The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Էյֆելյան աշտարակ (ֆր.՝ La Tour Eiffel), երկաթյա վանդակավոր աշտարակ՝ տեղակայված Մարսյան դաշտում՝ Փարիզում։ Այն անվանվել է ի պատիվ ճարտարապետ Գուստավ Էյֆելի, ում կազմակերպությունն էլ հենց ծրագրել և կառուցել է աշտարակը։

Էյֆելյան աշտարակ
Էյֆելյան աշտարակ
Տեղագրություն Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա
Կառուցման ժամանակ 1887-1889 թթ.
Օգտագործում Հեռուստատեսություն, ռադիո, հեռախոսային կապ
Բարձրություն
Ծայրաձող 324 մ
Տանիք 300.65
Վերջին հարկ 273
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ 3
Տարածքը շինության մեջ 324
Վերելակների թիվ 9
Ճարտարապետ Գուստավ Էյֆել
Էյֆելյան աշտարակ (Ֆրանսիա)##
Էյֆելյան աշտարակ (Ֆրանսիա)
Էյֆելյան աշտարակ (Փարիզ)##
Էյֆելյան աշտարակ (Փարիզ)

Տեղեկություններ Emporis կայքում

Տեղեկություններ SkyscraperPage կայքում
Էյֆելյան աշտարակ

Այն վեր է խոյացել 1889 թվականին, մինչդեռ հենց նույն թվականին էլ դրվել է նրա հիմքը Համաշխարհային տոնավաճառի ժամանակ։ Հենց սկզբից էլ այն քննադատվել է ֆրանսիացի մի շարք առաջատար արվեստագետների և մտավորականների կողմից իր դիզայնի համար, սակայն ժամանակի ընթացքում այն դարձել է և՛ Ֆրանսիայի համաշխարհային տարբերանշանը, և՛ աշխարհի ամենաճանաչված կառույցներից մեկը[1]։ Այն հանդիսանում է Փարիզի ամենաբարձր կառույցը, ինչպես նաև ամենաշատ այցելված հուշակոթողն ամբողջ աշխարհում։ Միայն 2011 թվականին աշտարակն է բարձրացել 6.98 միլիոն մարդ։ 2010 թվականին աշտարակն ընդունել է իր 250 միլիոներորդ այցելուին[2]։ Այն ունի 324 մետր բարձրություն (1,063 ֆուտ)։ Համեմատելու համար կարելի է նշել, որ այդպիսի բարձրություն ունի 81 հարկանի շենքը[2]։ Դեռևս կառուցման ժամանակ Էյֆելյան աշտարակն անցել է Վաշինգտոնի հուշարձանին և արժանացել աշխարհում մարդու կողմից ստեղծված ամենաբարձր կառույցի կոչմանը։ Այդ տիտղոսն աշտարակը պահպանեց 41 տարի, մինչ կառուցվեց Քրայսլեր Կառույցը (Chrysler Building) Նյու Յորքում 1930 թվականին։ 1957 թվականին Էյֆելյան աշտարակի գագաթին ալեհավաքների կուտակման պատճառով այն այժմ 5,2 մետրով (17 ֆուտ) ավելի բարձր է, քան Քրայսլերը։ Եթե հաշվի չառնենք ալեհավաքները, ապա այն Ֆրանսիայի երկրորդ ամենաբարձր կառույցն է Վիադուկտ Միյոյից (Millau Viaduct) հետո։ Աշտարակն ունի երեք մակարդակ այցելուների համար՝ առաջին և երկրորդ մակարդակներում ռեստորաններով։ Երրորդ մակարդակը, որը հանդիսանում է որպես դիտակետ, գետնից բարձր է 276 մետր (906 ֆուտ). այն հանդիսանում է հասարակության համար հասանելի ամենաբարձր կետը Եվրամիությունում[2]։ Գոյություն ունեն երկու տեսակի տոմսեր՝ աստիճաններով բարձրանալու և վերելակով, որոնք երկուսն էլ տանում են մինչև առաջին և երկրորդ մակարդակները։ Առաջին մակարդակի բարձրությունը 300 աստիճան է, այդպիսի երկարություն ունի նաև առաջինից երկրորդ տանող ճանապարհը։ Չնայած կան նաև սանդուղքներ, որոնք տանում են դեպի երրորդ և ամենաբարձր մակարդակը, դրանք սովորաբար փակ են հասարակության համար և հիմնականում հասանելի են վերելակով։

Պատմություն

Ծագում

 
Մյորիս Կյորիզենի կողմից Էյֆելյան աշտարակի առաջին նկարը

Էյֆելյան աշտարակի դիզայնի գաղափարն առաջացել է Մյորիս Կյորիզենի և Էմիլի Նուգիենի մոտ, որոնք երկուսն էլ ավագ ճարտարապետներ էին Գուստավ Էյֆելի ձեռնարկությունում։ Նրանք այդ մտքին էին հանգել այն բանից հետո, երբ սկսել էին քննարկել քաղաքի կենտրոնում դրվելիք մի հուշարձանի մասին, որն առաջադրված կլիներ 1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում, և որը կխորհրդանշեր Ֆրանսիական Հեղափոխության 100-ամյակը։ 1884 թվականի մայիսին Կյորիզենն, աշխատելով տանը, կազմել է աշտարակի ուրվագիրը, որը նկարագրել է որպես «մի մեծ պիլոն՝ կազմված չորս վանդակավոր երկաթյա ձողերից հիմքում միմյանցից որոշակի հեռավորության վրա տեղակայված, որոնք կմիավորվեն գագաթում, և որոնք միմյանց հետ կապված կլինեն մետաղյա կապերով ու միացումներով ամեն որոշակի բարձրությունը մեկ»[3]։ Սկզբում Էյֆելը ցուցաբերեց փոքր հետաքրքրություն, սակայն ինչպես ժամանակը ցույց տվեց, նրան չէր հետաքրքրել ծրագիրը, քանզի հետագայում անտարբեր էր դրա նկատմամբ։ Երկու ճարտարապետները դիմեցին Ստեֆեն Սովեստրի օգնությանը, ով ձեռնարկության ճարտարապետական բաժնի պետն էր։ Նա հիմքին ավելացրեց դեկորատիվ մասեր, ապակյա պավիլիոն առաջին մակարդակում և այլ զարդարանքներ։ Նոր տարբերակը մեծացրեց Էյֆելի հետաքրքրությունը։ Բանը հասավ նրան, որ Էյֆելը գնեց Մյորիս Կյորիզենի, Էմիլի Նուգիենի և Ստեֆեն Սովեստրի հեղինակած դիզայնի պատենտի իրավունքները։ Էյֆելի կազմակերպության անվան տակ այն հանդես եկավ 1884 թվականի աշնանը կայացած Դեկորատիվ Արվեստների ցուցահանդեսում։ 1885 թվականի մարտի 30-ին Գուստավ Էյֆելը պաշտոնապես ներկայացրեց աշտարակի ծրագիրը Ճարտարապետների Հասարակական կազմակերպությանը (Société des Ingiénieurs Civils)։ Աշտարակի տեխնիկական խնդիրները քննարկելուց և դրա պրակտիկ օգտագործման ձևերը շեշտելուց հետո Գուստավ Էյֆելն ավարտեց իր խոսքը՝ նշելով, որ աշտարակը կխորհրդանշի[4] ոչ միայն արդի ճարտարապետական արվեստը, այլև արդյունաբերական և գիտական հարյուրամյակը, որում մենք ապրում ենք. աշտարակը կխորհրդանշի տասնութերորդ դարի գիտական ձեռքբերումները և 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունը՝ ի նշան ֆրանսիացիների երախտագիտության։

