Jump to content

Հարի Սինիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գերի Սինիզից)
Հարի Սինիս
անգլ.՝ Gary Alan Sinise
Դիմանկար
Ծնվել էմարտի 17, 1955(1955-03-17)[1][2][3] (69 տարեկան)
ԾննդավայրBlue Island, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունԻլինոյս նահանգի համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր, երաժիշտ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատերական ռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր
ԱմուսինMoira Harris?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքgarysinise.com
 Gary Sinise Վիքիպահեստում

Հարի Ալան Սինիս (մարտի 17, 1955(1955-03-17)[1][2][3], Blue Island, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, երաժիշտ և բարերար[4]։ Արժանացել է Էմմի, Ոսկե գլոբուս մրցանակների, ինչպես նաև աստղի՝ Հոլիվուդյան փառքի ծառուղում[5]։

Սինիսի աստղային կարիերան սկսվեց Ջոն Ստայնբեքի Մկների և մարդկանց մասին ֆիլմով։ Սա մի առաջընթաց էր նրա դերասանական կարիերայում, որին պետք է հետևեին մի շարք հաջողված դերեր, ինչպես օրինակ լեյտենանտ Դան Թեյլորը՝ Ֆորեսթ Գամփում (1994)։ Այս դերի համար նա առաջադրվել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար մրցանակի, Թրուման (1995) ֆիլմում ԱՄՆ 33-րդ նախագահ՝ Հարի Ս. Թրումանի դերակատարման համար արժանացել է Ոսկե Գլոբուսի։

A man is at the center of the image looking at the camera. He is dressed in Vietnam War–era military attire including a vest and helmet. He has a cigarette sitting on his lips and is wearing a backpack.
Ֆորեսթ Գամփ 1993

Սինիսը ծնվել է Իլինոյսում։ Նրա հայրը՝ Ռոբերտ Սինիսը (1928), ֆիլմերի խմբագիր էր[6][7][8]։ Նրա հայրական պապը իտալացի էր, ով գաղթել էր Իտալիայի Բազիլիկատա մարզի Ռիպականդիդայից[9][10]։ Սինիսը սովորել է Հայլենդ Պարկ ավագ դպրոցում[11]։ 1974 թվականին, Սինիսն իր երկու ընկերների հետ միասին հիմնադրեցին Սթեփենվուլֆ թատերական ընկերությունը[12]։ Ընկերությունն այնպիսի տաղանդներ է բացահայտել, ինչպիսիք են՝ Ջոան Ալենը, Քեյվին Անդերսոնը, Գարի Քոուլը, Իթան Հոուքը, Ջոն Մալկովիչը և այլք։ Ընկերությունը մեծ հնարավորություն տվեց Սինիսին հղկելու իր դերասանական և պրոդյուսերական հմտությունները։ Շատ չանցած նա Չիկագոյից տեղափոխվում է Նյու Յորք, ապա՝ Լոնդոնի Վեստ Էնդ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինիսը՝ բաս կիթառ նվագելիս
Սինիսը և ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը 2008

1981 թվականին, Սինիսն ամուսնացել է դերասանուհի Մոյրա Հրիսի հետ[13]։ Նրանք ունեցել են երեք երեխա[13]։ 2003 թվականին ԱՄՆ նախագահ Ջորջ Ու. Բուշի կողմից արժանացել է շքանշանի[14]։ Նա Չիկագոյի Չիկագո Բերս ֆուտբոլային ակումբի և Կանզասի՝ Kansas ռոք խմբի երկրպագուներից է[15]։ Սինիսը և նրա կինը կաթոլիկ եկեղեցու հետևորդներ են[16]։

