Jump to content

Որդի Աստված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստված հանգստանում է արարումից հետո։ Քրիստոսը պատկերված է որպես աշխարհի արարիչ։ Բյուզանդական խճանկար Սիցիլիայի Մոնրեալե քաղաքում

Որդի Աստված (անգլ.՝ God the Son, հուն․՝ Θεός ὁ υἱός, լատին․՝ Deus Filius), քրիստոնեական աստվածաբանության մեջ Սուրբ Երրորդության երկրորդ անձ[1]։ Եռամիասնության վարդապետությունը Հիսուսին ներկայացնում է որպես Աստծո մարմնացում, որն ունի մեկ էություն, սակայն երեք անձ՝ արտահայտված նաև Հայր Աստծով և Սուրբ Հոգով (Սուրբ Երրորդության առաջին և երրորդ անձինք)։

«Որդի Աստված» արտահայտությունն Աստվածաշնչում չի հանդիպում[2][3], այն հանդիպում է ավելի ուշ շրջանի քրիստոնեական աղբյուրներում[4]։ Դպիրների կողմից թույլ տրված սխալի պատճառով MS No.1985 միջնադարյան ձեռագրում Գաղտացիներ 2:20 տեքստում «Աստծո Որդին» դարձել է «Որդի Աստված»[5]։

Անգլերեն արտահայտությունը հաջորդել է լատիներեն կիրառությանը, ինչպես նշված է Հավատքի Աթանեսյան դավանանքում և վաղ շրջանի եկեղեցական այլ տեքստերում․ հունարեն «Որդի Աստված» հնչում է որպես ho Theos ho huios, որը տարբերվում է ὁ υἱός του Θεού «Աստծո Որդի» արտահայտությունից։ Լատիներեն «Որդի Աստված» արտահայտությունը հնչում է Deus Filius, որը նաև հանդիպում է Աթանեսյան դավանանքում[6]։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներեն deus filius արտահայտությունն օգտագործվել է հավատքի Աթանեսյան դավանաքում և այլ ձևակերպումներում, ինչպիսիք են՝ Deus Pater, Deus Filius, Deus Spiritus Sanctus: Et non tres Dii, sed unus est Deus[7]։

Արտահայտությունն օգտագործվել է Օգոստինոս Երանելու «Երրորդության մասին» աշխատության մեջ Հայր Աստծուն Որդու հնազանդությունը քննարկելու ժամանակ՝ deo patri deus filius obediens[8], ինչպես նաև Նոր Կտակարանի 90-րդ քարոզում։

Աուգսբուրգյան խոստովանությունն (1530) ընդունել է արտահայտությունը որպես Gott der Sohn[9]։

Կաթոլիկ հանրագիտարանի «Սուրբ Հոգի» հոդվածում բելգիացի քահանա Ժակ Ֆորգեթը (1910) գրել է, որ «ապոլոգիստների մեջ Աթենագորասը Սուրբ հոգին նշել է Հոր և Որդու հետ նույն հարթության վրա»։ «Ո՞վ չէր զարմանա», գրել է նա, «լսելով, որ մեզ աթեիստներ են անվանում, մեզ՝ ովքեր խոստովանում են Հայր Աստծուն, Որդուն Աստծուն ու Սուրբ Հոգուն, պահելով նրանց մեկ իշխանության, բայց հստակ հերթականության մեջ»[10]։


Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողովներ · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ  ·
Միաբնակներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
Պորտալ Քրիստոնեություն

Նոր Կտակարան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիտրաժային պատուհան Հիսուսի պատկերով Պետրոպավլովյան տաճարում, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

«Որդի Աստված» արտահայտությունն օգտագործվել է Հիսուսի մասին Մարկոսի ավետարանի 1:1 տեքստում և դրա 15-րդ գլխի 39 տեքստում։

Հովհաննես ավետարանիչի 1։1 «Սկզբում եղել է բառը» տողը հաճախ եռամիսնականների կողմից մեկնաբանվել է որպես Քրիստոսի նախագոյություն։

Քրիստոնյաները հավատում են, որ Հիսուսն Աստծո միածին Որդին է (Հովհաննես 3:16)[11]։ Նոր Կտակարանի կանոնական գրություններում նա ասել է․ «Համոզված կերպով ասում եմ ձեզ, նախքան Աբրահամի լինելը, ես ԵՄ» (Հովհաննես 8:58)[12], որը որոշ եռամիասնականներ համարում են հղում Մովսեսին, որը Հին Կտակարանում գործ է ունեցել նախածնյալ Աստծո հետ։ «Եվ Աստված ասաց Մովսեսին․ Ես այն եմ, ով կամ», ու նա ասել է․ «Ուրեմն դու պետք է ասես Իսրայելի որդիներին, որ Ես ԵՄ-ն է ինձ ուղարկել ձեզ մոտ» [[[Ելք|Ելոց գիրք]] 3:14][13]։

Հովհաննեսի 1։18 ձեռագիր տարբերակը (Θεὸν οὐδεὶς ἑώρακεν πώποτε· μονογενὴς Θεὸς ὁ ὢν εἰς τὸν κόλπον τοῦ Πατρὸς, ἐκεῖνος ἐξηγήσατο) հանգեցրել է Որդու վերաբերյալ թարգմանությունների, այդ թվում՝ «Աստված մեկ և միակ» (Նոր միջազգային տարբերակ, 1984)[14]։

