Jump to content

«Ցվետան Ռադոսլավով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
#WPWP #WPWPARM
Տող 6. Տող 6.

[[Վիեննա]]յում, [[Լայպցիգ (քաղաք)|Լայպցիգում]] և [[Պրահա]]յում որպես ուսուցիչ աշխատելու հրավերը մերժելով՝ Ռադոսլավովը վերադարձել է Բուլղարիա, եվրոպական և հին լեզուներ, [[հոգեբանություն]], [[էթիկա]] և [[տրամաբանություն]] դասավանդել Գաբրովոյի, [[Ռուսե]]ի, [[Սոֆիա]]յի ուսումնական հաստատություններում։ Ռադոսլավովը կատարել է հետազոտական աշխատանք հոգեբանության բնագավառում և համարվում է 3 բուլղարացիներից մեկը, ով իր դոկտորական աստիճանը ստացել է [[Վիլհելմ Վունդտ]]ի ղեկավարությամբ։

[[Պատկեր:BASA-1321K-1-105-1-Tsvetan Radoslavov.JPG|մինի|ձախից|Ցվետան Ռադոսլավով]]

Ռադոսլավովն ապրել է Անգել Կանչև 3 հասցեի փոքրիկ բնակարանում, որտեղ այժմ փակցված է նրա անվան հուշատախտակը։
Ռադոսլավովն ապրել է Անգել Կանչև 3 հասցեի փոքրիկ բնակարանում, որտեղ այժմ փակցված է նրա անվան հուշատախտակը։

08:36, 22 Օգոստոսի 2023-ի տարբերակ

Ցվետան Ռադոսլավով
Դիմանկար
Ծնվել էապրիլի 19, 1863(1863-04-19)[1]
ԾննդավայրՍվիշտով, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա
Մահացել է1931[1]
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԱպրիլովի անվան ազգային ավագ դպրոց և Լայպցիգի համալսարան[2]
ԵրկերԲուլղարիայի օրհներգ
Մասնագիտությունկոմպոզիտոր
 Tsvetan Radoslavov Վիքիպահեստում

Ցվետլան Ռադոսլավով Հադջիդենկով (բուլղար․՝ Цветан Радославов Хаджиденков) (ապրիլի 19, 1863(1863-04-19)[1], Սվիշտով, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա - 1931[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի մանկավարժ, Բուլղարիայի պետական օրհներգի՝ «Միլա Ռոդինոյի» հեղինակը։

Կենսագրություն

Ցվետլան Ռադոսլավովը ծնվել է 1863 թվականին Սվիշտովում։ Ավարտել է Գաբրովոյի գիմնազիան, Վիեննայի համալսարանում ուսանել է սլավոնական լեզուներ, 1897 թվականին Լայպցիգի համալսարանում պաշտպանել է դոկտորական աստիճանը բանասիրության գծով։ 1885 թվականին՝ սերբ-բուլղարական պատերազմի ժամանակ, կամավոր մեկնել է ռազմաճակատ և այդ ժամանակահատվածում ստեղծել է «Горда Стара планина» երգի բառերն ու երաժշտությունը, որը 1905 թվականին մշակվել է կոմպոզիտոր Դոբրի Խրիստովի կողմից և 1964 թվականին դարձել է Բուլղարիայի պետական օրհներգ՝ Միլա Ռոդինո անվանումով։

Վիեննայում, Լայպցիգում և Պրահայում որպես ուսուցիչ աշխատելու հրավերը մերժելով՝ Ռադոսլավովը վերադարձել է Բուլղարիա, եվրոպական և հին լեզուներ, հոգեբանություն, էթիկա և տրամաբանություն դասավանդել Գաբրովոյի, Ռուսեի, Սոֆիայի ուսումնական հաստատություններում։ Ռադոսլավովը կատարել է հետազոտական աշխատանք հոգեբանության բնագավառում և համարվում է 3 բուլղարացիներից մեկը, ով իր դոկտորական աստիճանը ստացել է Վիլհելմ Վունդտի ղեկավարությամբ։

Ցվետան Ռադոսլավով

Ռադոսլավովն ապրել է Անգել Կանչև 3 հասցեի փոքրիկ բնակարանում, որտեղ այժմ փակցված է նրա անվան հուշատախտակը։

Ծանոթագրություններ

  • Овчарова, Мария (1997-08-17). «Мила Родино...» (Bulgarian). Сатира. Վերցված է 2007-06-10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • «Биографични бележки — Цветан Радославов» (Bulgarian). Словото. Վերցված է 2007-06-10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցվետան Ռադոսլավով» հոդվածին։