Քեննեթ Բրանա
Քեննեթ Բրանա անգլ.՝ Kenneth Branagh | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1960 (64 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա, Մեծ Բրիտանիա | ||||||||
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1981)[1] | ||||||||
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն | ||||||||
Ազգություն | բրիտանացի | ||||||||
Այլ անուն(ներ) | Սըր Քեննեթ Չարլզ Բրանա Sir Kenneth Charles Branagh | ||||||||
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ | ||||||||
Աշխատավայր | filmography? | ||||||||
Ակտիվ շրջան | 1981 - այժմ | ||||||||
Ընտրանի | «Հենրիխ V», «Համլետ», «Ջեք Ռայան. Քաոսի տեսությունը» | ||||||||
Ամուսին(ներ) | Էմմա Թոմփսոն (1989-1995 թվականներ), Լինդսի Բրանոկ (2003-) | ||||||||
Համատեղ ապրող(ներ) | Հելենա Բոնեմ Քարթեր | ||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||
branaghcompendium.com/index2.html | |||||||||
Քեննեթ Բրանա՝ Վիքիպահեստ | |||||||||
|
Քեննեթ Բրանա կամ Սըր Քեննեթ Չարլզ Բրանա (անգլ.՝ Sir Kenneth Charles Branagh, դեկտեմբերի 10, 1960[5][6][7][…], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա[8]), բրիտանացի թատրոնի և կինոյի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Հայտնի է շնորհիվ Շեքսպիրի բազմաթիվ պիեսների էկրանավորման՝ «Հենրիխ V» (1989 թվական, BAFTA մրցանակ ռեժիսուրայի համար, «Լավագույն դերասան»-ի անվանակարգում «Օսկար» մրցանակի), «Մեծ աղմուկ ոչնչից» (1993 թվական, Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի ճլուղ» մրցանակի անվանակարգում), «Համլետ» (1996 թվական) և այլն։
BAFTA և «Էմմի» մրցանակների դափնեկիր, «Ոսկե Գլոբուս»-ի քառակի անվանակարգված, «Օսկար» մրցանակի հնգակի անվանակարգված։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեննեթ Բրանան ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 10-ին Բելֆաստում, Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքում, բողոքական Ուիլյամ Բրանայի, մասնագիտությամբ ատաղձագործ, և նրա կնոջ Ֆրենսիսի ընտանիքում[9]։ 1970 թվականին Բրանան ծնողների հետ տեղափոխվում է Անգլիայի հարավում գտնվող Ռեդինգ քաղաք, որտեղ իննամյա Բենետը, որպեսզի խուսափի դպրոցում ծաղրանքներից, ստիպված է լինում հրաժարվել իռլանդական առոգանությունից[10]։
Նա կրթություն է ստանում «Grove Primary School», «Whiteknights Primary School», «Meadway School» դպրոցներում[11][12], որտեղ նա հայտնվում է մի քանի դպրոցական բեմադրություններում[13]։ Տասնութ տարեկան հասակում նա ընդունվում է Դրամատիկական արվեստի արքայական ակադեմիա[14] և, ավարտելով այն 1981 թվականին, արժանանում է Բենկրոֆտի ոսկե մեդալի՝ ուսման ընթացքում փայլուն հաջողությունների համար։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոն և հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույն 1981 թվական Բրանան նորամուտում է հեռուստատեսությունում, նկարահանվելով հոսպիտալի առօրյաի մասին պատմող «Մեբերի» մինի-սերիալում և կինոյում, ստանալոջ փոքրիկ դեր Հյու Հադսոնի «Կրակե մարտակառքներ» («Chariots of Fire») դրամայում։ Այդ ֆիլմը նրա համար հանալի մեկնարկ է հանդիսանում, հավաքելով ազդեցիկ քանակի տարատեսակ մրցանակներ։ Հետագա մի քանի տարիների ընթացքում Բրանան կանոնավորապես նկարահանվում է հեռուստատեսությունում, մասնակցություն ունենալով սերիալներում և հեռուստաֆիլմերում։ Առավել հաջողակ էր նրա հայտնվելը BBC-ի «Խաղալով այսօր» սերիալի երեք դրվագներում, որից հետո նա հանրաճանաչ է դառնում հայրենի Իռլանդիայում։