1886 թվականի սկզբներին շատ քիչ փոփոխություններ տեղի ունեցան. Ժուլի Գղեվին նորընտիր նախագահն էր, իսկ Էդուարդ Լոկրոյը դարձավ Առևտրի նախարար։ Ցուցահանդեսի համար նախատեսված բյուջեն ընդունվեց, և մայիսի 1-ին Լոկրոյը հայտարարեց, որ ցուցահանդեսի նախապայմաններում փոփոխություններ են կատարվել. վերջինս անցկացվում էր քաղաքի կենտրոնում հուշարձան տեղադրելու նպատակով։ Դա էր պատճառը, որ Էյֆելյան աշտարակի ծրագիրը մեծ հավակնություններ ուներ[4]։ Մայիսի 12-ին ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր աշտարակի ծրագիրը և նրա հակառակորդներին. արդյունքում հունիսի 12-ին հանձնաժողովը ներկայացրեց իր որոշումը, ըստ որի բոլոր առաջարկները բացի Էյֆելյան աշտարակի ծրագրից պրակտիկ չէին կամ ոչ բավարար էին մշակված։ Մի քանի դեբատներից հետո, որոնք քննարկում էին աշտարակի կառուցման վայրը, վերջապես 1887 հունվարի 8-ին կնքվեց պայմանագիր։ Այն ստորագրվեց Գուստավ Էյֆելի կողմից, ով այդ պայմանագրում հանդես էր գալիս ավելի շատ որպես անհատ, քան որպես իր կազմակերպության ներկայացուցիչ։ Պայմանագիրը նրան էր տալիս 1.5 միլիոն ֆրանկ աշտարակի կառուցման համար, մինչդեռ կառուցման աշխատանքները գնահատվում էին 6.5 միլիոն ֆրանկ։ Էյֆելն էր հաջորդ քսան տարիների ընթացքում ստանալու ամբողջ շահույթը, որը կստացվեր աշտարակի կոմերցիոն օգտագործումից և ցուցահանդեսից։ Էյֆելը հետագայում վարձեց առանձին կազմակերպություն, որը կզբաղվեր աշտարակի շինարարությամբ՝ անհրաժեշտ կապիտալի կեսը վերցնելով իրեն[5]։

«Արվեստագետների» բողոքի ցույցը

 
Այս ծաղրանկարում Գուստավ Էյֆելը համեմատում է Էյֆելյան աշտարակը Եգիպտական բուրգերի հետ

Էյֆելյան աշտարակի ծրագիրը բազմաթիվ քննադատությունների առիթ դարձավ. քննադատություններ հնչեցին և այն մարդկանց կողմից, ովքեր համարում էին, որ ծրագիրն անիրագործելի է, և այնպիսինների կողմից, ում կարծիքով աշտարակի տեսքը չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին, սակայն իրականում այս բոլոր դեբատները ճարտարապետության և ինժեներական արվեստի միջև գոյություն ունեցող երկարամյա քննարկումների և վեճերի արդյունք էին։ Այնուամեայնիվ սկսվեց շինարարությունը Մարս դաշտում։ Կազմվեց երեք հարյուրի հանձնաժողովը (մեկ անդամ աշտարակի յուրաքանչյուր մեկ մետր բարձրության համար), որը գլխավորում էր հանրաճանաչ ճարտարապետ Շառլ Գառնիեն։ Հանձնաժողովի կազմի մեջ էին մտնում նաև Ֆրանսիայի արվեստների միության ակնառու անդամներ՝ ներառյալ Ադոլֆ Բուգրոն, Գի դը Մոպասանը, Շառլ Գունոն և Ժյուլ Մասանէն։ Այդ ժամանակ խնդրագիր է ուղարկվել Շառլ Ալֆանդին՝ ցուցահանդեսի լիազորին, որտեղ գրված էր.[6]«Մենք՝ գրողներս, նկարիչներս, քանդակագործներս և մինչ այժմ պահպանված Փարիզի ժրաջան ջատագովներս, լինելով ֆրանսիական նուրբ ճաշակով օժտված, մեր ամբողջ ուժով և արժանապատվությամբ բողոքում ենք ընդդեմ աշտարակի կառուցմանը….այդ անօգուտ և հրեշավոր Էյֆելյան աշտարակի կառուցմանը…Ամփոփելով մեր քննարկումները, մեկ վայրկյանով պատկերացրեք թե ինչ կլինի, եթե այդ թեթևամիտ և ծաղրական աշտարակը վեր խոյանա Փարիզի կենտրոնում ինչպես մի հսկայական սև ծխնելույզ՝ իր բարբարոսական շղարշի տակ թողնելով Փարիզի Աստվածամոր Տաճարը, Սեն-Ժակ աշտարակը, Լուվրը, Հաշմանդամների տունը, Հաղթանակի կամարը։ Բոլոր այս համեստ հուշարձանները կոչնչանան այդ տգեղ երազի ներքո։ Եվ քսան տարով…..մենք դատապարտված կլինենք տեսնելու մետաղի այդ ջարդոնի ատելի ստվերը, ինչպես թանաքի տարածվող բիծ։»

Գուստավ Էյֆելը պատասխանեց այս քննադատումներին՝ համեմատելով իր աշտարակը Եգիպտական բուրգերի հետ. «Իմ աշտարակը կլինի մարդու կողմից կանգնեցված ամենաբարձր երևույթը։ Չի լինի արդյոք այն գրանդիոզ իր տեսակի մեջ։ Եվ ինչու Եգիպտոսում հիացմունքի մի առարկա պետք է լինի սարսափելի և ծաղրելի Փարիզում»[7]։ Էդուարդ Լոկրոյը վարպետորեն անդրադարձել է այս քննադատանքներին իր՝ Ալֆանդին ուղարկված նամակում[8], որտեղ հեգնորեն նշում էր. «Դատելով ռիթմերի վսեմությունից, փոխհարաբերությունների նրբաճաշակությունից և նուրբ ու ճշգրիտ ոճից, կարելի է ասել…, որ այս բողոքի ցույցը մեր ժամանակների ամենահայտնի գրողների և պոետների համագործակցության արդյունք է» և շարունակելով մատնանշել, որ բողոքն անտեղին էր դեռ այն ժամանակներից, երբ ծրագիրն արդեն ընդունված էր, իսկ շինարարությունն ընթացքի մեջ էր։ Իրականում Շառլ Գառնիեն Աշտարակի Հանձնաժողովի անդամ էր, ով գնահատում էր տարբեր առաջարկներ. այս ամենի ընթացքում նա որևէ առարկություն առաջ չի քաշել։ Էյֆելն անտարբեր էր բոլոր բողոքների նկատմամբ, քանզի լրագրողներին մատնանշում էր, որ երեխայական արարք է դատել աշտարակի ազդեցությունը քաղաքի վրա ելնելով միայն ուրվագրերից, և որ Մարսյան դաշտը բավականին հեռու է բողոքի ցույցի ընթացքում թվարկված բոլոր այն հուշարձաններից, որոնք ակտիվիստների կարծիքով աշտարակի կառուցումից հետո կհայտնվեն նրա ստվերի տակ և կարծես կկորցնեն իրենց շուքը։ Հարցազրույցների ընթացքում նա նշել է. «Արդյոք բնության օրենքները միշտ են համապատասխանում ներդաշնակության գաղտնի կանոններին»[9]։

Էյֆելյան աշտարակի կառուցումից հետո ակտիվիստներից ոմանք մտափոխվեցին, իսկ ոմանք անսասան գտնվեցին[10]։ Աշխարհահռչակ նովելիստ Գի դը Մոպասանն ամեն օր ենթադրաբար նախաճաշում էր Էյֆելյան աշտարակի ռեստորաններից մեկում, քանզի այն միակ վայրն էր Փարիզում, որտեղից աշտարակը չէր երևում[11]։ Մեր օրերում աշտարակն ամենուրեք համարվում է կառուցվածքային ճարտարապետության ցնցող մասնիկներից մեկը։

