Մայքլ Պենյա
Մայքլ Պենյա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս |
Կրթություն | Marist High School? և Hubbard High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Սաենթոլոգիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող և դերասան |
Ամուսին(ներ) | Brie Peña? |
Անդամություն | Joel Torres? |
Մայքլ Էնթոնի Պենյա (անգլ.՝ Michael Antony Peña, հունվարի 13, 1976[1], Չիկագո, Իլինոյս), ամերիկացի դերասան։ Նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Բախում» (2004), «Երկվորյակ աշտարակներ» (2006), «Հրաձիգ» (2007), «Դիտեք և զեկուցեք» (2009), «Կատարել 30 րոպեում» (2011), «Ինչպես գողանալ երկնաքերը» (2011), «Պարեկություն» (2012), «Գանգստեր որսորդներ» (2013), «Ցասում» (2014), «Մրջյուն-մարդ» (2015)։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայքլը ծնվել է 1976 թվականի հունվարի 13-ին ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ Նրա հայրը աշխատել է գործարանում, իսկ մայրը՝ սոցիալական աշխատող է եղել[2][3]։ Նրա ծնողները Մեքսիկայից ներգաղթյալներ էին[4][5]։ Ամուսնացած է եղել Բրի Շաֆերի հետ։ 2008 թվականին նրանք ունեցել են որդի, որին անվանել են Ռոման[6]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Մայքլը 1994 թվականից նկարահավել է կանոնավոր (հիմնականում անկախ ֆիլմերում), բայց նրա կարիերայում առաջընթաց է տեղի ունեցել 2004 թվականին, երբ նկարահանվել է «Միլիոն դոլարանոց աղջիկը» և «Բախում» ֆիլմերում, որոնք շահել են «Օսկար» մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Մայքլը կինոքննադատների ուշադրությունն է ստացել «Բախում» ֆիլմում իր առանձնահատուկ դյուրահույզ ելույթի համար։ Հետագա տարիներին նկարահանվել է «Վահան» սերիալում, որը ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը։ 2006 թվականին նկարահանվել է Օլիվեր Սթոունի «Երկվորյակ աշտարակներ» ֆիլմում, որը հիմնված էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունների վրա։ Նաև փոքր դեր է ունեցել «Բաբելոն» ֆիլմում, որը առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Այսպիսով, Պենյան անընդմեջ նկարահանվել է երեք ֆիլմերում, որոնք առաջադրվել են «Օսկար» մրցանակի։ 2007 թվականին «Հրաձիգ» ֆիլմում Մարկ Ուոլբերգի հետ միասին խաղացել է ՀԴԲ-ի սկսնակ գործակալ Նիկա Մեմֆիսի դերը։
2006 թվականին Մայքլը Սալա Կաստրո (իսկական ամերիկա-մեքսիկական ավագ դպրոցի ուսուցիչ, որը դրդել է մի խումբ ուսանողների պայքարել «East Los Angeles, California»-ի իրավունքների համար) դերով նկարահանվել է «Գործադուլ» ֆիլմում։ 2009 թվականին «Դիտեք և զեկուցեք» ֆիլմում նկարահանվել է որպես առևտրի կենտրոնի պահակ[7]։
2012 թվականին Ջեյք Ջիլենհոլի հետ միասին գլխավոր դերով նկարահանվել է «Պարեկություն» ֆիլմում։ Այդ նույն թվականին սկսվել են «Սեսար Չավես» կենսագրական ֆիլմի նկարահանումները, որտեղ գլխավոր դերով խաղացել է որպես ԱՄՆ-ի ազգային հերոս Սեսար Չավես[8]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1996 | ֆ | Իմ սիրելի ամերիկացիներ | My Fellow Americans | Էռնեստ |
1997 | ֆ | Աստղային քարտեզ | Star Maps | Star Map Boy |
1997 | ս | Հրեշտակի հպում | Touched by an Angel | Ռոնալդո |
1998 | ֆ | Բուգիի կռիվը | Boogie Boy | Դրագ |
1998 | ֆ | Ոչնչացման գործընթաց | La Cucaracha | Օդերլի |
1998 | ս | Յոթերորդ երկինքը | 7th Heaven | Ռոխեր |
1998 | ս | Ժամ | The Sentinel | Ջոնի |
1998 | ս | Սպանդի բաժին | Homicide: Life on the Street | Լուիս |
1999 | ս | Պրոֆայլեր | Profiler | Ալեքս Լոպես |
2000 | ֆ | Առևանգել 60 վայրկյանում | Gone in Sixty Seconds | Իգնասիո |
2001 | ֆ | Բուֆալոյի զինվորները | Buffalo Soldiers | Գարսիա |
