Jump to content

Ուրիշ աշխարհ։ Վերածնունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրիշ աշխարհ։ Վերածնունդ
անգլ.՝ Underworld: Awakening
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][…], թրիլեր, սարսափ ֆիլմ[1][2][3], զենքով աղջիկներ, վամպիրների մասին ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և մարդագայլ ֆիլմ
Թվականփետրվարի 2, 2012[4], հունվարի 26, 2012[5] և 2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորMåns Mårlind?[1][6][7][…] և Բյորն Շտայն
ՊրոդյուսերԼեն Ուայզման[6], Թոմ Ռոզենբերգ և Գարի Լուչեզի
Սցենարի հեղինակՋոզեֆ Մայքլ Ստրաժինսկի և Լեն Ուայզման
ԴերակատարներՔեյթ Բեքինսեյլ[7][8][9][…], Սնդրին Հոլտ[9][10], Թեո Ջեյմս[8][9][10], Մայքլ Իլի[8][9][10], Սթիվեն Ռի[9], Չարլզ Դենս[9][10], Ինդիա Ջոյ Այսլի[8][9], Քեթլին Ադամս[9], Քրիստեն Հոլդեն-Ռիդ[9], Մայքլ Շին, Թոնի Քարրան, Շեյն Բրոլլի և Սքոթ Սպիդմեն
ՕպերատորScott Kevan?
ԵրաժշտությունՓոլ Հասլինգեր
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունLakeshore Entertainment, Screen Gems և Saturn Films
Տևողություն88 րոպե
Բյուջե70 000 000 $
Շահույթ160 112 671 $
ՆախորդՈւրիշ աշխարհ. Էվոլյուցիա
ՀաջորդUnderworld: Blood Wars?
Պաշտոնական կայքէջ

«Ուրիշ աշխարհ։ Վերածնունդ» կամ «Անդրաշխարհ։ Վերածնունդ» (անգլ.՝ Underworld: Awakening), ֆենտեզի և թրիլեր ժանրերի ֆիլմ Մանս Մորլինդի և Բյորն Սթեյնի կողմից նկարահանված 3D ֆորմատով։ Ֆիլմն իրենից սցենարով ներկայացնում է «Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա» ֆիլմի անմիջական շարունակությունը։ 12 տարի անց Սելինն արթնանում է երկարատև կոմայից հետո և իմանում է, որ ինքը որտեղից որտեղ հարազատ աղջիկ ունի՝ Եվա անունով՝ վամպիրի և լիկանի հիբրիդ։ Սելինին հարկավոր է խանգարել ԲիոՔոմին, որպեսզի վերջիններս իր ազգի վերացմանը սպառնացող մարդագայլերի նոր հզոր կլոններ չստեղծեն։

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Ալեքսանդր Կորվինուսի մահից վեց ամիս անց։ Մարդկային հասարակությունը հայտարարելով ռազմական իրադրություն սկսել է ոչնչացնել բոլոր վամպիրներին։ Սելինն ու Մայքլը որոշում են փախչել երկրից, բայց նրանց չի հաջողվում հասնել նավին, քանի որ նրանց հետապնդող մարտիկները կրակ են բացում Մայքլի վրա և վերջինս ընկնում է ջուրը։ Սելինը նետվում է ջուրը, որպեսզի օգնի իր սիրելիին, բայց ռազմիկները շշմեցնող ական են նետում ջրի մեջ և արդյունքում կարողանում են գերի վերցնել վամպիր Սելինին և հիբրիդ Մայքլին։ Իսկ վամպիրներին այլևս ոչինչ չի մնում, քան թաքնվել գետնի տակ և սպասել մի հարմար պահի, որպեսզի կրկին ոտքի կանգնեն և վերականգեն իրենց օրենքները։

