Jump to content

Բեն Մեզրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն Մեզրիչ
Ben Mezrich
Ծնվել էփետրվարի 7, 1969(1969-02-07)[1][2] (55 տարեկան)
ԾննդավայրՓրինսթոն, Նյու Ջերսի, ԱՄՆ
Գրական անունHolden Scott
Մասնագիտությունգրող, վիպասան և հեղինակ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան և Princeton Day School?
Ժանրերnon-fiction literature genre?, վավերագրական գրականություն և նոնֆիքշն
Կայքbenmezrich.com

Բեն Մեզրիչ (անգլ.՝ Ben Mezrich, փետրվարի 7, 1969(1969-02-07)[1][2], Փրինսթոն, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի գրող և սցենարիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեն Մեզրիչը ծնվել է 1969 թ-ի փետրվարի 7-ին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Փրիստոն քաղաքում։ 1991 թվականին գերազանցությամբ ավարտել է Հարվարդի համալսարանը՝ մասնագիտանալով հասարակական գիտությունների ոլորտում։ Տասներկու գրքի հեղինակ, իր մի քանի ստեղծագործություններ հրատարակել է Հոլդեն Սքոթ կեղծանունով։

Ամուսնացած է, ներկայում բնակվում է Բոստոնում (Մասաչուսեթս, ԱՄՆ

2002 թվականին Մեզրիչը գրել է «Հարված խաղատանը։ Իրական պատմություն ՄՏԻ վեց ուսանողների մասին, որոնք Լաս Վեգասում հաղթել են միլիոնավոր դոլարներ» (անգլ.՝ Bringing Down the House: The Inside Story of Six Students who Took Vegas for Millions) գիրքն այն մասին, թե ինչպես են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողները բարձրագույն մաթեմատիկայի պրոֆեսոր Միքի Ռոսսի գլխավորությամբ մշակել է համադրություն բլեքջեք թղթախաղում հաղթելու համար և հաջողությամբ իրականացրել են այն Լաս Վեգասի խաղատանը։ 2008 թվականին գիրքն էկրանավորվել է Ռոբերտ Լուկետիչի կողմից, իսկ գլխավոր դերում հանդես է եկել Քևին Սփեյսին[3]։

2004 թվականին Մեզրիչը հրատարակել է «Այլանդակ ամերիկացիները» (անգլ.՝ Ugly Americans: The True Story of the Ivy League Cowboys Who Raided the Asian Markets for Millions) գիրքն ամերիկացի Ջոն Մալքոմի մասին, ով աշխատանք է ստացել Հոնկոնգում։ Սակայն գլխավոր հերոսին չի հաջողվում երկար ժամանակ զբաղվել բանկային ներդրումներով․ պարզվում է, որ ղեկավարը համագործակցում է մաֆիայի հետ։

2005 թվականին Մեզրիչը գրում է Busting Vegas-ը The MIT Whiz Kid Who Brought the Casinos to Their Knees գիրքը, որ պատմում մի ուսանողի մասին, որը ներգրավված էր բլեքջեքի թիմում, բայց օգտագործում էր ավելի առաջադեմ մեթոդներ, քան նկարագրված է «Հարված խաղատանը։ Իրական պատմություն ՄՏԻ վեց ուսանողների մասին, որոնք Լաս Վեգասում հաղթել են միլիոնավոր դոլարներ» գրքում։

2007 թվականին հրատարակվում է Մեզրիչի նոր վեպը՝ Rigged: The Story of an Ivy League Kid Who Changed the World of Oil, From Wall Street to Dubai: Սյուժեն կառուցված է ամերիկյան ծագմամբ իտալացի Ջոն Դ'Ագոստինոյի իրական պատմության վրա, որ ծնվել էր Բրուքլինում։ Այնուհետև երիտասարդն ընդունվել է Հարվարդի համալսարան, հետո աշխատել է Merc Exchange-ում։

