Փենսիլվանիա
Փենսիլվանիա (անգլերեն՝ Pennsylvania [ˌpɛnsɨlˈveɪnjə], նաև Commonwealth of Pennsylvania թարգմանաբար՝ Փենսիլվանիայի Համագործակցություն), ԱՄՆ նահանգ, որը գտնվում է ԱՄՆ-ի Միջատլանտյան, Հյուսիսարևելյան և Ապալաչիա տարածաշրջաններում։ Այն սահմանակցում է Դելավերին հարավ արևելքից, Մերիլենդին հարավից, Արևմտյան Վիրջինիային հարավ արևմուտքից, Օհայոյին արևմուտքից, Էրի լճին ու Կանադայի Օնտարիո նահանգին հյուսիս արևմուտքից, Նյու Յորքին հյուսիսից և Նյու Ջերսիին արևելքից։
Փենսիլվանիա անգլ.՝ Pennsylvania | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | Միացյալ Նահանգների միջատլանտյան հատված, Northeastern United States? և Մայրցամաքային նահանգներ | |||||
Հիմն | Pennsylvania? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Հարիսբուրգ | |||||
Ամենաբարձր կետ | Mount Davis? | |||||
ԲԾՄ | 335 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Pennsylvania General Assembly? | |||||
Դատական մարմին | Supreme Court of Pennsylvania? | |||||
Միության մուտք | դեկտեմբերի 12 1787 (2-րդ) | |||||
Բնակչություն | ▲13 002 700 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (6 տեղ) | |||||
Տարածք | 119 283 կմ² (33 տեղ) | |||||
Հիմնադրված է | դեկտեմբերի 12, 1787 թ. | |||||
Սահմանակցում է | Նյու Յորք, Նյու Ջերսի, Դելավեր, Մերիլենդ, Արևմտյան Վիրջինիա, Օհայո, Օնտարիո, Province of Quebec?, Upper Canada? և Province of Canada? | |||||
Ժամային գոտի | EDT?, UTC-5 և Ամերիկա/Նյու Յորք | |||||
Հապավում | PA, Pa., Penna. և Penn. | |||||
Նախորդ | Փենսիլվանիա նահանգ | |||||
Փոխարինեց | Փենսիլվանիա նահանգ | |||||
ISO 3166-2 կոդ | US-PA | |||||
Անվանված է | William Penn? | |||||
Մականուն | Keystone State և Quaker State | |||||
Միության մուտք | դեկտեմբերի 12 1787 (2-րդ) | |||||
pa.gov(անգլ.) | ||||||
50 նահանգից Փենսիլվանիան բնակչությամբ հինգերորդն է 13 մլն բնակչությամբ 2020 թվականի դրությամբ[2]։ Տարածքնով նահանգը 33-րդն է, իսկ բնակչության խտությամբ՝ իններորդը։ Բնակչության մոտ կեսը կենտրոնացված է հարավարևելյան Դելավեր հովտում, կենտրոնացած նահանգի խոշորագույն Ֆիլադելֆիա (6.25 միլիոն) քաղաքի շրջակայքում, մյուս մեկ երրորդ մասն ապրում է Մեծ Պիտսբուրգում (2.37 միլիոն)։ Նահանգի մայրաքաղաք Հարիսբուրգը մեծությամբ 15-րդն է նահանգում։ Մյուս խոշոր քաղաքներից են Ալլենթաունը, Ռեդինգը, Էրին և Սկրենտոնը։
Փենսիլվանիայի աշխարհագրությունը շատ բազմազան է։ Ապալաչները անցնում են կենտրոնով, իսկ Ալեգաններն ու Պոկոնո լեռները գտնվում են հյուսիս արևելքում։ Անտառները կազմում են նահանգի 60%-ը։
Փենսիլվանիան բրիտանական տասներեք գաղութներից մեկն էր, որոնք հիմնացին Միացյալ նահանգները։ Այն հիմնադրվել է 1681 թվականին Վիլյամ Փեն, ում պատվին կոչվել է նահանգը։ Տարածքի հարավ արևելյան մասը սկզբում եղել է Նոր Շվեդիա գաղութի մաս։ Ստեղծված որպես կրոնական և քաղաքական հանդուրժողականության հանգրվան՝ Փենսիլվանիա նահանգը հայտնի էր բնիկ ցեղերի հետ իր համեմատաբար խաղաղ հարաբերություններով, նորարար կառավարման համակարգով և կրոնական բազմակարծությամբ։
