Ֆերենց Պուշկաշ
Ֆերենց Պուշկաշ հունգ.՝ Puskás Ferenc | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ֆերենց Պուրցելդ Բիրո | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Հունգարիա և Իսպանիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մականուն | Öcsi[1] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 1, 1927[2][3] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն[4] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 17, 2006[5][6][7][…] (79 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 170 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 72 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆերենց Պուշկաշ (հունգ.՝ Puskás Ferenc, իսկական անունը Ֆերենց Պուրցելդ Բիրո[8] (հունգ.՝ Purczeld Bíró Ferenc), ապրիլի 1, 1927[2][3], Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն[4] - նոյեմբերի 17, 2006[5][6][7][…], Բուդապեշտ, Հունգարիա), հունգար ֆուտբոլիստ, շատերի կողմից ճանաչված ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողներից[9][փա՞ստ]։ Խաղացել է «Ռեալ Մադրիդում» և Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։
World Soccer ամսագրի 20-րդ դարի 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում Ֆերենց Պուշկաշը 7-րդն է[10]։ Ֆերենց Պուշկաշը դեռ կենդանության օրոք ճանաչվել է բոլոր ժամանակների հունգարացի լավագույն ֆուտբոլիստը։ Նրա անունն է կրում մարզադաշտ Բուդապեշտում։ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն գոլի համար տրվող մրցանակը կրում է Ֆերենց Պուշկաշի անունը[11]։ 2013 թվականի ապրիլի Բուդապեշտում տեղադրվել է նրա հուշարձանը[12]։
Կարիերա
Ֆերենց Պուշկաշը «Կիշպեշտ» ֆուտբոլային ակումբի սան է․ նախկինում այդ ակումբում խաղացել է նրա հայրը[8]։
1943 թվականից նա խաղացել է «Կիշպեշտի» հիմնական կազմում, որը 1949 թվականին վերանվանվել է «Հոնվեդ»։ 1956 թվականի Հունգարական հեղափոխությունից հետո Ֆերենց Պուշկաշը տեղափոխվել է Իսպանիա։ Այնտեղ նա պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ, որի կազմում խաղացել է 1958 թվականից մինչև 1967 թվականը։ Նա ստացել է նաև Իսպանիայի քաղաքացիություն, ինչը նրան հնարավորություն է տվել հանդես գալ երկրի ազգային հավաքականում։ Հունգարիայի ու Իսպանիայի հավաքականներում Ֆերենց Պուշկաշն անցկացրել է 89 խաղ և խփել 84 գոլ, իսկ Հունգարիայի ու Իսպանիայի բարձրագույն լիգաներում՝ 534 խաղ և 512 գոլ[13]
1954 թվականի աշխարհի առաջնությունում Հունգարիայի հավաքականը հաջող է հանդես եկել։ Հունգարիայի հավաքականը, Հարավային Կորեայի հավաքականին հաղթելով 9:0, իսկ Արևմտյան Գերմանիայի հավաքականին՝ 8:3 հաշվով, հասել է եզրափակիչ, որտեղ խաղացել Գերմանիայի նույն թիմի դեմ, սակայն այս անգամ պարտվել է 2:3 հաշվով, իսկ Ֆերենց Պուշկաշը ողջ առաջնության ընթացքում խփել է չորս գոլ։ Հետագայում Ֆերենց Պուշկաշը հայրենի երկրի հավաքականի կազմում այլևս չի մասնակցել աշխարհի առաջնության։ Իսպանիա տեղափոխվելուց և այդ երկրի քաղաքացիություն ստանալուց հետո Ֆերենց Պուշկաշն Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել 1962 թվականի աշխարհի առաջնությանը։ Սակայն այդ առաջնությունում նա ոչ մի գոլ չի խփել։
