Էնիգմա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էնիգմա ռազմական գաղտնագրման էլեկտրա-մեխանիկական մեքենան ստեղծվել է գերմանացի ինժեներ Արթուր Շերբյուսի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում։ Օգտագործելով Էնիգմա գաղտնագրման մեքենան՝ գերմանացիները բավականին հաջողություններ են ունեցել գաղտնագրման մեջ։ Բառացի թարգմանությամբ Էնիգմա նշանակում է «գլուխկոտրուկ» կամ «հանելուկ»։ Գաղտնագրման գաղափարը, որի հիման վրա կառուցված է Էնիգման, հայտնի է դեռ անտիկ ժամանակաշրջանից, երբ հայտնաբերված էր Կեսարի գաղտնագիրը։ 1930 թվականին գերմանացիներն սկսեցին աշխատել Էնիգմայի հատուկ մարտական տարբերակի վրա, որի արդյունքում բարդ մեքենան վերածվեց վտանգավոր զենքի։
Էնիգմայի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնիգմա մեխանիկական սարքը կազմված է.
- Մեքենագրական ստեղնաշարից (keyboard)
- Անիվների համակարգից (wheels)
- Լարերից և լամպերից (steckers and lamps)
Մեքենայի դիմային մասում՝ ստեղնաշարի ներքևում տեղադրված է կոմուտատիվ մասը։ Օգտագործման ժամանակ այն կարող է ունենալ 13 միացումներ։
Մեքենագրական ստեղնաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղնաշարը բաղկացած է 26 տառերից՝ անգլերեն այբուբենին համապատասխան։ Յուրաքանչյուր տառ կոդավորվում է յուրովի (նորովի), այսիքն նույն տեքստում օրինակ՝ U-ը տառը կարող է կոդավորվել տարբեր կերպ, որն էլ հանդիսանում է Էնիգմայի գլխավոր արժանիքը։
Անիվների համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիվների համակարգը բաղկացած է.
- Ստատորից (ETW)
- Անիվներից (ռոտորներից)
- Անդրադարձիչից (UKW)
- Պտուտակաձողից
Էնիգմայի անիվը (ռոտորը) կազմված է հետևյալ մասերից.
- Ելուստային օղակ
- Կոնտակտ
- Այբուբենի օղակ
- Կոնտակների օղակ
- Լարային միացումներ
- Գլխիկային կոնտակտ
- Զսպանակավոր օղակ
- Հավաքման ձող
- Միացման օղակ
- Ատամնանիվ
Անիվները ապահովում են 26*26*26=17576 միմյանցից տարբերվող վիճակներ։ Աջ ծայրային անիվը մեկ լրիվ պտույտ կատարելու դեպքում փոխանցում է պտույտը հաջորդ անիվին։ Տրամաբանական է, որ երկրորդ անիվը 26 քայլ կատարելուց հետո փոխանցում է պտույտը երրորդ անիվին։
Ռոտորը կարող է ընդունել 26 տարբերակերից յուրաքանչյուրը։ Այն կարելի է պտտել ձեռքով՝ օգտագործելով միացման օղակը, որը փակ վիճակում դորս է մնում ներքին մասից։
Աշխատանքի սկզբունքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնիգմայի գաղտնագրման մեխանիզմը ընդհանուր առմամբ իրենից ներկայացնում է կոմուտացիայի բարդ համակարգ, որը ապահովում է ժամանակի յուրաքանչյուր տվյալ պահին ստեղնաշարի ազդանշանի անցումը կոմուտացիոն պանելով։
Կոմուտացիոն պանելից ազդանշանն անցնում է ստատորի մուտքին, որը բաց է թողնում ազդանշանը առաջին անիվին։ Անիվներից յուրաքանչյուրը ունի 26 միացումներ յուրաքանչյուր կողմում։ Ազդանշանի անցման բնույթը 3 անգամ փոփոխություն է կրում, քանի որ նա անցնում է 3 անիվներով, որոնցից յուրաքանչյուրն էլեկտրական կապի մեջ է գտնվում կից անիվի հետ։ Այս 3 անիվներն անցնելուց հետո ազդանշանը հասնում է անդրադարձիչին։ Անդրադարձիչը ազդանշանը հետադարձ կապով և 3 անիվներով հասցնում է ստատորի ելքին և լամպային պանելին, որտեղ վառվում է գաղտնագրված տառին համապատասխանող լամպը։
Էնիգման գաղտնագրումը կատարում է հետևյալ կերպ՝ հոսանքը անցնում է անիվների խմբի միջով, այնուհետև ռեֆլակտրի՝ ադրադարձող սարքի միջով և վերադառնում դարձյալ անիվերով։ Ստեղնաշարի հերթական ստեղնը սեղմելուն զուգընթաց Էնիգմա մեքենայի երկորդ պանելի՝ լամպային պանելի վրա վառվում է 26 լամպերից միայ մեկը, որը ցույց է տալիս թե ինչպես է գաղտագրվել հերթական տառը։
Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին ռեժիսոր Մորտեն Տիլդումը նկարահանում է Իմիտացիայի խաղ ֆիլմը Ալան Թյուրինգի մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կոտրել էր Նացիստական Գերմանիայի Էնիգմայի ծածկագիրը և հետագայում ենթարկվել էր քրեական պատասխանատվության միասեռական լինելու պատճառով։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тайна проекта Ultra // OSP.ru, 2003-07-08
- Шифровальная машина Enigma онлайн
- Скачать визуально правдоподобный симулятор шифрмашины «Энигма» Արխիվացված 2014-12-08 Wayback Machine
- Без грифа секретно: Охота за «Энигмой» Արխիվացված 2013-04-27 Wayback Machine. Журнал "Братишка", Январь 2013 года.
- Enigma на http://www.cryptomuseum.com/