Միևնույն ժամանակ Բրանա սկսում է խաղալ թատրոնում։ 1983 թվականին, քսաներեք տարեկան հասակում, նա միանում է Շեքսպիրի արքայական ընկերության թատերախմբին և Հենրիխ V է խաղում ըստ Շեքսպիրի պիեսի համանուն բեմադրությունում, այդպիսով, դառնալով ամենաերիտասարդ դերասանը թատերախմբտ պատմության մեջ, ով խաղացել է մեծ արքայի դերը և արժանանում է քննադատների առաջին հիացական արձագանքներին։ Այնուհետև հետևում են Լաերտի դերը «Համլետ» բեմադրությունում և Հենրիխ Նավարացու դերը «Սիրո ապարդյուն փորձեր»-ում։ Չնայած նրան, որ հանդիսատեսը դրական են ընդունում նրա առաջին աշխատանքները, Բրանա, ըստ խառնվածքի լինելով պատվախնդիր, թատերախմբում աշխատում է երկու տարուց քիչ և նրանից հետո, երբ ընկերությունը չի թարմացնում նրա հետ պայմանագիրը, 1985 թվականին նկարահանվում է «Ելք իրավիճակից» («Coming Through») դրամայում, կատարելով հայտնի դասական գրող Դեյվիդ Հերբերթ Լոուրենսի դերը (ժամանակին աղմուկ հանած «Լեդի Չատերլեյի սիրեկանը» վեպի հեղինակը)։ Նույն թվականին Բրանան գրում և բեմադրում է «Ասա ինձ ազնվորեն» երաժշտական պիեսը, ինչպես նաև, այնտեղ խաղում է գլխավոր դեր։
1986 թվականին Բրանան վերադառնում է հեռուստատեսություն և մասնակցություն է ունենում ըստ Հենրիկ Իբսենի «Ուրվականները» դրամայում, որտեղ տիկին Ալվինգի առաջատար դերը կատարում էր Ջուդի Դենչը և «Լեդի ոչ կիզման համար» («The Lady’s Not for Burning») հեռուստաֆիլմում։ Հետագայում, 1987 թվականին, հետևում են երկրորդական դերեր «Ամիս գյուղում» («A Month in the Country») դրամայում և Ժաքլին Բիսեթի հետ «Բուռն ամռանը» («High Season») կատակերգությունում, ինչպես նաև դերակատարում, որը դերասանին բերում է անվանակարգում BAFTA մրցանակի՝ գլխավոր դեր յոթժամանոց «Պատերազմի ֆորտունա» («Fortunes of War») մինի-սերիալում, ըստ Օլիվիա Մենինգի վեպի։ Այդ սերիալում, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի իրադարձությունների մասին, դերասանը խաղում է Բուխարեստի համալսարանի պրոֆեսոր Գայ Պրինգլին, իսկ նրա կերպարի կնոջ դերը կատարում է Էմմա Թոմփսոնը։ Շուտով դերասանների հարաբերությունները դուրս են գալիս նկարահանման հրապարակի սահմաններից, նրանց միջև սիրավեպ է սկսվում և 1989 թվականի օգոստոսին Բրանան և Թոմփսոնը ամուսնանում են։
Այդ ժամանակատվածը հաջող էր դերասանի համար մասնագիտական առումով նաև նրա համար, որ 1987 թվականին Բրանան Դևիդ Պարֆիտի հետ համատեղ բացում են սեփական թատերական ընկերությունը՝ «Renaissance Theatre Company» անվանումով և բեմադրում են մի շարք պիեսներ՝ «Հասարակության թշնամին» (այդ առաջին բեմադրությունը աղմուկով տապալվում է, սակայն ընկերությանը սնանկությունից փրկում են 60 հազար ֆունտը, ներդրված միջնորդ և թատերական մեկենաս Սթիվեն Էվանսի կողմից), «Նապոլեոն Բոնապարտի կյանքը», «Տասներկուերորդ գիշեր» (այդ բեմադրության համար երաժշտությունը գրել է Փոլ ՄաքՔարթնին), «Մեծ աղմուկ ոչնչից», «Համլետ» և այլն։
Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուդջին Օ՛Նիլի պիեսի հիման վրա 1988 թվականին նկարահանված «Տարօրինակ միջերգանք» («Strange Interlude») հեռուստաֆիլմից հետո, Բրանան Թոմփսոնի հետ նկարահանվում է «Շրջվիր ցասման մեջ» («Look Back in Anger») հեռուստատեսային դրամայում, իսկ այնուհետև, 1989 թվականին, աշխատանքի է անցնում իր առաջին ծավալուն նախագծի վրա՝ «Հենրիխ V» ֆիլմի։ Բացի նրանից, որ այդ կինոնկարը դառնում է Բրանայի ռեժիսորական նորամուտը կինոյում, դերասանն իր ձեռքով ադապտացնում է Շեքսպիրի պիեսը և խաղում է արքայի դերը, որն արդեն խաղացել էր թատրոնում վեց տարի առաջ։ Ֆիլմի հաջողությունը գերազանցում է բոլոր սպասելիքները՝ այն հավաքում է զգալի քանակի հեղինակավոր կինոմրցանակներ, մյուսների թվում արժանանալով BAFTA և «Լավագույն ռեժիսուրայի համար» ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակների, ինչպես նաև երկու անվանակարգում «Օսկար» մրցանակի (երկուսն էլ՝ «Լավագույն ռեժիսուրայի» և «Լավագույն դերասանի» համար, պատկանում էին Բրանային)։ Կինոնկարը արժանանում է քննադատների հիացական արձագանքների, ովքեր գրում էին, որ դժվար է պատկերացնել ավելի հզոր և դյութիչ նորամուտ[15]։