Շինարարություն

 
Էյֆելյան աշտարակի հիմքերը

Հիմքի կառուցման աշխատանքները սկսվել են 1887 թվականի հունվարի 28-ին[12]։ Հիմքի արևելյան և հարավային ոտքերը ձգվում էին ուղիղ. դրանցից յուրաքանչյուրը հենված էր չորս 2 մետրանոց (6,6 ֆուտ) բետոնե սալիկների վրա։ Չորս ոտքերից յուրաքանչյուրին բաժին էր ընկնում մեկ հիմնահատակ ձգվող գերան։ Հյուսիսային և արևմտյան հիմքերը, որոնք ավելի մոտ էին Սեննա գետին, առավել բարդ կառուցվածք ունեին. նրանց կառուցվածքային սալերը կրում էին երկու կույտեր, որոնք տեղադրված էին 15 մետր երկարությամբ (49 ֆուտ) և 6 մետր (20 ֆուտ) տրամագծով գերանների միջոցով։ Հիմնային գերանները տեղադրված էին 22 մետր (72 ֆուտ) խորությամբ[13]։ Դրանց հիմնական ֆունկցիան էր ապահովել 6 մետր (20 ֆուտ) հաստությամբ բետոնե սալերի ամրությունը։ Սալերից յուրաքանչյուրն ապահովված է երկաթից պատրաստված «կոշիկներով»։ Յուրաքանչյուր կոշիկ 10 սմ (4 ինչ) տրամագծով և 7,5 մետր (25 ֆուտ) երկարությամբ զույգ մեխերի միջոցով ամրացված է աշտարակի կմախքին։ Աշտարակի հիմքերն արդեն պատրաստ էին նույն տարվա հունիսի 30-ին. երկաթե տիկինի հիմնական շինարարությունը սկսվեց։ Ակնհայտ աշխատանքներ էին տարվում արտաքին հարդարանքների վրա։ Ճարտարագիտական կազմակերպությունը միայն բաց էր թողել 1700 ուրվագրեր և 3629 մանրամասն նկարներ, որոնք անհրաժեշտ էին 18038 տարբերի վայրերի ճշգրիտ կառուցման համար[14]։ Էյֆելյան աշտարակի կառուցվածքային տարրերի նախագծման աշխատանքները բավականին խճճված էին կոմպլեքս անկյուններով, որոնք պետք է կառուցվեին մեծ ճշգրտությամբ։ Մեխերի ճեղքերի ճշգրտությունը հասնում էր 0,1 մմ-ի (0,04 ինչ), իսկ անկյուններինը՝ մեկ երկրորդ աստիճանի։ Երբ կառուցվածքային տարրերն արդեն պատրաստ էին, նրանցից մի քանիսն ամրացնում էին միմյանց՝ ձևավորելով ենթատարրեր. այնուհետև դրանք կառքերով՝ ձիերի վրա լծած, գործարանից բերվում էին մոտակա Փարիզյան արվարձաններից մեկը՝ Լևալուա Պեղե։ Այնտեղ կառուցվածքային տարրերն ամրացվում էին ռիվետներով (մեխերի նոր տեսակ)։ Այդ տարրերը սկզբի համար չէին փորձարկվում և չէին փոփոխվում. եթե հանկարծ որևէ մաս չէր համապատասխանում, այն ուղարկվում էր հետ արտադրամաս վերանորոգման համար։ Ընդհանուր առմամբ շինարարության ընթացքում միավորվել են 18038 ենթատարրեր շուրջ կես միլիոն ռիվետների միջոցով[12]։

 
Էյֆելյան աշտարակի չափերը

Սկզբում աշտարակի հիմնային ոտքերը կառուցվում էին կանտիլեվրների նման, բայց առաջին մակարդակին հասնելու կես ճանապարհին շինարարությունը մի պահ դադարեցվեց փայտանյութային տախտակամած կառուցելու համար։ Սա բերեց ծրագրի կառուցվածքային հնչեղության վերաբերյալ անհանգստությունների թարմացմանը և սենսացիոն հոդվածների, ինչպիսիք էին «Էյֆել՝ սուիցիդ» և «Գուստավ Էյֆելը խելագարվել է. նա փակվել է հոգեբուժարանում», տող գտնելուն ֆրանսիական մամուլում։ Սակայն շինարարությունը շարունակվեց[15]։ Այս մակարդակի վրա տեղադրվեց փոքր մագլցող ամբարձիչ յուրաքանչյուր ոտքի վրա, որը նախատեսված էր տեղաշարժելու աշտարակի կառուցմանը զուգընթաց։ Այն միևնույն ժամանակ օգտագործվելու էր որպես ուղեցույց վերելակների համար, որոնք պետք է հարմարեցվեին ամեն ոտքի համար։ Կարևորագույն փուլ էր համարվում չորս ոտքերի միավորումը առաջին մակարդակում, որն ավարտվեց 1888 թվականի մարտին[12]։ Չնայած մետաղային աշխատանքները կատարվել էին բարձրագույն ճշգրտությամբ, ստեղծվել էին հնարավորություններ, որոնք կնպաստեին ոտքերի առավել ճշգրիտ վեր խոյացմանն ու միավորմանը։ Ոտքերի հիմքերում տեղադրվել էին հիդրավլիկ պոմպեր, որոնցից յուրաքանչյուրը դիմանում էր 800 տոննա լարմանը։ Դիտավորությամբ ոտքերն ավելի մեծ ակյան տակ էին կառուցվել, քան անհրաժեշտ էր՝ լինելով ապահովված տախտակամածի վրա գտնվող ավազարկղերի միջոցով։ Չնայած կառուցումն ընդգրկում էր 300 աշխատակիցներ (դրսի կողմից աշխատող), միայն մեկ մարդ մահացավ՝ շնորհիվ Էյֆելի խստագույն նախազգուշական միջոցների և շարժվող հարթակների, պահակային ռելսերի ու էկրանների։

Վերելակներ

 
Ռուքսի վերելակների կառուցումը

Ցուցահանդեսը հաղթելուց հետո ֆրանսիական կառավարության ամենամեծ խնդիրն էր ապահովել Էյֆելյան աշտարակը բավարար և անվտանգ ուղևորափոխադրող վերելակներով։ Եթե որոշ այցելուներ պատրաստ լինեին ոտքով բարձրանալու մինչև առաջին կամ նույնիսկ երկրորդ մակարդակները, ապա միևնույն է վեր բարձրանալու համար հիմնականում օգտագործվելու էին վերելակները[16]։

Առաջին մակարդակ հասնելու համար վերելակների կառուցումը հարաբերականորեն պարզ էր։ Ոտքերն այնքան լայն բացվածք ունեին և այնքան մոտ էին ուղիղ համարվելուն, որ նրանց վրա կառուցվելիք վերելակների ծղթաները համարյա ուղիղ կլինեին[17]։ Պատասխանատվությունը տրվեց ֆրանսիական երեք կազմակերպություններին՝ Ռուքսին, Կոմբալուզիեին և Լեպապին. նրանց հետ կնքվեցին պայմանագրեր, ըստ որոնց նրանց էին վստահվում արևելյան և արևմտյան ոտքերին համապատասխան վերելակների կառուցումը։ Նրանք օգտագործեցին զույգ երկար շղթաներ ամուր, բալանսավորված կապերով, որոնց և ամրացվեց մեքենան։ Վերելակը բարձրացվում էր նկարում ցույց տրված կապերի միջոցով. շղթաների ջարդվելը կանխելու համար նրանք տեղադրված էին խողովակաշարին մոտ։ Վերջում շղթաները պտտվում էին 3,9 մ (12 ֆուտ 10 ինչ) տրամագծով օղակների շուրջը։ Ամենավերևում տեղադրված օղակները ուղղորդում էին վերելակը[17]։

