Jump to content

Մագնուս III Բոկոտն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Մագնուս III Բոկոտն
Magnús III berfœtt
Նորվեգիայի թագավոր
Սեպտեմբերի 22 1093 - Օգոստոսի 23 1103
Նախորդող Օլաֆ III Լռակյաց
Հաջորդող Էիսթեին I Մագնուսոն, Սիգուրդ I Խաչակիր, Օլաֆ Մագնուսոն
 
Մասնագիտություն՝ միապետ
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր 1073
Ծննդավայր Նորվեգիա
Վախճանի օր Օգոստոսի 23 1103
Վախճանի վայր Դաուն, Օլսթեր
Թաղված Դաունպատրիկ
Դինաստիա Հորվագերներ
Հարալդ I Գեղավարսի տոհմ
Քաղաքացիություն Նորվեգիա
Հայր Օլաֆ III Լռակյաց
Մայր Թորա Յոնսդոթեր
Ամուսին Մարգարետա Ֆրեդկուլա
Զավակներ էյսթեյն 1-ին Մագնուսոն, Սիգուրդ 1-ին, Օլաֆ Մագնուսոն, Տորա Մագնուսդոտեր, Սիգուրդ Սլեմբե, Հարալդ IV և Ragnild Magnusdotter?

Մագնուս III Բոկոտն, կամ Ոտաբոբիկ (հին սկանդ.՝ Magnús berfœtt, 1073[1][2], Նորվեգիա - օգոստոսի 24, 1103(1103-08-24), River Quoile, Միացյալ Թագավորություն), Նորվեգիայի թագավոր 1093—1103 թվականներին, Օլաֆ III Լռակյացի և հարճ Տորի որդին։ Մագնուս III թագավորի գահակալությունը վիկինգների ագրեսիվ քաղաքականության վերադարձի փորձ էր ուղղված Իռլանդական ծովից մինչև Բրիտանական կղզիների հյուսիսը նորվեգական կայսրության ստեղծմանը։ Մագնուսի մահից հետո իր ստեղծած կայսրությունը փլուզվեց։ Գոյություն ունի Մագնուս III թագավորի անվան մի քանի վարկած։ Ամենատարածվածն ու հավաստին այն է, որ նա հակում ուներ Շոտլանդական լեռներում բնակվող գալերի հագուստ հագնել, այդ թվում՝ քիլթ։

Կենսագրություն

Նորվեգիայի թագավոր

Ապստամբների մահապատժի ենթարկելու տեսարանը:

1093 թվականին, Օլաֆ III Լռակյացի մահից հետո, Մագնուսը թագադրվում է որպես Նորվեգիայի թագավոր։ Սակայն Օպլանդի բնակիչները հավաքի ժամանակ թագավոր են կարգում Մագնուս II Հարալդսոնի որդի Հակոն I Տորիրի Դաստիարակին։

Այնուհետ Հակոնը մեկնում է մայրաքաղաք Թրոնհեյմ, որպեսզի Մագնուս III թագավորի հետ կիսի երկիրը, ինչպես արել են իրենց հայրերը։ Նրա այդ պահանջը արդարացվում է։ Դառնալով կոնունգ՝ Հակոնը հավաքում է աշխարհազոր, չեղյալ է հայտարարում որոշ հարկատեսակներ և օրենսադրական բարեփոխումներ է իրականացնում, ինչով արժանանում է բոնդերի համակրանքին։ Հակոնի արարքները բացասաբար են ընդունվում Մարկուս III-ի կողմից, և եղբայրների մոտ հակամարտություն է առաջանում։

1093 թվականի վերջին Հակոնն ու Մագնուսը սկսում են պատրաստվել իրար դեմ պատերազմի և զորք են հավաքում։ Սակայն 1094 թվականին Հակոնը անսպասելիորեն մահանում է, բայց իր կողմնակիցները զենքերը վայր չեն դնում։ Հակոնի կողմնակիցները Հյուսիսային Նորվեգիայում ջախջախում են աշխարհազորին, սակայն հետագայում Մագնուս III-ը արագորեն կարողանում է ընկճել ապստամբությունը։ Յարլ Տորիրը և այլ ապստամբներ կախաղան են բարձրացվում։

