Քաղաք |
---|
Հռոմ |
իտալ.՝ Roma |
Դրօշակ
|
Զինանշան
|
|
|
|
|
Երկիր |
Իտալիա[1] |
---|
Ենթարկում |
մայրաքաղաք |
---|
Մարզ |
ԼացիօԼացիօ |
---|
Նահանգ |
Հռոմ |
---|
Ներքին բաժանում |
Մունիսիպիո I?, Մունիսիպիո II?, Մունիսիպիո III?, Մունիսիպիո IV?, Մունիսիպիո V?, Մունիսիպիո VI?, Մունիսիպիո VII?, Մունիսիպիո XV?, Մունիսիպիո VIII?, Մունիսիպիո IX?, Մունիսիպիո X?, Մունիսիպիո XI?, Մունիսիպիո XII?, Մունիսիպիո XIII? եւ Մունիսիպիո XIV? |
---|
mayor of Rome? |
Ռոբերտո Գուալտիերի?[2] |
---|
Օրէնսդրական մարմին |
Rome City Council? |
---|
Հիմնադրուած է՝ |
21 Ապրիլ ՔԱ753 |
---|
Այլ անուանումներ |
«Յաւերժական քաղաք» |
---|
Տարածութիւն |
1287,36 քմ² |
---|
ԲԾՄ |
21 մեթր |
---|
Կլիմայ |
Միջերկրածովեան կլիմա |
---|
Պաշտօնական լեզու |
Իտալերէն |
---|
Բնակչութիւն |
2 748 109 մարդ (1 Յունուար 2023)[3] |
---|
Ագլոմերացիա |
3 900 000 |
---|
Կը գտնուի ափին |
Տիբեր?, Անյենե? եւ Թիրենեան ծով |
---|
Ազգային կազմ |
իտալացիներ |
---|
Տեղաբնականուն |
հռոմեացի |
---|
Ժամային գօտի |
UTC+1, ամառը UTC+2 |
---|
Հեռախօսային ցուցանիշ |
06 |
---|
Փոստային ցուցանիշ |
00118–00199 |
---|
Շրջագայութեան պետ-համարագիր |
RM |
---|
Մականուն |
la città eterna, Вечный город, Wieczne Miasto[4], Věčné město, Ciudad Eterna եւ večno mesto |
---|
Հիմնադիր |
Հռոմուլոս?[5] եւ Remus? |
---|
Սուրբ բարեխօս |
Պետրոս առաքեալ եւ Պողոս առաքյալ? |
---|
Պաշտօնական կայքէջ |
comune.roma.it(իտալ.) |
---|
|
Հռոմ[6] (իտալ.՝ Roma), Իտալիոյ մայրաքաղաք, Լացիօ մարզի վարչական կեդրոն։ Կը գտնուի Թիպեր գետին ափին, ունի միջազգային օդակայաններ (Լէոնարտօ տա Վինչի տի Ֆիւմինչօ եւ Չամփինօ)։ Հռոմի սահմաններուն մէջ կը գտնուի Վատիկան քաղաք-պետութիւնը։
Հռոմը աշխարհի հնագոյն քաղաքներէն է, որ ստացած է «յաւերժական քաղաք» անունը։ Ան իր անունը ստացած է քաղաքի առասպելական հիմնադիրներէն մէկուն՝ Հռոմուլոսի անունէն։
Ըստ աւանդութեան՝ Հռոմը հիմնադրուած է մ.թ.ա. 753-ին։ Հռոմուլոսի եւ անոր երկուորեակ եղբօր Հռեմոսի ծնողները եղած են լատիններու Ալպա Լոնկա քաղաքի թագաւոր Նումիտորի դուստր, Վեստա աստուածուհու քրմուհի Հռեա Սիլվիան եւ Մարս աստուածը։ Ալպա Լոնկայի գահը գրաւած Ամուլիոսը, գահի օրինական ժառանգորդ երկուորեակներուն հրամայած է նետել Թիպեր գետը։ Երկուորեակները փրկուած են, սնուած գայլի կաթով եւ կրթուած հովիւի մօտ։ Չափահաս դառնալով՝ պատժած են Ամուլիոսին, ապա որոշած են քաղաք հիմնել իրենց փրկուած վայրին մէջ։ Քաղաքի անուն տալու վէճին ժամանակ Հռեմոսը սպաննուած է եւ քաղաքը Հռոմուլոսի (լատիներէն՝ Romulus) անունով կոչուած է Հռոմ (լատիներէն՝ Roma)։ Հռոմը եղած է հռոմեական անտիկ պետութեան մայրաքաղաքը: 6-8-րդ դարերուն գտնուած է Բիւզանդիոյ տիրապետութեան տակ։ 756-1870-ը կարճ ընդմիջումներով եղած է պապական մարզի մայրաքաղաքը։ Ռիսորճիմէնթոյի (իտալերէն բառացի՝ «վերածնունդ») շնորհիւ 1870-ին վերամիաւորուած է Իտալիոյ հետ: 1871-էն դարձած է միաւորուած Իտալական թագաւորութիւն, իսկ 1946-էն՝ Իտալական հանրապետութեան մայրաքաղաք։
|
Տարի |
Բնակչութիւն
|
1881
|
273 952 մարդ
|
|
1901
|
422 411 մարդ
|
|
1911
|
518 917 մարդ
|
|
1921
|
660 235 մարդ
|
|
1931
|
930 926 մարդ
|
|
1936
|
1 150 589 մարդ