Վամպիրների վերացման գործընթացը շարունակվեց տասներկու տարի, որին մասնակցեցին բոլոր մարդկային կառավարությունները։ Նրանց հաշվարկներով վամպիրների 95%-ը վերացել են, իսկ լիկաններ ընդհանրապես չկան։ Սելինը, որին հետազոտողները տվել էին "Սուբյեկտ1" անվանումը, արթնանում է կրեագեն քնից ի շնորհիվ "Սուբյեկտ 2"-ի։ Սելինը հաշվեհարդար է տեսնում իր ազատության վրա բռնացողներից և փախչում է Անտիգեն բժշկական ընկերությունից։ Վամպիր հերոսուհին որոշում է փրկել իր սիրելիին, որը նրա ենթադրությամբ հենց "Սուբյեկտ 2-ն" է, իսկ ընկերության աշխատակիցների խոսքերից նա հասկացավ, որ "Սուբյեկտ 2-ը" փախել է։ Սելինը տեսիլ է տեսնում և կարծում է, որ դա կապված է իր սիրեցյալ Մայքլ Կորվինի հետ։ Նա շտապում է վերջինիս օգնության և դուրս է գալիս մի լքված շենքի։ Շենքում նա ծանոթանում է վամպիր Դևիդ հետ, որը քաջ գիտեր, թե ով է կանգնած իր առաջ։ Սելինը համաձայնվում է համագործակցել Դևիդի հետ և նրանք միասին գնում են Սելինի տեսիլում տեսած վայրը, որտեղ տասնմեկ-տասներկու տարեկան աղջնակի վրա հարձակվել էին երկու լիկանները։ Լիկաններին աղջկանից մի կողմ վանելուց հետո նրանք վիրավոր աղջկան տանում են Դևիդ հոր թաքստողը, որտեղ պատսպարվում էին կենդանի մնացած վամպիրները։ Վամպիրների բժշկուհին աղջնակին առաջարկում է խմել իր արյունից, որպեսզի վերջինս շուտ ապաքինվի։ Աղջիկը Սելինի համաձայնությամբ խմում է այն և միանգամից ապաքինվում է։ Պարզվում է, որ աղջիկն իրականում "Սուբյեկտ 2-ն" է, իսկ իրական անունը Եվա է։ Նա նույնպես հիբրիդ է և Սելինի ու Մայքլի դուստրն է։ Եվային Անտիգենում ուզում էին սպանել, որպեսզի նրա վրա փորձեր կատարեին։ Աղջնակին ոչինչ չէր մնում, քան ազատել իր մորը և փախուստի դիմել։

Իմանալով թե ովքեր են Սելինը և Եվան, Դևիդի հայրը՝ Թոմասը բարկացավ և Սելինին մեղադրեց վամպիրներին մահվան դատապարտելու մեջ։ Սելինը պատրաստվում էր իր դստեր հետ հեռանալ թաքստոցից, բայց չհասցրեց ժամանակին այդ անել, քանի որ լիկանների մի ամբողջ խումբ հարձակվեցին վամպիրների վրա։ Սկսվեց մի ահեղ պայքար, որի արդյունքում զոհվեցին բազմաթիվ վամպիրներ, այդ թվում և Դևիդը։ Մինչ Սելինը պայքարում էր իր հասակին երկու անգամ գերազանցող, կատաղի լիկանի հետ, Թոմասը Եվային հանձնեց լիկնաններին, որպեսզի վերջիններս հանգիստ թողնեն վամպիրներին։ Դրանից հետո լիկանները հեռացան, իսկ Սելինն իմանալով իր աղջկա ճակատագրի մասին սաստիկ բարկացավ, ասելով որ լիկանները սաստիկ ուժ են ձեռք բերել և նրանց դեմ պետք է պայքարել և ոչ թե թաքնվել։ Սելինն իր մեջ ունենալով Ալեքսանդր Կորվինուսի արյունը կարողացավ վերականգնել Դևիդի կյանքը, որից հետո նա լքեց թաքստոցը և զբաղվեց իր դստեր որոնումներով։

