Jump to content

«Դանիլո Ավելար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 59. Տող 59.
== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
=== Ակումբային կարիերա ===
=== Ակումբային կարիերա ===
Դանիլոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է հայրենի Բրազիլիայում։ [[2004]] թվականից մինչև [[2005]] թվականը նա հանդես է եկել «[[Պարանավաի (ֆուտբոլային ակումբ)|Պարանավաի]]» ակումբում, այնուհետև «[[Ժոինվիլ (ֆուտբոլային ակումբ)|Ժոինվիլ]]» և «[[Պարանա (ֆուտբոլային ակումբ)|Պարանա]]» ակումբներում։ [[2008]] թվականից մինչև [[2010]] թվականը նա խաղացել է «[[Ռիու-Կլարու (ֆուտբոլային ակումբ)|Ռիու-Կլարու]]» ակումբի կազմում։ [[2009]] թվականին [[Լիգա Պաուլիստա (Սերիա A2)|Սերիա A2-ի Պաուլիստայի Լիգա]]յում հեղինակում է երկու գոլ<ref>{{cite web
Դանիլոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է հայրենի Բրազիլիայում։ [[2004]] թվականից մինչև [[2005]] թվականը նա հանդես է եկել «[[Պարանավաի (ֆուտբոլային ակումբ)|Պարանավաի]]» ակումբում, այնուհետև խաղացել «[[Ժոինվիլ (ֆուտբոլային ակումբ)|Ժոինվիլ]]» և «[[Պարանա (ֆուտբոլային ակումբ)|Պարանա]]» ակումբներում։ [[2008]] թվականից մինչև [[2010]] թվականը նա խաղացել է «[[Ռիու-Կլարու (ֆուտբոլային ակումբ)|Ռիու-Կլարու]]» ակումբի կազմում։ [[2009]] թվականին [[Լիգա Պաուլիստա (Սերիա A2)|Սերիա A2-ի Պաուլիստայի Լիգա]]յում հեղինակում է երկու գոլ<ref>{{cite web
| datepublished =
| datepublished =
| url = http://futebolpaulista.com.br/competicao.php?page=3&cam=74&cat=44&ano=2009
| url = http://futebolpaulista.com.br/competicao.php?page=3&cam=74&cat=44&ano=2009

14:32, 8 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ

Դանիլո Ավելար
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դանիլո Ֆերնանդո Ավելար
Ազգությունը Բրազիլիա Բրազիլիա
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 9, 1989(1989-06-09)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Պարանավաի, Բրազիլիա
Հասակ 185 սմ
Քաշ 75 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Տորինո
Համար 26
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2005 Բրազիլիա Պարանավաի
2007-2007 Բրազիլիա Ժոինվիլ
2007 Բրազիլիա Պարանա
2008-2010 Բրազիլիա Ռիու-Կլարու
2010  Ուկրաինա Կարպատի 18 (0)
2010-2013 Ուկրաինա Կարպատի 5 (2)
2011  Գերմանիա Շալկե 04 II 4 (0)
2011  Գերմանիա Շալկե 04 3 (0)
2012-2013  Իտալիա Կալյարի 20 (0)
2013-2015 Իտալիա Կալյարի 51 (4)
2015-մ.հ. Իտալիա Տորինո 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի հուլիսի 25-ի:

Դանիլո Ֆերնանդո Ավելար (պորտ.՝ Danilo Fernando Avelar, հունիսի 9, 1989(1989-06-09)[1][2], Պարանավաի, Պարանա, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Տորինո» ակումբի պաշտպան: Դանիլո Ավելարը ձախլիկ է և հանդես է գալիս եզրային կիսապաշտպանի դիրքում[3], սակայն Բրազիլիայում անցկացրած տարիներին նա հանդես էր գալիս նաև ձախ պաշտպանի դիրքում[4]: Խաղացել է բրազիլական, ուկրաինական, գերմանական ու իտալական տարբեր ակումբներում: «Շալկե 04» ակումբի կազմում դարձել է Գերմանիայի գավաթի խաղարկության հաղթող (2010-11):

