուբենին համապատասխան։ Յուրաքանչյուր տառ կոդավորվում է յուրովի (նորովի), այսիքն նույն տեքստում օրինակ՝ U-ը տառը կարող է կոդավորվել տարբեր կերպ, որն էլ հանդիսանում է Էնիգմայի գլխավոր արժանիքը։
Անիվների համակարգ
խմբագրելԱնիվների համակարգը բաղկացած է.
- Ստատորից (ETW)
- Անիվներից (ռոտորներից)
- Անդրադարձիչից (UKW)
- Պտուտակաձողից
Էնիգմայի անիվը (ռոտորը) կազմված է հետևյալ մասերից.
- Ելուստային օղակ
- Կոնտակտ
- Այբուբենի օղակ
- Կոնտակների օղակ
- Լարային միացումներ
- Գլխիկային կոնտակտ
- Զսպանակավոր օղակ
- Հավաքման ձող
- Միացման օղակ
- Ատամնանիվ
Անիվները ապահովում են 26*26*26=17576 միմյանցից տարբերվող վիճակներ։ Աջ ծայրային անիվը մեկ լրիվ պտույտ կատարելու դեպքում փոխանցում է պտույտը հաջորդ անիվին։ Տրամաբանական է, որ երկրորդ անիվը 26 քայլ կատարելուց հետո փոխանցում է պտույտը երրորդ անիվին։
Ռոտորը կարող է ընդունել 26 տարբերակերից յուրաքանչյուրը։ Այն կարելի է պտտել ձեռքով՝ օգտագործելով միացման օղակը, որը փակ վիճակում դորս է մնում ներքին մասից։
Աշխատանքի սկզբունքը
խմբագրելԷնիգմայի գաղտնագրման մեխանիզմը ընդհանուր առմամբ իրենից ներկայացնում է կոմուտացիայի բարդ համակարգ, որը ապահովում է ժամանակի յուրաքանչյուր տվյալ պահին ստեղնաշարի ազդանշանի անցումը կոմուտացիոն պանելով։
Կոմուտացիոն պանելից ազդանշանն անցնում է ստատորի մուտքին, որը բաց է թողնում ազդանշանը առաջին անիվին։ Անիվներից յուրաքանչյուրը ունի 26 միացումներ յուրաքանչյուր կողմում։ Ազդանշանի անցման բնույթը 3 անգամ փոփոխություն է կրում, քանի որ նա անցնում է 3 անիվներով, որոնցից յուրաքանչյուրն էլեկտրական կապի մեջ է գտնվում կից անիվի հետ։ Այս 3 անիվներն անցնելուց հետո ազդանշանը հասնում է անդրադարձիչին։ Անդրադարձիչը ազդանշանը հետադարձ կապով և 3 անիվներով հասցնում է ստատորի ելքին և լամպային պանելին, որտեղ վառվում է գաղտնագրված տառին համապատասխանող լամպը։
Էնիգման գաղտնագրումը կատարում է հետևյալ կերպ՝ հոսանքը անցնում է անիվների խմբի միջով, այնուհետև ռեֆլակտրի՝ ադրադարձող սարքի միջով և վերադառնում դարձյալ անիվերով։ Ստեղնաշարի հերթական ստեղնը սեղմելուն զուգընթաց Էնիգմա մեքենայի երկորդ պանելի՝ լամպային պանելի վրա վառվում է 26 լամպերից միայ մեկը, որը ցույց է տալիս թե ինչպես է գաղտագրվել հերթական տառը։
Արվեստում
խմբագրել2014 թվականին ռեժիսոր Մորտեն Տիլդումը նկարահանում է Իմիտացիայի խաղ ֆիլմը Ալան Թյուրինգի մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կոտրել էր Նացիստական Գերմանիայի Էնիգմայի ծածկագիրը և հետագայում ենթարկվել էր քրեական պատասխանատվության միասեռական լինելու պատճառով։
Արտաքին հղումներ
խմբագրել- Тайна проекта Ultra // OSP.ru, 2003-07-08
- Шифровальная машина Enigma онлайн
- Скачать визуально правдоподобный симулятор шифрмашины «Энигма» Արխիվացված 2014-12-08 Wayback Machine
- Без грифа секретно: Охота за «Энигмой» Արխիվացված 2013-04-27 Wayback Machine. Журнал "Братишка", Январь 2013 года.
- Enigma на http://www.cryptomuseum.com/