Անտիգենի տնօրեն դոկտոր Ջեքոբ Լեյնը իրականում ոչ թե հակաթույն էր փորձում ստեղծել իր լաբարատորիաներում, այլ փորձում էր իր հետազոտությունների արդյունքում էլ ավելի ուժեղացնել լիկաններին, որոնց պարագլուխն իր որդին էր՝ Քվինտը։ Արդյունքում նա կարողացել էր դեղամիջոց ստեղծել մարդագայլերին հզոր ֆիզիկական ուժ պարգևելու և արծաթի հասցրած վերքերն արագորեն վերականգնելու համար։ Բայց վերջնական արդյունքների հասնելու համար Ջեքոբին պետք էր Եվան, դրա համար նա իր որդուն մյուս լիկանների հետ ուղարկում է վամպիրների որջը։ Դավիդը վամպիրներին հրամայում է զինվել, իսկ նրա հայրը՝ թաքնվել։ Արդյունքում վամպիրները հակահարված են տալիս, իսկ լիկանների քանակը գնալով ավելանում է։ Սելինին բաժին է ընկնում մի զորեղ լիկան, որը սովորականից երկու անգամ բարձրահասակ էր։ Վերջում պարզվում է, որ դա Քվինտն է, որն իր գեներում պարունակում է Եվայի ԴՆԹ-ն։ Սելինը պայքարում ուշաթափվում է։ Թոմասը լիկաններին հանձնում է Եվային, որի դիմաց նրանք դատարում են վամպիրներին կոտորելուց։ Վամպիրները բավականին մարտիկներ են կորցնում։ Այդ թվում նաև մահանում է Դավիդը։ Ուշքի գալով և կատարվածը իմանալով Սելինը որոշում է փրկել Եվային, բայց նախքան վամպիրների մոտից հեռանալը Ալեքսանդր Կորվինուսի տված շնորհի միջոցով կենդանացնում է Դավիդին։

Սելինն ընդունում է դետեկտիվ Սեբաստիանի օգնությունը, որը հետազոտում էր Անտիենի գործունեությունը։ Սեբաստիանը համաձայնվում է փրկել Եվային։ Պատճառն այն էր, որ նա ժամանակին ամուսնացած էր եղել բուժքույրի հետ, որին վամպիրի էին վերածել։ Նրանք անվնաս ապրում էին իրենց համար, երբ որոշեցին բնաջնջել բոլոր վամպիրներին և լիկաններին։ Սեբաստիանի կինը ինքն անձամբ դուրս եկավ արևի լույսի տակ՝ այդպիսով չթողնելով, որ մարդիկ իրեն սպանեն։

Սելինը Անտիգենի վերելակով վեր է բարձրանում և բոլոր հարկերի վրա արծաթով լի ռումբեր է դնում և պայթեցնում է բոլոր հարկերը։ Այսպիսով նա կարողանում է բազմաթիվ լիկանների շարքից դուրս բերել, որոնք վերելակի դիմաց տարբեր հարկերում սպասում էին Սելինի դուրս գալուն։ Սելինը հարկերից մեկում հայտնաբերում է Մայքլին, որը սառեցված էր «Սուբյեկտ 0» անվան տակ, բայց նրան օգնել չի հասցնում։ Պատճառն այն էր, էր Եվային լիկանները դնում են ֆուրգոնի մեջ և տանում են, որպեսզի աղջկա կյանքին վերջ տան և լիկանների համար գերհզորացման համար նոր դեղեր պատրաստեն։ Սեբաստիանը մենակով չի կարողանում պայքարել նրանց դեմ և Սելինի օգնությանն է դիմում։ Իսկ Սելինի վրա ճանապարհին հարձակվում է Քվանտը։