1952 թվականի Օլիմպիական խաղերում Ֆերենց Պուշկաշը Հունգարիայի հավաքականի կազմում դարձել է չեմպիոն։ Նա հինգ անգամ դարձել է Հունգարիայի, հինգ անգամ՝ Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր (1959, 1960, 1966)։
Որպես մարզիչ՝ Ֆերենց Պուշկաշը 1971 թվականին «Պանատինաիկոսի» հետ մասնակցել է Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչին։ Նույն ակումբը նրա գլխավորությամբ դարձել է Հունաստանի չեմպիոն 1970 և 1972 թվականներին, իսկ 1979 թվականին Աթենքի ԱԵԿ ակումբը նվաճել է Հունաստանի գավաթը։ 1991 թվականին «Սաութ Մելբուրն Էլլաս» ակումբը Պուշկաշի գլխավորությամբ դարձել է Ավստրալիայի չեմպիոն։
1993 թվականին Ֆերենց Պուշկաշը վերադարձել է Հունգարիա և մի որոշ ժամանակ եղել է երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ 2002 թվականին՝ ֆուտբոլիստի կենդանության օրոք, Բուդապեշտի «Նեպշտադիոն» մարզադաշտը վերանվանվել է նրա պատվին։
Ֆերենց Պուշկաշը մահացել է 2006 թվականի նոյեմբերի 17-ին Բուդապեշտում թոքաբորբյից՝ վեց տարի Ալցհայմերի հիվանդությամբ տառապելուց հետո։ Թաղված է Բուդապեշտի Սուրբ Իտվանի վանքում։
ՖԻՖԱ-ի կողմից Ֆերենց Պուշկաշը հայտարարվել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։ 2009 թվականի հոկտեմբերին ՖԻՖԱ-ն սահմանել է Ֆերենց Պուշկաշի անվան ամենամյա մրցանակ, որ շնորհվում է ամենագեղեցիկ գոլի հեղինակին[14]։
Ձեռքբերումներ
Թիմային
- Հունգարիայի չեմպիոն (5) - 1949/50, 1950, 1952, 1954, 1955
- Ընդհանուր՝ 5 տիտղոս
- Իսպանիայի չեմպիոն (5) - 1960/61, 1961/62, 1962/63, 1963/64, 1964/65
- Իսպանիայի գավաթակիր - 1961/62
- Եվրոպայի չեմպիոնների գավաթի դափնեկիր (3) - 1958/59, 1959/60, 1965/66
- Միջմայրցամաքային գավաթի դափնեկիր - 1960
- Ընդհանուր՝ 10 տիտղոս
- Օլիմպիական չեմպիոն - 1952
- Աշխարհի փոխչեմպիեն - 1954
- Բալկանների ու Կենտրոնական Եվրոպայի առաջնության չեմպիոն - 1947
- Կենտրոնական Եվրոպայի գավաթակիր - 1953
- Ընդհանուր՝ 3 տիտղոս
Անհատական
- 20-րդ դարի հունգարացի լավագույն ֆուտբոլիստ
- Հունգարական լիգայի լավագույն ռմբարկու (4) - 1948, 1949/50, 1950, 1953
- Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու (4) - 1960, 1961, 1963, 1964
- Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու (3) - 1960, 1962, 1964
- Բալկանների ու Կենտրոնական Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու - 1948[15]
- Կենտրոնական Եվրոպայի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու - 1953
- Լավագույն ռմբարկու Հունգարիայի հավաքականի պատմության մեջ - 84 գոլ
- Լավագույն ռմբարկու «Հոնվեդի» պատմության մեջ - 378 գոլ
- «Հոնվեդի» ռեկորդակիր մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով - 50 գոլ
- Ընդգրկված է ՖԻՖԱ 100-ում
Որպես մարզիչ
- Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 1971
- Հունաստանի չեմպիոն - 1970, 1971
- Հունաստանի գավաթակիր - 1979
- Պարագվայի չեմպիոն - 1986
- Ավստրալիայի չեմպիոն - 1991
Ելույթների վիճակագրություն
Կարիերայի վիճակագրություն
Թիմ | Տարի | Պաշտոնական խաղեր |