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի օգոստոսի 17-ին Սինիսը հանդես եկավ Լոս Անջելեսի Թայմս ամսագրում, որպես Համաս և Հեզբոլլահ խմբավորների դատապարտող և 2006 թվականի՝ Իսրայել- Լիբանան հակամարտության մեջ Իսրայելի շահերի պաշտպան[17]։ 2008 թվականի հունիսին Արիզոնայի Հանրապետական կուսակցության սենատոր Ջոն Մաքքեյնի նախընտրական շտաբին նվիրաբերել է 2,300 դոլար[18]։ Չնայած տևական աջակցությանը, Սինիսը չքվեարկեց Հանրապետականների 2016 թվականի նախագահական թկնածու Դոնալդ Թրամփի օգտին, քանի որ վերջինս հարցականի տակ էր դնում Մաքքեյնի կարգավիճակը որպես հերոսի[19]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Վերնագիր Դեր Նշումներ
1978 Հարսանիք գլխավոր դեր
1988 Տնից մղոններ հեռու ռեժիսոր
1992 Մկների և մարդկանց մասին Ջորջ Միլթոն ռեժիսոր և պրոդյուսեր
Պարզ կեսգիշեր
Վկան շարքային զինվոր Կարճամետրաժ ֆիլմ
1993 Արջ Ջեքը Նորման Սթրիք
Դիմադրություն Ստյու Ռեդման
1994 Ֆորեսթ Գամփ Լեյտենանտ Դան Թեյլոր
1995 Ապոլլո 13 Կեն Մաթինգլի
Արագ և մահացած Մարշալ
1996 Ռանսոմ Խուզարկու Ջիմի Շեյքեր
Ալբինո Ալիգատոր Միլո
1998 Օձի աչքեր Հրամանատար Քևին Դուն
1999 Կանաչ մղոն Բարթ Համերսմիթ
Դա զայրույթ է Մորգան
2000 Բրունո Դինո Բաթագլիա
Առաքելություն դեպի Մարս Ջիմ Մաքքոնել
Ազարտ խաղեր Գաբրիել Մերքեր
2002 Խաբեբա Օլհամ Սփենսեր ռեժիսոր
Ջենթլմենների խաղ Ֆոսթեր Փիրս
Պատրաստված Դունկան Թիվի
2003 Վարկաբեկված հեղինակություն Նաթան Ցուկերման
Առաքելությունը տիեզերք Կապկոմ Կարճամետրաժ ֆիլմ
2004 Մոռացվածը դոկտոր Ջակ Մյունս
Մեծ ցատկ Ռեյ Րիչի
2005 Քայլելով լուսնի վրա Գեն Քերնան Ձայնային դերակատարում
2006 Որսաշրջան Շոու
2011 Պատվո թռիչքի պատմությունը Պատմողը Փաստագրական
Լան Դան Բենդը. Հանուն ընդհանուր բարիքի Անվանական դեր
2014 Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը Սմիթսոնյան պատմիչ Ձայնային դերակատարում
2016 Փառքից հեռու Ռազմական ձայն
2020 Օրինակելի Ջո բելը Հետարտադրություն
Ես դեռ հավատում եմ Թոմ Քամփ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 https://www.acmi.net.au/creators/78787
  4. «Gary Sinise». Biography. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. Eller, Claudia; King, Susan. "The 67th Academy Award Nominations: Bubba Gump Oscar Co." Los Angeles Times, February 15, 1995
  6. John O'Mahony (2000 թ․ հուլիսի 15). «The guts and the glory». The Guardian. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. «Gary Sinise Biography (1955–)». Filmreference.com. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 17-ին.
  8. The Film daily year book of motion pictures, Volume 47. J. W. Alicoate. 1965. էջ 324.
  9. Byrne, Bridget (2007 թ․ փետրվարի 7). «SouthCoastToday.com – Living – This 'CSI' has a New York state of mind – February 7, 2007». Archive.southcoasttoday.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  10. Petrelli, Gianni (2005 թ․ դեկտեմբերի 22). «Un attore ripacandidese» [An actor from Ripacandida]. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
  11. 2014 Alumni Directory
  12. «Gary Sinise: Ensemble Member Bio». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 3-ին.
  13. 13,0 13,1 critic, Richard Christiansen, Chief. «STEPPENWOLF'S ODD COUPLE». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. Gavin, Patrick. «Sinise on D.C.'s 'beautiful people'». POLITICO (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  15. «Gary Sinise In His Mission as The Messenger». Amici Journal. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 12-ին.
  16. «Actor Gary Sinise describes his road to the Catholic Church». Catholic News Service. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  17. "Nicole Kidman and 84 Others Stand United Against Terrorism Արխիվացված Սեպտեմբեր 7, 2014 Wayback Machine" Hollywood Grind. August 18, 2006
  18. «Gary Sinise's Federal Campaign Contribution Report». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  19. «Gary Sinise - Mr Trump, with all due respect, I fail to...». Facebook. 2015 թ․ հուլիսի 20. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարի Սինիս» հոդվածին։