Պատմություն
խմբագրելԲնիկների բնակավայր
խմբագրելՓենսիլվանիայում մարդու բնակեցում եղել է Փենսիլվանիա նահանգի հիմնադրումից հազարավոր տարիներ առաջ։ Հնէաբանները հիմնականում հավատում են, որ Ամերիկան բնակեցվել է նվազագույնը 15,000 տարի առաջ վերջին սառցե դարաշրջանի ընթացքում, սակայն անհայտ է, թե երբ է առաջին մարդը մուտք գործել Փենսիլվանիայի տարածք։ Հնէաբանները շարունակում են քննարկել, թե բնիկ ամերիկացիների նախնիները երբ են բնակեցրել երկու մայրցամաքները և հիմնականում նշում են 30,000-ից 10,500 տարի առաջվա միջակայքը[3]։ Մեդոուքրոֆթի քարանձավում պահպանվում է մարդու առաջին ակտիվությունը Փենսիլվանիայում և հավանաբար ամբողջ Հյուսիսային Ամերիկայում[4], որը ներառում է ավելի քան 10,000 տարի առաջվա քաղաքակրթության հետքեր և հավանաբար ավելի հին են Կլովիս քաղաքակրթությունից.[4][5]։ Մոտ մ․թ․ա 1000 թվականից քոչվոր որսորդ և հավաքչությամբ զբաղվող Փենսիլվանիայի բնիկների նախնիները սկսեցին զարգացնել գյուղատնտեսությունը և սննդային տնտեսությունը[6]։
Երբ սկսվեց Ամերիկայի գաղութացումը, տարածաշրջանում ապրում էին մի շարք բնիկ ամերիկյան ցեղեր[5]։ The Դելավարները խոսում էին Ալգոնկինյան լեզվով և բնակվում էին Լենապեհոկինգ կոչվող տարածքում, որի հիմնական մասը ներկայիս Նյու Ջերսի նահանգն է և դրա հարակից տարածքները, ներառյալ արևելյան Փենսիլվանիան։
Աշխարհագրություն
խմբագրելՓենսիլվանիան զբաղեցնում է 119 283 կմ² մակերես (տարածքի թվով նահանգների թվում այն 33-րդ տեղում է)։ Ձգվում է 274 կմ հյուսիսից հարավ և 455 կմ՝ արևմուտքից արևելք։ Նահանգին է պատկանում Էրի լճի 82 կմ երկարությամբ առափնյայի մի մասը, ինչպես նաև Դելավեր գետի էստուարի երկայնությամբ ձգվող 92 կմ երկարությամբ առափնյան։ Միևնույն ժամանակ, Փենսիլվանիան չունի ելք դեպի Ատլանտյան օվկիանոս։ Սահմանակցում է վեց նահանգների՝ Նյու Յորքի (հյուսիսում), Նյու Ջերսիում (արևելքում), Դելավերի (հարավ-արևելքում), Մերիլենդի (հարավում), Արևմտյան Վիրջինիայի (հարավ-արևմուտքում) և Օհայո նահանգի (արևմուտքում) հետ։
Կլիմա
խմբագրելՆահանգի շրջանների մեծ մասում կլիման չափավոր ցամաքային է՝ շոգ և խոնավ ամառներով և բավականին հով ձմեռներով։ Փենսիլվանիայի ծայր հարավ-արևելքում տարածված է մերձարևադարձային օվկիանոսային կլիման ավելի մեղմ ձմեռներով։
Տնտեսություն
խմբագրելՓենսիլվանիա նահանգի համախառն ներքին արդյունքը 2011 թվականի օգոստոսի դրությամբ կազմում էր 558,3 միլիարդ դոլար (ԱՄՆ-ում 6-րդ տեղը), ինչը համադրվում է այնպեսի երկրների ՀՆԱ-ի հետ, ինչպիսին է Թաիլանդը[7]։
Դատական համակարգը
խմբագրելՓենսիլվանիա նահանգի բոլոր դատարանները միասնական դատական համակարգի մասն են կազմում։ Վերջինս ունի երեք հիմնական մակարդակ՝ փոքր դատարաններ, ընդհանուր իրավասության դատարաններ և միջանկյալ վերաքննիչ դատարաններ, որոնք կոչվում են Համագործակցության և Գերագույն դատարաններ։ Փենսիլվանիայի Գերագույն դատարանը, նահանգի գլխավոր դատական մարմինն է և ադմինիստրատիվ իշխանություն ունի ամբողջ դատական համակարգի վրա[8]։