Ոչ պաշտոնական խաղեր |
Ընդհանուր | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Կիշպեշտ B | 1943 | 3 | 4 | 0 | 0 | 3 | 4 |
Հոնվեդ | 1943-1957 | 371 | 378 | 92+ | 118+ | 463+ | 496+ |
Ռեալ Մադրիդ | 1958-1969 | 262 | 240 | 112 | 89 | 374 | 329 |
Հունգարիա | 1945-1956 | 85 | 84 | 83+ | 176+ | 168+ | 260+ |
Հունգարիա (Ունիվերսիադա) | 1949-1951 | 5 | 8 | 0 | 0 | 5 | 8 |
Իսպանիա | 1961-1962 | 4 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
Բոդապեշտի հավաքական | 1945-1956 | 18 | 15 | 0 | 0 | 18 | 15 |
Այլ հավաքականներ | 1949-1956 | 6 | 12 | 0 | 0 | 6 | 12 |
Ֆերենցվարոշ | 1947 | - | - | 9 | 7 | 9 | 7 |
Էսպանյոլ | 1958 | - | - | ? | ? | ? | ? |
Ատլետիկո Մադրիդ | 1959 | - | - | 1 | 2 | 1 | 2 |
Բարսելոնա | 1961 | - | - | 1 | 0 | 1 | 0 |
Սաութ Լիվերպուլ | 1967 | - | - | 1 | 0 | 1 | 0 |
Այլ[16] | 1956-1981 | - | - | 4+ | 6+ | 4+ | 6+ |
Ընդհանուր կարիերայում | 754 | 741 | 303+ | 398+ | 1057+ | 1139+ |
Ակումբային կարիերա
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա[17] | Գավաթներ[18] | Չեմպիոնների գավաթ |
Այլ[19] | Ընդհանուր | Ընկերական խաղեր |
Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
→ Կիշպեշտ B | 1943/44 | 3 | 4 | - | - | - | - | - | - | 3 | 4 | 0 | 0 | 3 | 4 |
Ընդհանուր | 3 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 4 | 0 | 0 | 3 | 4 | |
Հոնվեդ | 1943/44 | 18 | 7 | 1 | 0 | - | - | - | - | 19 | 7 | 1+ | ? | 20+ | 7+ |
1944/45 | 4 | 3 | - | - | - | - | - | - | 4 | 3 | 3 | 0 | 7 | 3 | |
1944 | 9 | 4 | - | - | - | - | - | - | 9 | 4 | 0 | 0 | 9 | 4 | |
1945 | 20 | 10 | - | - | - | - | - | - | 20 | 10 | 2+ | 3+ | 22+ | 13+ | |
1945/46 | 34 | 35 | - | - | - | - | - | - | 34 | 35 | 5 | 17 | 39 | 52 | |
1946/47 | 30 | 32 | - | - | - | - | - | - | 30 | 32 | 4+ | 6+ | 34+ | 38+ | |
1947/48 | 32 | 50 | - | - | - | - | - | - | 32 | 50 | 4+ | 5+ | 36+ | 55+ | |
1948/49 | 30 | 46 | - | - | - | - | - | - | 30 | 46 | 1+ | 2+ | 31+ | 48+ | |
1949/50 | 30 | 31 | - | - | - | - | - | - | 30 | 31 | 3+ | 5+ | 33+ | 36+ | |
1950 | 15 | 25 | - | - | - | - | - | - | 15 | 25 | 8 | 15 | 23 | 40 | |
1951 | 21 | 21 | 1 | 1 | - | - | - | - | 22 | 22 | 9 | 7 | 31 | 29 | |
1952 | 26 | 22 | 3 | 12 | - | - | - | - | 29 | 34 | 6 | 9 | 35 | 43 | |
1953 | 26 | 27 | - | - | - | - | - | - | 26 | 27 | 4 | 8 | 30 | 35 | |
1954 | 20 | 21 | 6 | 4 | - | - | - | - | 26 | 25 | 9 | 12 | 35 | 37 | |
1955 | 26 | 18 | 0 | 0 | - | - | 4 | 3 | 30 | 21 | 5 | 2 | 35 | 23 | |
1956 | 13 | 5 | 0 | 0 | 2 | 1 | - | - | 15 | 6 | 21+ | 16+ | 36+ | 22+ | |
1957 | 0 | 0 | - | - | - | - | - | - | 0 | 0 | 7 | 11 | 7 | 11 | |
Ընդհանուր | 354 | 357 | 11 | 17 | 2 | 1 | 4 | 3 | 371 | 378 | 92+ | 118+ | 463+ | 496+ | |
Ռեալ Մադրիդ | 1958/59 | 24 | 21 | 5 | 2 | 5 | 2 | - | - | 33 | 25 | 11 | 10 | 45 | 35 |
1959/60 | 24 | 25 | 5 | 9 | 7 | 12 | - | - | 36 | 46 | 14 | 13 | 50 | 59 | |