Մագնուս III-ը սկսեց ղեկավարել երկիրը միայնակ. Նա հաստատեց խաղաղություն և երկիրը մաքրեց վիկինգներից ու հանցագործներից։ Նա նպատակասլաց էր, մարտական և ամեն ինչում նմանվում էր իր պապ Հարալդ Խստագույնին։ (Սնորի Ստուրլուսոն, «Կլոր Երկիր» սագա Մագնուս Բոկոտնի մասին)[3]։

Սկանդինավիայի պատերազմ (1094—1100)

Մագնուս III թագավորի բանակը

Նորվեգիայում հաստատելով իր գերիշխանությունը՝ Մագնուս III թագավորը սկսեց իրականացնել ագրեսիվ քաղաքականություն հարևան երկրների՝ Դանիայի և Շվեդիայի նկատմամբ։ Հակամարտության պատճառ է հանդիսանում Գյոտա-Էլվ գետի ափամերձ սահմանային տարածքները, որտեղով այդ ժամանակ անցնում էր սկանդինավյան թագավորությունների սահմանները։ 1094 թվականին Մագնուսը արշավանք է իրականացնում դեպի դանիական Հալանդ շրջան (ներկայումս հանդիսանում է Շվեդիայի մաս), որտեղ մեծ հաջողություններ է ունենում։ 1095 թվականին մեծ զորքով Մագնուս III իրականացնում է արշավանք դեպի շվեդական Վեստերգյոտլանդ և ստիպում տեղի բնակչությանը հայտնել իրենց հավատարմությունը իրեն։

Վենեռն լճի հարավային մասում գտնվող Կոլանդսյոյ կղզում կառուցվում է փայտյա զինվորական հենակետ, որտեղ տեղակայվում է կայազոր։ Արդեն հաջորդ տարի Շվեդիայի Ինգե I թագավորը գրոհով վերցնում է ամրությունը և վերականգնում իր գերիշխանությունը Արևմտյան Գյոյթալանդում։ 1097 թվականին Մագնուսը կրկին իրականացնում է արշավանք դեպի Շվեդիա, բայց պարտություն է կրում Ինգե I-ից Ֆոկսերենի ճակատամարտում։

Վերջապես 1099 թվականին Գյոթե-Էլվ գետի ափին հանդիպում են երեք թագավորները Նորվեգիայի թագավոր Մագնուս III Բոկոտնը, Շվեդիայի թագավոր Իգնե I Մեծը և Դանիայի թագավոր Էրիկ I Բարին։ Կողմերը կնքում են սահմանների անձեռմխելիության սկզբունքի առաջնահերթությամբ հաշտության պայմանագիր։ Որպես պայմանագրի ամրապնդում՝ Մագնուսը ամուսանանում է Իգնեի դստեր հետ, ով ստացավ Մարգագետ Ֆրեդկուլյա անվանումը («Խաղաղության կին»)։

Դեպի Բրիտանական կղզիներ առաջին արշավանք (1098—1099)

Մագնուսի հաջորդ նախաձեռնությունը դարձավ Անգլիա ներխուժումը։ Անցել էր շուրջ 30 տարի Ստամֆորդ-Բրիդջի ճակատամարտում Հարալդ III Խստագույն թագավորի մահից, բայց Անգլիան դեռևս գրավում էր վիկինգների ժառանգներին՝ ցանկանալով կրկնել 800—860 թվականների արշավանքները։ Այդ ժամանակներից հետո Անգլիան դարձել էր հզոր թագավորություն։ Այդ իսկ պատճառով Մագնուսը որպես թիրախ ընտրում է Անգլիայի սկանդինավյան խիտ բնակչություն ունեցող շրջանները։

Ստեղծված իրավիճակը նպաստավոր էր Մագնուսի արշավանքների համար։ Օրկնեյան կղզիներում յարլ Պաուլի և Էրլենդի միջև առաջացել էր իշխանության համար հակամարտություն, Շոտլանդիայում քաղաքացիական պատերազմ էր Դոնալդ III և նրա եղբորորդի Էդգարի միջև, Իռլանդիայում նորվեգացի բնակչության և տեղաբնիկ կելտերի միջև հակամարտություն էր, թագավոր Գոդրետ Կրովանի մահից հետո Մենի թագավորությունը փլուզման շեմին էր, իսկ Ուելսի թագավոր Գրիֆդ ապ Կինանը ապստամբել էր նորմաններ դեմ։ Այսպիսի իրավիճակում Մագնուսի հզոր նավատորմի և բանակի հայտնվելը դատապարտված էր հաջողության հասնելու։

