Մայա Մազուրենկո
Մայա Մազուրենկո ռուս.՝ Мая Тимофеевна Мазуренко | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1935 Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 25, 2013 (77 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | բուսաբան |
Հաստատություն(ներ) | Բաթումի բուսաբանական այգի, Ցիցինի անվան Մոսկվայի գլխավոր բուսաբանական այգի, Institute of Biological Problems of the North?, Տվերի պետական համալսարանի բուսաբանական այգի, Botanical Garden-Institute of the Far Eastern Branch of the Russian Academy of Sciences? և Բաթումի բուսաբանական այգի |
Ալմա մատեր | Russian State Agrarian Extramural University? (1960) |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1986) և Կենսաբանական գիտությունների թեկնածու (1974) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Ամուսին(ներ) | Անդրեյ Խոխրյակով |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Mazurenko |
Մայա Տիմոֆեևնա Մազուրենկո (ռուս.՝ Мая Тимофеевна Мазуренко, հոկտեմբերի 19, 1935, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 25, 2013), խորհրդային և ռուս գիտնական, բուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, բույսերի կազմաբանության, էկոլոգիայի, էվոլյուցիայի տեսության ոլորտի մասնագետ, էկոլոգիայի, էվոլյուցիայի տեսության մասնագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայա Տիմոֆեևնա Մազուրենկոն ծնվել է Վերոնիկա Հենրիխովնա Զելգեյմի, որը Բաթումի բուսաբանական այգու գրադարանի վարիչն էր, և Տիմոֆեյ Մազուրենկոյի ընտանիքում։ Սակայն ծնողները կարճ ժամանակ անց բաժանվել են։ Մայա Տիմոֆեևնայի պապը՝ Հենրիխ Անտոնովիչ Զելգեյմը, եղել է հայտնի մելիորատոր գիտնական[1]։
1954 թվականին, ավարտելով դպրոցը, Տիմոֆեևնան ընդունվել է Հեռակա կրթության համամիութենական գյուղատնտեսական ինստիտուտի պտղաբուծության ֆակուլտետ։ Միաժամանակ աշխատանքի է տեղավորվել Բաթումի բուսաբանական այգում, որտեղ այգեգործ է աշխատել սերմերի լաբորատորիայում։ 1959 թվականին լույս է տեսել նրա առաջին գիտական աշխատանքը՝ նվիրված մեքսիկական վարունգի։ Նույն թվականին Մայա Տիմոֆեևնան հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Անդրեյ Պավլովիչ Խոխրյակովին։ Մայա Տիմոֆեևնայի դիպլոմային աշխատանքը նվիրված է եղել արևելյան խուրմային, իսկ ինստիտուտն ավարտելուց հետո 1960 թվականին ամուսնացել է[1]։
Ամուսինները տեղափոխվել են Մոսկվա, որտեղ Մայա Տիմոֆեևնան ԽՍՀՄ ԳԱ բուսաբանական գլխավոր այգու ֆլորայի բաժնում աշխատել է լաբորանտ։ Բազմիցս մեկնել է հեռարշավների. 1965 թվականին՝ Բաշկորտոստան, 1966 թվականին՝ Հարավային Ուրալ, 1967 թվականին՝ Կամչատկա, 1968 թվականին՝ Յակուտիա, 1969 թվականին՝ Մագադանի մարզ և Կամչատկա, 1970 թվականին՝ Սայաններ[1]։
1967 թվականին Մայա Մազուրենկոն դարձել է հայցորդ, ուսումնասիրել է ուտելի ցախկեռասի ներդրման հնարավորությունը մշակության մեջ, զբաղվել է կապույտ ցախակեռասի ներտեսակային փոփոխականությամբ, հետազոտել է Կովկասյան Մեծ և փոքր լեռնաշղթաների բույսերը, ուսումնասիրել է Հարավային Կովկասի բերովի տեսակների հարցը[1]։
1970 թվականին Մագադանում բացվել է ԽՍՀՄ ԳԱ Հյուսիսի կենսաբանական խնդիրների ինստիտուտը, և Մայա Մազուրենկոն Անդրեյ Պավլովիչի հետ տեղափոխվել է Մագադան։ Չնայած Մազուրենկոյի երկու երեխաների առկայությանը՝ մինչև 1984 թվականը նա ամեն տարի մասնակցել է տարբեր գիտարշավների, շրջել է Հեռավոր Արևելքում, Չուկոտկայում, Կոլիմայի լեռնաշղթայում։ Եղել են արշավներ դեպի Հարավարևելյան Ասիա, Միջերկրական ծով և Կուբա։ 1974 թվականին Մոսկվայի գլխավոր բուսաբանական այգում Մայա Տիմոֆեևնան հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Այծատերևազգիների ընտանիքի օրինակով ընձյուղման համակարգերը և դրանց զարգացման ցիկլերը» թեմայով։ Այս աշխատանքում Մազուրենկոն մշակել է թփերի հիմնական ցիկլի հիմնարար հասկացությունը։ Մազուրենկոյի գիտական մշակումներն այս ուղղությամբ վերածվել են ամուսնու հետ համատեղ «Թփերի կառուցվածքը և մորֆոգենեզը» մենագրության, որը հրատարակվել է 1977 թվականին, սակայն մինչ օրս պահպանում է իր գիտական և մեթոդական նշանակությունը։ Դրանից հետո Մայա Տիմոֆեևնան սկսել է զբաղվել հավամրգազգիների ընտանիքի ուսումնասիրությամբ։ Նրա հետազոտությունները այս ոլորտում արտացոլվել են տարբեր հոդվածներում և երկու մենագրություններում[1]։
