Jump to content

1900 թվականի Օլիմպիական խաղերի մեդալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծաթե մեդալի դրվագամեդալ 1900 թվականի Օլիմպիական խաղերի, դիմային երես

1900 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մեդալներ, բնորոշ պարգև թիմային և անհատական մարզական մասնակիցներին II Օլիմպիական խաղերում հաջողության հասնելու համար, որը տեղի է ունեցել Փարիզում, Ֆրանսիա։

Ինչպես և նախորդ խաղերում, 1900 թվականի Ամառային Օլիմպիական խաղերում առաջին երկու տեղեր գրաված մարզիկներին մեդալները բաշխել են ըստ մարզաձևերի։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր մեդալները պատրաստված են Փարիզի դրամահատարանում։ Դրվամեդալի պատկերի պարգևը և հուշամեդալները տարբերվել են, բայց պատրաստված էին նույն մետաղից, հիմնականում բրոնզից էր, բայց դրվամեդալը երեսապատված էր արծաթի բարակ շերտով, և այն ընդունում էին որպես արծաթ։

Հիշարժան է այն, որ պարգևները տարբերվում էին իրենց ձևով, առաջին և միակ դեպքն էր, որ ամառային Օլիմպիական խաղերի պատմության մեջ պարգևներն ունեին ուղղանկյան ձև (կոչվում էին «դրվագամեդալներ»)։ Դրվագամեդալի պարգևի վրա «Օլիմիպիական խաղեր» բառակապակցությունն է, իսկ հուշամեդալում բացակայում է, պայմանավորված այն փաստով, որ Օլիմպիական խաղերն ու Համաշխարհային ցուցահանեսն (1900) անց էին կացվում միևնույն ժամանակ Փարիզում։

Ֆրանսերեն «Championnat De Gymnastique» արտահայտությունը, որ նշանակում է Մարմնամարզության առաջնություն(անգլ.՝ The championship on gymnastics; ֆր.՝ Le championnat selon la gymnastique), միակը, որը կապ ուներ սպորտի հետ, կարելի է կարդալ նաև դրվագամեդալի պարգևի վրա։ Բայց, ըստ էության այդ դրվագամեդալը չի թողարկվել Օլիմպիադայի համար, քանի որ կա նույն գրությամբ դրվագամեդալ․ «Exercises Physiques Et Spots» — Ֆիզիկական վարժություններ և սպորտ (անգլ.՝ Physical exercises and sports; ֆր.՝ Les exercises physiques et le sport)։ Դրվագամեդալի պատկերի դիմային երեսին հաղթանակի թևավոր աստվածուհին է ճախրում է մարզադաշտի վրայով։ Վերևում փորագրված է մակագրությամբ․ «Republique Francaise»․ Ֆրանսիայի Հանրապետություն(անգլ.՝ Republic France; ֆր.՝ La république de France). Բառեր։ PARIS 1900, իսկ աջից։ «Exposition Universelle»․ Համաշխարհային ցուցահանդես (անգլ.՝ World's fair; ֆր.՝ L'exposition universelle)։ Հակառակ երեսին՝ մարզադաշտի ֆոնի վրա պատվանդանին հաղթանակած մարզիկն է՝ բարձրացրած ձեռքին ձիթենու ճյուղը։ Պատվանդանին առկա է հետևյալ մակագրությունը․ «Championnat De Gymnastique», մարմնամարզության առաջնություն (անգլ.՝ The championship on gymnastics; ֆր.՝ Le championnat selon la gymnastique)։ Դրվագամեդալը պատրաստված էր բրոնզից, դրա մասին է վկայում եզրին գրված հետևյալ մակագրությունը․ Bronze։

Արծաթագույն պարգևատրման դրվագամեդալ, հակառակ երես

Հուշամեդալի պատկերի հեղինակը և նկարիչը ֆրանսիացի Ժյուլ Շապլեն է, ով ստեղծել է I Օլիմպիական խաղերի հաղթողների օլիմպիական պարգևները, որը կայացել էր Աթենքում։ Մեդալի դիմային երեսին թևավոր հաղթանակի աստվածուհին է, սավառնում է երկնքում, և տանում է հաղթողին։ Նրա աջ ձեռքին պսակ և արմավենու ճյուղ է։ Հաղթող մարզիկը բռնել է վառվող ջահը։ Ֆրանսերեն մակագրությամբ․ «Exposition Universelle Internationale Paris 1900» — Համաշխարհային ցուցահանդես (1900)․ Փարիզ։(անգլ.՝ The international World's fair. Paris. 1900; ֆր.՝ L'Exposition universelle internationale. Paris. 1900)։ Ներքևում Փարիզի համայնապատկերի ֆոնին գրված է․ «Exercices Physiques Et Sports» -Ֆիզիկական վարժություններ և սպորտ (անգլ.՝ Physical exercises and sports; ֆր.՝ Les exercises physiques et le sport

Գոյություն ունեն նույնանուն մեդալներ Համաշխարհային ցուցահանդեսի մասնակիցների անուններով, փորագրված այդ մակագրությամբ։ Կան նաև մեդալներ ռուսական ընկերությունների անուններով՝ Փարիզյան ցուցահանդեսի մասնակից։ Հակառակ երեսին Ֆրանսիայի խորհրդանշանով ֆոնին՝ Մարիաննայի ուրվապատկերն է կամրջին, որն անցնում է Սենա գետը և կաղնին, և հետևյալ մակագրությունը․ «Republique Francaise» — Ֆրանսիայի Հանրապետություն(անգլ.՝ Republic France; ֆր.՝ La république de France

Բոլոր մեդալների դիզայնի հեղինակը Ֆեդերիկ Վերնոն է։ ։

Ոսկե մեդալ, որպես այդպիսին այդ Խաղերում չկար, նույնիսկ արտադրությունում չի օգտագործվել ոսկեզօծ մեդալ։

Արծաթե մեդալ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չափ — 59×41 մմ.
  • Հաստություն — 3.2 մմ.
  • Քաշ — 53 գր.
  • Կազմություն․ բրոնզ, արծաթեպատ
  • Դրվագում

Բրոնզե մեդալ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չափ — 59×41 մմ.
  • Հաստություն — 3.2 մմ.
  • Քաշ— 53 գր.
  • Կազմություն․ բրոնզ
  • Դրվագում

Ֆիլատելիի մեդալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած, որ դրվամեդալի «հարմար» պետությունը արտադրեց նամականիշներ և բացիկներ մեդալի պատկերներով, մեծ խադավառությամբ։ Թողարկվել է 2 տեսակի ստանդարտ նամականիշներ երկրների տեսքով՝ Լաոս և Գրենադա։ Լաոսը թողարկել է նամականիշ նվիրված կանացի վոլեյբոլի հաղթողներին նվիրված, իսկ ներքևի ձախ անկյունում նկարված է դրվագամեդալի հակառակ երեսը։ Իսկ Գրենադանա որոշել էր պատրաստել նամականիշ, որում ամբողջությամբ ցուցադրված է դիմային երեսի նկարը, բրոնզե հուշամեդալ Նիկայի պատկերով։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Виммерт Йорг «Олимпийские игры». Мир книги, 2007. 48 с. ISBN 978-5-486-01370-6

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]