Պատգարակի վրա ամրացված Եվան ուշքի գալիս և իրեն ազատում կապանքներից։ Դրանից հետո աղջիկը սկսում է պայքարել Լեյնի հետ, որն իր մեջ ուժեղացման դեղամիջոց էր ներարկել։ Օգնության է շտապում նաև Դևիդը, բայց Եվան անձամբ է կարողանում հաշվեհարդար տեսնել Լեյնի հետ։ Իսկ Սելինը պայքարում է Քվանտի հետ, որի վերքերը վայրկենապես ապաքինվում են։ Սելինը դիմում է հնարամտությանը և Քվանտի որովայնայի վրա խորը բացվածք տալով ռումբ է դնում նրա մեջ։ Քվանտի վերքը միանգամից ապաքինվում է և վերջինս չի կարողանում իր միջի ռումբը հանել և պայթում է։

Եվային մոտ գալով, Սելինը միանգամից գնում է Մայքլի սենյակը, բայց վերջինս այտեղ չէր։ Եվան սկսում է տեսնել իր հոր աչքերով և ասում է, որ վերջինս տանիքի վրա։ Բոլորը բարձրանում են տանիք, սակայն Մայքլ այնտեղ չէր։ Ֆիլմի վերջին դրվագում Սելինը խոսք է տալիս գտնել Մայքլին և աշխարհը լիկանների և մարդկանց ձեռքից կրկին վերադարձնել վամպիրներին։

Դերասան Դեր
Քեյթ Բեքինսեյլ Սելին
Սթիվեն Ռի Բժիշկ Ջեյքոբ Լի
Մայքլ Իլի դետեկտիվ Սեբաստիան
Թեո Ջեյմս Դևիդ
Ինդիա Էյլի Եվա
Չարլզ Դենս Թոմաս
Սանդրին Հոլթ Լիդա
Քրիստեն Հոլդեն-Ռիդ Քյուինթ
Ջեյքոբ Բլեր սպա Կոլբ
Ադամ Ռեյդ բուժաշխատող #1
Քեթլին Ադամս Օլիվիա
Ռոբերտ Լոուրենսոն ոստիկան
Լի Մաջդուբ Թիկնապահ #1
Ջոն Ինես բուժասշխատող
Թայլեր Մաքկլենդոն գիտնական
Պանու Հին քաղաքի ոստիկան #1
Յեն Ռոզայլո Հին քաղաքի ոստիկան #2
Բենիտա Հա վիրաբուժական քույր
Քրիստիան Տեսեր Պահակ #1
Կուրտ Մաքս Ռունտե ջոկատի հրամանատար
Մարկ Գիբոն պահակ
Ռիչարդ Ցետրոն Լիկան #1
Դեն Պեյն Լիկան #2
Փրեսթոն Կուկ Անտիգենի վիրաբույժ
Ուես Բենթլի Անտիգենի գիտնական (տիտրերում նշված չէ)
Ջո Ցենսոպլանո Կադիլակի վարորդ (տիտրերում նշված չէ)
Սքոթ Սփիդման Մայքլ (քրոնիկա, տիտրերում նշված չէ)
Սեննի Վան Հետերեն BBC-ի հաղորդավար (տիտրերում նշված չէ)

