Հարավարևելյան Ասիա
Հարավարևելյան Ասիան (բենգալերեն՝ দক্ষিণ-পূর্ব%20এশিয়া দক্ষিণ-পূর্ব এশিয়া, չինարեն՝ 東南亞 東南亞, թայերեն՝ เอเชียตะวันออกเฉียงใต้ เอเชียตะวันออกเฉียงใต้, վիետնամերեն՝ Đông am Đông Nam Á), տարածաշրջան Ասիայում։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավարևելյան Ասիան գտնվում է Հարավային Ասիայից արևելք և Արևելյան Ասիայից հարավ։ Հարավարևելյան Ասիան իր տարածքի մեծությամբ (4.5 միլիոն կմ քառ.) հավասար է Հարավային Ասիային։ Մայրցամաքային ենթատարածաշրջանի արևմտյան մասում Մյանման է՝ Յանգոն մայրաքաղաքով, Մյանմայից արևելք է գտնվում Թաիլանդը, նրան է պատկանում նաև Մալակկա թերակղզու նեղ մասը։ Թաիլանդին սահմանակից են հարավում Կամբոջան, հյուսիս-արևելքում՝ Լաոսը, որը տարածաշրջանի միակ ցամաքային (ծովափից զուրկ) երկիրը։ Հնդկաչին թերակղզու արևելյան ծովափնյա գոտում Վիետնամ պետությունն է։ Կղզային ենթատարածաշրջանի հարավում Ինդոնեզիա պետությունն է՝ ավելի քան 17 հազար կղզու վրա, իսկ հյուսիսում Ֆիլիպինները՝ 7 հազար կղզու վրա, այս երկու պետությունների միջև է Մալայզիա պետությունը, որն զբաղեցնում է Մալակա թերակղզու մի մասը և Բոռնեո կղզու հյուսիսային մասը, Սինգապուր քաղաք-պետությունը և Բրունեյ Դարուսալամ (Բրունեյ) պետությունը, Արևելյան Թիմորը, որն անկախացավ 2002 թվականին Ինդոնեզիայից և դարձավ ինքնիշխան պետություն Թիմոր Լեշթի անվանմամբ։
Ընդհանուր աշխարհագրական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավարևելյան Ասիա տարածաշրջանը զբաղեցնում է Հարավային Ասիայի տարածաշրջանից արևելք ընկած թերակղզային տարածքները՝ Հնդկաչին թերակղզին և մի շարք կղզիներ ու կղզեխմբեր։ Դրանք են Փոքր Զոնդյան, Ֆիլիպինյան, Մոլուքյան կղզեխմբերը, Նոր Գվինեա կղզին։ Տարածաշրջանը միավորում է թվով 10 անկախ պետություններ։ Հարավարևելյան Ասիան ունի շատ հարմար աշխարհագրական դիրք։ Այստեղով են անցնում Հնդկական և Խաղաղ օվկիանոսների ավազանները և դրանցում գտնվող երկրները միացնող կարևոր ծովային ճանապարհները։
Զարգացման բնական նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավարևելյան Ասիա տարածաշրջանը բարձրաբերձ լեռների, ընդարձակ ծովափնյա հարթավայրերի, լեռնային հովիտների շրջան է։ Լեռնակազմական երևույթները այժմ էլ շարունակվում են, որի վկան են գործող հրաբուխները, հաճախակի կրկնվող երկրաշարժերը, ցունամիները։ Գտնվում է արևադարձային կլիմայական գոտում, ուստի և եղանակները ամբողջ տարին խոնավ են ու տաք, առատ տեղումներով։ Միայն ծովից հեռու ներքին շրջաններում երբեմն լինում են չորային եղանակներ։ Հարթավայրային շրջանները ծածկված են ալյուվիալ, բերրի հողերով։
Պետություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետություն | Տարածք (կմ²) |
Բնակչություն | Բնակչության խտություն (1 կմ² հաշվով) |
ՀՆԱ USD (2020)[1] |
ՀՆԱ (ԳՀ) մեկ շնչի հաշվով, Int$ (2020)[1] |
ՄՆԶԻ (2018 թ.) | Մայրաքաղաք |
---|---|---|---|---|---|---|---|
Բրունեյ | 5,765[2] | 437,479 | 74 | 12,455,000,000 | $85,011 | 0.845 | Բանդար Սերի Բեգավան |
Կամբոջա | 181,035[3] | 16,718,965 | 90 | 26,730,000,000 | $5,044 | 0.581 | Պնոմպեն |
Արևելյան Թիմոր | 14,874[4] | 1,267,974 | 85 | 2,938,000,000 | $5,321 | 0.626 | Դիլի |
Ինդոնեզիա | 1,904,569[5] | 267,670,543 | 141 | 1,111,713,000,000 | $14,841 | 0.707 | Ջակարտա |
Լաոս | 236,800[6] | 7,061,507 | 30 | 19,127,000,000 | $8,684 | 0.604 | Վիետնամ |
Մալայզիա | 329,847[7] | 31,528,033 | 96 | 365,303,000,000 | $34,567 | 0.804 | Կուալա Լումպուր |
Մյանմա | 676,578[8] | 53,708,320 | 79 | 65,994,000,000 | $7,220 | 0.578 | Նեյպիդո |
Ֆիլիպիններ | 300,000[9] | 106,651,394 | 356 | 356,814,000,000 | $10,094 | 0.712 | Մանիլա |
Սինգապուր | 719.2[10] | 5,757,499 | 8 005 | 362,818,000,000 | $105,689 | 0.935 | Սինգապուր |
Թաիլանդ | 513,120[11] | 69,428,453 | 135 | 529,177,000,000 | $21,361 | 0.765 | Բանգկոկ |
Վիետնամ | 331,210[12] | 95,545,962 | 288 | 261,637,000,000 | $8,677 | 0.693 | Հանոյ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «World Economic Outlook Database, October 2019». IMF.org. International Monetary Fund. 2019 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Brunei — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Cambodia — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Timor-Leste — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Indonesia — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Laos — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Malaysia — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Burma — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Philippines — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Singapore — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Thailand — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Vietnam — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Topography of Southeast Asia in detail Արխիվացված 2012-09-16 Wayback Machine
- CityMayors.com article
- Southeast Asian Archive Արխիվացված 2012-12-12 archive.today
- Southeast Asia Digital Library
- "Documenting the Southeast Asian Refugee Experience" Արխիվացված 2003-02-25 archive.today
- Southeast Asia Visions, a collection of historical travel narratives
- SoutheastAsia.org Official website of the ASEAN Tourism Association Արխիվացված 2021-07-30 Wayback Machine
|