Այնուհետև կինոդերասանի կարիերայում գալիս է երկտարյա դադար, որի ժամանակ Բրանան բեմադրում է ևս երկու շեքսպիրյան պիես՝ «Արքա Լիր» և «Քուն ամառային գիշերը», ինչպես նաև Ա. Պ. Չեխովի «Քեռի Վանյա» ներկայացումը։ Այդ երեք աշխատանքներում նա հանդես է գալիս ոչ միայն ռեժիսոր, այլ նաև դերասան։ Հետագա տարիներին նա սկսում է կինոյին տրամադրել ավելի շատ ուշադրություն։ 1991 թվականին Բրանան ուղևորվում է ԱՄՆ, որտեղ որպես ռեժիսոր աշխատանքի է անցնում «Մահանալ կրկին» միստիկ թրիլերի վրա։ Բացի անձամբ Բրանայից և նրա կին Էմմա Թոմփսոնից, ֆիլմում նկարահանվել են Էնդի Գարսիան, Ռոբին Ուիլյամսը և այլ հայտնի դերասաններ։ Քննադատները կրկին բարձր են գնահատում Բրանայի վարպետությունը՝ նրա երկրորդ ռեժիսորական աշխատանքը անվանակարգվում է BAFTA մրցանակի և Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակին։
Վերադառնալով Մեծ Բրիտանիա, 1992 թվականին Բրանան պրոդյուսավորում և նկարահանում է «Փիթերի ընկերները» («Peter’s Friends») կատակերգությունը։ Գլխավոր դերերից մեկը նա խաղում է անձամբ, իսկ նրա խաղընկերներն են դառնում բրիտանական հայտնի դերասաններ Հյու Լորին և Սթիվեն Ֆրայը (նախկինում դուետով փայլուն խաղացած «Ջիվս և Վուստեր» սերիալում), ինչպես նաև, հերթական անգամ, Էմմա Թոմփսոնը։ Նույն թվականին, էկրանավորելով Չեխովի ամենակարճ պիեսը, Բրանան նկարահանում է «Կարապի երգը» Ջոն Գիլգուդի հետ Սվետլովիդովի դերում և կրկին անվանակարգվում է «Օսկար» մրցանակի։
1993 թվականին նա վերադառնում է իր կողմից շատ սիրված Շեքսպիրին և «Շատ աղմուկ ոչնչից» («Much Ado About Nothing») պիեսի հիման վրա թողարկում է կատակերգություն, որտեղ հայտնվում է հայտնի դրասանների մի ամբողջ աստղաբույլ՝ բացի Բրանայից և նրա կնոջից, կինոնկարում մասնակցություն են ունենում Կիանու Ռիվզը, Դենզել Վաշինգտոնը, Քեյթ Բեքինսեյլը և Մայքլ Կիտոնը։ Այդ ֆիլմի համար Բրանան անվանակարգվում է կինոյի աշխարհում ամենահեղինակավոր մրցանակներից մեկին՝ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ»-ին։
Այնուհետև Բրանան անդրադառնում է այդ պահին իր ամենափառասիրական նախագծին՝ 45 միլիոն ԱՄՆ դոլար բյուջեով[16] «Ֆրանկենշտեյն Մերի Շելլի» («Frankenstein») դրամային։ Վիկտոր Ֆրանկենշտեյնի, որին խաղում է նա ինքը, սարսափելի արարման դերին Բրանա հրավիրում է Ռոբերտ Դե Նիրոյին, իսկ ֆիլմի պրոդյուսերն է դառնում Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան։ Էլիզաբեթի դերը հատկացված էր Հելենա Բոնեմ Քարտերին։
Հաջորդ երեք աշխատանքներում Բրանան նորից անդրադառնում է Շեքսպիրին։ Սկզբից, 1995 թվականին, նա նկարահանում է «Ձմեռային հեքիաթ» («A Midwinter's Tale») սև-սպիտակ կատակերգությունը և ռեժիսուրայի համար արժանանում է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի»։ Այնուհետև դերասանը հայտնվում է չարագործ Յագոի կերպարում Օլիվեր Պարկերի «Օթելլո» («Othello») դրամայում և, վերջապես, 1996 թվականին շուքով էկրանավորում է «Համլետ»-ը, ֆիլմում կատարելով անձամբ դանիական արքայազնի դերը։ Այդ նախագիծը կրկին առանձնանում է ուժեղ դերասանակն կազմով։ Ֆիլմում նկարահանվում են Քեյթ Ուինսլեթը (խաղում է Օֆելյաին), Ռիչարդ Բրայերսը, Ջուլի Կրիստին, Ջուդի Դենչը, Ժերար Դեպարդիեն, Ջոն Գիլգուդը, Դերեկ Ջեկոբին, Ռոբին Ուիլյամսը, և, արդյունքում, արժանանում է մի շառք մրցանակների, մյուսների շարքում արժանանալով «Օսկար» մրցանակի չորս անվանակարգման։
Անհաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1998—1999 թվականներին Բրանան ֆիլմեր չի նկարահանում, սակայն շատ նկարահանվում է ուրիշների մոտ և ոչ միշտ հաջող։ Էկրան է բարձրանում նրա մի քանի հոլիվուդյան աշխատանքներ՝ Ռոբերտ Օլթմենի «Անտառի ոգի» («The Gingerbread Man») թրիլերը՝ ըստ Ջոն Գրիշեմի վեպի, որտեղ Բրանան խաղում է փաստաբան Ռիկ Մագրուդերի գլխավոր դերը, «Առաջարկություն» («The Proposition») մելոդրաման, Վուդի Ալենի «Հանրաճանաչություն» («Celebrity») կատակերգությունը և «Թռիչքի տեսություն» («The Theory of Flight») անցողիկ ռոմանտիկ կատակերգությունը (Հելենա Բոնեմ Քարտերի հետ)։ Քննադատների տեսակետից ձախողված, 1999 թվականին թողարկված «Վայրի, վյարի Արևմուտք» («Wild Wild West») վեսթերն-կատակերգությունը Ուիլլ Սմիթի և Սալմա Հայեկի մասնակցությամբ, որում Բրանանին բաժին է հասնում նենգ բժիշկ Լավլեսի երկրորդական դերը, արժանանում է հինգ մրցանակի և չորս անվանակարգման «Ոսկե ազնվամորի» հակամրցանակին։ Բացի այդ, Բրանան հայտնվում է երկու կարճամետրաժ ֆիլմերում, նկարահանվելով հայրենիքում «Շիվայի պարը» («The Dance of Shiva») ռազմական ֆիլմում և Գերմանիայում, «Կեղծամների վարպետը» տասնհինգ րոպեանոց ֆիլմում՝ ըստ Դանիել Դեֆոյի վեպի։ Բացի այդ, նա մեկնաբանի դերում հանդես է գալիս «Զբոսանք դինոզավրերի հետ» («Walking with Dinosaurs», 1999 թվական) գիտա-հանրաճանաչ սերիալում։
1999 թվականի անհաջողությունները չի կարողանում փոխհատուցել «Սիրո ապարդյուն ջանքերը» («Love’s Labour’s Lost») երաժշտական ռոմանտիկ կատակերգությունը, որը Բրանան նկարահանում է 2000 թվականին, նորից ոգեշնչվելով Շեքսպիրով։ Կինոնկարը չի փոխհատուցվում վարձույթում և նա ստիպված է լինում հրաժարվել Shakespeare Film Company կինոընկերության համար մեծ դրամատուրգի ևս երկու էկրանավորումների նախատեսված ծրագրից՝ «Մակբեթ» և «Ինչպես է դա ձեզ դուր կգա» (վերջին նախագծին դերասանը կարողանում է վերադառնալ լոկ վեց տարի անց)։ Մինչ 2000 թվականի վերջը Բրանան զբաղվում է պակաս փառասիրական նախագծերով՝ ձայնավորում է «Ճանապարհ դեպի Էլդորադո» («The Road to El Dorado») մուլտֆիլմի հերոսներից մեկին, Ռոբին Ռայթի հետ զույգով հայտնվում է «Ինչպե՞ս սպանել հարևանի շանը» («How to Kill Your Neighbor’s Dog») տրագիկոմեդիայում և կադրից դուրս պատմողի դերւմ հանդես է գալիս «Բալլադ Մեծ Ալի մասին» վավերագրական ֆիլմում։
Կինոկարիերայի շարունակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջողությունը Բրանաին վերադառնում է 2001 թվականին, երբ նա նկարահանվում է «Դավադրություն» («Conspiracy») հեռուստատեսային ռազմական դրամայում։ Ռեյնհարդ Հայդրիխի՝ նացիստական Գերմանիայի ամենաբարձրաստիճան գործիչներից մեկի, դերի համար դերասանը արժանանում է «Էմմի» մրցանակի և անվանակարգվում է BAFTA և «Ոսկե Գլոբուս» մրցանակների։ Ոչ պակաս հաջողակ է լինում նաև նրա հայտնվելը 2002 թվականի «Շեքլտոն» («Shackleton») կենսագրական հեռուստաֆիլմում, որտեղ Բրանան էկրանին կերտում է Անտարկտիկայի իռլանդացի հետազոտող սըր Էռնեստ Հենրի Շեքլտոնին։ Հեռուստաֆիլմում դերի համար Բրանան անվանակարգվում է BAFTA և «Էմմի» մրցանակների[17]։