 
Օտիսի վերելակների համապատասխանեցումը հյուսիսային և հարավային հիմքերին

Երկրորդ մակարդակի վերելակի կառուցման գործն առավել խճճված և բարդ գործ էր, որովհետև ուղիղ շղթաներն այլևս հնարավոր չէր տեղադրել։ Ոչ մի ֆրանսիական կազմակերպություն պատրաստ չէր իր վրա վերցնելու այդ գործը։ Օտիս եղբայրների կազմակերպության եվրոպական ճյուղն առաջադրեց իր ծրագիրը, սակայն այն չանցավ. ցուցահանդեսը հաղթած ծրագրում չպետք է օգտագործվեր որևէ արտասահմանյան նյութ։ Հայտերի վերջնաժամկետը երկարաձգվեց, սակայն նորից ոչ մի ֆրանսիական կազմակերպություն հայտ չներկայացրեց. արդյունքում՝ 1887 թվականին, ընդունվեց Օտիսի ծրագիրը[18]։ Վերջինս համոզված էր, որ իրեն է տրվելու այդ գործը, և այդ սիկ պատճառով արդեն սկսել էր վերելակների ձևավորման և դիզայնի աշխատանքները։ Այն բաժանված էր երկու մասերի, յուրաքանչյուրը 25 հոգու բարձրացնելու հնարավորությամբ. վերելակի օպերատորը գտնվում էր ներքևում։ Վերամբարձ ուժն ապահովվում էր 12.67 մետր (36 ֆուտ) երկարությամբ, 96.5 սմ (38 ինչ) տրամագծով հիդրավլիկ մեքենաների միջոցով՝ տեղադրված ոտքերում։ Այն շարժում էր վեց ճախարակ։ Ճախարակներից հինգը տեղադրված էին ոտքերից վեր, որոնք իրենց վրա էին վերցնում ամբողջ ուժը, սակայն միևնույն ժամանակ կրկնապատկում էին մխոցների հարվածները, այդպիսով մեծացնելով վերամբարձ ուժը։

Երկրորդից երրորդ մակարդակ տանող վերելակները տեղադրվել են Լիոն Էդոքս ընկերության կողմից։ 81 մետր (266 ֆուտ) չափի զույգ հիդրավլիկ մեքենաները տեղադրված էին երկրորդ մակարդակում, որոնք երրորդ մակարդակի կես ճանապարհին էին։ Մեկ վերելակ տեղադրված էր այս մեքենաների վերևում։ Ճոպանները ձգվում էին վերելակի վերևի մասից դեպի երրորդ մակարդակում տեղադրված ճախարակները, այնուհետև կրկին դեպի երկրորդ մակարդակը։ Վերելակներից մեկն անցնում էր երկրորդից երրորդ մակարդակ տանող ճանապարհի կեսը, իսկ երկորդը՝ մյուս կեսը. ուղևորները ստիպված էին փոխել վերելակը։ 10 տոննա զանգված ունեցող վերելակներից յուրաքանչյուրը կարող էր բարձրացնել 65 այցելու[19]։

Բացում և 1889 թվականի ցուցահանդես

 
Համաշխարհային ցուցահանդեսի ընդհանուր տեսքը

Շինարարական հիմանական աշխատանքներն ավարտվեցին 1889 թվականի մարտի վերջերին, և մարտի 31-ին Էյֆելը նշեց աշտարակի բացումը՝ հրավիրելով կառավարական պաշտոնյաներին. շրջպատված լինելով մամուլի ներկայացուցիչներով, Էյֆելը նրանց ուղղորդեց աշտարակի գագաթը[10]։ Քանզի վերելակները դեռ պատրաստ չէին, նրանք բարձրացան ոտքով, որը տևեց մոտ մեկ ժամ։ Էյֆելը ժամանակ առ ժամանակ կանգ էր առնում և բացատրում որոշ մանարմասներ շինարարության մասին։ Խմբի մեծ մասը գերադասեց կանգ առնել ստորին մակարդակներում, սակայն ոմանք՝ ներառյալ Նուգիեն, Կոմպանյոնը, քաղաքի դեսպանության նախագահը և լրագրողներ Լե Ֆիգարոյից, Լե Մոնդե Իլուստղե բարձրացան մինչև վերջ։ 2 անց 35 րոպեին սկսվեց 25 հրանոթներով հրավառաություն, և Գուստավ Էյֆելը բարձրացրեց Ֆրանսիայի դրոշը[20]։ Աշտարակի վրա դեռ որոշ աշխատանքներ պետք է տարվեին. մասնավորապես՝ վերելակների դեռ լիովին պատրաստ չէին, որոշակի աշխատանքներ պետք է տարվեին այցելուների համար հարմարություններ ստեղծելու նպատակով։ Այդ իսկ պատճառով աշտարակը բաց չէր հասարակության համար մինչև մայիսի 15-ը. Այն բացվեց Ցուցահանդեսի բացմանից ինը օր հետո։ Նույնիսկ այդ ժամանակ վերելակները դեռ պատրաստ չէին։ Աշտարակը միանգամից մեծ ճանաչում սկսեց վայելել։ Շուրջ 30000 այցելուներ կատարեցին 1710-րդ քայլը և հասան մինչև աշտարակի գագաթը, և դա դեռ այն ժամանակ, երբ վերելակները դեռ պատրաստ չէին, քանզի դրանք գործի դրվեցին մայիսի 26-ին[21]։ Առաջին մակարդակը բարձրանալու համար այցելուները պետք է վճարեին երկու ֆրանկ, երեք ֆրանկ՝ երկրորդի համար, և հինգը՝ գագաթի՝ վերին մակարդակի համար։ Կիրակի օրերին վճարները 50%-ով իջնում էին[22]։ Ցուցահանդեսի ավարտին ընդհանուր հաշվով աշտարակն ունեցավ 1,896,987 այցելու[2]։

Երեկոներին աշտարակը լուսավորվում էր հարյուրավոր գազային լամպերի միջոցով, իսկ աշտարակի գագաթին տեղադրված փարոսն արձակում էր լույսի երեք ճառագայյթ՝ կարմիր, սպիտակ և կապույտ, որոնք մթության մեջ ծատ գեղեցիկ տեսք էին տալիս Փարիզին։ Երկու լուսարձակներ գտնվում էին աշտարակի գագաթի շրջանաձև բազրիքին և օգտագործվում էին Ցուցահանդեսին տարբեր գեղեցիկ առանձնահատկություններ տալու համար։ Ցուցահանդեսի բացումն ու փակումն ամեն օր ազդարարվում էին աշտարակի գագաթից հրանոթի միջոցով։

Աշտարակի երկրորդ մակարդակում էր գտնվում ֆրանսիական հայտնի Լե Ֆիգարո թերթի գրասենյակը և տպարանը, որտեղ հուշանվերների Լե Ֆիգարո դե լա տուր (Le Figaro de la Tour) հատուկ հավաքածուն էր թողարկվում։ Երկրորդ մակարդակում կար նաև պաստիչերիա։

Երրորդ մակարդակում կար հատուկ բաժանմունք, որտեղ այցելուները կարող էին ուղարկել իրենց այցելության մասին պատմող լուսանկարներ։ Ամեն օր պատերին փակցվում էին թղթեր, որտեղ այցելուները կարող էին գրել րենց տպավորությունները։ Էյֆելը դրանց բնութագրում էր հետևյալ խոսքերով. “vraiment curieuse” (Իրոք, հետաքրքիր է)[23]։

Աշտարակի ակնառու այցելուներից են Ուելսի արքայազնը, Սառա Բեռնհարդը, Բիլ Քոդին և Թոմաս Էդիսոնը[21]։ Գուստավ Էյֆելը վերջինիս հրավիրել էր աշտարակի գագաթում գտնվող իր բնակարանը, որտեղ Էդիսոնը Էյֆելին ներկայացրեց իր ֆոնոգրաֆներից մեկը.[24] վերջինս Ցուցահանդեսի սենսացիաներից մեկն էր։ Էդիսոնը ստորագրեց հյուրերի գրքում հետևյալ հաղորդագրությամբ.