Օրկնեսյան և Հեբրիդյան կղզիներ ներխուժում

Սկանդինավյան շախմատային ֆիգուրներ, որոնք հայտնաբերվել են շոտլանդական Լյուիս կղզում:
Ռոտսեյ ամրոցը Բյուտ կղզում

Օրկնեսյան կղզիները դեռևս Նորվեգիայի առաջին թագավոր Հարալդ I Գեղավարսի ժամանակներից գտնվում էին նորվեգական թագի ենթակայության ներքո։ Սակայն Օլաֆ Լռակյացի իշխանության ժամանակ կղզիների նկատմամբ նորվեգական իշխանությունը հասավ նվազագույնի։ 1098 թվականի ժամանելով Օրկենեսյան կղզիներ՝ Մագնուս III թագավորը ձերբակալում է յարլերին և ուղարկում Նորվեգիա բանտարկության։ Տեղի բնակչությանը ստիպելով հավատարմություն ցուցաբերել իր որդի Սիգուրդին՝ Մագնուսը ուղևորվում է Հեբրիդյան կղզիներ։ Տեղի բնակչությանը թալանելոււց հետո՝ Մագնուսը կղզիները միացնում է իր թագավորությանը։ Բացի այդ Մագնուսը նվաճում է Իռլանդիայի և Շոտլանդիայի ափերը։

Այոն կղզում գտնվող սուրբ Կոլումբի վանքը նույնպես ներառվում է Մագնուսի իշխանության ներքո։ Թագավորը այնտեղ տեղակայում է իր կայազորը։

Մեն կղզու գրավում

Պիլ ամրոց

Մագնուսի հաջորդ թիրախը հանդիսանում է Մեն կղզին։ Մագնուսի այցը կղզի դադարեցնում է կղզու քաղաքացիական պատերազմը։ Ձերբակալելով Գոդրեդ Կրովանի որդիներ Օլաֆին և Լեգմանին՝ Մագնուսը տեղի բնակչությանը ստիպում է հավատարմության երդում տալ իրեն։ Կղզին դառնում է Մագնուսի հետագա արշավանքների գլխավոր հենակետը։ Այստեղ Մագնուսը կառուցում է մի քանի ամրոցներ, որոնք ընդհուպ մինչև 13-րդ դարը ծառայում են որպես Մենի ղեկավարների նստավայր։

Ներխուժումը Ուելս

Գտնվելով Մեն կղզում՝ Մագնուսը ներքաշվում է վալոնցիների կռիվին։ Վալոնցիները իրենց առաջնորդ Գրիֆիդի գլխավորությամբ պայքարում էին նորմանդացիների դեմ։ 1098 թվականին անգլոնորմանդյան զորքերը, հետապնդելով վալոնցիներին, անսպասելիորեն հարձակման են ենթարկվում նորվեգական նավատորմի կողմից։ Այդ կռվում անգլիացիները ջախջախվում են, սիկ նրանց զորքի առաջնորդ Գուգո դե Մոնտգոմերին սպանվում։ Համաձայն սկանդինավյան սագաների և ուելսյան ժամանակագրության՝ Մարկուսը անձամբ է նետահարել Մոնտգոմերիին։ Այդ ճակատամարտի արդյունքը եղավ այն, որ վերականգնվեց Գվինեդայի թագավորությունը, իսկ Մագնուսը գրավեց Անգլսի կղզին։ Այն համարվում էր նրա թագավորության ամենահարավային տարածքը[3]։ Բրիտանական պատմիչները ենթադրում են, որ Գրիֆիսը, ունենալով սկանդինավյան ծագում, հավատարմության երդում էր տվել Մագնուսին։

Շոտլանդիա ներխուժում

Մագնուսը իր թագավորությանն է միացնում Կինտաիրը

Անգլիացիների հետ ճակատամարտից հետո Մագնուսը ուղևորվում է Շոտլանդիա։ 1098 թվականին իր քեռուց Շոտլանդիայի թագը խլած Է Էդգար թագավորը պատրաստ չէր նորվեգական հզոր զորքի ներխուժմանը։ Կողմերը բանակցությունների մեջ են մտնում, որի ավարտին կնքում են խաղաղության պայմանագիր։ Այդ պայմանագրով Մագնուսին էին փոխանցվում Շոտլանդիայի արևմուտքում գտնվող բոլոր այն կղզիները, որոնց և մայրցամաքային Շոտլանդիայի միջի ընկած հատվածոով կանցներ առագաստը բացած նավ։ Այսպիսով Մագնուսի մարդիկ անցան բոլոր կղզիների և մայրցամաքի միջով և միացրեցին Նորվեգիայի թագավորությանը[3]։ Բացի այդ Մագնուսին էր անցնում Կոնտաիր քաղաքը։

