Jump to content

Գևորգ Ջահուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Ջահուկյան
Ծնվել էապրիլի 1, 1920(1920-04-01)[1]
Մեծավան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստան[1]
Մահացել էհունիսի 6, 2005(2005-06-06) (85 տարեկան) կամ հունիսի 8, 2005(2005-06-08) (85 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1], Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Լեզվի ինստիտուտ[1]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ[1]
Կոչումպրոֆեսոր[1] և ակադեմիկոս[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1] (1955)
Տիրապետում է լեզուներինհայերեն[2]
Եղել է գիտական ղեկավարԱրմեն Սարգսյան
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Պատվո նշան» շքանշան
ԺՏՆՑ արծաթե մեդալ
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան Մովսես Խորենացու մեդալ
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
 Gevorg Jahukyan Վիքիպահեստում

Գևորգ Բեգլարի Ջահուկյան (ապրիլի 1, 1920(1920-04-01)[1], Մեծավան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստան[1] - հունիսի 6, 2005(2005-06-06) կամ հունիսի 8, 2005(2005-06-08), Երևան, Հայաստան), հայ ականավոր բանասեր, լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1958), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1974, թղթակից անդամ՝ 1968 թվականից)[3]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1942-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1945 թվականից մինչև իր կյանքի վերջը դասախոսել է պետական համալսարանում՝ դասավանդելով հայոց լեզու, գրաբար, լատիներեն, լեզվաբանության պատմություն, համեմատական քերականություն, ընդհանուր լեզվաբանություն և այլ առարկաներ։

1947 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1955 թվականին՝ դոկտորական ատենախոսություններ։ 1958 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում, 1968 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1974 թվականին՝ ակադեմիկոս։

Գևորգ Ջահուկյանը գիտության վաստակավոր գործիչ էր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և բազմաթիվ այլ շքանշաններով ու մեդալներով։

Հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Ջահուկյանի հիմնարար հետազոտություններից են՝ «Լեզվաբանության պատմություն» (հ. 1, 2, 1960, 1962), «Հայ բարբառագիտության ներածություն» (1972), «ժամանակակից հայերենի տեսության հիմունքները » (1974), «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» (ռուս., 1978), «Հայերենի համեմատական քերականություն» (ռուսերեն, 1982), «Հայոց լեզվի պատմություն, նախագրային շրջան» (1987, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988)։

Հայերենի համեմատական ուսումնասիրության բնագավառում ներկայացրել է հայերենի առաջնությունները հնդեվրոպական և այլ ընտանիքների պատկանող պատկանող բազմաթիվ հին և հնագույն լեզուների հետ, ճշգրտել հայերենի տարածքային դիրքը հնդեվրոպական լեզուների շրջանում, հայերենի հնդեվրոպական և խուռա-ուրարտական ենթաշերտերը, հայտնաբերել հայերենից ուրարտերենին, խեթերենին և այլ լեզուներին անցած փոխառություններ, տվել նոր ստուգաբանություններ։

Հայոց լեզվի պատմությանը նվիրված ուսումնասիրություններում մշակել է հայերենի պատմության զարգացման շրջանաբաժանումը, առաջին անգամ հայերենի նկատմամբ կիրառել է լեզվաժամանակագրական մեթոդը, բնութագրել է հայերենի պատմության նախագրային, հին, միջին և նոր շրջանների հիմնական առանձնահատկություններն ու հայոց լեզվի կառուցվածքի և բառապաշարի պատմական զարգացումը։

Հայ բարբառագիտության բնագավառում ստեղծել է նոր գիտակարգ՝ վիճակագրական բարբառագիտություն։ Պատմահամեմատական լեզվաբանության մեջ առաջ է քաշել նախալեզվի տարբերակայնության գաղափարը, առաջարկել նախալեզվի վերականգնման նոր վարկած։

Ժամանակակից հայերենի տեսության բնագավառում կիրառել է լեզվի կառուցվածքի նկարագրության նոր մեթոդներ, առանձնացրել ու հիմնավորել քերական նոր կարգեր, համընդհանուր Ջամալի լեզվաբանության կաղապարի հիման վրա ուսումնասիրել է հայերենի իմաստաբանությունն ու բառակազմությունը։

Ստեղծել է լեզվաբանության համընդհանուր տեսություն և կաղապար՝ սուբստանցիոնալ լեզվաբանություն, որն ապահովում է իմացաբանական ու լեզվաբանական կարգերի քննությունը, միասնական սկզբունքներով լեզվական և արտալեզվական օբյեկտների նկարագրությունը։

Հատուկ ուշադրություն է դարձրել հայ լեզվաբանության, մասնավորապես հայ քերականության պատմության հարցերին[4]։

Գևորգ Ջահուկյանի հուշատախտակը Երևանի Չարենցի 4 հասցեում
  • Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Երևան, 1954։
  • Խաչատուր Աբովյանը որպես լեզվաբան քերականագետ, Երևան, 1954։
  • Հին հայերենի հոլովման սիստեմը և նրա ծագումը, Երևան, 1959։
  • Լեզվաբանության պատմություն, հատոր 1-2, Երևան, 1960-62։
  • Ուրարտերենը և հնդեվրոպական լեզուները, Երևան, 1963։
  • Հայասայի լեզուն և նրա առնչությունները հնդեվրոպական լեզուների հետ, Երևան, 1964։
  • Հայոց լեզվի զարգացման փուլերը, Երևան, 1964։
  • Հնդեվրոպական, խուռա-ուրարտական և կովկասյան լեզուների փոխհարաբերությունը, Երևան, 1967։
  • Ակնարկներ հայերենի նախագրային շրջանի պատմության, Երևան, 1967 (ռուսերեն)։
  • Հայոց լեզվի զարգացումն և կառուցվածքը, Երևան, 1969։
  • Հայերենը և հնդեվրոպական հին լեզուները, Երևան, 1970։
  • Հայ բարբառագիտության ներածություն, Երևան, 1972։
  • Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Երևան, 1974։
  • Գրաբարի քերականության պատմություն (XVII-XIX դդ.), Երևան, 1974։
  • Հայոց լեզու։ Ընդհանուր գիտելիքներ։ Ոճաբանություն (հեղինակակից, Երևան, 1976)։
  • Общее и армянское языкознание, Е., 1978.
  • Հայերենի համեմատական քերականություն, Երևան, 1982 (ռուսերեն)։
  • Հայոց լեզվի պատմություն. նախագրայաին շրջան, Երևան, 1987։
  • Ժամանակակից հայերենի իմաստաբանություն և բառակազմություն, Երևան, 1989։
  • Զրույցներ հայոց լեզվի մասին, Երևան, 1992
  • Լեզվի համընդհանուր տեսություն (ռուսերեն, Մոսկվա, 1999, անգլերեն, 2003)։
  • Հայերեն ստուգաբանական բառարան, Երևան, 2010[5]։
  • Հոդվածների մատենագիտություն[6]։
  • Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Գ, գիրք I, էջ 301։
  • Հրանտ Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Ե., «Հայաստան», 1987, էջ 530-531։
  • ՀՀ ԳԱԱ Նախագահություն, Կրթության և գիտության նախարարություն, Երևանի Պետական համալսարան, ՀՀ ԳԱԱ Հումանիտար գիտությունների բաժանմունք, ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտ «Գևորգ Ջահուկյան», պատմաբանասիրական հանդես № 4, 2005, էջ 352-354։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 471—472.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  4. Գևորգ Ջահուկյանի մասին anunner.com կայքում
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գևորգ Ջահուկյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Ջահուկյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Ջահուկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 471