1986 թվականին Մազուրենկոն հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Ծայր Հյուսիսի բույսերի կենսաբազմազանական հարմարեցումը» թեմայով, որի պաշտպանությունը տեղի է ունեցել Նովոսիբիրսկի Կենտրոնական սիբիրյան բուսաբանական այգում։ Մագադանից հետո ամուսինները տեղափոխվել են Բաթում, որտեղ Մայա Մազուրենկոն կրկին աշխատել է տեղի բուսաբանական այգում։ Սակայն 1992 թվականի իրադարձություններն ստիպել են մեկնել Ռուսաստան՝ Մոսկվա։ Ավելի ուշ Մազուրենկոն ստացել է Տվերի պետական համալսարանի բուսաբանական այգու տնօրենի պաշտոնը[1]։
Այդ պաշտոնում Մայա Մազուրենկոն հասել է Չուպրիյանական տնկարանը բուսաբանական այգուն հանձնելու, տնկարանի վերակազմավորմանը։ 1993 թվականից ամեն տարի անցկացվել են Սմոլենսկի մարզի բուսական աշխարհի ուսումնասիրման արշավախմբեր։ Մայա Մազուրենկոն սկիզբ է դրել Տվերի պետական համալսարանի բուսաբանական այգու հերբարիումին, հասել է համալսարանի շենքում դրան առանձին շինություն հատկացնելուն։ Անդրեյ Պավլովիչ Խոխրյակովի հետ մասնակցել է «Հյուսիսարևելյան Ասիա» ծրագրի 9 արշավախմբերի, որտեղ ուսումնասիրել է Թուրքիայի հյուսիսարևելյան շրջանների և Նեպալի քիչ ուսումնասիրված շրջանների բուսական աշխարհը։ Այդ արշավներից նա բերել է հերբարիումային տարբեր նյութեր և սերմեր[1]։
Մայա Մազուրենկոյի ղեկավարությամբ փոխվել է նաև բուսաբանական այգին, աշխատանքներ են տարվել զբոսայգու բաց մասերի բարեկարգման, պարբերական տեղամասի ստեղծման, իրիդարիումի և ծաղկային մշակությունների ցուցադրությունների ուղղությամբ։ Այգին բաց է եղել այցելության համար, ակտիվորեն համագործակցել է տեղական լրատվամիջոցների հետ, պարբերաբար մասնակցել է Տվերի քաղաքի օրվա տոնակատարությանը։ Փոփոխությունների արդյունքում Տվերի պետական համալսարանի բուսաբանական այգին ընդգկվել է Բուսաբանական այգիների միջազգային խորհրդում (BGCI), որը թույլ տվեց բարելավել բուսաբանական այգու գիտական կարգավիճակը։ Տվերի պետական համալսարանի բուսաբանական այգուն կից ստեղծվել է ասպիրանտուրա, որտեղ ընդունվել է 4 ասպիրանտ[1]։
Չնայած բազմաթիվ վարչական աշխատանքներին՝ Մայա Մազուրենկոն շարունակել է նաև գիտական գործունեությունը, բազմիցս մասնակցել է տարբեր գիտաժողովների և միջազգային գիտական համախորհրդակցությունների աշխատանքներին ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ֆրանսիայում, Գերմանիայում և Թուրքիայում։ Իրականացրել է հետազոտություններ կենսաբազմազանության, էկոլոգիական տեսակների դասակարգման, բույսերի մոդուլային կազմակերպման բնագավառում։ Զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով, կարդացել է բույսերի կենսաբազմազանության վերաբերյալ յուրօրինակ դասընթաց, բուսաբուծության վերաբերյալ դասախոսություններ, անցկացրել է գործնական պարապմունքներ տարբեր գիտակարգերից[1]։
1998 թվականին մահացել է Անդրեյ Պավլովիչ Խոխրյակովը, ինչից հետո Մայա Մազուրենկոն տեղափոխվել է Մոսկվա։ 1998-2000 թվականներին Մազուրենկոն եղել է Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի պրոֆեսոր, դասախոսություններ է կարդացել բույսերի համակարգման վերաբերյալ։ 2002 թվականին նա դարձել է Մոսկվայի պետական համալսարանի գեոբոտանիկայի ամբիոնի ավագ գիտաշխատող։ Մշակել է բույսերի արևադարձային և մերձարևադարձային շրջանների բույսերի կենսաբազմազանության օրիգինալ դասընթաց։ Շարունակել է բույսերի մոդուլային կազմակերպման խնդիրների մշակումը, բույսերի ինտրոդուկցիայի բիոմորֆոլոգիական մեթոդի մշակումը։ Ավելի ուշ կրկին փոխել է աշխատանքը և աշխատել է Վլադիվոստոկում, եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ինստիտուտի բուսաբանական այգում Հեռավոր Արևելքի բնական ֆլորայի լաբորատորիայ առաջատար գիտաշխատող[2]։