Պարոն ճարտարապետ Էյֆելին, այս հսկա և մոդեռն ճարտարապետության յուրօրինակ նմուշի քաջ կառուցողին մի մարդուց, ով մեծագույն հարգանք և հիացմունք է տածում բոլոր ճարտարապետների նկատմամբ՝ ներառյալ մեծագույն ճարտարապետ Աստծուն։ Թոմաս Էդիսոն

Էյֆելը թույլտվություն էր ստացել աշտարակի համար քսան տարով։ Նշանակում էր, որ 1909 թվականին այն պետք է ապամոնտաժվեր, քանզի այդ ժամանակ աշտարակի սեփականությունը կպատկաներ Փարիզի քաղաքային կառավարությանը։ Քաղաքային կառավարությունը պլանավորել էր այն վերացնել (մրցույթի հենց սկզբնական պայմաններից մեկն էլ այն էր, որ աշտարակի դիզայնն այնպիսին պետք է լիներ, որ ապամոնտաժումը հնարավորինս հեշտ լիներ), բայց քանի որ աշտարակը բավականին արժեքավոր էր հասարակական նպատակներին ծառայելու համար, որոշվեց այն պահպանել նաև քսան տարի հետո։ Էյֆելն իր՝ աշտարակի գագաթում գտնվող բնակարանն օգտագործում էր մետեորոլոգիական ուսումնասիրությունների համար, իսկ աշտարակը՝ ազատ անկում կատարող մարմինների և նրանց վրա ազդող օդի դիամդրության փորձեր անցկացնելու նպատակով։

Հետագա իրադարձություններ

Էյֆելյան աշտարակը բարձրանալիս Լյումիեր եղբայրների կողմից, 1898
Ֆրանց Ռիշելյեի պատրաստությունները ցատկելուց առաջ.ref name="vogel_23-4"/>

19 հոկտեմբեր, 1901

Ալբերտո Սանտոս-Դյումոնն իր No.6 դիրիժաբլով հաղթեց 100000 ֆրանկ գումար, որը նրան առաջարկել էր Հենրի Դյոտչ դե լա Մեուրթեն, ավելի քիչ քան կես ժամում Սենթ Քլաուդից դեպի Էյֆելյան աշտարակ և հետադարձ ճանապարհը դիրիժաբլով անցած առաջին մարդը լինելու համար[25]։

1910

Հայր Թեոդոր Վուլֆը չափելով ճառագայթման էներգիան աշտարակի ստորոտում և գագաթին, հայնաբերում է, որ գագաթին ավելի է, քան սպասված էր և պատահմամբ հայտնաբերում է այն, ինչ այժմ հայտնի է մթնոլորտային ճառագայթներ անունով[26]։

4 փետրվար, 1912

Ավստրիացի դերձակ Ֆրանս Ռեյշելտը մահանում է աշտարակի առաջին մակարդակից ցատկի ժամանակ. նա ցանկանում էր ցուցադրել իր նոր պարաշյուտի դիզայնը[27]։

1913

Հարավային մասում տեղադրված սկզբնական վերելակը փոխարինվում է փոքր էլեկտրական վերելակով։

1914

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում աշտարակի գագթին տեղադրված ռադիոցրիչը խաթարում է գերմանական ռադիոյի աշխատանքը, ինչը մեծացնում է ֆրանսիացիների շանսերը և նպաստում Մառնի առաջին ճակատամարտում դաշնակիցների հաղթանակին[28]։

1925

Աշտարակի շինարարությանը դեմ արտիստ Վիկտոր Լուսթիգը վաճառեց աշտարակը մետաղե կտորի դիմաց երկու տարբեր, բայց միմյանց հետ կապված առիթներին[29]։

Փետրվար 1926

Օդաչու Լիոն Կոլետը կատարեց թռիչք աշտարակի կամարի տակից, սակայն նա մահացավ, քանզի ռադարները տեսադաշտից կորցրել էին ինքնաթիռը[30]։

1930

Աշտարակը կորցրեց ամենաբարձր շինության համբավը, քանզի ավարտվեց Քրայսլեր Բիլիդինգի կառուցումը Նյու Յորքում։

1925 - 1934

Սիտրոեն (Citroën) մակնիշի գովազդային պաստառները զարդարեցին աշտարակի չորս կողմերից երեքը՝ դարձնելով այն այդ ժամանակ աշխարհում ամենաբարձր գովազդային տարածքը։

Մայիս 2, 1929

Հյուսիսային հիմքի շրջանում բացվեց Գուստավ Էյֆելի կիսանդրին, որի քանդակագործն էր Անտուան Բուրդելը[31]։

1935

Ապրիլին աշտարակն օգտագործվում էր 200 վատտ հզորությամբ հաղորդիչով ցածր հաճախականությամբ հեռուստատեսային ալիքներ փոխանցելու փորձարարական նպատակով։ Նոյեմբերի 17-ին բարելավված 180 գծային հաղորդիչ տեղադրվեց[32]։

1938

Առաջին մակարդակում տեղադրված զարդարանքները հանվեցին[33]։

1940 - 1944

Գերմանացիների պաշարումից ի վեր ֆրանսիացիները կտրեցին աշտարակի վերելակների շղթաները։ Էյֆելյան աշտարակը փակ էր հասարակության համար, իսկ վերելակները չվերանորոգվեցին մինչ 1946 թվականը[34]։ 1940 թվականին գերմանացի զինվորները ստիպված էին ոտքով բարձրանալու աշտարակի գագաթը։ Նրանք որոշել էին տեղադրել սվաստիկայի դրոշը, սակայն այն այնքան մեծ էր, որ քամին մի քանի ժամ անց այն տարավ իր հետ. գերմանացիները ստպված էին ավելի փոքր դրոշ տեղադրել։ Հիտլերն իր այցելության ժամանակ գերադասեց կանգնել, այլ ոչ բարձրանալ Էյֆելյան աշտարակը։ 1944 թվականի օգոստոսին, երբ դաշնակիցները մոտենում էին Փարիզին, Հիտլերը հրամայեց Դիտրիխ վոն Շոլտիցին՝ Փարիզի ռազմական կառավարչին, հողին հավասարեցնել աշտարակն ամբողջ քաղաքի հետ միասին։ Վերջինս չհնազանդվեց նրան և չկատարեց Հիտլերի հրամանը։ Հունիսի 25-ին, մինչ գերմանացիների դուրս քշումը Փարիզից, Նազի դրոշը փոխարինվեց ֆրանսիական եռագույնով Ֆրանսիական Ռազմածովային Թանգարանի երկու մարդկանց կողմից, ովքեր ծեծել էին Լյուսիեն Սարնիգիեի գլխավորությամբ անձնակազմին։ Վերջինս նվաստացրել էր եռագույնը 1940 թվականի հունիսի 13-ին, երբ Փարիզը հանձնվեց գերմանացիներին[34]։

3 հունվար, 1956

Հեռուստատեսային հաղորդիչների խափանի պատճառով հրդեհ սկսվեց գագաթում։ Վերականգնողական աշխատանքները տևեցին մեկ տարի[35]։

1957

Գագաթին տեղադրվեց ռադիո ալեհավաք։

1965

Այցելուների քանակի աճի պատճառով հյուսիսային մասում տեղադրվեց լրացուցիչ վերելակ։

1964

Էյֆելյան աշտարակը մշոկւյթի նախարար Անդրե Մոլռոյի կողմից պաշտոնապես հայտարարվեց պատմական հուշարձան[36]։

1967

Հարցազրույցների համաձայն՝ Մոնրեալի քաղաքապետ Ժան Դրապոն Շառլ դը Գոլի հետ կնքել էր գաղտնի համաձայնագիր, ըստ որի աշտարակը պետք է ապամոնտաժվեր և տեղափոխվեր ժամանակավորապես Մոնրեալ՝ ծառայելու համար որպես ուղենիշ և զբոսաշրջային գրավչություն 67-րդ Էքսպոյի ժամանակ։ Ծրագիրն իբր կանխվեց ապամոնտաժման աշխատանքները կառավարող կազմակերպության կողմից, որն իբր վախենում էր ֆրանսիական կառավարությունից, քանզի վերջինս անկասկած չէր թողնի աշտարակի տեղափոխումն իր սկզբնական վայրից[37]։

1982

97 տարվա աշխատանքից հետո փոխվեցին երկրորդից երրորդ մակարդակ տանող վերելակները։ Ճանապարհն անցնելու ժամանակը կրճատվեց ութ րոպեից մինչև երկու րոպե։

1983

Օտիս կազմակերպությունը համապատասխանեցրեց նոր էլեկտրական հիմունքներով աշխատող վերելակ հարավային մասի համար 1983 թվականին. այն հատուկ ստեղծված էր Ժյուլ Վեռն ռեստորանի համար։

31 մարտ 1984

Ռոբերտ Մորարիտին աշտարակի հիմնային կամարների շուրջը պտույտ կատարեց իր Beechcraft Bonanza ինքնաթիռով[38]։

