Թերեզա Վիլերս
Թերեզա Վիլերս անգլ.՝ Theresa Villiers | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բրիստոլի համալսարան, Հիսուսի քոլեջ և Ֆրենսիս Հոլանդի դպրոց |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 5, 1968[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ի ծնե անուն | անգլ.՝ Theresa Anne Villiers |
Հայր | George Edward Villiers?[1] |
Մայր | Anne Virginia Threlfall?[1] |
Ամուսին | Sean Wilken? |
Կայք՝ | theresavilliers.co.uk |
Թերեզա Վիլերս (անգլ.՝ Theresa Anne Villiers, մարտի 5, 1968[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, շրջակա միջավայրի նախարար (2019 թվականից)։
Եղել է Դևիդ Քեմերոնի առաջին և երկրորդ կաբինետներում (2012-2016)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ և քաղաքական գործունեության սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերեզա Վիլերսը ծնվել է 1968 թվականի մարտի 5-ին Լոնդոնում, սովորել է Բրիստոլի համալսարանում, Օքսֆորդի համալսարանի Հիսուսի քոլեջի քաղաքացիական իրավունքի բակալավրում։ Եղել է բարիստեր, Քինգս քոլեջում (Լոնդոն) դասավանդել է իրավունք[2]։ Պատկանում է Վիլերս հնագույն արիստոկրատական ազգանունին, որի պատմությունն ունեն մի քանի դքսուհիներ, պերեր և բարոնետներ[3]։
1999 և 2004 թվականներին Պահպանողական կուսակցությունից ընտրվել է Եվրոպական խորհրդարան, որում եղել է մինչև 2005 թվականի մայիսի 10-ը և մտել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (քրիստոնյա դեմոկրատներ) խմբակցության մեջ[4]։
Խորհրդական և Հյուսիսային Իռլանդիայի գործերով նախարար
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին և 2010 թվականին Լոնդոնի Չիփինգ Բարնեթի ընտրատարածքում Պահպանողական կուսակցությունից ընտրվել է Համայնքների պալատ։ 2005-2007 թվականներին՝ Գանձապետարանի ստվերային ավագ քարտուղար, 2007-2010 թվականներին՝ տրանսպորտի ստվերային նախարար։ 2010-2012 թվականներին Թերեզա Վիլերսը եղել է տրանսպորտի կրտսեր նախարար[5]։
2012 թվականի սեպտեմբերի 4-ին Թերեզա Վիլերսը Դևիդ Քեմերոնի կոբինետում նշանակվել է Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարար[6]։
2014 թվականի դեկտեմբերի 23-ին Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարարության բելֆաստյան կենտրոնակայանում՝ Stormont House-ում, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի կառավարությունների, ինչպես նաև հյուսիսիռլանդական հինգ կուսակցությունների ներկայացուցիչների միջև 26-ժամյա բանակցային մարաթոնից հետո ստորագրվել է այսպես կոչված «Սթորմոնտհաուսի համաձայնագիրը» (Stormont House Agreement), որը նպատակ ուներ հյուսիսիռլանդական խնդրի կարգավորման հետագա միջոցներ ձեռնարկել։ Պայմանագիրը նախատեսում էր բյուջետային բարեփոխումների իրականացում և սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումներ, ինչպես նաև 150 մլն ֆունտ ստեռլինգ (192 մլն եվրո) հատկացում հյուսիսիռլանդական հակամարտությունում զոհերին և ողջ մնացածներին աջակցելու համար (ժամանակակից անգլերենում այն կոչվում է պարզապես the Troubles - «Սմուտա»), 500 մլն ֆունտ՝ միջհամայնքային մերձեցման նախագծերի (մասնավորապես՝ համատեղ ուսուցման ծրագրերի) աջակցության համար և 700 մլն՝ բյուջետային ոլորտի բարեփոխման և չնախատեսված ծախսերը ծածկելու համար պահուստների ապահովման համար[7]։
2015 թվականի մարտի 24-ին Հյուսիս-Իռլանդական գործերի խորհրդարանական կոմիտեն (Northern Ireland affairs select committee) զեկույց է հրապարակել դատարանից թաքնվող Իռլանդիայի հանրապետական բանակի վեց զինյալների համաներման հարցի վերաբերյալ, որոնք մասնակցել են 1980-ական թվականների խոշոր ահաբեկչական գործողություններին (1983 թվականին Harrods bombings-ին և 1987 թվականին Remembrance Day bombing-ին), որը խորհրդարանականների մի մասն անօրինական է համարել։ Այս զեկույցում Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարար Թերեզա Վիլերսը լսումների ժամանակ կոմիտեին համաներման ենթակա զինյալների անունները չնշելու համար քննադատության է ենթարկվել[8]։