Մահացել է 2013 թվականի հունիսի 25-ին[3]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայա Տիմոֆեևնա Մազուրենկոն 200-ից ավելի գիտական հոդվածների, ինչպես նաև 5 մենագրությունների հեղինակ է։ Բացի այդ նա հանրամատչելի է դարձրել բուսաբանությունը։ Հյուսիսում հավաքված նյութերի տվյալներով նա Տ. Ա. Մոսկալյուկի հետ հրատարակել է «Հյուսիսային ամառվա գույները» հայտնի գիրքը, իսկ 2000 թվականից եղել է «Բույսերի հետաքրքրաշարժ աշխարհ» հայտնի հանրագիտարանի համահեղինակներից մեկը[1]։
Բուսաբանական գրականությունից զատ՝ Մազուրենկոն կենսագրական գիրք է գրել իր ամուսնու՝ Անդրեյ Պավլովիչ Խոխրյակովի մասին[4] և ինքնակենսագրական գիրք՝ «Կորուսյալ Կողքիս»[5]։
Ընտրյալ աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мазуренко М. Т., Хохряков А. П. Структура и морфогенез кустарников / Отв. ред. А. Г. Крылов ; АН СССР, Дальневосточный науч. центр, Ин-т биол. проблем Севера. — М.: Наука, 1977. — 160 с.
- Мазуренко М. Т. Рододендроны Дальнего Востока : структура и морфогенез / отв. ред.: А. П. Хохряков ; Акад. наук СССР Дальневост. науч. центр, Ин-т биол. проблем севера. — М.: Наука, 1980. — 229 с.
- Мазуренко М. Т. Вересковые кустарнички Дальнего Востока (Структура и морфогенез). — М.: Наука, 1982. — 184 с.
- Мазуренко М. Т. Биоморфологические адаптации растений Крайнего Севера / отв. ред.: А. П. Хохряков ; АН СССР, Дальневосточный науч. центр, Ин-т биол. проблем Севера. — М.: Наука, 1986. — 209 с.
- Мазуренко М.Т., Дунаев Е.А., Феоктистова Н.Ю. Удивительные растения. Энциклопедия для детей.. — М.: АСТ, 2001. — 420 с.
- Мазуренко М. Т., Головкин Б. Н., Черныш И. В. Загадочные растения: Детская энциклопедия. — М.: Астрель. — С. 398. — Я познаю мир с.
- Мазуренко М. Т. Вечнозеленая Колхида. — Кемерово: КРЭОО «Ирбис», 2009. — 193 с.
- Мазуренко М. Т., Москалюк Т. А. Краски северного лета: Рассказы о растениях. — 2-е изд., перер. и доп.. — Владивосток, 2009. — 195 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 О. М. Волкова, Е. С. Пушай Женщина интересной судьбы // Вестник Тверского государственного университета. Серия: Биология и экология : журнал. —Тверь, 2006. — В. 2. — С. 205-207. — ISSN 1995-0160. Архивировано из первоисточника 5 Մարտի 2016.
- ↑ «Мазуренко Мая Тимофеевна». Карта Российской науки - Живые системы. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ 2013 года 25 июня вечером умерла Мая Тимофеевна Мазуренко // FLORA FOLIUMII : газета. — Тольятти: Тольяттинское отделения Русского ботанического общества, 2013. — № 15 (79). — С. 1. Архивировано из первоисточника 5 Մարտի 2016.
- ↑ Мазуренко М. Т. Дорогой мой ботаник. — М.: Лазурь, 2006. — 544 с.
- ↑ Мазуренко М.Т. Утраченная Колхида. — М: Тип. Галлея-Принт, 2012. — 448 с. — ISBN 978-5-9533-4642-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- О. М. Волкова, Е. С. Пушай Женщина интересной судьбы // Вестник Тверского государственного университета. Серия: Биология и экология : журнал. —Тверь, 2006. — В. 2. — С. 205-207. — ISSN 1995-0160. Архивировано из первоисточника 5 Մարտի 2016.
- Анастасия Иванова Поколение, до нас дошедшее… // FLORA FOLIUMII : газета. — Тольятти: Тольяттинское отделения Русского ботанического общества, 2010. — № 10. — С. 3-4. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
- Научные труды Маи Тимофеевны Мазуренко // FLORA FOLIUMII : газета. — Тольятти: Тольяттинское отделения Русского ботанического общества, 2013. — № 15 (79). — С. 3-15. Архивировано из первоисточника 5 Մարտի 2016.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Մազուրենկո» հոդվածին։ |