Jump to content

Յուլ Բրիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլ Բրիններ
անգլ.՝ Yul Brynner
Հասակը1,78 մ
Ծնվել էհուլիսի 11, 1920(1920-07-11)[1][2][3][…]
ԾննդավայրՎլադիվոստոկ, Հեռավոր Արևելքի հանրապետություն[4]
Մահացել էհոկտեմբերի 10, 1985(1985-10-10)[5][6][7][…] (65 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8][9]
ԳերեզմանAbbaye royale Saint-Michel de Bois-Aubry[10]
ԿրթությունԵրիտասարդ Մարդկանց Քրիստոնեական Ասոցիացիա
Քաղաքացիություն Հեռավոր Արևելքի հանրապետություն,  ԱՄՆ և  Շվեյցարիա
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունկինոդերասան, հեռուստառեժիսոր, լուսանկարիչ, գրող, երաժիշտ, թատրոնի դերասան, դերասան, հեռուստատեսային դերասան, acrobat և մոդել
Ամուսին(ներ)

Վիրջինի Գիլմոր (1944-1960)
Դորիս Կլեյներ (1960-1967)
Ժակլին Տիոն դե լա Շոմե (1971-1981)

Քեթի Լի (1983-1985)
Համատեղ ապրող(ներ)Մառլեն Դիտրիխ
Երեխա(ներ)Victoria Brynner?
Պարգևներ և մրցանակներ

Յուլ Բրիններ (անգլ.՝ Yul Brynner, ի ծնե՝ Յուլի Բորիսովիչ Բրիներ (ռուս.՝ Юлий Борисович Бринер), հուլիսի 11, 1920, Վլադիվոստոկ, Հեռավորարևելյան Հանրապետություն - հոկտեմբերի 10, 1985, Նյու Յորք, ԱՄՆ), ծագումով ռուս, թատրոնի և կինոյի ամերիկացի դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլ Բրինները ծնվել է Սախալին կղզում։ Աշխատել է Ձմեռային կրկեսում (Ֆրանսիա) որպես կիթառահար և ապա լարախաղաց։ 1935 թվականից մինչև 1939 թվականը հանդես է եկել անվանի արվեստագետ Սաշա Պիտոևի թատերախմբում։ 1940 թվականին մեկնում է Միացյալ Նահանգներ և իննը տարի անց առաջին անգամ նկարահանվում է ռեժիսոր Լասլո Բենեդեկի «Թմրեցնողների ջոկատը» կինոժապավենում։ Նկարահանվել է նաև ռեժիսորներ Ուոլտեր Լանգի «Արքան և ես» (1956), Անատոլ Լիտվակի «Անաստասիա» (1957), Սեսիլ դը Միլի «Տասը պատվիրանները» (1957), Ռիչարդ Բրուկսի «Կարամազով եղբայրները» (1958), Քինգ Վիդորի «Սողոմոնը և Շաբայի թագուհին» (1960), Ժան Կոկտոյի «Օրփեոսի կտակը» (1960), Վինսենթ Շերմանի «Սերվանտես» (1966) և այլ կինոնկարներ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հնդիկների ու գաղութարար անգլիացիների արյունալի կռիվների մասին է պատմում ռեժիսոր Կեն Անակինի «Կարմիր չալմաներ» կինոնկարը (1968): 1970 թվականին Բրինները նկարահանվել է հարավսլավացի ռեժիսոր Վելկո Բուլայիչի «Ճակատամարտ Ներետվայի վրա» ժապավենում, ուր հանդես էին գալիս Սերգեյ Բոնդարչուկը և Օլեգ Վիդովը։ Բրինները նկարահանվել է նաև ռեժիսորներ Բրայան Ֆորբսի «Շայոյի խելագար կինը» (1970), Սիլվիո Նարիձանիի «Գանձերի կղզին» (1971), Հանրի Վերնոյի «Օձը» (1973), Մայքլ Կրայտոնի «Ռոբոտի աշխարհը» (1974): Ռեժիսոր Ուոլտեր լանգի «Արքան և ես» կինոնկարում յավագույն դերակատարման համար Բրինները 1956 թվականին արժանացել է ամերիկյան կինոարվեստի և գիտությունների ակադեմիայի «Օսկար» մրցանակին։

Խաղացել է մոտ 65 ֆիլմում, 8 հեռուստատեսային ֆիլմի պրոդյուսեր է, առավել հայտնի է «Հրաշալի յոթնյակը», «Տասը պատվիրաններ» և «Արքան և ես» ֆիլմերից։ Ստացել է 1 Օսկար լավագույն դերասան անվանակարգում։

Մահացել է 1985 թվականին՝ թոքերի քաղցկեղից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլ Բրիններ» հոդվածին։