Jump to content

Հանելուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանելուկ, բանահյուսական ժանր, որը փոխանցվել է նաև գրականությանը։ Ունեցել է մի քանի անվանում՝ առակ, հանք, պընգըլ, ճեռոք ևն։ Հանելուկն առարկան, երևույթը պատկերում է այլաբանորեն, նրա հատկանիշները նկարագրում գաղտնագրված։ Կազմված է երկու բաղադրիչից՝ բանաձևից և լուծման առարկայից։

Հանելուկի վաղնջական նմուշներ և կիրառման մասին վկայություններ պահպանվել են Ռիգվեդայում, Աստվածաշնչում, գրավոր ու բանավոր ավանդված այլ աղբյուրներում։

Հայկական հանելուկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանելուկը հայ բանահյուսության և գրականության հնագույն տեսակներից է, գրականության մեջ մշակվել է 5-րդ դարից, չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է, մեծ մասամբ՝ հարց։ Խոր հնադարում լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնարամտությունը փորձելու միջոց, իսկ մեր ժամանակներում վերածվել է մանկական ժամանցի։ Հանելուկներում պահպանվել են առասպելաբան, պատկերացումներ, կենցաղային շատ իրողություններ, որով դրանք ձեռք են բերել պատմամշակութային արժեք։ Հայ բանահյուսության բանաձևային տեսակներից են հնչյունախաղերի վրա կառուցված շուտ ասելուկները, մանկական հանգավոր ասելուկները, խաղերգերը (հաճախ՝ երկխոսային), փաղաքշանքի, սպառնալիքի, հիշոց-հայհոյանքի բանաձևերը և դարձվածքները։ Հանելուկը մեկ կամ մի քանի առարկայի այլաբանական պատկեր է՝ արտահայտված բոլորովին ուրիշ առարկաներով կամ երևույթներով։ Հանելուկները երեխաների մեջ կենդանի հետաքրքրություն են առաջացնում որպես պարզ այլաբանություններ, որոնց հիմքում ընկած են շրջապատից վերցրած ծանոթ ու հայտնի առակների հիմնական հատկանիշները։ Հանելուկը արձակ կամ չափածո, մեկ կամ մի քանի տողերից բաղկացած գեղեցիկ պատկեր է, որն «Ի՞նչն է», «Այն ի՞նչն է, ի՞նչը», «Ի՞նչն է, որ» հարցերով մի անձն առաջադրում է մյուսին։

12-րդ դարում Ներսես Շնորհալին հորինել է մի քանի հարյուրի հասնող հանելուկներ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 221