2018թ․ նահանգի դատական համակարգը պետական բյուջեից ստացել է 414,309,000 ԱՄՆ դոլար, որը նահանգի ընդհանուր բյուջեի 0,5%-ն է։ Այս ամեն հետ մեկտեղ դատական համակարգը բավական քանակի տույժեր է հավաքում։ Այս փողերը վերաբաշխվում են իշխանության մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում նաև օդանավակայանների և ավտոկայանների կառավարման մարմինների, ինչպես նաև տուժածների օգնության ծրագրերի մեջ[9]։
Բնակչություն
խմբագրելԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 12 802 503 մարդ, ինչը 0,79 %-ով ավելի բարձր է, քան 2010 թվականի ցուցանիշը (12 702 379)։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ 78,8 % ոչ իսպանախոս սպիտակամորթներ, 11,4 % սևամորթներ կամ աֆրոամերիկացիներ, 0,3 % բնիկ ամերիկացիներ, 3,0 % ասիացիներ, 0,1 % բնիկ հավայացիներ և այլ խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ, 1,7 % երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ, և 6,1 % իսպանախոսներ կամ լատինոամերիկացիներ[10]։ Սպիտակամորթ բնակչությունը գլխավորապես գերմանական (28,5 %), իռլանդական (18,2 %), իտալական (12,8 %), անգլիական (8,5 %) և լեհական (7,2 %) ծագում ունեն[11]։
Բնակչության աճի դինամիկան.
- 1950: 10 498 012 մարդ
- 1960: 11 319 366 մարդ
- 1970: 11 793 909 մարդ
- 1980: 11 863 895 մարդ
- 1990: 11 881 643 մարդ
- 2000: 12 281 054 մարդ
- 2010: 12 702 379 մարդ
- 2013: 12 773 801 մարդ
- 2015: 12,802,503 մարդ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «QuickFacts: Pennsylvania». U.S. Census Bureau. 2022 թ․ հուլիսի 1. Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Paleoindian Period – 16,000 to 10,000 years ago». Pennsylvania Historical and Museum Commission. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 4,0 4,1 Ancient Pa. Dwelling Still Dividing Archaeologists
- ↑ 5,0 5,1 «Pennsylvania on the Eve of Colonization». Pennsylvania Historical and Museum Commission. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Late Woodland Period in the Susquehanna and Delaware River Valleys». Pennsylvania Historical and Museum Commission. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ The Economist: «US equivalents»
- ↑ Ghulyan, Husik (2018 թ․ հուլիսի 27). «Բնակչության Լիբերալ-Դեմոկրատական Ընտրական Կողմնորոշումների Ընդհանուր Աշխարհագրական Առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում». dx.doi.org. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Courts | Unified Judicial System of Pennsylvania». www.pacourts.us. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Pennsylvania QuickFacts from the US Census Bureau». Quickfacts.census.gov. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
- ↑ American FactFinder, United States Census Bureau. «American Community Survey 3-Year Estimates». Factfinder.census.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- PA.gov – Պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փենսիլվանիա» հոդվածին։ |