Jump to content

Եվգենյա Պաստեռնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենյա Պաստեռնակ
Ծնվել էդեկտեմբերի 16 (28), 1898[1][2] կամ դեկտեմբերի 28, 1898(1898-12-28)[2]
ԾննդավայրՄոգիլյով, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 10, 1965(1965-07-10)[1][2] (66 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՎխուտեմաս
Մասնագիտություննկարչուհի
ՀայրQ106362878?
ԱմուսինԲորիս Պաստեռնակ
ԶավակներԵվգենի Պաստեռնակ

Եվգենյա Վլադիմիրովնա Պաստեռնակ (օրիորդական ազգանունը՝ Լուրիե, դեկտեմբերի 16 (28), 1898[1][2] կամ դեկտեմբերի 28, 1898(1898-12-28)[2], Մոգիլյով, Ռուսական կայսրություն - հուլիսի 10, 1965(1965-07-10)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային նկարչուհի, բանաստեղծ Բորիս Պաստեռնակի առաջին կինը, նրա ավագ որդու՝ գրականագետ Եվգենի Պաստեռնակի մայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենյա Պաստեռնակը ծնվել է 1898 թվականի դեկտեմբերի 28-ին Մոգիլյովում։ Եղել է գրենական պիտույքների խանութի սեփականատեր Վլադիմիր Ալեքսանդրովիչ (Վենիամին Նեսանելովիչ) Լուրիեի (1865-1943) և Խաի (Ալեքսանդրա Նիկոլաևնա) Լուրիեի (1870-1928) չորս երեխաներից մեկը։ Նա ունեցել է երկու քույր՝ Աննան (ամուսնու ազգանունով՝ Մինց, 1894-1957) և Գիտան (1897-1975), մեկ եղբայր՝ Սեմյոնը (1895-1960)։ Ծննդավայրում ավարտել է մասնավոր գիմնազիա 1916 թվականին, հաջորդ տարի քնություն է հանձնել արքունական գիմնազիայի դասընթացի համար ոսկե մեդալով և իր ազգականուհի Սոֆյա Լուրիեի հետ մեկնել Մոսկվա, որտեղ ընդունվել է Կանանց բարձրագույն կուրսերի մաթեմատիկայի բաժին։ 1918 թվականին հիվանդացել է տուբերկուլոզով և վերադարձել Մոգիլյով, ապա իր զարմուհի Սոնյա Մեյլմանի հետ մեկնել բուժվելու Ղրիմում։ 1919 թվականին նրա ամբողջ ընտանիքը տեղափոխվել է Պետրոգրադ, որտեղ (իր ավագ քրոջ ամուսնու՝ Աբրամ Մինցի օգնությամբ) նա աշխատանքի է ընդունվել որպես ցրիչ Սմոլնիում։

Մոսկվա տեղափոխվելուց հետո ընդունվել է քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան՝ Դավիդ Ծտերենբերգի ու Պյոտր Կոնչալովսկու արվեստանոց։ 1922 թվականի հունվարի 24-ին ամուսնացել է Բորիս Պաստեռնակի հետ։ 1931 թվականին տուբերկոլոզի բուժման համար մեկնել է Գերմանիա։ Նույն թվականին նրանք ամուսնալուծվել են։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941 թվականի օգոստոսի 6-ից) որդու հետ անցկացրել է Տաշքենդում, ուր տարհանվել էին[3][4][5]։

Եվգենյա Պաստեռնակը մահացել է 1965 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում։

  • Եվգենյա Պաստեռնակի ազգականի՝ գրադարանային գործի կազմակերպիչ Ալեքսանդր Ռոգինսկու որդին է եղել նկարիչ Միխայիլ Ռոգինսկին[6][7]։ Եվգենյա Պաստեռնակին ազգական է եղել նաև մարդաբան Յակով Ռոգինսկին։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լեոնիդ Օսիպովիչ Պաստեռնակ, Եվգենյա Վլադիմիրովնա Պաստեռնակ, Գեղանկարչություն։ Գրաֆիկա, Նկարիչների ընտանիքի հավաքածուից, Գեղանկարչության ցուցահանդեսի կատալոգ, Մոսկվա, ՌՊՀՀ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. Переписка Бориса Пастернака: «…Евгения Владимировна с сыном были в эвакуации в Ташкенте…»
  4. Пастернаки в Англии: «Женёк с Женей в Ташкенте. Он студент танкового факультета Военной академии». (из письма Б. Пастернака)
  5. Владимир Орлов «Литературный дневник»
  6. Жанна Васильева «Между живописью и жизнью»
  7. В. Б. Куинджи «Середина века»: Сын двоюродной сестры, врача Софьи Самойловны Лурье (1898—1996) — инженер и мемуарист Виктор Борисович Куинджи (род. 1931).