1987

Ա. Ժ. Հաքեթը կատարեց իր առաջին թռիչքներից մեկը Էյֆելյան աշտարակի գագաթից, որի ընթացքում նա օգտագործել է իր կողմից ստեղծված նոր տեսակի ճոպան։ Հաքեթը գետնին ոտք դնելուն պես ձերբակալվեց փարիզյան ոստիկանության կողմից[39]։

1986

Ֆայվս-Լիլ կազմակերպության կողմից 1899 թվականին տեղադրված արևելյան և արևմտյան մասերի վերելակները մաշվել էին. դրանք փոխարինվեցին համակարգչային տեխնիկայով կառավարվող վերելակով, որն ամբողջովին ավտոմատացնում էր գործընթացը։ Վերամբարձ ուժն ապահովվում էր ոչ թե ջրային պոմպերի, այլ նոր էլեկտրականապես աշխատող յուղով լցված պոմպերով։ Առաջնային հիդրավլիկ պոմպերը պահվեցին, բայց որպես հավասարակշռող համակարգ[40]։

1989

Հարավային մասում տեղադրվեց ծառայողական վերելակ բեռներ բարձրացնելու և տեխնիկական անձնակազմի համար։

27 հոկտեմբեր, 1991

Թերի Դևուն, լեռնագնաց Էրվե Կալվարաքի հետ ներկայացրին ակրոբատիկ հնարքների և թռիչքների շարան Էյֆելյան աշտարակի երկրորդ հարկից։ Մարսյան դաշտ իջնելուց հետո նա օգտագործում էր էլեկտրական ճախարակներ վեր բարձրանալու համար։ Երբ հրշեջները ժամանեցին, նա ստիպված էր բավարարվել վեց թռիչքով[41]։

Նոր Տարվա նախօրե, 1999

Էյֆելյան աշտարակը Փարիզի հազարամյակին նվիրված տոնակատարության հյուրընկալն էր։ Տարբեր տեսակի լուսային էֆեկտներ ու չորս հզորագույն լուսարձակներ էին տեղադրված աշտարակի վրա, իսկ հրավառությունը լինելու էր աշտարակի ամբողջ երկայնքով[42]։ Առաջին հարկի սրճարաններից մեկում էլ գործում է ցուցահանդես, որը պատմում է այդ իրադարձության մասին։ Դրանից հետո լուսային շոուերը Փարիզի համար դարձան երեկոների անբաժան մասը։ Էյֆելյան աշտարակի գագաթին տեղադրված լուսարձակները Փարիզյան գիշերվա երկնքում այն դարձնում են փարոս, իսկ 20000 լամպերը նրան տալիս են ժամ առ ժամ պայծառացող տեսք[43]։

28 նոյեմբեր, 2002

Աշտարակն ընդունեց իր 200000000-րդ հյուրին[44][45]։

2004

Էյֆելյան աշտարակի առաջին հարկում ամեն ձմեռ սկսեցին անցկացվել գեղասահքի մրցումներ[46]։

Աշտարակի դիզայնը

Նյութեր

 
Էյֆելյան աշտարակը ներքևից

Էյֆելյան աշտարակի շերտավորված մետաղային կառուցվածքը (մշակված մետաղ) կշռում է 7300 տոննա, մինչդեռ ամբողջ շինությունը (մետաղական կառուցվածքները ներառյալ) կշռում է մոտավորապես 10000 տոննա։ Եթե այդ ամբողջ 7300 տոննա մետաղը հալեցվեր, ապա դրանով կլցվեր մի ամբողջ ծավալ՝ 125 քմ մակերեսով և 6,25 սմ (2,5 ինչ) խորությամբ, հասցնելով նրա խտությունը մինչև 7,8 տ/մ3[47]։ Շրջակա միջավայրի ջերմաստիճանից կախված՝ աշտարակի՝ դեպի արևն ընկնող գագաթը կարող է բարձրանալ մինչև 18 սմ-ով (7,1 ինչ)՝ ջերմային ընդարձակմամբ բացատրված[48]։

Քամուն վերաբերող հաշվարկներ

 
Աշտարակի տեսքը ներքևից երեկոյան

Մինչ աշտարակի շինարարական աշխատանքներն էին ընթանում, շատ մարդիկ էին ցնցված աշտարակի բաց և հզոր տեսքով։ Էյֆելին, սակայն, մեղադրում էին առանց ճարտարապաետությանն ուշադրություն դարձնելու որևէ արվեստի գլուխգործոց ստեղծելու մեջ։ Այնուամենայնիվ, Էյֆելն ու իր ճարտարապետները, լինելով փորձառու կամուրջ կառուցողներ, լավ ուսումնասիրել էին քանու ազդեցությունները և հասկանում էին դրանց կարևորությունը։ Նրանք քաջ գիտակցում էին, որ եթե պատրաստվում են կառուցել ամենաբարձր շինությունն աշխարհում, ապա այն պետք է կարողանալ դիմակայել ուժեղ քամիներին։ 1887 թվականի փետրվարի 14-ին Լե Տեմպս (Փարիզ) (Le Temps (Paris)) թերթին տված իր հարցազրույցում Էյֆելն ասել է[49].

«Այսպես, և ինչին եմ ես տվել առաջնային կարևորություն աշտարակը կառուցելու ժամանակ։ Այո, քամու դիմադրությանը։ Այդ դեպքում… Ես կառուցելիս պահպանեցի հուշարձանի չորս արտաքին մասերի թեքությունը, քանզի դա այն է, ինչ թելադրում է մաթեմատիկական հավասարումը… այն աշտարակին կտա հզորության և գեղեցկության մեծ տպավորություններ, այն դիտողի աչքում կնշանավորի դիզայնի յուրօրինակությունն ամբողջությամբ»։

Էյֆելը քամու ազդեցությունը հաշվարկելու համար ավելի շատ օգտագործել է էմպիրիկ և գրաֆիկական մեթոդներ, ավելի քան հատուկ մաթեմատիկական բանաձևեր։ Աշտարակի մանրազնին ուսումնասիրությունները հանգել էին էքսպոնենցիալ կառուցվածքներին (իրականում երկու այդպիսի կառուցվածքներ, որոնցից ներքևինը կառուցված էր հատուկ քամուն դիմանալու նպատակով)։ Էյֆելյան աշտարակի դիմացկունության վերաբերյալ բազմաթիվ մաթեմատիկական կանխատեսումներ, դիտարկումներ և տեսակետներ են եղել. նրանցից վերջինն արտահայտում է ոչ գծային ինտեգրալ հավասարում՝ հիմնված այն տեսակետի վրա, ըստ որի տվյալ կետում աշտարակի վրա ազդող քամու ճնշման ուժը հավասար է այդ կետում կառուցվածքային տարրերի միջև գործող լարմանը[50]։ Քամու դիմադրության նկատմամբ աշտարակի ունեցած “իմունիտետը” կարող է ապացուցել այն փաստը, որ աշտարակը տատանվում է 6-7 սմ-ով (2-3 ինչ) ուժեղ քամու դեպքում։

Ներքին հարմարանքներ

 

Կառուցումից հետո աշտարակի առաջին հարկում կար երեք ռեստորան՝ ֆրանսիական ռուսական և ֆլամանդական, և մեկ անգլո-ամերիկյան բար։ Ցուցահանդեսի ավարտից հետո ֆլամանդական ռեստորանը վերածվեց 250 հոգանոց կինոթատրոնի։

Երրորդ հարկում էին գտնվում տարբեր փորձարկումների համար նախատեսված լաբորատորիաները, ինչպես նաև մի փոքրիկ բնակարան, որը ծառայում էր Գուստավ Էյֆելի հյուրերին ընդունելու համար։ Սա այժմ հասանելի է նաև հասարակության համար՝ պահպանված ժամանակաշրջանի դեկորացիաներով և Էյֆելի ու նրա մի քանի հյուրերի արձանիկներով։