|
|
|
Տարի |
Բնակչութիւն
|
1951
|
1 651 754 մարդ
|
|
1961
|
2 188 160 մարդ
|
|
1971
|
2 781 993 մարդ
|
|
1981
|
2 840 259 մարդ
|
|
1991
|
2 775 250 մարդ
|
|
2001
|
2 663 182 մարդ
|
|
|
|
Հայերու Հռոմի մէջ բնակութեան մասին յիշատակութիւններ կան դեռեւս մ.թ.ա. 1-ին դարէն։ Մ.թ. 65 թուականին հայոց թագաւոր Տրդատ Ա-ը այցելած է (շուրջ 3 հազարանոց շքախումբով մը) Հռոմ եւ թագադրուած Ներոն կայսրին կողմէ։ 4-րդ դարուն Հռոմի մէջ հռչակուած էր հռետոր Պարոյր Հայկազնը, որուն յուշարձանը զետեղուած է Հռոմի մէջ։ 552 թ.-ին բիւզանդական զօրքերու հրամանատար եւ Ռավեննայի փոխարքայ (541-568) Նարսէս Պատրիկը քաղաքն ազատագրած է կոթերէն եւ այնուհետեւ շինարարական լայն գործունէութիւն ծաւալած է Հռոմի մէջ (աւանդութիւնը Նարսէսին կը վերագրէ «Կիլիկեան» վանքին շինարարութիւնը)։
VII դարուն Հռոմի մէջ եղած է հայկական վանք, որուն ապպա Թաղասիոսը մասնակցած է 649 թուականի Լատերանի տիեզերաժողովին, 11-րդ դարուն՝ հայկական եկեղեցի։ Հոն եղած է նաեւ հայկական թաղամաս։[10]
XIII-XVI դդ. Հռոմի հայ համայնքը, ինչպէս նաեւ իտալահայ միւս համայնքները, ստուարացան։ Հռոմ եկած են հայ մտաւորականներ, եկեղեցական գործիչներ, վաճառականներ։ Այստեղ ընդօրինակուած են բազմաթիւ արժեքաւոր ձեռագրեր, առաջին հայերէն գիրքը («Տոմար Գրիգորեան») Հռոմի մէջ տպագրուած է 1584 թուականին։ 1883 թուականին հիմնադրուած է Լեւոնեան վարժարանը՝ կաթոլիկ հայ հոգեւորականներու պատրաստման բարձրագոյն դպրոցը։
Հռոմի պետական համալսարանի դասախօսներ (փրոֆէսորներ՝ Գ. Ֆրանքովիչ, Փ. Քունէօ, ճարտարապետ՝ Հ. Վահրամեան) զբաղուած են հայ միջնադարեան ճարտարապետութեան ուսումնասիրութեամբ։ 1960-ական թուականներուն գրեթէ ամէն տարի կատարած են բազմաթիւ գիտարշաւներ Խորհրդային Հայաստան եւ Արեւմտեան Հայաստանի տարածքներ։ 1968 թուականին Հռոմի մէջ կայացած է հայ ճարտարապետութեան առաջին ցուցահանդէսը, հրատարակուած՝ հայկական ճարտարապետութեան նուիրուած չորս մենագրութիւն։ Ներկայիս Հռոմի մէջ կը բնակի շուրջ 500 հայ։
- ↑ archINFORM — 1994.
- ↑ https://tg24.sky.it/roma/2021/10/21/roberto-gualtieri-sindaco-giunta-roma
- ↑ 3,0 3,1 https://demo.istat.it/?l=it
- ↑ https://wsjp.pl/haslo/podglad/4445/wieczne-miasto
- ↑ Livius T. Ab Urbe condĭta — 0010.
- ↑ Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 53։ ISBN 99941-56-03-9
- ↑ http://www.demo.istat.it/bilmens2014gen/query.php?lingua=ita&Rip=S3&Reg=R12&Pro=P058&Com=91&submit=Tavola
- ↑ Popolazione Residente al 1° Gennaio 2017 — Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտ.
- ↑ Popolazione Residente al 1° Gennaio 2018 — Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտ.
- ↑ L.B. Zekiyan, Le colonie armene del Medio Evo i Italia e le relazioni culturali italo-armene (Materiale per la storia degli Armeni in Italia),- Atti del primo Simposio internazionale di Arte Armena, Venezia, 1978, pp. 803-946; Հ. Լեւոն Զէքիեան, Իտալիա,- «Հայ գաղթաշխարհի պատմություն», հտ. 3, Երեւան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2013, էջ 4-82։Կարապետյան Մ. Մ., Հռոմի հայ գաղթօջախի պատմությունից. Պատմա-բանասիրական հանդես, 1998, № 1-2, էջ 165-178։