Ընդհանրապես 2002 թվականը Բրանաի համար դասավորվում է ավելի քան հաջող։ Քորթնի Քոքսի հետ նա նկարահանվում է Դենի Բոյլի «Սիրային եռանկյունի ըստ այլմոլորակայինների» («Alien Love Triangle») կարճամետրաժ ֆանտաստիկ ֆիլմում, այնուհետև նկարահանվում է «Վանդակ ճագարների համար» («Rabbit-Proof Fence») ավստրալիական արկածային դրամայում, որը հավաքում է ամենա բազմապիսի մրցանակներ կինոփառատոններում, և, վերջապես, հայտնվում է ինքնասիրահարված պրոֆեսոր Լոկոնսի դերում «Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» («Harry Potter and the Chamber of Secrets») պատանի հրաշագործի արկածների մասին պատմող հերթական ֆիլմում։
Չնայած մեծ զբաղվածությանը, Բրանան չի մոռանում թատրոնի մասին։ 2002 թվականին նա խաղում է արքա Ռիչարդ III Շեքսպիրի համանուն պիեսի բեմադրությունում, իսկ 2003 թվականին՝ գլխավոր դեր Դևիդ Մամետի «Էդմոնդ» պիեսում։ Թողարկելով կարճամետրաժ «Ունկնդրում» ժապավենը, Բրանան հայտնվում է երկրորդական պլանի դերում «Հինգ երեխա և դա» («Five Children and It») ընտանեկան արկածային ֆիլմում։ Այնուհետև դերասանը նորից հայտնվում է հաջողության գագաթնակետին։ 2005 թվականին նա նկարահանվում է «Տաք ակունքներ» («Warm Springs») կենսագրական հեռուստաֆիլմում, խաղալով նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին, և այդ դերի համար, որը անվանվում է նրա լավագույն էկրանային մարմնավորում[18], առաջարկվում է չորս խոշոր մրցանակների՝ «Ոսկե Գլոբուս», «Ոսկե Արբանյակ», «Էմմի» և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ։
Ընթացիկ նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին Բրանան վերադառնում է ռեժիսորի աշխատանքին և թողարկում է երկու ֆիլմ՝ «Ինչպես դա ձեզ դուր կգա» ռոմանտիկ կատակերգությունը ըստ Շեքսպիրի պիեսի և «Կախարդական ֆլեյտա» («The Magic Flute») երաժշտական կինոնկարը։ Վերջինիս առաջնախաղը կայանում է 2006 թվականի սեպտեմբերի 7-ին, Տորոնտոյի կինոփառատոնում։
2007 թվականին ավարտում է աշխատանքը «Խուզարկում» («Sleuth») թրիլերի վրա, որում նկարահանվում են Մայքլ Քեյնը և Ջուդ Լոուն։
2011 թվականի ապրիլի 21-ին էկրան է բարձրանում ռեժիսորի նոր կինոնկարը՝ «Տոռ» («Thor»), նկարահանված Տոռի մասին կոմիքսների համան վրա (հիմնված գարմանա-սկանդինավյան դիցաբանության վրա)[19]։
2011 թվականին Բրանան մասնակցություն է ուենում «7 օր ու գիշեր Մերիլինի հետ» («My Week with Marilyn») դրամատիկական ֆիլմում, փոխարինելով նախագծից հեռացած Ռեյֆ Ֆայնսին[20]։ Նրա կողմից լեգենդար դերասան Լոուրենս Օլիվիեի նրա մարմնավորած դերը բարձր է գնահատվում քննադատների կողմից և նրան բերում են «Օսկար», «Ոսկե Գլոբուս» և BAFTA մրցանակների նոր անվանակարգումներ։
2014 թվականի հունվարին վարձույթ է դուրս գալիս «Ջեք Ռայան. Քաոսի տեսություն» («Jack Ryan: Shadow Recruit») ֆիլմը, Թոմ Կլենսի ստեղծագործությունների ֆրանշիզայի վերբեռնումը, որը ռեժիսավորում է անձամբ Բրանան։ Կինոնկարում Քրիս Փեյնի կատարմամբ երիտասարդ Ռայանը աշխատում է ֆինանսական տեսաբան Ուոլ Սթրիթում (Նյու Յորքի ֆոնդային բորսա) և ռուս օլիգարխի հրավերով ուղևորվում է Մոսկվա։ Սակայն գործարարը, պարզվում է, ձեռքից մաքուր չէ և գործերն անում է այնպես, որ Ջեք Ռայանի վրա է ընկնում ԱՄՆ-ի տնտեսության փլուզման նպատակով ահաբեկչության կազմակերպման կասկածանքները։ Ֆիլմի նկարահանումները մասնակիորեն անց են կացվել Մոսկվայում։
Այլ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրանան նաև թողարկում է մի քանի աուդիո-գիրք, այդ թվում Քլայվ Լյուիսի «Կախարդի եղբորորդին» վեպը[21]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1989-1995 թվականներին Բրանան ամուսնացած է եղել դերասանուհի Էմմա Թոմփսոնի հետ, ում հետ նա նկարահանվել է վեց ֆիլմերում։ Նրանց բաժանումից հետո Բրանան մի քանի տարի հարաբերություններ է ունեցել դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերի հետ։