2001 | ս | Այլմոլորակայինների քաղաք | Roswell | Ֆլեյ |
2003 | ֆ | Միացյալ նահանգներ Լելանդ | The United States of Leland | Գիլյերմո |
2003 | ֆ | Սիրո առարկա | Love Object | Ռեմիրես |
2003 | ս | Շտապ օգնություն | ER | |
2004 | ֆ | Տղա կալցիումից | The Calcium Kid | Հոսե Մենդես |
2004 | ֆ | Բախում | Crash | Դենիել |
2004 | ֆ | Միլիոն դոլարանոց աղջիկը | Million Dollar Baby | Օմար |
2005 | ֆ | Քուն | en:Sueño | Ջիմի |
2005 | ս | Վահան | The Shield | դետեկտիվ Ամանդո Ռենտա |
2006 | ֆ | Գործադուլ | Walkout | Սալ Կաստրո |
2006 | ֆ | 50 հաբեր | Fifty Pills | Էդուարդո |
2006 | ֆ | Բաբելոն | Babel | Ջոն |
2006 | ֆ | Երկվորյակ աշտարակներ | World Trade Center | Ուիլ Հիմենո |
2007 | ֆ | Հրաձիգ | Shooter | Նիկ Մեմֆիս |
2007 | ֆ | Առյուծները գառների համար | Lions for Lambs | Էռնեստ Ռոդրիգես |
2008 | ս | Իմ անունն է Էռլ | My Name Is Earl | |
2009 | ֆ | Դիտեք և զեկուցեք | Observe and Report | Դենի |
2010 | ֆ | Որդիս, որդիս, ինչ ես արել | My Son, My Son, What Have Ye Done | Վարգաս |
2011 | ֆ | Ամբողջ ճանապարհը | Everything Must Gо | Ֆրանկ |
2011 | ֆ | Լավ բժիշկ | The Good Doctor | Ջիմի |
2011 | ֆ | Փաստաբանը Լինքոլնով | The Lincoln Lawyer | Հեսուս Մարտինես |
2011 | ֆ | Կատարել 30 րոպեում | 30 Minutes or Less | Չոնգո |
2011 | ֆ | Ինչպես գողանալ երկնաքերը | Tower Heist | Էնրիկե Դևրո |
2011 | ս | Ամերիկացի հայրիկ | American Dad! | Մագարետի |
2012 | ֆ | Պարեկություն | End of Watch | Սավալա |
2013 | ֆ | Գանգստեր որսորդներ | The Gangster Squad | Նավիդադ Ռամիրես |
2013 | ֆ | Խաբեություն ամերիկյան ձևով | American Hustle | Պակո Էռնանդես |
2014 | ֆ | Սեսար Չավես | Chavez | Սեսար Չավես |
2014 | ֆ | Ցասում | Fury | Տրինի «Հպարտ» Գարսիա |
2015 | ֆ | Վատիկանի գրառումները | The Vatican Tapes | Լոսանոյի հայրը |
2015 | ֆ | Մրջյուն-մարդ | Ant-Man | Լուիս |
2015 | ֆ | Մարսեցին | The Martian | մայոր Ռիկ Մարտինես |
2015 | ֆ | Արձակուրդներ | Vacation | ոստիկան Նյու–Մեքսիկայից |
2016 | ֆ | Պատերազմ բոլորի դեմ | War on Everyone | Բոբ Բոլանո |
2016 | ֆ | Թափանցիկ գեղեցկություն | Collateral Beauty | Սայմոն Սքոթ |
2017 | ֆ | Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկություն | CHIPS | Ֆրենկ «Պոնչ» Պոնչերելո |
2017 | մֆ | Իմ փոքրիկ պոնի | My Little Pony: The Movie | Գրաբեր (հնչյունավորել) |
2018 | ֆ | Կոտրման ժամանակ | A Wrinkle in Time | Ռեդ |
2018 | ֆ | Մրջյուն մարդը և Կրետը | Ant-Man and the Wasp | Լուիս |
2018 | ֆ | Քաղաքակրթության մայրամուտը | Extinction | Պիտեր |
2018 | մֆ | Հաջորդ սերունդը | Next Gen | Մոմո |
2018 | ֆ | Հեծելազոր | 12 Strong | ավագ սերժանտ Սեմ Դիլեր |
2018 | ս | Նարկոս։ Մեքսիկա | Narcos: Mexico | Կիկի Կամարենա |
2019 | ֆ | Դորան և կորուսյալ քաղաքը | Dora and the Lost City of Gold | Դորայի հայրը |
2019 | ֆ | Ջեքսի | Jexi | Քեյ |
2020 | ֆ | Ֆանտազիաների կղզի | Fantasy Island | Պարոն Ռորկ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ Michael Peña article at E-Online
- ↑ Reading Eagle — Google News Archive Search
- ↑ Michael Pena has luck on his side: Արխիվացված 2009-04-26 Wayback Machine Article at Chicago Sun-Times
- ↑ He’s all about survivor roles — Los Angeles Times
- ↑ Brie Shaffer — Biography
- ↑ Observe and Report Արխիվացված 2017-07-18 Wayback Machine
- ↑ McNary, Dave. «Participant Marches With 'Chavez'.» Variety. June 5, 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Պենյա» հոդվածին։ |
|
- Հունվարի 13 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Հնչյունավորողներ