Հեբրիդյան կղզիներում ձմեռելուց հետո Մագնուս III թագավորը վերադառնում է Նորվեգիա։ Գրավված տարածքներում իշխում է իր ոորդի Սիգուրդը, որին Մագնուսը մեկնելուց առաջ ամուսնացնում է Բիդումինի հետ, ով հանդիսանում էր Մանստերի և Լենստերի թագավոր Ուա Բրիաինի դուստրը։

Բրիտանական կղզիների երկրորդ արշավանք (1102—1103)

Իռլանդիայի թագավորությունը 11-րդ դարում
Մագնուս III թագավորի արձանը Կրեիգովանում

Նորվեգիայում երկրի ներքին խնդիրները կարգավորելուց հետո Մագնուսը սկսում է նոր արշավանքներին պատրաստվել։ Նրա թիրախը Իռլանդիան էր։ Իռլանդիայի բարձրագույն թագավոր Ուա Բրիայնի մահից հետո նոր թագավոր չէր ընտրվել։ Երկրում սկսվեց թագավորի որդիների միջև իշխանական պայքար։ Այդ իրավիճակում Մագունսը հեշտորեն գրավում է Դուբլինը և Միդ թագավորությունը։ Հաջորդ տարի գրավում է Օլստերը։ Սակայն Նորվեգիա վերադառնալուց որոշ ժամանակ առաջ Մագնուսը իր թիկնազորի հետ հայտնվում է ծուղակում և սպանվում։ Իմանալով հոր մահվան մասին՝ Սիգորդը, իշխում էր Մեն կղզում, անմիջապես մեկնում է Նորվեգիա, որպեսզի ներկայացնի իր թեկնածությունը նորվեգական գահին։