1997 թվականին Բոնեմ Քարթերը Բրանաին ծանոթացնում է արտ-տնօրեն Լինդսի Բրանոկի հետ (ծնված 1970 թվականին)[22]։ 2003 թվականին նրանց միջև սիրավեպ է սկսվում և նույն թվականի մայիսի 23-ին Բրանան և Բրանոկը ամուսնանում են։
Նա հանդիսանում է Բելֆաստյան «Լինֆիլդ» ֆուտբոլային ակումբի մշտական երկրպագու, ինչպես նաև «Տոտտենհեմ Հոտսպուր» և «Ռեյնջերս»[23]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրանան եղել է արքայազն Չարլզի և Կամիլա Պարկեր Բոուլզի ամուսնության հրավիրվածների թվում էր, որը կայացել է 2005 թվականի ապրիլի 9-ին։
- Բրանան եղել է «Գառնուկների լռությունը» թրիլերում Ջեկ Կրոուֆորդի դերի թեկնածուներից մեկը։ Արդյունքում դերը բաժին է հասնում Սքոտ Գլենին։ Բացի այդ, նա մտնում էր այն ռեժիսորների մեջ, ում թեկնածությունները դիտարկվում էին «Հարի Փոթերը և Ազբականի բանտարկյալը» ֆիլմի նկարահանման համար, որում նրա նախկին կին Էմմա Թոմփսոնը կատարել է պրոֆեսոր Սիբիլ Տրելավնեյի դերը։
- 2012 թվականին մասնակցել է Լոնդոնում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
1981 | Կրակե մարտակառքեր | Chariots of Fire | նկարիչ |
1982 | Սուրբ Զատիկ / TV | Easter 2016 | ուսանող |
1983 | Փարոս / TV | To the Lighthouse | Չարլզ Տենսլի |
1985 | Ելք իրավիճակից | Coming Through | Դևիդ Հերբերտ Լոուրենս |
1986 | Ուրվականներ / TV | Ghosts | Օսվալդ |
1987 | Լեդի ոչ կիզման համար / TV | The Lady’s Not for Burning | Թոմաս Մենդիպ |
Ամիս գյուղում | A Month in the Country | Ջեյմս Մուն | |
Բուռն ամառ | High Season | Ռիկ | |
1988 | Տարօրինակ միջերգանք / TV | Strange Interlude | Գորդոն Էվանս |
1989 | Շրջվիր ցասման մեջ / TV | Look Back in Anger | Ջիմի Պորտեր |
Հենրիխ V | Henry V | Հենրիխ V | |
1991 | Մահանալ կրկին | Dead Again | Ռոման Շտրաուս |
1992 | Փիթերի ընկերները | Peter’s Friends | Էնդրյու Բենսոն |
1993 | Սվինգերներ | Swing Kids | Հերր Նոպ |
Մեծ աղմուկ ոչնչից | Much Ado About Nothing | Բենեդիկտ | |
1994 | Ֆրանկենշտեյն Մերի Շելի | Frankenstein | Վիկտոր Ֆրանկենշտեյն |
1995 | Հրաձիգի ստվերը / TV | Shadow of a Gunman | Դոնալ Դավորեն |
Օթելլո | Othello | Յագո | |
1996 | Համլետ | Hamlet | Համլետ |
1998 | Անտառի ոգի | The Gingerbread Man | Ռիկ Մագրուդեր |
Առաջարկություն | The Proposition | հայր Մայքլ Մակինոն | |
Հանրաճանաչ | Celebrity | Լի Սայմոն | |
Թռիչքի տեսություն | The Theory of Flight | Ռիչարդ | |
Շիվայի պարը | The Dance of Shiva | գնդապետ Էվանս | |
1999 | Կեղծամների վարպետը | The Periwig-Maker | Կեղծամների վարպետը |
Վայրի, վայրի Արևմուտք | Wild Wild West | բժիշկ Առլիս Լավլես | |
2000 | Սիրո ապարդյուն ջանքերը | Love’s Labour’s Lost | Բերոուն |
Ճանապարհ դեպի Էլդորադո | The Road to El Dorado | Միգել (ձայն) | |
Ինչպե՞ս սպանել հարևանի շանը | How to Kill Your Neighbor’s Dog | Պիտեր Մակգոուեն | |
Մեծ Չարի գիտություն / TV | The Science of Big Al | պատմող (ձայն) | |
2001 | Դավադրություն / TV | Conspiracy | Ռեյնհարդ Հեյդրիխ |
Շնայդերի երկրորդ աստիճան | Schneider’s 2nd Stage | Ջոզեֆ Բարնետ | |
2002 | Սիրո եռանկյունի ըստ այլմոլորակայինների | Alien Love Triangle | Սթիվեն Չեստերմեն |
Շեքլտոն / TV | Shackleton | սըր Էռնեստ Հենրի Շեքլտոն | |
Վանդակ ճագարների համար | Rabbit-Proof Fence | Ա. Օ. Նևիլ | |
Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը | Harry Potter and the Chamber of Secrets | Պրոֆեսոր Լոկոնս | |
2004 | Հինգ երեխա և դա | Five Children and It | քեռի Ալբերտ |
2005 | Տաք ակունքներ / TV | Warm Springs | Ֆրակլին Դելանո Ռուզվելտ |
2008 | Վալանդեր / TV | Wallander | տեսուչ Կուրտ Վալանդեր |
Գործողություն «Վալկիրիա» | Valkyrie | Հենինգ ֆոն Տրեսկով | |
2009 | Ռոք-ալիք | The Boat That Rocked | սըր Ալիստեր Դորմանդի |
2010 | Վալանդեր 2 / TV | Wallander 2 | տեսուչ Կուրտ Վալանդեր |
2012 | 7 ըր ու գիշեր Մերիլինի հետ | My Week with Marilyn | Լոուրենս Օլիվիե |
2014 | Ջեք Ռայան. Քաոսի տեսություն | Jack Ryan: Shadow Recruit | Վիկտոր Չերևին |
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 — Հենրիխ V / Henry V
- 1991 — Մահանալ կրկին / Dead Again
- 1992 — Կարապի երգը / Swan Song
- 1992 — Փիթերի ընկերները / Peter’s Friends
- 1993 — Մեծ աղմուկ ոչնչից / Much Ado About Nothing
- 1994 — Ֆրանկենշտեյն Մերի Շելի / Frankenstein
- 1995 — Ձմեռային հեքիաթ / In the Bleak Midwinter
- 1996 — Համլետ / Hamlet
- 2000 — Սիրո ապարդյուն ջանքերը / Love’s Labour’s Lost
- 2003 — Ունկնդրում / Listening
- 2006 — Ինչպես դա ձեզ դուր կգա / As You Like It
- 2006 — Կախարդական ֆլեյտա / The Magic Flute
- 2007 — Խուզարկու / Sleuth
- 2011 — Թոր / Thor
- 2014 — Ջեք Ռայան. Քաոսի թեորիա / Jack Ryan: Shadow Recruit
- 2015 — Մոխրոտիկը / Cinderella
Մրցանակներ և անվանակարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 — ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդի մրցանակ — լավագույն ռեժիսուրա, «Հենրիխ V» ֆիլմի համար
- 1990 — BAFTA մրցանակ — լավագույն ռեժիսուրա, «Հենրիխ V» ֆիլմի համար
- 1994 — Լոնդոնի կինոքննադատների միության մրցանակ — պրոդյուսերի լավագույն աշխատանք, «Մեծ աղմուկ ոչնչից» ֆիլմի համար
- 1995 — Վենետիկի կինոփառատոնի մրցանակ — լավագույն ռեժիսուրա, «Ձմեռային հեքիաթ» ֆիլմի համար
- 1996 — Սան Դիեգոյի կինոքննադատենրի միության մրցանակ — լավագույն դերասան, «Համլետ» ֆիլմի համար
- 2001 — «Էմմի» մրցանակ — լավագույն դերասան, «Դավադրություն» ֆիլմի համար
- 2003 — Լոնդոնի կինոքննադատների միության մրցանակ — երկրորդ պքանի լավագույն դերասան, Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը ֆիլմի համար
Անվանակարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1988 — BAFTA մրցանակ — լավագույն դերասան, «Պատերազմի ֆորտունա» ֆիլմի համար
- 1990 — BAFTA մրցանակ — լավագույն դերասան, «Հենրիխ V» ֆիլմի համար
- 1990 — «Օսկար» մրցանակ — լավագույն դերասան, «Հենրիխ V» ֆիլմի համար
- 1990 — «Օսկար» մրցանակ — լավագույն ռեժիսուրա, «Հենրիխ V» ֆիլմի համար
- 1992 — Բեռլինի կինոփառատոնի մրցանակ — «Մահանալ կրկին» ֆիլմի համար
- 1993 — Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ — «Մեծ աղմուկ ոչնչից» ֆիլմի համար
- 1993 — «Օսկար» մրցանակ — լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ, «Կարապի երգը» ֆիլմի համար
- 1995 — Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակ — «Ձմեռային հեքիաթ» ֆիլմի համար
- 1996 — Կինոդերասանների գիլդիայի մրցանակ — երկրորդ պլանի լավագույն դերասան, «Օթելլո» ֆիլմի համար
- 1997 — «Օսկար» մրցանակ — լավագույն ադապտացված սցենար, «Համլետ» ֆիլմի համար
- 2000 — «Ոսկե ազնվամորի» հակամրցանակ — վատագույն դերասան, «Վայրի, վայրի Արևմուտք» ֆիլմի համար
- 2002 — «Էմմի» մրցանակ — լավագույն դերասան, «Շեքլտոն» ֆիլմի համար
- 2003 — BAFTA մրցանակ — լավագույն դերասան, «Շեքլտոն» և «Դավադրություն» ֆիլմերի համար
- 2005 — «Էմմի» մրցանակ — լավագույն դերասան, «Տաք ակունքներ» ֆիլմի համար
- 2005 — «Ոսկե Արբանյակ» մրցանակ — լավագույն դերասան հեռուստաֆիլմում, «Տաք ակունքներ» ֆիլմի համար