1960/61 | 28 | 27 | 9 | 14 | 2 | 0 | 2 | 2 | 41 | 43 | 19 | 17 | 60 | 60 | |
1961/62 | 23 | 20 | 8 | 13 | 9 | 7 | - | - | 40 | 40 | 9 | 12 | 49 | 52 | |
1962/63 | 30 | 26 | 7 | 5 | 2 | 0 | - | - | 39 | 31 | 12 | 12 | 51 | 43 | |
1963/64 | 25 | 21 | 0 | 0 | 8 | 7 | - | - | 33 | 28 | 9 | 4 | 42 | 32 | |
1964/65 | 18 | 11 | 4 | 4 | 3 | 2 | - | - | 25 | 17 | 10 | 8 | 35 | 25 | |
1965/66 | 8 | 4 | 3 | 1 | 3 | 5 | - | - | 14 | 10 | 15 | 5 | 29 | 15 | |
1966/67 | - | - | - | - | - | - | - | - | 0 | 0 | 12 | 8 | 12 | 8 | |
1967/68 | - | - | - | - | - | - | - | - | 0 | 0 | - | - | 0 | 0 | |
1968/69 | - | - | - | - | - | - | - | - | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | |
Ընդհանուր | 180 | 155 | 41 | 48 | 39 | 35 | 2 | 2 | 262 | 240 | 112 | 89 | 374 | 329 | |
Ընդհանուր կարիերայում | 537 | 516 | 52 | 65 | 41 | 36 | 6 | 5 | 636 | 622 | 204+ | 207+ | 840+ | 829+ |
Ծանոթագրություններ
- ↑ Olympedia — 2006.
- ↑ 2,0 2,1 https://scottishfootballmuseum.org.uk/ferenc-puskas-nobodys-fool/
- ↑ 3,0 3,1 https://web.archive.org/web/20070714170916/http://www.nsport.hu/cikk.php?cikk=127775
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/2006/11/18/sports/soccer/18puskas.html
- ↑ 6,0 6,1 6,2 Augustyn A. Encyclopædia Britannica
- ↑ 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 8,0 8,1 «Հունգարական ֆուտբոլի ցավը և հպարտությունը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ World Soccer Players of the Century
- ↑ ФИФА назвала претендентов на приз имени Пушкаша
- ↑ Памятник футболисту Ференцу Пушкашу установлен в Будапеште
- ↑ 354 խաղ և 357 գոլ Բուդապեշտի «Հոնվեդի» կազմում (RSSSF.com) և 180 խաղ ու 155 գոլ «Ռեալ Մադրիդի» կազմում (Ակումբի վիճակագրությունը Արխիվացված 2020-07-26 Wayback Machine)։ Սակայն IFFHS.de կայքի տվյալների համաձայն՝ Պուշկաշը երկու ակումբներում անցկացրել է 533 խաղ և խփել 511 գոլ։
- ↑ «За самый красивый гол будут присуждать приз Ференца Пушкаша». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Առաջնությունն ընդհատվել է 16 խաղ անցկացվելուց հետո։
- ↑ Ոչ պաշտոնական հավաքականներ, հավաքական թիմեր։
- ↑ Ներառյալ 1944/45 և 1956 ընդհատված առաջնությունների, ինչպես նաև 1944 թվականին աշնանային ոչ պաշտոնական առաջնության խաղերը։ Հաշվի չի առնվել 44-րդ րոպեին ընդհատված և 1944 թվականի հոկտեմբերի 15-ին կրկին անցկացված հանդիպումը «Զուգլո» ակումբի դեմ, որում Ֆերենց Պուշկաշը խփել է մեկ գոլ։
- ↑ Հունգարիայի գավաթ, Իսպանիայի գավաթ։
- ↑ Միտրոպայի գավաթ, Միջմայրցամաքային գավաթ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերենց Պուշկաշ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 1 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 17 մահեր
- 2006 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- ՖԻՖԱ 100
- Էսպանյոլի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Հունգարացի մարզական գործիչներ
- Հունգարացի ֆուտբոլիստներ
- Հունգարիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով