Jump to content

Հակոբոս Պոզաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբոս Պոզաճյան
արմտ. հայ.՝ Յակովբոս Պօզաճեան
Ծնվել էօգոստոսի 6, 1808(1808-08-06)[1]
Անկարա, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 1, 1883(1883-10-01)[2][1] (75 տարեկան)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ավստրո-Հունգարիա
Ազգությունհայ
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[3][1]
Մասնագիտությունբառարանագիր, կաթոլիկ քահանա և ուսուցիչ
Պաշտոն(ներ)կաթոլիկ արքեպիսկոպոս, տիտղոսակիր արքեպիսկոպոս և general abbot of the Mekhitarist Monastery of Vienna?

Հակոբոս Պոզաճյան (օգոստոսի 6, 1808(1808-08-06)[1], Անկարա, Օսմանյան կայսրություն[1] - հոկտեմբերի 1, 1883(1883-10-01)[2][1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1]), հայ բառարանագիր։ Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր (1855 թվականից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիներ դասավանդել է միաբանության դպրոցում։ Միաբանությանը կից հիմնել է (Ա․ Ազատյանի և այլոց հետ) Արամյան ընկերությունը (1843-1920), որի նպատակն էր հրատարակել գեղարվեստական, հայագիտական-բանասիրական և թարգմանական գրականություն։ Պոզաճյանը դպրոցներ է հիմնել Կ․ Պոլսում, Զմյուռնիայում, Տրիեստում և այլուր։ 1836 թվականին լույս է տեսել նրա «Քերականութիւն իտալական լեզվուի» աշխատությունը, ապա հրատարակվել են «Համառոտ բառարան ի հայէ ի տաճիկ»-ը (1838, 25000 բառ) և «Համառոտ բառարան ի տաճկականէ ի հայ»-ը (1841, 45000 բառ), որոնք Վիեննայի Մխիթարյանների բառարանային առաջին գործերն են։ Բառարաններում տաճկերենը հայատառ է։ Պոզաճյանը գրել է նաև թուրքերեն-հայերեն-իտալերեն-լատիներեն-ֆրանս-գերմաներեն բազմալեզվյան թարգմանական մի բառարան, որն անտիպ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 348.
  2. 2,0 2,1 2,2 https://www.geschichtewiki.wien.gv.at/index.php?curid=2321
  3. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբոս Պոզաճյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 348