Անդաստակային վերլուծիչ
Անդաստակային վերլուծիչ, հավասարակշռության օրգան է, որը տեղակայված է ներքին ականջի լաբիրինթոսում։ Անդաստակային վերլուծիչը կամ անդաստակային ապարատը ապահովում է մարդու բնականոն քայլքը, վազքը, ինքնակարգավորությունը և բարդ շարժումների կատարումը։ Անդաստակային ապարատը կազմված է հեղուկով լցված երկու պարկերից և երեք խողովակներից։ Յուրաքանչյուր պարկիկում և խողովակում կան մազիկավոր բջիջներ, որոնք դասավորվում են հիմնային թաղանթի վրա և շրջապատված են հեղուկով, մյուս կողմից գտնվում է կրային քարեր կրող թաղանթը։ Գլխի կամ մարմնի դիրքի ցանկացած փոփոխության դեպքում խողովակների հեղղուկը, շարժվելով, սեղմում է օտոլիտները, դրանք, իրենց հերթին՝ մազիկավոր բջիջները, և ընկալիչները դրդրում են։ Այդ տեղեկատվությունը նյարդային ուղիներով հաղորդվում է գլխուղեղ։ Պարկիկներում տեղակայված ընկալիչներն ընկալում են ուղագիծ շարժումը, դրա արագացումը կամ դանդաղեցումը, ինչպես նաև ծանրության ուժի փոփոխությունները։ Խողովակների ընկալիչները զգայուն են մարմնի կամ գլուխը թեքելու և պտտվելու նկատմամբ։ Ընկալիչներից սկսվող զգայական նյարդաթելերը, միավորվելով, ձևավորում են անդաստակային նյարդը, որը ներքին ականջից դուրս է գալիս լսողական նյարդի հետ։ Մարմնի դիրքի մասին տեղեկատվությունն անդաստակային նյարդով հաղորդվում է գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի քունքային բիլթ։
Հավասարակշռության գերզգայությունը կամ հավասարակշռության օրգանի խանգարումները կարող են լինել բնածին, սակայն կարող են նաև տարբեր վարակիչ հիվանդությունների հետևանք լինել։ Վնասված անդաստակային ապարատով մարդիկ դժվարությամբ են կարողանում ինքնաթիռով կամ նավով երթևեկելը, նրանք կարող են իրենց վատ զգալ նույնիսկ մեենայով երթևեկելիս։ Անդաստակային կենտրոնները սերտորեն կապված են ուղեղիկի և ենթատեսաթմբի հետ, ինչի հետևանքով անդաստակային ապարատի խանգարումներով մարդկանց օրգանիզմում զարգանում են հիվանդգին երևույթներ․ գլխապտույտ, փսխում, ործկում և նույնիսկ ուշագնացություն։ Նման դեպքերում հարկավոր է դիմել բժշկի։
Ֆունկցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխի կամ մարմնի դիրքի յուրաքանչյուր փոփոխման դեպքում խողովակների հեղուկը շարժվելով սեղմում է կրաքարերը, որոնք այլ կերպ կոչվում են նաև օտոլիտներ։ Այս ֆունկցիայի արդյունքներ հաղորդվում են գլխուղեղին։ Մարմնի դիրքի մասին տեղեկատվությունն անդաստակային նյարդով հաղորդվում է գլխուղեղին, հիմնականում գլխուղեղի մեծ կիսագնդի կեղևի քունքային բաժնին։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատանի կենսաբան» գիրք, 2009 թ.
|