Կենսագրություն

Ակումբային կարիերա

Դանիլոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է հայրենի Բրազիլիայում։ 2004 թվականից մինչև 2005 թվականը նա հանդես է եկել «Պարանավաի» ակումբում, այնուհետև խաղացել «Ժոինվիլ» և «Պարանա» ակումբներում։ 2008 թվականից մինչև 2010 թվականը նա խաղացել է «Ռիու-Կլարու» ակումբի կազմում։ 2009 թվականին Սերիա A2-ի Պաուլիստայի Լիգայում հեղինակում է երկու գոլ[5]: 2010 թվականին Լիգա Պաուլիստայի շրջանակներում նա անցկացնում է 13 խաղ[6]:

2010 թվականի մայիսին կնքելով կիսամյա վարձավճարային պայմանագիր՝ Դանիլոն իր հայրենակից Նենոյի հետ տեղափոխվում է Լվովի «Կարպատի»[7]: 2010 թվականի հուլիսի 15-ին եվրագավաթային մրցություններում կատարում է իր նորամուտը «Կարպատիի» կազմում՝ Եվրոպայի լիգայի որակավորման փուլում մասնակցելով իսլանդական «Ռեյկյավիկի» դեմ խաղին[8]: «Կարպատին» հաջողությամբ հաղթահարում է իսլանդական ակումբի արգելքը, այնուհետև նրանք հաղթում են վրացական «Զեստաֆոնի» ակումբին և շշմեցուցիչ կերպով[9] կարողանում են հաղթել թուրքական «Գալաթասարային»: Այդ սենսացիոն հաղթանակի շնորհիվ Դանիլոյի ակումբը դուրս է գալիս Եվրոպա Լիգայի 2010-11 մրցաշրջանի խմբային փուլ։ Վրաստանում անցկացված խաղից հետո, երբ Դանիլոյի ակումբակից Իգոր Օշիպկոն վնասվածք է ստանում, նա դառնում է թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ[10]:

2010 թվականի հուլիսի 18-ին Դանիլոն կրիվոյռոգյան «Կրիվբասի» դեմ արտագնա խաղում կատարում է իր նորամուտը ուկրաինական Պրեմիեր Լիգայում: Եվրոպայի լիգայի իրենց խմբում «Կարպատին» զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ զիջելով Դորտմունդի «Բորուսիային», «Սևիլիային» և «Պարի Սեն-Ժերմենին»: Եվրոպայի լիգայի ամբողջ ընթացքում Դանիլոն մասնակցում է 11 հանդիպման:

2010-11 մրցաշրջանի կեսին Դանիլոն ուկրաինական ակումբի կազմում մասնակցում է Ուկրաինայի առաջնության 18 հանդիպման և Երկրի գավաթի մրցության երկու հանդիպման: Դանիլոն զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը 2010 թվականի Ուկրաինայի առաջնության լավագույն ձախ պաշտպանների ցանկում[11]:

2010 թվականի նոյեմբերին «Կարպատին» գնում է Դանիլո Ավելարի տրանսֆերը, և ֆուտբոլիստն այս անգամ արդեն կնքում է լիարժեք պայմանագիր։ «Կարպատիի» գլխավոր տնօրեն Իգոր Դեդիշինը Դանիլոյի տրանֆերի վերաբերյալ ասել է.

Իր խաղով նա ցուցադրում էր իր խաղային բարձր մակարդակը: Նա ուներ պոտենցիալ, որը նրան թույլ տվեց ստանալ տեղ թիմի հիմնական կազմում: Մենք տեսնում ենք, որ Ավելարն ունի առաջ գնալու հնարավորություն, այդ պատճառով էլ մտածում ենք, որ այս ֆուտբոլիստը մեծ ձեռքբերում է մեր ակումբի համար: «Կարպատցին» չսպասեց վարձավճարային պայմանագրի ժամկետի լրանալուն և արդեն գնել է նրա տրանսֆերը: Այդ իսկ պատճառով էլ Ավելարն այժմ «Կարպատիի» լիարժեք խաղացող է[12]:

2010 թվականի դեկտեմբերին Դանիլոն «Կարպատիի» հետ կնքում է երեք տարի ժամկետով պայմանագիր՝ այն պայմանով, որ ցանկության դեպքում պայմանագրի ժամկետը կարող էր երկարաձգվել երկու տարով[13]:

2011 թվականի հունվարին տարվածվել էին լուրեր, թե Դանիլոն վարձավճարային իրավունքներով պետք է տեղափոխվի գերմանական «Շալկե 04»[14]: Հունվարի 24-ին «Կարպատի» և «Շալկե 04» ֆուտբոլային ակումբների պաշտոնական կայքերը հաստատում են ֆուտբոլիստի տեղափոխման մասին լուրը[15][16]: Նրա վարձավճարի ժամկետը նշված էր մինչև 2011 թվականի հունիսի 30-ը, ինչպես նաև նրա նոր ակումբը կարող էր գնել նրա տրանսֆերը։ Այս գերմանական ակումբից բացի Դանիլոյով հետաքրքրված էին մի շարք իտալական ակումբներ[17]:

Երբ Դանիլո Ավելարը տեղափոխվեց Գերմանիա, նա ուներ առողջական խնդիրներ, այդ պատճառով սկզբնական հատվածում նա իր ժամանակը տրամադրում էր բուժմանը և ապաքինմանը[18]: Սկզբում Դանիլոն հանդես էր գալիս գերմանական ակումբի երկրորդ թիմում, որի կազմում անցկացնում է չորս հանդիպում (այդ խաղերին նա մասնակցում է բաց չթողելով ոչ մի րոպե և երկու անգամ (տարբեր խաղերում) ստանում է երկու դեղին քարտ)։ 2011 թվականի ապրիլի 16-ին նա «Վերդերի» դեմ արտագնա խաղում կատարում է իր նորամուտը Գերմանիայի առաջնությունում[19]: Ամբողջ խաղը նա անցկացնում է պաշտպանելով ձախ եզրը։ Մյուս տուրում նույնպես Դանիլոն մասնակցում է «Կայզերսլաուտերնի» դեմ խաղին[20]: Ինչպես նախորդ տուրում, այնպես էլ այս դեպքում նա մասնակցում է ամբողջ խաղին, սակայն այս անգամ նա հանդես է գալիս որպես հենակետային կիսապաշտպան[21]: «Շալկեի» կազմում Դանիլոյի վերջին խաղը դառնում է «Քյոլնի» հետ հանդիպումը[22]: Այս խաղում նա դուրս է գալիս խաղադաշտ հանդիպման 66-րդ րոպեին՝ փոխարինելով Սերխիո Էսկուդերոյին: Այս ակումբի հետ մրցաշրջանի վերջում Դանիլոն դառնում է 2011 թվականի Գերմանիայի գավաթի դափնեկիրը, չնայած չէր մասնակցել եզրափակչին։

2011 թվականի ամռանը Դանիլոն վերադառնում է «Կարպատի»: Վերադարձից հետո առաջին պաշտոնական խաղը նա անցկացնում է 2011 թվականի հուլիսի 16-ին երկրի երիտասարդական ակումբների առաջնության շրջանակներում՝ ընդդեմ Օդեսսայի «Չերնոմորեցի»[23]: Դանիլոն մասնակցեց այդ խաղի առաջին խաղակեսին, իսկ ընդմիջումից հետո նրան փոխարինեց Յարոսլավ Կոնկոլնյական: 2011 թվականի հուլիսի 24-ին Ուկրաինայի առաջնության 2011-12 մրցաշրջանի երրորդ տուրի «Շախտյորի»[24] դեմ խաղում Ավելարը սկսում է խաղը հիմնական թիմի կազմում և հանդիպման 38-րդ րոպեին գրավում է Ալեքսանդր Ռիբկայի պաշտպանած դարպասը: Այդ գոլը դառնում է տվյալ մրցաշրջանում Ալեքսանդր Ռիբկայի կողմից բաց թողնված առաջին գնդակը: Դեռևս առաջին խաղակեսում Դանիլոն սկսում է զգալ, որ ոտքի մկաններում առաջացած ջղաձգությունները սկսում են խանգարել իրեն[25], և հետագայում վնասվածքային խնդիրներից խուսափելու համար հանդիպման 56-րդ րոպեին նրան փոխարինում է Սամսոն Գոդվինը:

2012 թվականի հուլիսին Դանիլոն երկարաձգում է իր պայմանագիրը վովյան ակումբի հետ մինչև 2016 թվականը և տեղափոխվում է իտալական «Կալյարի»՝ կնքելով վարձավճարային պայմանագիր: 2013 թվականի հուլիսին նա կնքում է լիարժեք ֆուտբոլային պայմանագիր «Կալյարիի» հետ[26]:

2015 թվականի հունիսի 17-ին Դանիլոն տեղափոխվում է բրազիլական «Տորինո»՝ կնքելով քառամյա պայմանագիր:

Ելույթների վիճակագրություն

2016 թվականի հունիսի 2-ի դրությամբ[27]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռիու Կլարու 2010 Լիգա Պուալիստա 13 0 0 0 0 0 13 0
Կարպատի 2010–11 Ուկրաինայի Պրեմիեր լիգա 18 0 2 0 11[Նշում 1] 0 31 0
Շալկե 04 (վարձավճար) 2011 Բունդեսլիգա 3 0 0 0 0 0 3 0
Կարպատի 2011–12 Ուկրաինայի Պրեմիեր լիգա 5 2 2 1 1[Նշում 1] 0 8 3
Ընդհանուր 23 2 4 1 12 0 39 3
Կալյարի 2012–13 Սերիա A 20 0 1 0 21 0
2013–14 20 0 0 0 20 0
2014–15 31 4 1 0 32 4
Ընդհանուր 71 4 2 0 73 4
Տորինո 2015–16 Սերիա A 6 0 1 0 7 0
Ընդհանուր կարիերայում 114 6 6 1 12 0 132 7
  1. 1,0 1,1 Եվրոպայի լիգա

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Львівські фанати недалеко втекли від бразильських» (ua). Официальный сайт ФК «Карпаты» (Львов). Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 25.01.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Дали шанс проявити себе новачкам» (ua). Официальный сайт ФК «Карпаты» (Львов). Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 25.01.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Paulista - Série A2 2009» (պորտուգալերեն). futebolpaulista.com.br. Վերցված է 25.01.2011-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Դանիլոյի էջը» (ռուսերեն). soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 25.01.2011-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  7. ««Карпати» підсилились захисником і хавбеком» (ua). Официальный сайт ФК «Карпаты» (Львов). Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 25.01.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Протокол матча» (գերմաներեն). worldfootball.net. Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 25.01.2011-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  9. ««Карпаты» вырвали у «Галатасарая» путевку в Лигу Европы» (ռուսերեն). prosport-ru.tsn.ua. Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 18.05.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  10. «Даніло Авелар. З корабля на бал» (ua). Официальный сайт ФК «Карпаты» (Львов). Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 25.01.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Разван Рац — лучший левый защитник 2010-го года по версии читателей UA-Футбол» (ռուսերեն). UA-Футбол. Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 25.01.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  12. «Даніло Авелар — повноцінний гравець «Карпат»» (ua). Официальный сайт ФК «Карпаты» (Львов). Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 25.01.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Авелар підписав з «Карпатами» новий контракт» (ua). Официальный сайт ФК «Карпаты» (Львов). Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 25.01.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Авелар: «„Шальке" — моё новое место работы»» (ռուսերեն). Football.ua. Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 25.01.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  15. «Даніло Авелар став гравцем «Шальке 04»» (ua). Официальный сайт ФК «Карпаты» (Львов). Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 25.01.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «S04 verpflichtet Danilo Avelar» (գերմաներեն). Официальный сайт ФК «Шальке 04». Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 25.01.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  17. «Ми даємо нашим футболістам розвиватися» (ua). Официальный сайт ФК «Карпаты» (Львов). Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 25.01.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Авелар: «Немецкий футбол интеллигентнее украинского»» (ռուսերեն). Football.ua. Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 13.08.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  19. «Խաղի հաշվետվություն» (գերմաներեն). transfermarkt.de. Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 25.04.2011-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  20. «Протокол матча» (գերմաներեն). transfermarkt.de. Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 13.08.2011-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  21. «Авелар: «Хочу остаться в „Шальке"»» (ռուսերեն). Football.ua. Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 13.08.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  22. «Протокол матча» (գերմաներեն). transfermarkt.de. Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 13.08.2011-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  23. «Протокол матча» (ռուսերեն). Официальный сайт Премьер-лиги Украины. Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 13.08.2011-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  24. ««Шахтёр»: волевая победа над «Карпатами»» (ռուսերեն). Football.ua. Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 13.08.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  25. «Авелар: «Пребывание в „Шальке" не прошло даром»» (ռուսերեն). Football.ua. Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 13.08.2011-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  26. «Кальярі» викупив трансфер Даніло Авелара
  27. Դանիլո Ավելարի էջը soccerway.com կայքում

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիլո Ավելար» հոդվածին։