Անդրե Մասոն
Անդրե Մասոն ֆր.՝ André Masson | |
---|---|
Կեղծանուն | Masson, Andre[1] |
Ծնվել է | հունվարի 4, 1896[2][3][4][…] |
Ծննդավայր | Balagny-sur-Thérain |
Վախճանվել է | հոկտեմբերի 28, 1987[2][3][4][…] (91 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, քանդակագործ, դիզայներ, գծանկարիչ և նկարազարդող |
Ոճ | սյուրռեալիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Q2997931? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գրահրատարակչության ազգային կոմիտե |
Զավակներ | Diego Masson? |
André Masson Վիքիպահեստում |
Անդրե Մասոն (ֆր.՝ André Masson, հունվարի 4, 1896[2][3][4][…], Balagny-sur-Thérain - հոկտեմբերի 28, 1987[2][3][4][…], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի գեղանկարիչ և գծանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծացել է Բելգիայում։ Բրյուսելի գեղարվեստի ակադեմիայում Կոնստանտ Մոնտալդայի ղեկավարությամբ տասնմեկամյա հասակում սկսել է ուսումնասիրել կերպարվեստը։ 1912 թվականին հաստատվել է Փարիզում և ծանոթացել Մաքս Ժակոբի հետ։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, 1917 թվականին ծանր վիրավորվել է և մի քանի ամիս անցկացրել հոսպիտալում, իսկ 1919 թվականին ազատվել է զինվորական ծառայությունից։ 1922 թվականին Մասոնը բնակություն է հաստատել Մոնպառնասում և որպես արվեստանոց վարձել է Բլյումե փողոցի վրա գտնվող փոքրիկ մի շինություն։ Միևնույն թվականին նրա աշխատանքներից են ձեռք բերել Գերտրուդ Սթայնը և Էռնեստ Հեմինգուեյը։ 1923 թվականին ծանոթացել է Խոան Միրոյի, Անտոնեն Արտոյի, Միշել Լեյրիսի հետ և մտել է սյուրռեալիստների խմբի մեջ (1929 թվականին խզել է հարաբերությունները Անդրե Բրետոնի հետ)։ Մասնակցել է առաջին սյուրռեալիստական ցուցահանդեսին, որը կայացել է Պիեր պատկերասրահում։ 1924 թվականին ընկերացել է Ժորժ Բատայի հետ, իսկ ավելի ուշ նկարազարդել է նրա գրքերը։ Համագործակցել է «Ացեֆալ» ամսագրի հետ և խորապես ըմբռնել է էրոսի և բռնության նրա փիլիսոփայությունը։ 1934-1936 թվականներին ապրել է Իսպանիայում, իսկ 1940-1945 թվականներին՝ ԱՄՆ-ում։
Մասոնի աշխատանքները պահվում են խոշոր թանգարաններում, այդ թվում Նյու Յորքի Սողոմոն Գուգենհայմի թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ աշխատանքները կատարված են կուբիզմի ոճով։ Առաջին անգամ որպես բեմանկարիչ հանդես է եկել 1933 թվականին Լ․ Ֆ․ Մյասինի «Նախանշան» բալետ-սիմֆոնիայի բեմադրությունում։ Մասոնը խորապես ազդել է ԱՄՆ-ում աբստրակտ էքսպրեսիոնիզմի կազմավորման վրա։ Ֆրանսիա վերադառանլուց հետո շարունակել է աշխատել թատրոնում և զբաղվել գրքերի նկարազարդմամբ։ 1964 թվականին նկարազարդել է Փարիզի Օդեոն թատրոնի առաստաղը։ 1954 թվականին դարձել է Ազգային գեղարվեստական մրցանակի դափնեկիր։ 1958 թվականին Ժան Գրեմիյոնի Անդրեին նվիրված «Անդրե Մասոնն ու չորս բանաստեղծությունները» վավերագրական ֆիլմում նկարիչը հանդես է եկել որպես կամեո։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիեգո Մասոն (ծնվել է 1935)՝ ավագ որդին, դիրիժոր։
- Լուի Մասոն՝ կրտսեր որդին, դերասան[6]։
- Լիլի Մասոն (ծնվել է 1920)՝ դուստրը, նկարչուհի։
Մասոնը իր և գեղանկարչության մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Entretiens avec Georges Charbonnier. Paris: Julliard, 1958.
- Les années surréalistes: Correspondance 1916—1942. Paris: La Manufacture, 1990.
- Le rebelle du surréalisme: écrits. Paris: Hermann, 1994.
- Отблески воспоминаний [об Антонене Арто]// Иностранная литература, 1997, № 4, с.235
- Müller-Yao M.H. Der Einfluß der Kunst der chinesischen Kalligraphie auf die westliche informelle Malerei. Bonn; Köln 1985.
- Ades D. André Masson. New York: Rizzoli, 1994.
- С. Зенкин. Конструирование пустоты: миф об Ацефале Արխիվացված 2020-02-05 Wayback Machine // Предельный Батай: Сб. статей. — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2006, с. 118—131
Նկարչի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Limbour G., Leiris M. André Masson et son univers. Lausanne: Les Trois collines, 1947.
- Limbour G. André Masson, dessins. Paris: Editions Braun, 1951.
- Passeron R. André Masson et les puissances de signe. Paris: Editions Denoël, 1975.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://mix-n-match.toolforge.org/#/entry/115955564
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 André Masson (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 Fichier des personnes décédées
- ↑ Luis Masson - IMDb(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «André Masson». Ballets Russes: The Art of Costume (անգլերեն). National Gallery of Australia. 2011 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
- Անդրե Մասոն(անգլ.)
- Աշխատանքները աշխարհի թանգարաններում
- on line գեղանկարչություն Արխիվացված 2008-06-23 Wayback Machine
- Կենսագրություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Մասոն» հոդվածին։ |
|
- Հունվարի 4 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Հոկտեմբերի 28 մահեր
- 1987 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի նկարիչներ
- Սյուրռեալիստներ
- Ֆրանսիացի քանդակագործներ
- Ֆրանսիացի դիզայներներ
- Ֆրանսիացի փորագրիչներ
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