Այս արտահայտության հետագա աստվածաբանական օգտագործումն արտացոլել է այն, ինչը դարձել է Հիսուսի աստվածությանը վերաբերվող Նոր Կտակարանի հղումների ստանդարտ մեկնաբանություն, սակայն նրա անձն առանձնացվել է Երրորդության մեկ այլ անձից, որը կոչվել է Հայր։ Որպես այդպիսին, կոչումն ավելի շատ կապված է Երրորդության վարդապետության մշակման հետ։ Եռամիսանականները հավատում են, որ Երրորդության վերաբերյալ հստակ հղում կա Մատթեոսի 28։19 հատվածում․ «Դրա համար գնա, աշակերտներ հավաքիր բոլոր ազգերից, մկրտիր նրանց Հոր, Որդու ու Սուրբ Հոգու անունով»։

Տարբեր տեսակետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռամիասնական և հակաեռամիասնական քրիստոնեական խմբեր չեն ընդունում Հիսուս Քրիստոսին «Որդի Աստված» հասկացությամբ նկարագրելը (ինչպես նաև «Սուրբ Հոգի Աստված»՝ Սուրբ Հոգու նկարագրության համար)։ Եհովայի վկաները մերժում են նաև «Երրորդություն» գաղափարը որպես արտաաստվածաշնչյան տերմին։ Հիսուսի աստվածայնությունը հաստատող հիսունականները, սակայն, առարկում են տերմինի դեմ որպես Գրությունների լեզվի չթույլատրված շրջումի, որտեղ նա 40 անգամ նկարագրվում է որպես «Աստծո Որդի»[15][16]։ Մեկ այլ ուղղություն՝ Քրիստոսի եկեղեցին, որն ընդունում է և՛ Քրիստոսի աստվածությունը, և՛ Երրորդության վարդապետությունը, նույնպես խուսափում է այս տերմինից, որովհետև նրանք կարևորում են «Աստվածաշնչյան իրերն աստվածաշնչյան անուններով անվանելն ու աստվածաշնչյան իրերի մասին աստվածաշնչյան ձևերով խոսելը»[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gilles Emery (2011). The Trinity: An Introduction to Catholic Doctrine on the Triune God. Catholic University of America Press. ISBN 978-0-8132-1864-9.
  2. Burnap, George Washington (1845). Expository lectures on the principal passages of the Scriptures which relate. Boston, Massachusetts: James Munroe and Company. էջ 19. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին. «There is no such phrase in the Bible, as 'God the Son,' or 'God the Holy Ghost.'»
  3. Rhodes, Ron (2001). The Challenge of the Cults and New Religions: The Essential Guide to Their History, Their Doctrine, and Our Response. Zondervan, Michigan: Zondervan. էջ 258. ISBN 0310232171. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին. «Oneness Pentecostals argue that Scripture never indicates that Jesus' sonship is an eternal sonship. The term 'eternal Son' is never found in the Bible. Nor is the term 'God the Son' in the Bible.»
  4. Hick, John (1993). The Metaphor of God Incarnate: Christology in a Pluralistic Age (2nd ed.). Louisville, Kentucky: Westminster John Knox Press. էջ 31. ISBN 0664230377. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին. «One notes that it does not aspire beyond the pre-trinitarian notion of 'Son of God' to the properly trinitarian idea of 'God the Son.'»
  5. Ehrman, Bart D. (1993). The Orthodox Corruption of Scripture: The Effect of Early Christological Controversies On The Text of The New Testament. New York, New York: Oxford University Press. էջ 86. ISBN 9780195102796. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին. «... by adding precisely the words that had earlier been omitted, tov viov, but in the wrong place, making the text now read 'faith in God the Son ...' neither of the other expressions ('God even Christ,' 'God the Son') occurs in this way in Paul.»
  6. Philip Schaff (1877b), The Creeds of Christendom.
  7. F. Donald Logan A history of the church in the Middle Ages Page 10 2002 "It was later to be summed up in the Athanasian Creed: Ita deus pater, deus filius, deus spiritus sanctus, Et tamen non tres dii, sed unus est deus. (Thus, God the Father, God the Son, God the Holy Spirit, Yet not three gods but one God."
  8. Luigi Gioia The theological epistemology of Augustine's De Trinitate 2008 "... the obedience of Christ on the cross is the obedience of God the Son to God the Father: 'what greater example of obedience' ... exemplum qui per inobedientiam perieramus quam deo patri deus filius obediens usque ad mortem crucis?"
  9. The Augsburg Confession: a commentary Leif Grane, John H. Rasmussen – 1987 "GT: "Dass Gott der Sohn sei Mensch worden, geborn aus der reinen Jungfrauen Maria" (that God the Son became man, born of the virgin Mary)."
  10. Jacques Forget (1910) in the Catholic Encyclopedia article "Holy Ghost"
  11. «John 3:16 | The New King James Version». Biblia. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  12. «John 8:58 | The New King James Version». Biblia. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  13. «Exodus 3:14 | The New King James Version». Biblia. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  14. «John 1:18 No one has ever seen God, but the one and only Son, who is himself God and is in closest relationship with the Father, has made him known». bible.cc.
  15. M. A., English Composition; B. S., English Literature. «Why Was Jesus Called the Son of God?». Learn Religions (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  16. «Jesus is the Son of God; not God the Son | BiblicalUnitarian.com» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  17. «New Philadelphia church of Christ». New Philadelphia church of Christ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]