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջալմարի Հելանդերին նախագիծը ղեկավարելու հնարավորություն էր տրվել[11]։
  • Սա ֆիլմաշարի առաջին ֆիլմն է, որ նկարահանվել է real-D 3D և Imax 3D ֆորմատներով[11]։
  • Ֆիլմը թողարկվել է նույն օրը, ինչ-որ վեց տարի առաջ թողարվել էր «Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա» ֆիլմը[11]։
  • Ֆիլմաշարի առաջին ֆիլմն է, որտեղ չկան Բիլ Նային, Մայքլ Շինը և Բրիան Սթիլը[11]։
  • Նախօրոք չի ցուցադրվել կինոքննադատներին[11]։
  • Ֆիլմը պահում է իր ոճը անգամ դերասանների ընտրության հարցում։ Այս ֆիլմում ևս գլխավոր հերոսները գլխավորապես Անգլիայից են։ Վառ օրինակներ են Չարլզ Դենսը և Ստեփան Ռեան[11]։
  • Դետեկտիվ Սեբաստիանը վարում է շվեդական համարանիշներ ունեցող Վոլվո մեքենա[11]։
  • Քուինթին մարմնավորած Քրիս Հոլդեն-Ռիեդը «Showcase» հեռուստատեսության «Կորած աղջիկը» հեռուստասերիալում կրկին մարդագայլի է մարմնավորում[11]։
  • Ինդիա Էլիի կերպարը ֆիլմում կոչվում է «Սուբյեկտ 2», բայց նախնականորեն կերպարի անունը «Եվա» էր[11]։
  • Ինդիա Էյլին դերը ստացել է պատահմամբ։ Նա հերթական հարցազրույցից հետ մտել է Սանտա Մոնիկայի սրճարաններից մեկը, որտեղ և նրան նկատում է Քեյթ Բեքինսեյլը, որը պատահաբար այնտեղ էր գտնվում իր ամուսնու՝ Լեն Ուայզմանի և դստեր՝ Լիլի Մո Շինի հետ։ Ինդիային տեսնելով Բեքինսեյլը շուռ է գալիս իր ամուսնուն և ասում. «Մի նայիր այս աղջկան։ Տես որքան նման է ինձ։ Իսկն իմ պատճենն է։ Դեր առաջարկիր նրան»[12]։
  • Ֆիլմաշարի բոլոր սիրահարների և նրանց համար, ովքեր դեռ ֆիլմի մասերից ոչ մեկը չեն տեսել, ֆիլմի սկզբում համառոտ պատմվում է նախորդ ֆիլմերի իրադարձությունների մասին[13]։
  • Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում «Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա» ֆիլմի դեպքերից 15 տարի անց[13]։
  • Ֆիլմի նկարահանումներն ընթացել են Կանադայի Նոր Բրիտանիա նահանգի Վանկուվեր քաղաքում։ Բայց լանդշաֆտը փոփոխելու կարիք կար, որպեսզի այն հարմոնիկ լինի «ուրիշ աշխարհին»։ Այդ իրագործել հաջողվեց LIDAR տեխնալոգիան կիրառելով, որի արդյունքում Վանկուվերը լրիվ այլ քաղաքի վերածվեց[13]։
  • Քեյթ Բեքինսեյլը, որ 2007 թվականին կտրականապես հրաժարվել էր նկարահանվել «Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը» ֆիլմում, միանգամից համաձայնվեց նկարահանվել իրեն մեծ ճանաչում բերած ֆիլմաշարի չորրորդ մասում։ Ըստ ռեժիսորների խոսքերի Բեքինսեյլը պատրաստ էր միանգամից կրակելու նկարահանման սկզբի հրահանգը լսելուն պես[13]։
  • Սելինի լատեքսային կոստյումը չորրորդ ֆիլմի համար վերականգնել են ամենայն մանրասնությամբ։ Այդ ոչ հասարակ գործը վստահել էին պրոֆեսիոնալ դիզայներ Մոնիկա Պրուդին։ Իսկ Մոնիկան դրա հետ ստեղծեց նաև հատուկ կաշվե կորսետ, որը Սելինին որպես պահապան բաճկոն էր ծառայում[13]։
  • Լեն Ուայզմանը միայն ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներով է զբաղվել՝ իր ռեժիսորական տեղը զիջել շվեդ ռեժիսորներ Մանս Մարլանդին և Բյորն Սթեյնին։ Իսկ ֆիլմում Եվայի հայտնվելու գաղափարը պատկանում էր հենց Լեն Ուայզմանին[13]։
  • Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է 3D ֆորմատով։ RED Epic նոր տեսախցիկները թույլ են տվել ապահովել 5К թույլատրություն, որը նշանակում է, որ ֆիլմի պատկերի որակը 5 անգամ գերազնցում է HD որակին[13]։
  • Սելինի եզրափակիչ մարտը աժդահա լիկանի հետ նկարահանվել է լրիվ այլ արագությամբ, ինչ-որ ամբողջ ֆիլմը։ RED ընկերության նորաստեղծ հնարավորություներն օգտագործելով այդ տեսարանը նկարահանել են 120 կադր/վայրկյան արագությամբ[13]։
  • Երրորդ ֆիլմի նկարահանումների ժամանակ ֆիլմաշարի ստեղծողները հավաստիացնում էին, որ չորրորդ մաս չի լինելու, այլ դրա փոխարեն կնկարահանեն սերիալ։ Բայց կինովարձույթի եկամուտներին տրվելով ստեղծողները վերջ ի վերջո որոշեցին նկարահանել չորրորդ մասը[13]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սաունդթրեքը թվային տարբերակով թողարկվել է 2012 թվականի հունվարի 17-ին Lakeshore Records ընկերության կողմից։ Ալբոմի երգերից շատերը Դենի Լոհերի կողմից ստեղծված ռեմիքսներ են։ Այդ երգերը հիմնականում ներկայացնում են Evanescence, Linkin Park, The Cure, Lacuna Coil խմբերը։