- 2006 — «Ոսկե Գլոբուս» մրցանակ — լավագույն դերասան հեռուստաֆիլմում, «Տաք ակունքներ» ֆիլմի համար
- 2006 — Կինոդերասանների գիլդիայի մրցանակ — լավագույն դերասան հեռուստաֆիլմում, «Տաք ակունքներ» ֆիլմի համար
- 2012 — «Ոսկե Գլոբուս» մրցանակ — երկրորդ պլանի լավագույն դերասան, «7 օր ու գիշեր Մերիլինի հետ» ֆիլմի համար
- 2012 — BAFTA մրցանակ — երկրորդ պլանի լավագույն դերասան, «7 օր ու գիշեր Մերիլինի հետ» ֆիլմի համար
- 2012 — «Օսկար» մրցանակ — երկրորդ պլանի լավագույն դերասան, «7 օր ու գիշեր Մերիլինի հետ» ֆիլմի համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Student & graduate profiles — Royal Academy of Dramatic Art.
- ↑ 2,0 2,1 https://web.archive.org/web/20181221230353/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1990.83.0.html
- ↑ https://www.goldenglobes.com/winners-nominees
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/2022
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ 8,0 8,1 Deutsche Nationalbibliothek Record #118939653 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Kenneth Branagh Biography». Tiscali.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
- ↑ «The Kenneth Branagh Compendium: Conspiracy». Branaghcompendium.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
- ↑ «My best teacher – Kenneth Branagh». TES Connect. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Berkshire's BAFTA Branagh». BBC Berkshire. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Meadway School Reunion – Staff Memories (Jim Morrison)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «''The Times'', 20 February 2000». Members.tripod.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
- ↑ «'Henry V'». Washington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Frankenstein (1994)». IMDb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «"Shackleton" awards». IMDb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Warm Springs (2005) / Drama». qwipster.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «EXCLUSIVE: Kenneth Branagh Breaks Silence On 'Thor,' Says Casting Talk Is Premature». Splashpage.mtv.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
- ↑ Lee Harris, Rachel (2010 թ․ հոկտեմբերի 10). «Footnotes». Նյու Յորք Թայմս. The New York Times Company. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Kenneth Branagh Book Search». AddALL.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Kenneth Branagh Biography». Tiscali UK. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Kenneth Branagh on Tottenham Hotspur». Guardian Unlimited. London. 2000 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Branaghcompendium.com(անգլ.)
- Brantastic.de(գերմ.)
- Դերասանի կենսագրությունը Tiscali.co.ukԱրխիվացված 2012-09-27 Wayback Machine-ում(անգլ.)
- Քեննեթ Բրանա Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեննեթ Բրանա» հոդվածին։ |
|
|
- Ապրող անձինք
- 1960 ծնունդներ
- Դեկտեմբերի 10 ծնունդներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ լավագույն սցենարի համար
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Բրիտանացի դերասաններ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Բրիտանացի պրոդյուսերներ
- Լոուրենս Օլիվիեի մրցանակի դափնեկիրներ
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Աուդիոգիրք կարդացողներ