Քենդլ
Քենդլ (անգլ.՝ CANDLE - Center for the Advancement of Natural Discoveries using Light Emission), թարգմանաբար՝ սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն։
Քենդլ | |
---|---|
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 2010[1] |
Կայք | candle.am |
Նպատակը
խմբագրելՆախագծի նպատակն է Հայաստանում ստեղծել գիտական կենտրոն՝ առնվազն հինգ փորձարարական կայաններով (հինգ բնագավառում), որտեղ գիտնականները ինտենսիվ լուսային հոսքի օգնությամբ հնարավորություն կունենան հետազոտել մոլեկուլներ, կենսաբանական օբյեկտներ և նյութեր։ Արդյունքում Հայաստանում կկառուցվի շրջակա միջավայրի համար լրիվ անվտանգ արագացուցչային կենտրոն, որն աննախադեպ կլինի հետխորհրդային, Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում։
Օգտագործումը
խմբագրելՆման արագացուցիչների գեներացված փնջերի էներգիաները ամենահարմարն են կենսաֆիզիկայի, նյութագիտության, միկրոկոնստրուկցիայի, կենսաբժշկության և նանոտեխնոլոգիայի բնագավառներում օգտագործման համար։ Նման կենտրոններ սկսել են կառուցել Իսպանիայում, Չինաստանում ու Ավստրալիայում, իսկ Մեծ Բրիտանիայում ու Ֆրանսիայում դրանք շուտով պատրաստ կլինեն։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942