  1. "Made of Stone" (Renholdër Remix) - Evanescence [3։15]
  2. "Heavy Prey" - Լաքեյ Սթարմ և Ջենո Լենարդո [4։16]
  3. "Blackout" (Ռենհոլդերի ռեմիքս) - Linkin Park [5։03]
  4. "Apart" (Ռենհոլդերի ռեմիքս) - The Cure [6։37]
  5. "Killer & a Queen" - Ստելլա Կաթսուդաս և Ջենո Լենարդո [5։35]
  6. "Watch Yourself" (Ռենհոլդերի ռեմիքս) - Ministry [3։46]
  7. "Young Blood" (Ռենհոլդերի ռեմիքս) - The Naked and Famous [4։06]
  8. "It Rapes All in Its Path" - Black Light Burns [5։53]
  9. "The Posthumous Letter" - William Control [4։04]
  10. "How'm I Supposed to Die" - Civil Twilight [3։19]
  11. "Consolation Prize" - SONS [3։28]
  12. "Liar" (միքս 8MM) - 8MM [7։02]
  13. "You Won't See the Light" - Ռիան Տ. Հոփ և Ջենո Լենարդո [3։53]
  14. "Bottle of Pain" - Combichrist [4։05]
  15. "Intruder" - Collide [4։37]
  16. "Exit Wounds" (Ջաստին Լեսենի ռեմիքս) - Ջասթին Լեսեն և Silent Fury [4։03]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt1496025/
  2. 2,0 2,1 http://www.metacritic.com/movie/underworld-awakening
  3. 3,0 3,1 http://www.filmaffinity.com/en/film918830.html
  4. Internet Movie Database — 1990.
  5. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  6. 6,0 6,1 http://www.sinemalar.com/film/87818/karanliklar-ulkesi-uyanis
  7. 7,0 7,1 http://www.filmaffinity.com/es/film918830.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=171098.html?nopub=1
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 http://www.imdb.com/title/tt1496025/fullcredits
  10. 10,0 10,1 10,2 10,3 http://www.bbfc.co.uk/releases/underworld-awakening-film-0
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 «Trivaia; Ուրիշ աշխարհ։ Վերածնունդ». Վերցված է 2013 Փետրվար15-ին.
  12. «Հետաքրքիր փաստեր «Ուրիշ աշխարհ։ Վերածնունդ» ֆիլմի մասին». Վերցված է 2013 Փետրվար15-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 13,8 «Հետաքրքիր փաստեր «Ուրիշ աշխարհ։ Վերածնունդ» ֆիլմի մասին». Վերցված է 2013 Փետրվար15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]