Ուղևորատար վերելակներ

Վերելակների դասավորությունը ժամանակի ընթացքում մի քանի փոփոխվել է։ Առաձգական լարերը և այն ժամանակը, որ ծախսվել է դրանք պատրաստելու համար, վկայում է վերելակների որակի մասին։ Յուրաքանչյուր վերելակ սովորական ծառայողական վիճակում միջինում 8 րոպե 50 վայրկյանում կատարում է մեկ ամբողջ պտույտ՝ ծախսելով 1 րոպե 15 վայրկյան ամեն հարկում։ Մի հարկից հաջորդը վերելակով հասնելու տևողությունը միջինում մեկ րոպե է։ 1889 թվականին արևելյան և արևմտյան հիդրավլիկ համակարգերը տեղադրված էին փոքր թանգարանում, որոնք գտնվում էին արևելյան և արևմտյան հիմքերի մոտ։ Քանզի այս հսկա մեխանիզմը պահանջում է հաճախակի թարմացում և ուշադրություն, հասարակության մուտքը հաճախ կասեցվում է։ Հյուսիսային մասի վերելակային համակարգը տեսանելի է բոլոր այցելուներին։

Փորագրված անուններ

Գուստավ Էյֆելը փորագրել է տվել ֆրանսիացի այնպիսի գիտնականների, մաթեմատիկոսների և ճարտարապետների անուններ, ովքեր մեծ ավանդ են ունեցել Ֆրանսիայի պատմության մեջ։ Այս փորագրումները կատարվել են քսաներորդ դարասկզբին և թարմացվել 1986-1987 թվականներին Société Nouvelle d'exploitation de la Tour Eiffel կազմակերպության կողմից, որն աշտարակի հանձնաժողովի հետ բիզնես պայմանագիր էր կնքել նախկինում։

Մշակութային պահպանում

Աշտարակի պահպանման աշխատանքների ընթացքում օգտագործվում է 50 - 60 տոննա ներկանյութ այն ժանգից պաշտպանելու համար։ Էյֆելյան աշտարակի բարձրությունը ջերմաստիճանից կախված կարող է տարբերվել 15 սմ-ով (5.9 ինչ)։

Գեղագիտական նկատառումներ

Հուշարձանին միտեսակ գույն տալու նպատակով օգտագործված ներկը դասակարգվում էր ըստ գունայնության՝ շինությանը տալով մթնոլորտային տեսարանին հակազդելու էֆեկտ։ Դրա իմաստը կայանում էր նրանում, որ աշտարակի ստորին մասն ավելի պայծառ էր և գնալով մգանում էր գագաթին հասնելուն զուգընթաց։ Ժամանակ առ ժամանակ ներկանյութի գույնը փոխվում է։ 2013 թվականին այն թարմացվել է բրոնզագույնով[51]։ Առաջին հարկում գործում է քվեարկության արկղ, որտեղ յուրաքանչյուրն ընտրում է, թե ինչ գույնով կցանկանար տեսնել Էյֆելյան աշտարակը հաջորդ թարմացումից հետո[52]։

Հոլիվուդյան ֆիլմերի անբաժան մասն է կազմում փարիզյան պատուհաններից երևացող Էյֆելյան աշտարակը։ Իրականում, տարածական և բարձրության սահմանափակման պատճառով, Փարիզում մինչև յոթ հարկանի շատ քիչ քանակով շենքերից կարելի է վայելել հուշարձանի ամբողջական պատկերը։

Փարիզի 16-րդ թաղամասը և արևմտյան արվարձանները Էյֆելյան աշտարակից


Զբոսաշրջություն

 
1889 - 2004 թվականներին այցելուների քանակը

Տրանսպորտ

Ամենամոտ փարիզյան մետրոյի կայարանը Բիր-Հակեիմն է, իսկ մոտակա ՏԷՑ կանգառը՝ Պոնտ դե Լ’ալման։ Աշտարակը տեղակայված է Բրենլի փողոցի և Պոնտ դ’Լենայի հատման կետում։

Վարկանիշ

Աշտարակի կառուցման տարվանից (1889 թվական) սկսած այն ունեցել է 250 միլիոն այցելու։ Միայն 2012 թվականին Էյֆելյան աշտարակն ունեցել է 6,180,000 այցելու[2] Այն աշխարհի ամենաշատ այցելված վճարովի հուշարձանն է[53]։

Ռեստորաններ

Աշտարակն ունի երկու ռեստորան՝ Le 58 tour Eiffel-ը առաջին հարկում և Le Jules Verne-ն՝ տեղակայված երկրորդ հարկում, որն իրենից ներկայացնում է հատուկ գուրմանների ռեստորան և ունի առանձին վերելակ։ Michelin Red Guide-ում այն ունի մեկ աստղ։ Նրա վարկանիշը բարձրացավ հատկապես շեֆ-խոհարար Ալեն Դյուկասսի օրոք[54]։

Նմանակումներ

 
Նմանօրինակ աշտարակ Լաս Վեգասում, ԱՄՆ
 
Էյֆելյան աշտարակը Բաստիլ ամրոցի օրը
 
Rue de Monttessuy-ից Էյֆելյան աշտարակի տեսքը

Լինելով աշխարհի ամենատիպիկ կառույցներից մեկը՝ Էյֆելյան աշտարակն ունի ավելի քան երեսուն նմանակներ և միանման աշտարակներ աշխարհի տարբեր վայրերում։ Վառ օրինակներից մեկն էլ Անգլիայում գտնվող Բլեքփուլ Թաուերն է։ Տեսնելով Էյֆելյան աշտարակը 1889 թվականի Ցուցահանդեսի ընթացքում, Մայոր Սըր Ջոն Բիքերստթաֆն այնքան տպավորված էր, որ որոշեց ներդրումներ կատարել իր սեփական հայրենի քաղաքում նմանօրինակ աշտարակ կառուցելու համար[55]։

Փաստեր

  • Ավելի քան 200 միլիոն մարդ է այցելել Էյֆելյան աշտարակ, երբ 1899 թ. կառուցվել է այն։
  • Ֆրանսիացի ինժեներ Գուստավ Էյֆելը 1887 թ. երբ որոշեց կանգնեցնել աշտարակը, իր մտահղացումը մեծ քննարկումների տեղիք տվեց։ Ժամանակի անվանի արվեստագետները նույնիսկ ստորագրել են փաստաթուղթ, որտեղ ասվում է. «Հետագա տարիներին մենք ստիպված ենք լինելու տեսնել զզվելի մի շինության շողք, որը պատրաստված է երկաթներից և պտուտակներից»։
  • Էյֆելյան աշտարակի սիրահարներից մեկն էր դարձել գրող Գի դը Մոպասանը, ով հաճախ էր ճաշում աշտարակի ռեստորանում։ Ըստ գրողի' դա միակ վայրն էր, որտեղից չէր երևում «զզվելի» կառույցը։
  • Էյֆելյան աշտարակը սկզբում նախատեսված էր որպես ժամանակավոր կառույց։ Այն նվիրված էր ֆրանսիական հեղափոխության 100-ամյակին։
  • Աշտարակը երկու տարում կառուցել են 300 շինարարներ։ Տեխնիկական անվտանգությունը բարձր մակարդակի վրա է եղել, այդ իսկ պատճառով ոչ ոք չի զոհվել։ Ֆրանսիացիները սիրում են հպարտանալ դրանով։
  • Որոշման համաձայն' Էյֆելյան աշտարակը 20 տարի անց պետք է քանդվեր, բայց այն արժանացավ Ֆրանսիա այցելող զբոսաշրջիկների ուշադրությանը, և որոշվեց, որ շինությունը պետք է մնա։
  • 1940 թ.' Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ադոլֆ Հիտլերը մտավ Ֆրանսիա, տեղացիները փչացրել էին աշտարակի շարժաբերման սարքը, սակայն պատերազմ էր և անհնար էր նորոգել այն։ Դրա պատճառով ֆաշիստական գերմանիայի զինվորները չեն կարողացել բարձրանալ աշտարակի վերնահարկ, որպեսզի կախեն իրենց դրոշը։ Դրանից հետո մարդիկ սկսեցին կատակել, որ Հիտլերը «կարողացավ գրավել ամբողջ Ֆրանսիան, բայց չկարողացավ գրավել Էյֆելյան աշտարակը»։
  • 1925-135 թթ. Սիտրոեն ավտոընկերության լուսավորված նշանը զարդարել է աշտարակի' չորս կողմերից երեքը։ Այդ ժամանակի համար դա համարվել է ամենախոշոր գովազդը։
  • Աշտարակը ընդհանուր կշռում է 10 հազար 100 տոննա։

