Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդրյու Նիկոլ (անգլ.՝ Andrew Niccol, հունիսի 10, 1964(1964-06-10)[1], Paraparaumu, Kāpiti Coast District, Վելինգթոն, Նոր Զելանդիա), նորզելանդացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր[2]։ Հիմնական ժանրերն են՝ ֆանտաստիկա և հակաուտոպիա։
Էնդրյու Նիկոլը ծնվել է Պարապարաումու քաղաքում (Նոր Զելանդիա)։ Սովորել է Օքլենդի միջնակարգ դպրոցում։ 21 տարեկանում մեկնում է Լոնդոն (Միացյալ Թագավորություն), որտեղ հեռուստատեսային գովազդներ է նկարահանել ավելի քան տասը տարի։ Այնուհետև տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ կատարել է դեբյուտը կինոյում՝ «Գատտակա» հակաուտոպիական թրիլեր ֆիլմով[3]։ Ֆիլմը կինոքննադատների բարձր գնահատականներին է արժանացել և բազմաթիվ մրցանակներ ստացել զանազան կինոփառատոններում։ Հաջորդ ֆիլմը «Թրումանի շոուն» էր, որն արժանացավ «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների[4]։
«Սիմոնա» ֆիլմի նկարահանումների ժամանակ Էնդրյու Նիկոլը ծանոթանում է կանադացի Ռեյչել Ռոբերթսի հետ, որը հետագայում դառնում է նրա կինը։
Այսօր ամուսնական զույգն ունի երեք երեխա։
Տարի |
Ֆիլմ |
Բնօրինակ անվանում |
Աշխատանք
|
1997 |
• Գատտակա |
Gattaca |
ռեժիսոր, սցենարիստ
|
1998 |
• Թրումանի շոուն |
The Truman Show |
սցենարիստ, պրոդյուսեր
|
2002 |
• Սիմոնա |
S1m0ne |
ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
|
2004 |
• Տերմինալ |
The Terminal |
սցենարիստ, պրոդյուսեր
|
2005 |
• Զինված բարոնը |
Lord of War |
ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
|
2011 |
• Ժամանակ |
In Time |
ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
|
2013 |
• Հյուրեր |
The Host |
ռեժիսոր, սցենարիստ
|
2014 |
• Լավ սպանություն |
Good Kill |
ռեժիսոր, սցենարիստ
|
2017 |
• Անոն |
Anon |
ռեժիսոր, սցենարիստ
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|