Ռուբեն Հովնաթանյան
Ռուբեն Հովնաթանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1940 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 5, 1999 (59 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1964) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ռուբեն Հայկազի Հովնաթանյան (հունվարի 1, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 5, 1999, Երևան, Հայաստան), հայ նկարիչ։
Կենսագրություն
1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ուսանողական տարիներից մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների, ավելի ուշ՝ միջազգային ցուցահանդեսների՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ռուսաստանում[1][2]։ Ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3], Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։
Ստեղծագործական ուղի
1970-1982 թվականներին Հ. Հակոբյանի, Մ. Գյուրջյանի, Գ. Սմբատյանի և այլոց հետ աշխատել է խճանկարային մոնումենտալ կոմպոզիցիաների վրա՝ Ջերմուկում, Ստեփանավանում, Գյումրիում, Սևանում[4] 1992 թվականից ստեղծագործություններում հայտնվում են աստվածաշնչյան սյուժեներ՝ «Խորհրդավոր ընթրիք», «Ողբ առ Քրիստոս» «Ավետում» և այլն։ Ստեղծագործել է թեմատիկ հորինվածքի, դիմանկարի և բնանկարի ժանրերում։
- «Պատուհան», 1965-1979 թվականներ, շարք
- «Կեսօր», 1973 թվական
1988 թվականի երկրաշարժից հետո ստեղծել է հետևյալ կտավները՝
- «Ողբ», 1992 թվական
- «Խորհրդավոր ընթրիք», 1995 թվական
- «Ավետում», 1997 թվական
Հովնաթանյանի կերպարները բնորոշվում են մաքրության, արթնացումի, ցայգալույսի փոխհարաբերությամբ.
- «Հարդարվելիս», շարք, 1980-1989 թվականներ
Անհատական ցուցահանդեսներ
1997 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Լոս Անջելեսում։
Պարգևներ
1976 թվականին պարգևատրվել է ՀԼԿԵՄ պետական մրցանակով՝ «Հավերժական միություն», «Իմ քաղաքի շինարարները», «Կոլեգաներ», «Հաղթանակի օրը» աշխատանքների համար։
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Ռուբեն Հովնաթանյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
- ↑ Ռուբեն Հովնաթանյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում
- ↑ «Ռուբեն Հովնաթանյանի կենսագրությունը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.