2009 թվականի հուլիսին լույս է տեսնում Բեն Մեզրիչի՝ Ֆեյսբուքի հիմնադիրներ Մարկ Ցուկերբերգի և Էդուարդո Սավերինեի մասին պատմող նոր վեպը՝ «Ակամա միլիարդատերեր։ Ինչպես է ստեղծվել Ֆեյսբուքը․ պատմություն սեքսի, փողի, հանճարի ու դավաճանության մասին» (անգլ.՝ The Accidental Billionaires: The Founding Of Facebook, A Tale of Sex, Money, Genius, and Betrayal): Այս գիրքն ստեղծելու գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ Մեզրիչը պատահական էլեկտրոնային նամակ է ստացել Հարվարդի համալսարանի ավագ կուրսերի ուսանողից[4]։ Նամակում նշվում էր, թե կա Ֆեյսբուքի մեկ այլ հիմնադիր, որին ոչ ոք չգիտի։ Այսպիսով՝ Մեզրիչը ծանոթանում է Էդուարդո Սավերինի հետ, որ Մարկ Ցուկերբերգի հետ սովորել էր Հարվարդի համալսարանում։ Գրքի նյութերի մեծ մասի աղբյուրը եղել է Էդուարդո Սավերինը, ինչպես նաև Մեզրիչը պնդում է, որ գիրքը հիմնված է այլ մարդկանց հետ հարցազրույցների և տարբեր փաստաթղթերի վրա[5]։ Նա ուսումնասիրել է Քեմերոն և Թայլեր Ուինքլվոսների՝ Մարկ Ցուկերբերգի դեմ սկսած դատավարության հետ կապված դատական փաստաթղթերի հազարավոր էջեր (անգլ.՝ Cameron and Tyler Winklevoss), սակայն երբեք անձամբ չի խոսել Մարկ Ցուկերբերգի հետ[6]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bringing Down the House: The Inside Story of Six MIT Students Who Took Vegas for Millions (2002, ISBN 0-7432-4999-2)
  • Ugly Americans: The True Story of the Ivy League Cowboys Who Raided the Asian Markets for Millions (2004, ISBN 0-06-057500-X)
  • Busting Vega$: The MIT Whiz Kid Who Brought the Casinos to Their Knees (2005, ISBN 0-06-057512-3)
  • The Accidental Billionaires: The Founding of Facebook, A Tale of Sex, Money, Genius, and Betrayal (2009, ISBN 0-385-52937-6)
  • Sex on the Moon: The Amazing Story Behind the Most Audacious Heist in History (2011, ISBN 0-385-53392-6)

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բեն Մեզրիչը մի քանի տարի տեղեկատվություն է հավաքել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողների խմբի մասին՝ օգտագործելով քարտերի հաշվարկի կատարելագործված համակարգ։ Նա հանդիպել է թիմերի նախկին անդամների, գլխավոր հերոսի, խաղատան անվտանգության մասնագետների և բոլոր նրանց հետ, ովքեր ինչ-որ կապ են ունեցել այդ պատմության հետ[7]։
  • Summit Entertainment ստուդիան ձեռք է բերել Բեն Մեզրիչի Rigged վեպի էկրանավորման իրավունքը[8]։
  • Մեզրիչը եղել է «Փյունիկ» փակ ակումբի անդամ, ինչպես իր գրքի հերոս Էդուարդո Սավերինը[9]։
  • Մեզրիչը պնդում է, որ Ֆեյսբուքում գրանցվել իրեն համոզել է իր կինը․ Բենի հաշիվը սոցիալական ցանցում հայտնվել է Էդուարդո Սավերինի հետ նրա ծանոթությունից մի քանի շաբաթ առաջ[10]։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 NooSFere (ֆր.) — 1999.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. Бен Мезрич написал сценарий для фильма «Двадцать одно»
  4. Марк Цукерберг на мушке у писателей(չաշխատող հղում)
  5. Мезрич утверждает, что книга основана на интервью с другими людьми и на разных документах(չաշխատող հղում)
  6. Судебные иски с братьями Уинклвосс(չաշխատող հղում)
  7. «Бен Мезрич несколько лет собирал информацию о группе студентов MIT». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. Студия Summit Entertainment приобрела права на экранизацию романа Бена Мезрича Rigged
  9. Автор книжной версии изобретения «Фейсбука» Бен Мезрич — тоже выпускник Гарварда и член студенческого клуба «Феникс»
  10. Интервью для TimeOut, октябрь 2010

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]