Ծանոթագրություններ

  1. «The Eiffel Tower at a glance-Things to Remember». SETE (Official Tour Eiffel website). Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «The Eiffel Tower at a glance-Key Figures». SETE (Official Tour Eiffel website). Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  3. Harvie, David (2006). Eiffel: The Genius Who Reinvented Himself. Stroud, Gloucestershire: Sutton. էջ 78. ISBN 0-7509-3309-7.
  4. 4,0 4,1 Loyrette, Henri (1985). Gustave Eiffel. New York: Rizzoli. էջ 116. ISBN 0-8478-0631-6.
  5. Loyrette, Henri (1985). Gustave Eiffel. New York: Rizzoli. էջ 121. ISBN 0-8478-0631-6.
  6. Loyrette, Henri (1985). Gustave Eiffel. New York: Rizzoli. էջ 174. ISBN 0-8478-0631-6.
  7. Souriau, Paul; Souriau, Manon. The Aesthetics of Movement. էջ 100.
  8. Harvie, David (2006). Eiffel: The Genius Who Reinvented Himself. Stroud, Gloucestershire: Sutton. էջ 99. ISBN 0-7509-3309-7.
  9. Loyrette, Henri (1985). Gustave Eiffel. New York: Rizzoli. էջ 176. ISBN 0-8478-0631-6.
  10. 10,0 10,1 The Eiffel Tower.
  11. Jonnes, Jill (2009). Eiffel's Tower: And the World's Fair Where Buffalo Bill Beguiled Paris, the Artists Quarreled, and Thomas Edison Became a Count. Viking Adult. էջեր 163–64. ISBN 978-0-670-02060-7.
  12. 12,0 12,1 12,2 «Origins and Construction of the Eiffel Tower». SETE (official Tour Eiffel website. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  13. Loyrette, Henri (1985). Gustave Eiffel. New York: Rizzoli. էջ 123. ISBN 0-8478-0631-6.
  14. Loyrette, Henri (1985). Gustave Eiffel. New York: Rizzoli. էջ 148. ISBN 0-8478-0631-6.
  15. Harvie, David (2006). Eiffel: The Genius Who Reinvented Himself. Stroud, Gloucestershire: Sutton. էջ 110. ISBN 0-7509-3309-7.
  16. Vogel, Robert M (1961). «Elevator Systems of the Eiffel Tower, 1889». United States National Museum Bulletin 228. Washington, D.C.: Smithsonian Institution: 20–21. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ url-status (link)
  17. 17,0 17,1 Vogel, Robert M (1961). «Elevator Systems of the Eiffel Tower, 1889». United States National Museum Bulletin 228. Washington, D.C.: Smithsonian Institution: 28. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ url-status (link)
  18. Vogel, Robert M (1961). «Elevator Systems of the Eiffel Tower, 1889». United States National Museum Bulletin 228. Washington, D.C.: Smithsonian Institution: 23–4. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ url-status (link)
  19. Eiffel, Gustave (1900). La Tour de Trois Cents Mètres (French). Paris: Société des imprimeries Lemercier. էջեր 171–3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. Harvie, David (2006). Eiffel: The Genius Who Reinvented Himself. Stroud, Gloucestershire: Sutton. էջեր 122–3. ISBN 0-7509-3309-7.
  21. 21,0 21,1 «The Eiffel Tower during the 1889 Exposition Universelle». SETE (official website of the Tour Eiffel).
  22. Harvie, David (2006). Eiffel: The Genius Who Reinvented Himself. Stroud, Gloucestershire: Sutton. էջեր 144–5. ISBN 0-7509-3309-7.
  23. Eiffel, Gustave (1900). La Tour de Trois Cents Mètres. Paris: Lemercier. էջ 335.
  24. Jonnes, Jill. «Thomas Edison at the Eiffel Tower». Wonders and Marvels. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  25. M. Santos Dumont's Balloon. — Էջ  4.
  26. Wulf, Theodor. Physikalische Zeitschrift, contains results of the four-day long observation done by Theodor Wulf while at the top of the Eiffel Tower in 1910.
  27. «L'inventeur d'un parachute se lance de le tour Eiffel et s'écrase sur le sol». Le Petit Parisien (French). 1912 թ․ փետրվարի 5. էջ 1. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. Tuchman, Barbara (1980). August 1914. London: Macmillan. էջ 236.
  29. Letcher, Piers (2003). Eccentric Franc. Bradt Travel Guides. էջ 105. ISBN 978-1-84162-068-8.
  30. «An air tragedy». The Sunday Times. Perth, WA. 1926 թ․ փետրվարի 28. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  31. Harriss, Joseph (1975). The Eiffel Tower:Symbol of an Age. London: Paul Elek. էջ 178. ISBN 0 236 40036 3.
  32. «180-line Transmission from the Eiffel Tower». Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  33. Harriss, Joseph (1975). The Eiffel Tower:Symbol of an Age. London: Paul Elek. էջ 195. ISBN 0 236 40036 3.
  34. 34,0 34,1 Harriss, Joseph (1975). The Eiffel Tower:Symbol of an Age. London: Paul Elek. էջեր 180–4. ISBN 0 236 40036 3.
  35. «The major events». SETE. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.
  36. Harriss, Joseph (1975). The Eiffel Tower:Symbol of an Age. London: Paul Elek. էջ 215. ISBN 0 236 40036 3.
  37. Auf der Mar, Nick (1980 թ․ սեպտեմբերի 15). «How this city nearly got the Eiffel Tower». The Montreal Gazette. Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.
  38. «A Bonanza in Paris». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 4-ին.
  39. «Extreme bid to stretch bungy record – World». Sydney Morning Herald. 2007 թ․ փետրվարի 27. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  40. SETE website See "A simple but brilliant mechanism!" tab
  41. «Eiffel Tower». 1991 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  42. «The Eiffel Tower's Illuminations». Société d’Exploitation de la Tour Eiffel. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
  43. «Card 11: Illumintaions». All You Need To Know About the Eiffel Tower (PDF). Société d’Exploitation de la Tour Eiffel. 2008. էջեր 17–18. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին.
  44. «The Eiffel Tower: Paris' Grande Dame». france.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
  45. «Soirée réussie le 28 novembre pour fêter l'année du 200 millionième visiteur». Official Site (French). 2002. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. Porter, Darwin; Prince, D; McDonald, G; Mastrini, H; Marker, S; Princz, A; Bánfalvy, C; Kutor, A; Lakos, N (2006). Frommer's Europe. 9th ed. Frommer's. էջ 318. ISBN 978-0-471-92265-0.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  47. Harriss, Joseph (1975). The Eiffel Tower: Symbol of an Age. London: Paul Elek. էջ 60. ISBN 0 236 40036 3.
  48. Harriss, Joseph (1975). The Eiffel Tower: Symbol of an Age. London: Paul Elek. էջ 231. ISBN 0 236 40036 3.
  49. «Debate and Controversy Surrounding the Eiffel Tower». SETE (Official tour Eiffel website). Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
  50. «Elegant Shape Of Eiffel Tower Solved Mathematically By University Of Colorado Professor». Science Daily. 2005 թ․ հունվարի 7. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  51. «Painting the Eiffel Tower». SETE {Official tour Eiffel website. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.}
  52. «Exhibition buildings». Tata Steel. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
  53. «Tour Eiffel et souvenirs de Paris». Le Monde. France. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.(չաշխատող հղում)
  54. Wiederhoft, Dali. «Eiffel Tower: Sightseeing, Restaurants, Links, Transit». Bonjourparis.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  55. «The Blackpool Tower». History Extra. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյֆելյան աշտարակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 51