2015 թվականի մայիսի 7-ին տեղի են ունեցել հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք Թերեզա Վիլերսին հաղթանակ են բերեցին նրա ավանդական Չիփինգ Բարնեթի օկրուգում՝ ձայների 48,6%-ի արդյունքով՝ մի քանի մրցակիցներից ուժեղագույն լեյբորիստուհի Ամի Թրևետանի (Amy Trevethan) 34,1%-ի դիմաց[9]։
2015 թվականի մայիսի 11-ին Դևիդ Քեմերոնը ընտրությունների արդյունքում ձևավորել է նոր կաբինետ, որտեղ Թերեզա Վիլերսը պահպանել է Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարարի պաշտոնը[10]։
Վիլերսի առաջնահերթ խնդիրը «Սթորմոնտհաուսի համաձայնագրի» կյանքի կոչումն է, որից դուրս է եկել Իռլանդական Շինն Ֆեյն կուսակցությունը, որը համաձայն չէ սոցիալական ապահովության համակարգի բարեփոխման պայմանների հետ։ Այս կապակցությամբ ծագած քաղաքական դիմակայությունը սպառնում է Հյուսիսային Իռլանդիայի օրենսդիր և գործադիր իշխանության լայնածավալ ճգնաժամով[11]։
2016 թվականի փետրվարի 21-ին ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի նախապատրաստման ընթացքում հայտարարել էր, որ քվեարկելու Է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին, որպեսզի «վերադարձնի մեր երկրի նկատմամբ վերահսկողությունը, նախապատրաստի մեր օրենքները և վերահսկի մեր սահմանները»։ Այսպիսով, Վիլերսը դարձել Է Քեմերոնի կառավարության հինգ անդամներից մեկը, որոնք աջակցել են «Բրեքսիթին» (նրա դեմ հանդես են եկել 16 նախարարներ)[12]։
2016 թվականի հուլիսի 14-ին ձևավորվել է Թերեզա Մեյի առաջին կաբինետը, որտեղ Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարարի պորտֆելը բաժին է հասել Ջեյմս Բրոքենշիրին, իսկ Թերեզա Վիլերսը կառավարությունում ոչ մի պաշտոն չի ստացել[13]։
Ջոնսոնը կառավարությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 24-ին Բորիս Ջոնսոնի կառավարության ձևավորման ժամանակ ստացել է շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսության նախարարի պորտֆելը[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Lundy D. R. The Peerage
- ↑ «Theresa Villiers» (անգլերեն). politics.co.uk. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Theresa Villiers» (անգլերեն). Express. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Theresa Villiers». History of parliamentary service (անգլերեն). Европейский парламент. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Theresa Villiers MP». Democracy Live (անգլերեն). BBC. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Theresa Villiers to be new NI Secretary» (անգլերեն). BBC. 2012 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Agreement reached in Northern Ireland talks» (անգլերեն). Irish Times. 2014 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Henry McDonald (2012 թ․ սեպտեմբերի 4). «IRA fugitives granted 'possibly unlawful' amnesty linked to 1980s atrocities» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Chipping Barnet». Election 2015 (անգլերեն). BBC News. 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Cabinet reshuffle: Amber Rudd and Sajid Javid promoted» (անգլերեն). BBC. 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Theresa Villiers to remain secretary of state for North» (անգլերեն). Irish Times. 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Theresa Villiers: Leaving EU is safer option» (անգլերեն). BBC. 2016 թ․ փետրվարի 21. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Dan Bloom, Stephen Jones (2016 թ․ հուլիսի 14). «Who is in Theresa May's new Cabinet? Full line-up after Tory Prime Minister's bombshell reshuffle» (անգլերեն). Mirror. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Prime Minister Boris Johnson: Who's in his cabinet?» (անգլերեն). BBC News. 2019 թ․ հուլիսի 25. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Theresa Villiers for Chipping Barnet» (անգլերեն). Facebook. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
- «Rt Hon Theresa Villiers» (անգլերեն). UK Parliament. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
- «The Rt Hon Theresa Villiers» (անգլերեն). UK government. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզա Վիլերս» հոդվածին։ |
|