Ամուսնություն և երեխաներ

  • Կինը ՝ Մարգարետ Ինգիդոթեր (?-1130), Շվեդիայի Ինգի I Մեծ թագավորի դուստր, Նորվեգիայի թագուհի (1100—1103): Մագնուս III թագավորի մահից հետո ամուսնացել է Դանիայի Նիլս թագավորի հետ, Դանիայի թագավոր (1105—1130): Վերջին ամուսնությունից չի ունեցել երեխաներ։
  • Երեխաներ։
    • անհայտ հարճից ունեցած որդի։
    • Տոր հարճից ունեցած որդի
    • Սիգրիդ Սաքսեդոթեր հարճից ունեցած որդի
      • Օլաֆ Մագնուսոն (1099—1115) հոր մահից հետո ստացել է թագավորության 1/3 մասը, սակայն 4-ամյա թագավորի փոխարեն այդ տարածքը ղեկավարում էին նրա մեծ եղբայրները։ Մահացել է 16 տարեկան հասակում։
    • անհայտ իռլանդուհուց ունեցած որդի
      • Հարալդ IV (1103—1136), Նորվեգիայի թագավոր (1130—1136): Հարալդը Նորվեգիա է ժամանել միայն 1127 թվականին և հայտարարել իրեն Մագնուսի որդի։ Նրա իրավունքները ճանաչվում են Սիգուրդ I-ինի կողմից։
    • Սիգրիդի քույր Տորի Սակսեդոթեր հարճից ունեցած որդի
      • Սիգուրդ Սլեմբե (?-1139), Նորվեգիայի թագավոր (1136—1139): Իրեն Մագնուսի որդի է հայտարարել 1135 թվականին և ներկայացրել է գահի նկատմամբ հավակնություններ։
    • անհայտ հարճից ունեցած դուստր
      • Ռագնհիլդ Մագնուսդոթեր (?-?), ամուսնացել է Դանիայի թագավոր Էրիկ I Բարիի որդի Հարալդ Էրիկսոնի հետ։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Sturluson, Snorri (c. 1230). Magnus Barefoot's saga Արխիվացված 2012-03-11 Wayback Machine (in Heimskringla). English translation: Samuel Laing (London, 1844).
  • Theodoric the Monk (c. 1180). The Ancient History of the Norwegian Kings. English translation: David and Ian McDougall (London, 1998).
  • Ágrip af Nóregskonungasögum (c. 1180s). English translation: M. J. Driscoll (London, 2008).
  • Chronicles of the Kings of Mann and the Isles Արխիվացված 2012-06-16 Wayback Machine (c. 1262). English translation: Rev. Goss (Douglas, 1874).
  • Fagrskinna (c. 1220s), in Old Norse. Edited by Finnur Jonsson (Copenhagen, 1902).
  • Morkinskinna (c. 1220s), in Old Norse. Edited by Finnur Jonsson (Copenhagen, 1932).
  • Orkneyinga saga (c. 1230). English translation: George W. Dasent (London, 1894).
  • Førsund, Randi Helene (2012). Titlestad, Bård (ed.). Magnus Berrføtt. Sagakongene (Norwegian). Saga Bok/Spartacus. ISBN 978-82-430-0584-6.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Krag, Claus (1995). Helle, Knut (ed.). Vikingtid og rikssamling 800-1130. Aschehougs norgeshistorie. Vol. 2. Oslo: Aschehoug. ISBN 82-03-22015-0.
  • Larsen, Stein Ugelvik; Sulebust, Jarle (1994). I balansepunktet: Sunnmøres eldste historie (Norwegian). Sunnmørsposten Forlag (with Studiegruppa for Sunnmøre, Universitetet i Bergen). ISBN 82-91450-00-5.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • McDonald, R. Andrew (2002). History, Literature, and Music in Scotland, 700-1560. University of Toronto. ISBN 978-0-8020-3601-8.
  • Oram, Richard (2011). Domination and Lordship: Scotland, 1070–1230. Edinburgh University. ISBN 978-0-7486-1497-4.
  • Skaare, Kolbjørn (1995). Norges mynthistorie (Norwegian). Vol. 1. Universitetsforlaget. ISBN 82-00-22666-2.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Skaare, Kolbjørn (1995). Norges mynthistorie (Norwegian). Vol. 2. Universitetsforlaget. ISBN 82-00-22667-0.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Wærdahl, Randi Bjørshol (2011). The Incorporation and Integration of the King's Tributary Lands into the Norwegian Realm c. 1195–1397. BRILL. ISBN 978-90-04-20613-7.
  • Duffy, Seán (1992). «Irishmen and Islesmen in the Kingdoms of Dublin and Man, 1052–1171». Ériu. Dublin: Royal Irish Academy. XLIII: 93–133. ISSN 0332-0758. JSTOR 30007421.
  • McCormick, Finbar (2009). «The Grave of Magnus Barelegs» (PDF). Ulster Journal of Archaeology. 68: 102–109. ISSN 0082-7355. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  • Power, Rosemary (1986 թ․ հոկտեմբեր). «Magnus Barelegs' Expeditions to the West». The Scottish Historical Review. Edinburgh University. 65 (180, part 2): 107–132. ISSN 0036-9241.
  • Power, Rosemary (1994 թ․ հոկտեմբեր). «The Death of Magnus Barelegs». The Scottish Historical Review. Edinburgh University. LXXIII, 2 (196): 216–223. ISSN 0036-9241.
  • Power, Rosemary (2005). «Meeting in Norway: Norse-Gaelic relations in the kingdom of Man and the Isles, 1090––1270» (PDF). Saga-book. Viking Society for Northern Research, University College London. XXIX (196): 5–66. ISSN 0305-9219. {{cite journal}}: C1 control character in |title= at position 84 (օգնություն)
  • Stølen, Anders (1988). «Frå Jarleætta på Sunnmøre til Blindheim-ætta og Smør-ætta». Norsk slekthistorisk tidsskrift (Norwegian). 31: 259–277. ISSN 0029-2141.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն

  • Джонс, Гвин Викинги. Потомки Одина и Тора. — М.: ЗАО Центрполиграф, 2004. — 445 с.
  • Рыжов, Константин Все монархи мира: Западная Европа. — М.: Вече, 2001. — 560 с. — ISBN 5-7838-0374-X
  • Успенский, Федор Имя и власть: выбор имени как инструмент династической борьбы в средневековой Скандинавии. — М.: Языки русской культуры, 2001. — 144 с.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագնուս III Բոկոտն» հոդվածին։